Լրահոս

2022-06-21
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ի՞նչ օգտակար հատկություններով է օժտված թութը
    Թթենին շատ տարածված ծառ է, իսկ դրա պտուղներն անչափ համեղ են ու օգտակար: Այս պտուղները կարող են շատ շուտ փչանալ ու վնասվել, ուստի ցանկալի է այն օգտագործել թարմ վիճակում: Ավելի երկար օգտագործելու համար պտուղները կարելի է պահել սառեցրած կամ չորացրած վիճակով: Թթի 100 գրամում պարունակվում է 0.7 գրամ սպիտակուցներ, 0.4 գրամ ճարպեր, 1.8 գրամ ածխաջրեր, 0.8 գրամ խեժ, 82.6 գրամ ջուր և 50.5 կկալ: Բացի այդ, այն հարուստ է մեծ քանակությամբ վիտամիններով (А, В1-В6, В9, Е, С, К), միկրոտարրերով (մանգան, երկաթ, ցինկ, պղինձ, սելեն) և մակրոտարրերով (կալցիում, կալիում, նատրիում, մագնեզիում, ֆոսֆոր): Թթի օտակար հատկությունները Թութը հարուստ է կալիումով, որի պակասի դեպքում կարող է առաջանալ հիպոկալիեմիա: Սա է պատճառը, որ օրգանիզմում կալիումի պակասի դեպքում բժիշկները նշանակում են թթի հյութահանուկ: Բացի այդ, թութը շատ օգտակար է սրտի և երիկամների աշխատանքի խանգարումների հետևանքով առաջացած քրոնիկ այտույցների դեպքում: Այն օժտված է լեղամուղ, քրտնամուղ, միզամուղ ու հակաբորբոքային հատկություններով: Պարբերաբար թութ ուտելն օգնում է ազատվել հևոցից ու սրտի ցավերից, ինչպես նաև կարգավորում է սրտի զարկերի ռիթմը: Սակավարյունության ու նյութափոխանակության խանգարման դեպքում խորհուրդ է տրվում երկու շաբաթ հնարավորինս շատ թութ ուտել: Այն նաև շատ յուրահատուկ ազդեցություն է ունենում աղեստամոքսային համակարգի վրա: Օրինակ՝ չհասած պտուղներն օգնում են բուժել փորլուծությունը, հասած պտուղներն ունենում են հակառակ ազդեցությունը՝ դրանք փորլուծություն են առաջացնում, ուստի օգտագործվում են փորկապության ժամանակ: Թութը կիրառվում է ե՛ւ թարմ, ե՛ւ պահածոյացված վիճակում։ Նրանից պատրաստված եփուկը՝ դոշաբը, հրաշալի դեղամիջոց է եւ կիրառվում է շնչառական հիվանդությունների ժամանակ։ Իսկ թթից պատրաստված մուրաբան եւ չիրը անփոխարինելի սնունդ են թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար։
    23:45
    21.06.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ո՞վ է պայթեցրել Օդեսայի նավահանգստի հացահատկի պահեստը. ռուս-ուկրաինական պատերազմի 118-րդ օրը
    Ուկրաինայում ռուսների կողմից գերեվարված ամերիկացի վարձկանները հնարավոր է մահապատժի ենթարկվեն: Կրեմլի խոսնակ Պեսկովն ասել է, որ հետաքննությունը կորոշի ուկրաինացիների կողմից կռված ամերիկացիների ճակատագիրը: Արևմուտքը արդեն բացահայտ ակնարկներ է անում, որ հոգնել է Կիևի խնդիրներից:
    23:37
    21.06.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    ԱՄՆ-ն ցանկանում է սահմանափակել նավթի համաշխարհային գները
    Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում բարեկամ երկրների հետ՝ նավթի գնի մաքսիմում սահմանելու համար, որպեսզի կրճատի Ռուսաստանի նավթային եկամուտները և կանխի համաշխարհային տնտեսության համար բացասական հետևանքները։ Այդ մասին երկուշաբթի՝ հունիսի 20-ի երեկոյան, Կանադա կատարած այցի ժամանակ ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը։ Խոսքը գնում է գնային շեմ սահմանելու մասին, որը միանգամից մի քանի արդյունքի կհասցնի՝ կավելացնի Արևմուտքի պատժամիջոցները ռուսական էներգակիրների դեմ և կնվազեցնի ռուսական նավթի գինը՝ դրանով իսկ նվազեցնելով Ռուսաստանի կառավարության եկամուտները և, միաժամանակ, ավելացնելով նավթի ծավալը համաշխարհային շուկայում։
    23:30
    21.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
    Հանրապետության տարածքում hունիսի 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-26-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 21-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, 22-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով: Երևան քաղաքում hունիսի 21-ի ցերեկը 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
    23:22
    21.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաղաքական դաշինք ստեղծելու լուրերը իրականությանը բացարձակ չեն համապատասխանում․ Արման Թաթոյան
    Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հերքում է մամուլի հրապարակումներն ու խոսակցությունները, թե ինքը պատրաստվում է քաղաքական դաշինք ստեղծել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ։ «Քաղաքական դաշինք ստեղծելու խոսակցություններն ու ԶԼՄ հրապարակումներն իրականությանը բացարձակ չեն համապատասխանում: Ես իմ դիրքորոշումը հանրային գործունեությանս հետ կապված արդեն հայտնել եմ և դա անփոփոխ է»,– ասաց նա: Հիշեցնենք, որ մամուլում գրվում էր նաև, որ Արման Թաթոյանի հետ դաշինք է պատրաստվում կազմել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, որը նույնպես հերքել է այդ տեղեկությունները։ «Նման բան չկա, Արման Թաթոյանը չի հայտարարել իր քաղաքական նկրտումների մասին, զբաղվում է հասարակական գործունեությամբ, նման որևէ պլանավորում չկա, ջերմ հարաբերություններ ունենք, ընկերներ ենք, բայց որևէ պայմանավորվածություն չունենք, ես ճանապարհը շարունակում եմ իմ ուղղությամբ, ինչպես ծրագրել եմ»,– «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է նա:
    23:15
    21.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Թվիթերի ղեկավարությունը միաձայն խորհուրդ է տալիս ընկերությունը վաճառել Մասկին
    Թվիթեր սոցիալական ցանցի տնօրենների խորհուրդը միաձայն խորհուրդ է տվել բաժնետերերին կողմ քվեարկել ամերիկյան ընկերությունը գործարար Իլոն Մասկին վաճառելուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
    23:08
    21.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի աներձագն ամառային հանգիստը կանցկացնի ԱՄՆ-ում
    Armlur.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանն ասել է, որ այս տարի իր ամառային արձակուրդը անց է կացնելու Ամերիկայի միացյալ Նահանգներում։ «Այս տարի որոշել եմ արձակուրդս անցկացնել ԱՄՆ-ում։ 20 օր այնտեղ կլինեմ»,- ասել է պատգամավորը։ Հարցին, թե արդյոք դա ճոխություն չէ, աներձագը նշել է․ «Այստեղ որևէ ճոխություն չկա»։
    23:04
    21.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում վաղը 14 ժամ ջուր չի լինի
    Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում հունիսի 22-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 22-ին ժամը 10:00-24:00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Վարդաշեն թաղամասի 5 և 9 փողոցների, 5 փողոցի նրբանցքի, Գուրգեն Մահարի 127, 127/1, 127/2, 127/3 համարների, Դավիթ Բեկի, Սարի Թաղի 3-28 փողոցների և Մուշավան թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    23:00
    21.06.22
    Ավելին
  • Տնտեսական
    15 ստուգող կազմակերպություն ու մոտ կես միլիոն մեքենա. գազաբալոնների լիցենզավորման խնդիրը
    Դոլարն էժանանում է, բենզինը մնում թանկ: Վարորդների ընտրությունը մնում է համեմատաբար ձեռնտու գազը: Սակայն, այստեղ էլ շուտով քաոսային իրավիճակ են կանխատեսում մասնագետները:
    22:48
    21.06.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Լարսում նոր անցակետ է բացել Ռուսաստանը, որ ԵԱՏՄ պետությունների բեռնատարներն անարգել անցնեն. ԵԱՏՄ նիստ՝ Մինսկում
    «Արևմուտքի ճնշումը ԵԱՏՄ երկրների վրա ուժեղանում է, անբարյացակամ քայլերին պետք է համատեղ պատասխանել»,- պնդել է Ռուսաստանի վարչապետ Միշուստինը Մինսկում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ, որին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նեղ կազմով հանդիպումից առաջ Միշուստինի հետ առանձնազրույց է ունեցել: Խոսել են տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակումից:
    22:35
    21.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ո՞վ է փոխարինելու Վանեցյանին. «Պատիվ ունեմ» դաշինքը լուծարվում է
    Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար կնշանակվի Հայկ Մամիջանյանը: Դաշինքի նախընտրական ցուցակի հաջորդ համարը Մարտուն Գրիգորյանն է, որ Վանեցյանի լիազորությունները դադարեցվելուց հետո կարող է մանդատ ստանալ:
    22:20
    21.06.22
    Ավելին
  • Հայաստան
    «Ոստիկանները զբաղված են Փաշինյանի թիկնապահ աշխատելով». ինչո՞ւ չի կանխվել Նիգավանի ողբերգությունը
    Քանի դեռ ոստիկանությունը շարունակում է քննել Նիգավանի արյունոտ ողբերգությունը, մամուլը փորձում է պարզել, թե ով է սպանությունների համար ձերբակալված 32-ամյա տղամարդը: «Հրապարակ»-ին հայտնի է դարձել, որ կրակողը նույն մարզի Ձորագլուխ համայնքից է: Ընտանիքը տարիներ առաջ տեղափոխվել է Երևան:
    22:10
    21.06.22
    Ավելին
  • Իրավական
    Ջհանգիրյանի «վզի մասով» մեկնաբանություն չունեն ՔՊ-ականները. «Հայաստան»-ը հիշեցնում է, որ նա է «ընտրակեղծիքների հայրը»
    Մեկնաբանել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ սկանդալային ձայնագրությունը ՔՊ-ականները չեն ուզում: Բայց ընդդիմադիրների հետ, միևնույն է, համաձայն չեն, որ Ջհանգիրյանը ուղիղ խոստովանում է «վերևների» ազդեցությունը դատական իշխանության վրա:
    22:00
    21.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Դատարանը երկարաձգել է Մոլդովայի նախկին նախագահի տնային կալանքը
    Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ Քիշնևի դատարանը երկարաձգել է իր տնային կալանքը 30 օրով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
    21:50
    21.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ռոստովի շրջանում Սու-25 գրոհիչ է կործանվել
    Ռոստովի շրջանում ռուսական Սու-25 ռազմական գրոհիչ է կործանվել: «Արմենպրես»-ի հաղորդում է, որ ինչպես ՏԱՍՍ-ին են հայտնել արտակարգ իրավիճակների ծառայությունից՝ օդաչուն նախնական տվյալներով զոհվել է:
    21:40
    21.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ինչպե՞ս ճանաչել կենսական վիտամինների պակասի և ավելցուկի ախտանշանները
    Վիտամինների և միկրոէլեմենտների հիմնական աղբյուրը պետք է լինի սննդակարգը, բայց ոչ միշտ է հաջողվում մարդուն հավասարակշռված սնունդ ընդունել՝ օրգանիզմն անհրաժեշտ նյութերով հագեցնելու համար։ Վիտամինի անբավարարությունը՝ ավիտամինոզը, խաթարում է օրգանիզմի գրեթե բոլոր գործառույթները, սակայն ժամանակակից աշխարհում սա հազվադեպ հանդիպող հիվանդություն է: Որպեսզի հասկանանք, թե ինչով է դրսևորվում օրգանիզմում վիտամինների նորմը և պակասը, և արդյոք սովորական մարդը պետք է ընդունի սինթետիկ վիտամիններ (մուլտիվիտամիններ, որոշակի խմբի վիտամիններ), ծանոթանանք վիտամինների հիմնական տեսակներին և օգտակարությանը. Վիտամին C Վիտամին C-ն պատասխանատու է մարմնի պաշտպանիչ գործառույթների համար։ Այն ուժեղացնում է իմունային համակարգը՝ ի պատասխան մարմնի օտար պաթոգենի, մասնակցում է հյուսվածքների աճին և զարգացմանը, նպաստում վերքերի բուժմանը: Վիտամին C-ի ամենահարուստ աղբյուրներն են՝ կանաչեղենը, մասուրը, կանաչ բանջարեղենը, ցիտրուսային մրգերը, լոլիկը, կարտոֆիլը։ Այս վիտամինի պակասը դրսևորվում է մազաթափությամբ, մաշկի չորությամբ և գունատությամբ, բերանի խոռոչի բորբոքային պրոցեսներով և լնդերի արյունահոսությամբ, հոգնածության ավելացմամբ, փխրուն ոսկորներով, վիրուսների և վարակների նկատմամբ զգայունության բարձրացմամբ և այլ հետևանքներով։ Վիտամին D Վիտամին D-ն պրոհորմոն է, որը մասնակցում է օրգանիզմի տարբեր կենսաքիմիական գործընթացներին։ Այն անհրաժեշտ է իմունային համակարգի բնականոն գործունեության, սրտանոթային և աուտոիմուն հիվանդությունների կանխարգելման համար։ Դրա պակասը լավ դրսևորվում է արտաքինից՝ մաշկի, մազերի, եղունգների և, իհարկե, տրամադրության հետ կապված խնդիրներ։ Վիտամին D-ի պակասը կապված է դեպրեսիայի և անհանգստության բարձր ռիսկի հետ: Վիտամին B12 Վիտամին B12-ի հիմնական աղբյուրը կենդանական ծագման մթերքներն են, ուստի այն մարդիկ, ովքեր այս կամ այն ​​պատճառով սննդակարգից բացառել են միսը, ձուկը և կաթնամթերքը, ավելի մեծ ռիսկի են ենթարկվում: Վիտամինը կենսական նշանակություն ունի արյունաստեղծության և նյարդային համակարգի համար, մասնակցում է ԴՆԹ-ի բաղադրիչների սինթեզին։ B12-ի դեֆիցիտը դրսևորվում է թուլությամբ, գլխապտույտով և ականջների զնգոցով, աճող դյուրագրգռությամբ, մաշկային խնդիրներով, հիշողության կորստով և դեպրեսիայի նշաններով: Վիտամին A Պրովիտամին A-ն հզոր հակաօքսիդանտ է, որը պաշտպանում է սրտանոթային հիվանդություններից և անհրաժեշտ է իմունային ֆունկցիայի համար։ Վիտամինի պակասը հեշտությամբ հայտնաբերվում է նաև արտաքին գործոններով, որոնք, այնուամենայնիվ, համընկնում են վիտամինային անբավարարության այլ ախտանիշների հետ: Բետա-կարոտինի պակասը ներառում է՝ չոր մաշկ և աչքեր, մազաթափություն, տեսողության հետ կապված խնդիրներ, մաշկային հիվանդություններ, ոսկրային հյուսվածքի զարգացման խանգարում և այլ խնդիրներ: Վիտամին A-ի ավելցուկի դեպքում, առաջին հերթին, պետք է ուշադրություն դարձնել ծխողներին, քանի որ այն մեծացնում է չարորակ ուռուցքների առաջացման վտանգը։ Ավելցուկի ախտանշանները կարող են տարբեր լինել, բայց հիմնականներից են՝ մազաթափություն և ճաղատություն, ախորժակի կորուստ, մաշկի բորբոքում, փորլուծություն, հոգնածության ավելացում, մկանային ցավ: Մարդը կարող է կրել մի վիտամինի պակաս և մյուսի ավելցուկ, ուստի կամայական մուլտիվիտամինների ընդունումը կարող է վնասակար լինել: Բացի այդ, վիտամինների մի խմբի ընդունումը կարող է չեզոքացնել մյուս խմբին, այդ իսկ պատճառով ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ։
    21:30
    21.06.22
    Ավելին
  • Հայաստան
    «Դիվերսիա ա եղել, ինքն ա իրան առաջ գցել». 19-ամյա զինվորի զոհվելու պաշտոնական վարկած չկա՝ անգամ հուղարկավորությունից հետո
    Այսօր Բյուրականում հողին են հանձնել 19-ամյա զինծառայող Հրաչ Փիլիպոսյանին: Նա շաբաթ երեկոյան էր զոհվել Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին: Պաշտպանության նախարարությունը դեռ նրա զոհվելու պաշտոնական վարկած չի հայտնել: «Հայլուր»-ի թղթակցին Բյուրականում նրա հազարատներն ու ընկերները հայտնել են, որ ըստ իրենց ունեցած տեղեկությունների՝ դիվերսիոն հարձակում է եղել հայկական դիրքի վրա, հակառակորդը ԱԹՍ-ով հարվածել է, ինչի հետևանքով Հրաչը վիրավորում է ստացել կրծքավանդակի ու գլխի հատվածում, հոսպիտալի ճանապարհին մահացել է:
    21:24
    21.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Փորձարկվելու են Թեղենիք, Մրգաշեն և Նոր Արտամետ բնակավայրերի շչակները
    Հունիսի 22-ին՝ ժամը 14:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Թեղենիք, Մրգաշեն և Նոր Արտամետ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:
    21:17
    21.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    N զորամիավորման զորամասերից մեկի վարչակազմի մասնակցությամբ անցկացվել են շտաբային մարզումներ
    Մարտական գործողությունների ժամանակ հրամանատարական կազմի գործնական հմտությունների կատարելագործման, կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում նպատակային որոշումների կայացման և մարտական փաստաթղթերի մշակման ունակությունների զարգացման նպատակով հունիսի 21-ին N զորամիավորման զորամասերից մեկի վարչակազմի մասնակցությամբ անցկացվել են շտաբային մարզումներ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
    21:10
    21.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը՝ աշխարհի բացարձակ գավաթակիրներ
    ՀՀ սպորտային մարմնամարզության պատմության մեջ առաջին անգամ աշխարհի բացարձակ գավաթակիրներ դարձան՝ Արթուր Դավթյանը (հենցատկ) և Վահագն Դավթյանը (օղակներ): ArmSport.am-ի փոխանցմամբ՝այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: «Մեր տղաները մասնակցելով աշխարհի գավաթների չորս փուլերից երեքին (վերջին աշխարհի գավաթը կայացավ Բաքվում, որտեղ էլ պարզ դարձան բացարձակ հաղթողները) կարողացան նվաճել բացարձակ հաղթողի կոչումը»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:
    21:00
    21.06.22
    Ավելին