Լրահոս
Քաղաքական
09:00
03.05.22
534

Լսարաններից մեկում ուսանողները գրատախտակին թողել էին «Զարթնիր, լաո», «Առանց Նիկոլ Հայաստան» գրություն ու լքել լսարանը

Img default alt hy

«Դիմադրություն» շաժման ներկայացուցիչները իրենց ակցիան շարունակում են Երևանի պետական համալսարանի բակում։

Ակցիայի մասնակիցները ուսանողներին կոչ են արել միանալ իրենց։ Համալսարանում փակված ուսանողները պատուհաններից ու փակ դռների հետևից են ողջունում «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչներին։

Ակտիվիստներին միացել են Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն ու Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը։

Լսարաններից մեկում էլ ուսանողները գրատախտակին թողել էին «Զարթնիր, լաո», «Առանց Նիկոլ Հայաստան» գրություն ու լքել լսարանը։