Լրահոս
Քաղաքական
09:31
03.05.22
329

Իրենք հատուկ եկան Լևոն Քոչարյանի հետևից․ Վահե Հակոբյան

Img default alt hy

Ոստիկանները թիրախային են հարձակվել Լևոն Քոչարյանի վրա և նրան բերման ենթարկել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

«Իմ երկու օգնականին էլ են բերման ենթարկել։ Մենք պարզապես քայլում էինք, դրանից առաջ վերևում փողոց էինք փակել, մի ժամից ավելի փակ պահեցինք, ոստիկանները չեկան։

Իրենք հատուկ եկան մի քանի հոգու տանելու, չեն զգուշացրել, թե մայթով քայլեք։ Պարզապես իջան, գտան ու վազեցին դեպի Լևոն Քոչարյանը»,- նշեց Վահե Հակոբյանը՝ հավելելով, որ ով փորձել է պահել, նրանց էլ են տարել։