Լրահոս

2022-06-21
  • Img default alt hy
    Առողջապահական
    Նոմոֆոբիա կամ հեռախոսային կախվածություն. ինչպե՞ս պայքարել
    Բջջային հեռախոսը դարձել է ժամանակակից մարդու անփոխարինելի ուղեկիցը։ Այնուամենայնիվ, այն այնքան ամուր է հաստատվել մեր կյանքում, որ դրա անսպասելի բացակայությունը մարդկանց կարող է խուճապի մատնել։ «Նոմոֆոբիա» տերմինը առաջացել է համեմատաբար վերջերս: Ներդրվել է մասնագետների կողմից՝ նկարագրելու անհանգստության և նույնիսկ խուճապի վիճակ այն մարդու մոտ, ով այս կամ այն ​​պատճառով կորցրել է կապը սմարթֆոնի, կամ այն օգտագործող մարդկանց հետ: Նոմոֆոբների գրեթե կեսը երբեք չեն անջատում իրենց բջջային հեռախոսները։ Նրանք անհանգստանում են, երբ կորցնում են այն, ավարտվում է լիցքավորումը, կամ հաշվի վրայի գումարը, գտնվում են ռադիոծածկույթից դուրս և այլն։ Անշուշտ, երբեմն նկատել եք, թե ինչպես է զրուցակիցը ձեզ ուշադիր լսելու փոխարեն անընդհատ կառչում հեռախոսից՝ կորցնելով խոսակցության շղթան։ Այս երևույթը կախվածության տեսանելի ախտանշաններից է։ Թեև նոմոֆոբիան լուրջ վտանգ չի ներկայացնում մարդու առողջության և կյանքի համար, դրա ազդեցությունը առօրյա կյանքի վրա կարող է բավականին ակնառու լինել։ Նոմոֆոբիայի ախտանշաններն են խուճապի նոպաները, գլխապտույտը, թթվածնի պակասը, սրտխառնոցը, քրտնարտադրությունը, սրտի բաբախյունը, ցնցումները և կրծքավանդակի ցավը: Նոմոֆոբիայի նշանները կտրուկ սրվում են, երբ մարդը հանկարծ հայտնաբերում է, որ չի կարողանում գտնել իր հեռախոսը, դառնում է գրգռված և անհանգիստ՝ որոշ ժամանակով դադարելով վերահսկել իր գործողությունները: Հեռախոսից կախվածության հիմնական պատճառները՝ - նոր տեղեկատվություն ստանալու մեծ ցանկություն - կախվածություն սարքի արտաքին տեսքից (ցանկություն`գնելու վերջին մոդելը, զարդարելու հեռախոսն ամենատարբեր աքսեսուարներով) - լսողական հալյուցինացիաներ (հաճախ մարդիկ սկսում են մտածել, որ լսում են բջջայինի ձայնը): Կախվածությունից ազատվելու համար հոգեբանները խորհուրդ են տալիս անկեղծորեն հարցնել ինքներդ ձեզ, թե ինչու է այդքան անհրաժեշտ սմարթֆոնը։ Փորձել անջատել հեռախոսը, գոնե, հանգստյան օրերին. Այդ ժամանակ անակնկալ կերպով կնկատեք, որ բաց թողնված զանգերի թիվը ակնհայտորեն ավելի քիչ է, քան դուք սպասում էիք։ Եթե դժվար է անմիջապես հրաժարվելը, ապա փորձեք պատկերացնել ձեզ առանց հեռախոսի։ Հենց որ նման երևակայական խաղերը ձեզ համար այլևս տրավմատիկ չլինեն, սկզբից կարող եք անջատել հեռախոսը մեկ ժամով, ապա ավելացնել ժամանակահատվածը։ Եթե ախտանշանները պահպանվում են, ապա ավելի լավ է դիմել մասնագետի, քանի որ այդ դեպքում հեռախոսից բաժանվելու վախը կարող է ավելի խորացնել իրավիճակն ու ազդել հոգեֆիզիոլոգիական հատկանիշների վրա։ Եվ կարևոր է միշտ հիշել, որ տեխնիկան է ստեղծվել մարդու համար, ո՛չ թե հակառակը։
    20:06
    21.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դատախազությունը հորդորում է չկաշառել ոստիկանության պարեկներին
    ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության տարբեր աշխատակիցներին քաղաքացիների կողմից կաշառք տալու դեպքերի առթիվ հարուցված և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված ևս 2 երկու քրեական գործերով կայացվել են մեղադրական դատավճիռներ, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ «Մասնավորապես՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով Ա. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար: Նախաքննությամբ հիմնավորվել էր, որ 2022թ. հունվարի 26-ին, իր օգտին ակնհայտ ապօրինի անգործություն կատարելու՝ սթափության վիճակի զննության չենթարկելու, ըստ այդմ՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու և իրեն վարչական պատասխանատվության չենթարկելու դիմաց նա որպես կաշառք 20.000 ՀՀ դրամ գումար է առաջարկել պարեկին: Նույն պահին ոստիկանության ծառայողին կաշառք տալու կասկածանքով նա բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին: 2022թ. փետրվարի 15-ին քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազությունում որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու մասին: Համաձայնեցման վարույթի արդյունքով դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ` Ա. Խ.-ին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար և դատապարտել տուգանքի՝ 150.000 ՀՀ դրամի չափով: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված մեկ այլ քրեական գործի նախաքննության ընթացքում Գ. Ն.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: Քննությամբ պարզվել է, որ 2021թ. նոյեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ պարեկային գումարտակի պարեկները Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում ծառայություն իրականացնելիս, ժամը 12:40-ի սահմաններում, նկատել են Գ. Ն.-ի կողմից վարած ավտոմեքենան և տրանսպորտային միջոցի առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում վարելու համար կանգ առնելու ազդանշան են տվել: Ստուգման արդյունքում տեսուչները պարզել են, որ վարորդը ավտոմեքենան վարել է նաև սահմանված կարգով տեխնիկական զննություն չանցնելու և տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ԱՊՊԱ գործող պայմանագիր չունենալու պայմաններում: Երբ պարեկները վարորդին տեղեկացրել են նշված վարչական իրավախախտումների համար արձանագրություններ կազմելու մասին, Գ. Նազարյանն իր օգտին ակնհայտ ապօրինի անգործություն դրսևորելու համար պարեկներից մեկի գրպանն է դրել մեկ հատ 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամ՝ որպես կաշառք՝ առաջարկելով արձանագրություն չկազմել և իրեն չենթարկել վարչական պատասխանատվության: Նույն պահին Գ. Նազարյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին: 2021թ. դեկտեմբերի 9-ին քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազությունում որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու մասին: Համաձայնեցման վարույթի արդյունքով դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ` Գ. Նազարյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար և դատապարտել տուգանքի՝ 200.000 ՀՀ դրամի չափով: Պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված ևս 5 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնց դատաքննությունը շարունակվում է: Նույնաբնույթ մեկ քրեական գործ էլ գտնվում է նախաքննության փուլում: ՀՀ գլխավոր դատախազությունը վարորդներին հորդորում է ձեռնպահ մնալ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու և իրենց վարչական պատասխանատվության չենթարկելու դիմաց ոստիկանության համապատասխան ծառայողներին կաշառք տալու հանցավոր և արատավոր երևույթից: Բոլոր նման դրսևորումները հանգեցնելու են անխուսափելի քրեաիրավական հետևանքների. նման հանցավոր արարք կատարած անձինք կենթարկվեն քրեական պատասխանատվության»,- նշված է հաղորդագրությունում:
    20:01
    21.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայտնի է, թե ով է Ապարանում հնչած կրակոցների գործով ձերբակալվածը
    «News.am»-ը գրում է. «Ապարան համայնքի տարածքում երկու օր առաջ հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալված 32-ամյա տղամարդը Արմեն Հովհաննիսյանն է։ Արմեն Հովհաննիսյանը Արագածոտնի մարզի Ձորագլուխ համայնքից է։ Նշենք, որ մամուլում շրջանառվում է նաև Արմեն Հովհաննիսյանի եղբոր՝ Հայկ Հովհաննիսյանի մասնակցությունն այդ դեպքին»։
    19:53
    21.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ` Եղվարդ քաղաքում
    Հունիսի 21-ին, ժամը 17։59-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Սաֆարյան փողոցի տներից մեկի բակում գտնվող ավտոտնակի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։27-ին։
    19:46
    21.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պարզվում են Երևան քաղաքի Արին-Բերդ փողոցում տեղի ունեցած պայթյունի պատճառները. հարուցվել է քրեական գործ
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պայթյունի հետևանքով ՍՊ ընկերության աշխատակիցներից մեկի մահվան, ևս մեկի վնասվածքներ ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ. հունիսի 18-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արին-Բերդ փողոցում, մետաղաձուլմամբ զբաղվող ՍՊ ընկերության աշխատակցի կողմից գազային և թթվածնային բալոնների գործադրմամբ աշխատող գազակտրող սարքի միջոցով մետաղական դետալի կտրման աշխատանքներ կատարելու ընթացքում, տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով ստացած տարբեր մարմնական վնասվածքներից հիշյալ աշխատակիցը մահացել է, իսկ նույն տարածքում գտնվող մեկ այլ աշխատակից ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախքաննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել է հատուկ տեխնիկական միջոցներով միմյանցից կտրված երկաթե խողովակի երկու կտոր, իսկ խողովակում՝ սպիտակ փոշենման զանգված: Տեղեկություններ են ստացվել այն մասին, որ աշխատակցի մահվան պատճառ կարող է հանդիսանալ գազակտրող սարքի միջոցով նշված խողովակը կտրելու ընթացքում առաջացած պայթյունը: Քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատապայթյունատեխնիկական, դատահետքաբանական և դատաբժշկական համալիր փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք: Օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ պայթյունի պատճառները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
    19:40
    21.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զգեստապահարանի «հոգեբանությունն» ու «գաղտնիքները»․ ի՞նչ է հուշում հագուստը մեր մասին
    Զգեստապահարանում պահվող հագուստը հուշում է՝ ինչ է կատարվել ու կատարվում մեր կյանքում, ինչպիսին ենք մենք՝ մեր իսկ աչքերով։ Մեր զգեստապահարանը բացահայտում է մեր էությունը, ցույց տալիս մեր ճաշակը։ Բացեք այն ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ ի՞նչ գույնի հագուստ եք կրում։ Գույները շատ բան են պատմում մարդու մասին․ արտացոլում են նրա տրամադրությունը, մտածելակերպը, տպավորություն թողնում մարդու մասին։ Եթե զգեստապահարանում գերակշռում են մոխրագույնն ու սևը, այսինքն՝ մարդու ամենօրյա հագուկապն էլ այդ երանգների ու գույների մեջ է, ապա դա նշանակում է, որ անձը ձգտում է աննկատ մնալ։ Ամեն օր պարզ ձևվածքով, առանց հետաքրքիր դետալների հագուստ կրողները «անտեսանելի» մարդիկ են․ նրանք չեն ցանկանում առանձնանալ ու «թաքնվում» են իրականությունից։ Մոխրագույնի երանգները նույնպես շատ բան են պատմում մարդու հոգեվիճակի մասին։ Բաց մոխրագույնը վկայում է, որ մարդը պատրաստ է դժվարությունների, բայց խնայում է ուժերը։ Մուգ մոխրագույնին նախապատվություն են տալիս զգայուն մարդիկ․ նրանք հանգիստ ու ներդաշնակություն են փնտրում, պատրաստ չեն կտրուկ փոփոխությունների։ Շատ կանայք նախապատվություն են տալիս սև գույնի հագուստին ու զգեստներին՝ հիմնավորելով, որ դա էլեգանտ է, սևը քողարկում է նաև կազմվածքի թերությունները։ Բոլորի գլխում թևավոր արտահայտությունն է՝ «Յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում պետք է փոքրիկ, սև զգեստ լինի»։ Բայց քչերն են մտածում այն մասին, որ սև հագուստն ու զգեստը պետք է անպայման որակյալ կտորից լինեն, քանի որ սևը բոլոր գույներից ավելի է ընդգծում կտորի, գործվածքի որակն ու անմիջապես «մատնում», եթե այն էժանագին է։ Թանկարժեք հագուստը բարձր ճաշակի ու գեղեցիկ ոճի երաշխիք չէ Կանայք հաճախ են մտածում՝ եթե ես ավելի շատ գումար ունենայի, ավելի լավ կհագնվեի, որակյալ՝ հայտնի բրենդերի զգեստներ կգնեի, դրանք այնքան շատ կլինեին, որ երբեք չէի մտահոգվի՝ ինչ հագնել այսօր։ Իրականում մեծ գումարը բարձր ճաշակի ու գեղեցիկ ոճի երաշխիք չէ։ Մարդն ի սկզբանե պետք է ճաշակ ձևավորի և դաստիարակի իր մեջ, որպեսզի կարողանա ճիշտ ընտրություն կատարել՝ ինչն ինչի հետ և ինչպես է պետք համադրել։ Հնարամիտ ու բարձր ճաշակ ունեցող կանայք ընդամենը մի քանի ձեռք հագուստն էլ կարողանում են այնպես կրել, որ ամեն օր նոր ոճով ու տեսքով ներկայանան։ Իսկ «հարուստ» զգեստապահարան ունեցող շատ կանայք ընտրության մեծ հնարավորության դեպքում անգամ չեն կարողանում ճիշտ կողմնորոշվել։ Ռոք-մետալիստների դիմանկարներով, փիսիկների ու արջուկների նկարներով շապիկներով ամեն տեղ չէ, որ կարելի է այցելել Շատերը գերադասում են իրենց սիրած երաժիշտների, ֆիլմերի ու մուլտֆիլմերի հերոսների նկարներով շապիկներ հագնել՝ այսպիսով շրջապատին հուշելով՝ ինչ նախապատվություններ ունեն՝ ինչ երաժշտություն են սիրում, ինչ ֆիլմեր են դիտում։ Բոլորին սեփական անձի մասին պատմելու, «ինքնաբացահայտվելու» ցանկություն ունեցողները, սակայն, պետք է հիշեն, որ հանրային շատ վայրերում այսպիսի հագուստով ներկայանալը պատշաճ չէ։ Տարօրինակ կլիներ, օրինակ, եթե դպրոցի տնօրենն աշխատանքի գնար փափուկ արջուկի նկարով շապիկով, կամ ռոք-մետալիստների դիմանկարներով շապիկ կրողը դասական երաժշտության համերգի գնար։ Պետական կարևոր հիմնարկի կամ լուրջ բիզնես-ձեռնարկության աշխատակիցը այսպիսի հագուստով աշխատանքի կամ գործնական հանդիպման գնալիս պրոֆեսիոնալ մարդու տպավորություն չի թողնի։ Հագուստի չափսը նույնպես մեծ նշանակություն ունի Յուրաքանչյուրս կյանքում գոնե մեկ անգամ գնել ենք այնպիսի հագուստ, որը մեզ շատ է դուր եկել, սակայն այդ պահին չենք մտածել՝ ինչի հետ ենք այն համադրելու։ Երբեմն մարդիկ նաև մեկ չափսով փոքր կամ մեծ հագուստ են ձեռք բերում՝ մտածելով, որ այն կկրեն, երբ մի փոքր նիհարեն կամ գիրանան ։ Զգացմունքներին տրվելով՝ գնումներ կատարելիս մենք ընդամենը մեր զգեստապահարանի մի մասը հատկացնում ենք այն հագուստին, որը տարիներով «սպասում է» իր հերթին ու երբեմն նույնիսկ զայրացնում՝ ինչու՞ այնքան բարակիրան չենք, որ կարողանանք կրել գեղեցիկ, բայց նեղ շրջազգեստը կամ ինչու՞ չենք կարողանում հարմար «ընկեր» գտնել՝ հետարքիր բլուզին։ Այս դեպքում կարևոր է խանութում չկորցնել սթափ դատելու ունակությունն ու պարզապես հաշտվել այն չափսի հետ, որն իրականում մերն է։ Մեր զգեստապահարանը լի է լավ ու վատ հիշողություններով Զգեստապահարանում եղած հագուստը հաճախ է ստիպում ընկնել հիշողությունների գիրկը։ Մի հագուստի կամ զգեստի հետ լավ հիշողություններ են կապված, մյուսի հետ՝ վատ ու տհաճ։ Մենք հիշում ենք՝ որտեղ էինք այդ զգեստով և ում հետ, ինչ տպավորություն թողեցինք, որքան հաճելի օր էր, ու ժպտում ենք, մյուսին նայելիս՝ հիշում ենք, որ այն մեր կյանքի տհաճ կամ տխուր իրադարձության հետ է կապված ու մռայլվում ենք։ Ամեն անգամ զգեստապահարանի դուռը բացելիս՝ իրարամերժ զգացողությունների չտրվելու համար հարկավոր է վերադասավորել այնտեղ պահվող հագուստը։ Վատ հիշողություններ արթնացնողները պետք է որոշ ժամանակով դնել չերևացող անկյունում, աչքից հեռու, որոշ ժամանակ անց, երբ զգացողությունները կփոխվեն կամ կկորցնեն իրենց ընկալման սրությունը, վերադառնալ ու փորձել նոր տրամադրությամբ կրել այդ հագուստը։ Եթե չի ստացվում, ապա հարկավոր է պարզապես ազատվել դրանից՝ նվիրել ուրիշին կամ պարզապես դեն նետել։ Զգեստապահարանը հուշում է նաև մեր տարիքի մասին․ շատ երիտասարդ տարիների հագուստը ևս ավելի ճիշտ կլինի աչքից հեռու պահել՝ ամեն անգամ չմտահոգվելու համար, որ հասուն տարիքում այն այլևս չենք կարող կրել․ կյանքը սահուն անցնում է, իսկ մենք՝ անխուսափելիորեն ծերանում։ Հագուստը կարող է հուշել նաև մեր հոգեվիճակի, բնավորության, ոճի փոփոխությունների մասին։ Կյանքում բազմաթիվ են վերելքներն ու վայրէջքները, այդ ամենն արտացոլվում է զգեստապահարանում։ Չէ՞ որ մենք հագուստը կրում ենք ոչ միայն նրա համար, որ ծածկենք մարմինը, այլև մեզ ինքնավստահ զգալու, շրջապատին դուր գալու, ներկայանալի լինելու համար։ Երջանիկ են այն մարդիկ, որոնք տարիների ընթացքում հասկանում են, որ ամենակարևորն այն է, ինչը ներսում է՝ հոգու խորքում։ Նրանք կյանքի իմաստնությունը կարողանում են «տեղափոխել» զգեստապահարան՝ փոխելով իրենց արտաքին տեսքն այնպես, որ այն արտացոլի խորը հոգեկան ներաշխարհը։ Այդ դեպքում ինքնավստահության զգացողությունը մարդուն թե՛ ներքուստ, թե՛ արտաքուստ է ուղեկցում՝ ապահովելով լիարժեք ներդաշնակություն։
    19:30
    21.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչպես ու որտեղ պահել կոսմետիկան ու մաշկի խնամքի միջոցները, որ դրանք շուտ չփչանան
    Շատ կանայք հաճախ դժգոհում են, որ թանկարժեք կոսմետիկ միջոցները, որոնք ոչ այնքան վաղուց են գնել, փչանում են՝ պիտանելիության ժամկետը չավարտված։ Որպես կանոն, պատճառը պահման կանոններին չհետևելն է։ Ինչպե՞ս ու որտե՞ղ է պետք պահել ամենատարբեր քսուքները, շիճուկները, օծանելիքը, դեկորատիվ կոսմետիկան, որ դրանք երկար ծառայեն․ Ոչ շատ լուսավոր ու ոչ խոնավ տեղում Լոգասենյակում կոսմետիկ միջոցները պահելը սխալ է։ Բարձր խոնավությունը կոսմետիկայի թշնամին է։ Կրեմերը, շիճուկները լվացարանի եզրին շարելու սովորությունից պետք է հրաժարվել, քանի որ դրանց բաղադրությունն այդ դեպքում շուտ է փոխվում, ներսում սկսում են բակտերիաներ բազմանալ։ Կոսմետիկան չպետք է թողնել նաև պատուհանագոգին։ Մութ, չոր ու զով անկյուն է պետք ընտրել։ Սառնարանի մի փոքրիկ հատված առանձնացրեք կոսմետիկ միջոցները պահելու համար Ոմանք այն կարծիքին են, որ սառնարանում կոսմետիկ միջոցները պահելը սխալ է։ Այնինչ եղունգների լաքն ու դեմքի կոսմետիկ դիմակները սառնարանի դռան մի փոքրիկ հատվածում պահելու դեպքում դրանք շատ ավելի երկար կծառայեն։ Պետք է չմոռանալ ամուր փակել տարաների կափարիչները Թարթչաներկը, դեմքի ցերեկային կրեմերը, շպարը մաքրող միջոցները, օծանելիքն ու կոսմետիկ այլ միջոցները շուտ են փչանում՝ օդի երկարատև ազդեցությունից։ Թարթչաներկը չորանում է, օծանելիքը՝ ցնդում, կրեմերը կարող են «թթվել»։ Ուստի յուրաքանչյուր անգամ օգտագործելուց հետո դրանց կափարիչները պետք է ամուր փակել, որպեսզի օդ չթափանցի։ Պետք է անպայման հիշել՝ երբ է ավարտվում պիտանելիության ժամկետը Բոլորը գիտեն, որ քսուքները, տարան բացելուց հետո, շատ երկար ժամանակ օգտագործել չի կարելի։ Սովորաբար ժամկետը նշված է լինում կամ տուփի կամ անմիջապես տարայի վրա։ Եթե ժամկետը միայն տուփին է նշված, ապա այն դեն նետելուց առաջ պետք է հիշել՝ մինչև երբ է կարելի օգտագործել տվյալ միջոցը։ Կարևոր է նաև հիշել, թե որ օրվանից եք սկսել օգտագործել քսուքը։ Կան կոսմետիկ միջոցներ, որոնց վրա լրացուցիչ նշված է լինում նաև այն ժամկետը, որը գործում է՝ տարան բացելուց հետո։ Այդ ժամկետը պահպանելը կարևոր է՝ ալերգիկ տարբեր ռեակցիաներից ու մաշկի բորբոքային պրոցեսներից խուսափելու համար։ Արևապաշտպան քսուքներն ու կրեմերը պետք է փոխել՝ նոր սեզոնն սկսվելուն պես Կոսմետիկ որոշ միջոցներ արևի ճառագայթների ուղիղ ազդեցությունից ավելի շուտ են փչանում, քան մյուսները։ Դրանք այն միջոցներն են, որոնց բաղադրության մեջ ջուրը շատ է, ինչպես նաև հակաարևայրուքային քսուքները։ Դրանք ամռանն օգտագործելուց հետո պետք է դեն նետել, քանի որ, որպես կանոն, մինչև հաջորդ ամառ այդ միջոցները կորցնում են իրենց արդյունավետությունը, հատկապես, եթե նախորդ սեզոնի կեսն անցկացրել են ձեր լողափնյա պայուսակում։ Կոսմետիկան գնելիս հարկավոր է ուշադրություն դարձնել տարայի ձևին Կոսմետիկ միջոցներում բակտերիաների առաջացումից խուսափելու համար ավելի լավ կինի գնել այնպիսիք, որոնք պահվում են դիսպենսերով գլխիկով տարաներում։ Եթե ձեր գնած կոսմետիկ միջոցը լայն կափարիչով փակվող ապակե տարայում է, ապա ճիշտ կլինի այն դեմքին քսել ոչ թե ձեռքերով, այլ կոսմետիկ լայն փայտիկների օգնությամբ։ Դիմահարդարման համար նախատեսված վրձիններն ու սպունգերը պարբերաբար պետք է լվանալ Շպարի, տոնային քսուքների համար նախատեսված վրձիններն ու տարատեսակ սպունգերը միկրոբների բազմացման «օջախ» են։ Դրանից խուսափելու համար հարկավոր է վրձիններն ու սպունգերը լվանալ՝ յուրաքանչյուր օգտագործումից հետո։ «Գույքագրեք» ու պարբերաբար ստուգեք ձեր կոսմետիկ միջոցները Շատ կանայք կոսմետիկա գնելիս կոլեկցիոների հոգեբանությամբ են առաջնորդվում, իսկ միջին վիճակագրական կնոջ դարակում անպայման կգտնվեն կոսմետիկ տարբեր միջոցներ, որոնք ընդամենը մեկ-երկու անգամ են օգտագործվել ու մնացել այնտեղ՝ հաջորդ «հարմար» առիթի համար։ Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է ստուգել դրանց վիճակն ու հավաստիանալ՝ ավարտվե՞լ է, թե՞ ոչ պիտանելիության ժամկետը։ Հեշտ մեթոդ է կոսմետիկայի վրա կպչուն թղթերի օգնությամբ «հուշող» պիտակներ փակցնելը։ Պետք է նաև ճիշտ դասավորել կոսմետիկ միջոցները։ Դարակի առջևում, որից ամենաշատն եք օգտվում, դասավորել արդեն բացված տարաներով ու տուփերով կոսմետիկան, իսկ խորքում՝ նորերը։ Պետք է աշխատել միանման մի քանի կոսմետիկ միջոցները միաժամանակ չբացել։ Օրինակ՝ կնճիռների դեմ նախատեսված մեկ միջոցը սովորաբար երեք ամիս է ծառայում․ երկու այդպիսի միջոց միաժամանակ բացելը ռացիոնալ չէ։ Պարբերաբար հարկավոր է «գույքագրում» անել ու դեն նետել այն միջոցները, որոնք արդեն «կասկածելի» են թվում։
    19:22
    21.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Բաղրամյան պողոտայում
    Հրդեհ Բաղրամյան պողոտայում
    19:15
    21.06.22
    Ավելին
  • Հայաստան
    «Կարճ ասած»․ Կասկածելի մահերը՝ Փաշինյանի օրոք․ Քա՞նի զոհ է արժենում Նիկոլի ամեն օրը
    2018-ից հետո կասկածելի հանգամանքներում մահացել են՝ 1 ԱԱԾ նախկին տնօրեն, 1 ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, 1 նախկին ոստիկանապետ, 2 ՊՊԾ նախկին փոխնախարար
    19:09
    21.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Վանաձոր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է ներնետված փաթեթ
    «Վանաձոր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է ներնետված փաթեթ
    19:07
    21.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գետառի վրա կկառուցվի ջրերի մաքրման կայան
    Գետառի վրա կկառուցվի ջրերի մաքրման կայան
    18:58
    21.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում գողացել են Խնկո-Ապոր անվան գրադարանի դիմաց տեղադրված «Ընթերցողի արձան» քանդակի լատունե գիրքը
    «Shamshyan.com»-ի տեղեկություններով՝  ոստիկանության կենտրոնական բաժնում պետական հասարակական ունեցվածքի գողություն հատկանիշերով նյութեր են նախապատրաստվում:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 20 -ին ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել քաղաքացի Ժ. Ավետիսյանից, ով հայտնել է, որ  հունիսի 16-ից հունիսի 20–ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են Տերյան փողոցում գտնվող «Խնկո-Ապոր» գրադարանի դիմաց տեղադրված  «Ընթերցողի արձան» քանդակի լատունե գիրքը:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ժ. Ավետիսյանը Խնկո-Ապոր անվան ազգային գրադարանի փոխտնօրենն է: 
    18:55
    21.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի ԱԺ նախագահը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
    Արցախի ԱԺ նախագահը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
    18:49
    21.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչ կարգավիճակում էլ լինենք, շարունակելու ենք պայքարը՝ հանուն երկրի փրկության․ Թագուհի Թովմասյան
    Այսօր Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ «Հայրենիք» կուսակցության որոշմամբ՝ դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը։ Խմբակցության ղեկավարը հրաժարվեց պատգամավորական մանդատից: Կհիշեք՝ մանդատները ողջ ընդդիմադիրներով վայր դնելու, հաջորդաբար որեւէ մեկի կողմից դրանց չվերցնելու նպատակահարմարության հարցը բարձրացրել էի դեռ նախորդ տարի նոյեմբերին եւ տարբեր առիթներով խոսել եմ այն մասին, որ մեր երկիրը ձևով խորհրդարանական է, իսկ բովանդակությամբ՝ ոչ: Բայց նույնիսկ այդ պայմաներում, կարծում եմ, բոլորդ եք համոզվել, որ անկուսակցականի կարգավիճակով պատգամավորական իմ մանդատը այս տարիներին ծառայել և ծառայում է բացառապես ՀՀ քաղաքացուն և նրա իրավունքների պաշտպանությանը: Այս օրերին Վարդենիսում եմ, հույս ունեմ՝ մաքուր, սառը օդը կօգնի առավել արդյունավետ որոշում կայացնել: Բայց ինչ որոշման էլ հանգեմ, բխելու է ՀՀ քաղաքացու շահերից և հաշվետու կլինեմ ձեզ: Շնորհակալ եմ մեր խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին՝ միասին անցած կարճ, բայց լուրջ պայքարի ճանապարհի համար: Ես էլ իմ հերթին վստահ եմ, որ ինչ կարգավիճակում էլ լինենք, դեռ շարունակելու ենք պայքարը՝ հանուն երկրի փրկության եւ հայ ժողովրդի բարեկեցության: Սուտը չի կարող հավերժ իշխել:
    18:40
    21.06.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայլուր 18:30 Ջհանգիրյանի դեմ քրեական գործ կհարուցվի՞. սկանդալային ձայնագրության հետքերով
    Հայլուր 18:30 Ջհանգիրյանի դեմ քրեական գործ կհարուցվի՞. սկանդալային ձայնագրության հետքերով
    18:30
    21.06.22
    Ավելին
  • Միջազգային
    Կիևը հայտարարել է, թե ռուսական զորքը հրթիռակոծել է Օդեսայի սննդի պահեստները
    Կիևը հայտարարել է, թե ռուսական զորքը հրթիռակոծել է Օդեսայի սննդի պահեստները
    18:20
    21.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քրեական հետապնդում պետք է հարուցվի Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ. Արամ Վարդևանյան
    Քրեական հետապնդում պետք է հարուցվի Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ. Արամ Վարդևանյան
    18:15
    21.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եվրոպայի խորհուրդը, ներառյալ այս վեհաժողովը, թաքնվում են «քաղաքական կոռեկտության» հետևում և չեն կարողանում իրերն իրենց անուններով կոչել․ Գևորգյան
    Եվրոպայի խորհուրդը, ներառյալ այս վեհաժողովը, թաքնվում են «քաղաքական կոռեկտության» հետևում և չեն կարողանում իրերն իրենց անուններով կոչել․ Գևորգյան
    18:10
    21.06.22
    Ավելին
  • Աշխարհ
    Ամերիկացի դերասան Սթիլերը Կիևում հանդիպել է Զելենսկիին
    Ամերիկացի դերասան Սթիլերը Կիևում հանդիպել է Զելենսկիին
    18:00
    21.06.22
    Ավելին
  • Միջազգային
    Վարցիները Եվրոպայի մաս դառնալ են ուզում. բազմահազարանոց ցույց
    Վարցիները Եվրոպայի մաս դառնալ են ուզում. բազմահազարանոց ցույց
    17:50
    21.06.22
    Ավելին