Լրահոս
2022-06-22
-
ՔաղաքականՀայերի 89 տոկոսը դեմ է Արցախն Ադրբեջանի տիրապետության տակ հանձնելուն. Հարութ Սասունյան«Գելափ» միջազգային ընկերակցության կողմից 2022 թվականի մայիսի 26-28-ն անցկացված հարցախույզի համաձայն՝ Հայաստանի հարցված քաղաքացիների 89,3 տոկոսն ասել է, որ իրենց համար անընդունելի է, «եթե Արցախի բնակչությանը տրամադրվի ազգային փոքրամասնության կարգավիճակ Ադրբեջանի կազմում»: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը: Նա նաեւ նշել է. «Հարցվածների միայն 4,4 տոկոսն է այն համարել ընդունելի։ Հարցվածների 51տոկոսը բացասաբար է վերաբերվել մայիսի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրամիության նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ բանակցությունների արդյունքներին։ Հարցվածների միայն 34,7 տոկոսն է դրական գնահատել բանակցությունները։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են ապաշրջափակել երկու երկրների միջև տրանսպորտային կապերը և կառուցել Հայաստանի տարածքով անցնող ցամաքային ճանապարհ Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Հարցվածները կարծում են, որ Հայաստանը կարող է զենք ստանալ Ռուսաստանից (48,1 տոկոս), Ֆրանսիայից (13,9 տոկոս), ԱՄՆ-ից (6,4 տոկոս), Իրանից (1,7 տոկոս), ՀԱՊԿ-ից՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (1,1 տոկոս), ՆԱՏՕ-ից՝ (0,5 տոկոս) և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից՝ (0,1 տոկոս)։ Ավելի վաղ «Գելափ» միջազգային ընկերակցության կողմից 2022 թվականի ապրիլի 2-6-ը անցկացված հարցման համաձայն հարցվածների 57,2 տոկոսը չի կարծում, որ «Հայաստանի ներկա իշխանությունները ունակ կլինեն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի շահերից բխող և ընդունելի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ»։ 30,4 տոկոսը կարծում էր, որ դա հնարավոր է։ Հարցին, թե ով է մեղավոր Արցախում և նրա շուրջ ստեղծված լարվածության համար, 43,8 տոկոսը նշել է՝ Ադրբեջանը, 27 տոկոսը պատասխանատվությունը դրել է Հայաստանի իշխանությունների վրա, 14,1 տոկոսը՝ ռուս խաղաղապահները, 6,1 տոկոսը՝ Արցախի իշխանությունները, 3,5 տոկոսը մեղքը բարդել է Թուրքիայի վրա։ Հարցվածների 47,7 տոկոսը բացասական է գնահատել վարչապետ Փաշինյանի աշխատանքը, մինչդեռ 38,8 տոկոսը՝ դրական։ Հարցվածները գրեթե հավասարապես բաժանվել են երկու մասի, մի մասն ասել է, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա (41,7 տոկոս), իսկ մյուս մասը՝ չպետք է հրաժարական տա (38,7 տոկոս)։ Հարցին, թե որ կուսակցության օգտին նրանք կքվեարկեին, եթե ընտրություններն անցկացվեին մեր օրերում, 20,4 տոկոսը պատասխանել է, որ կսատարեր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 12 տոկոսն աջակցություն է հայտնել խորհրդարանական երկու ընդդիմադիր կուսակցություններին, իսկ 1,7 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստանին»։ Այնուամենայնիվ, հարցվածների 28,8 տոկոսն ասել է, որ չէր քվեարկի որեւէ կուսակցության օգտին: Իշխող կուսակցության վարկանիշը կտրուկ անկում է ապրել՝ 70,4 տոկոսից, երբ 2018 թվականին Փաշինյանն առաջին անգամ իշխանության եկավ, և էլ ավելի նվազել՝ 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության ստացած ձայների 53,9 տոկոսից։ Հարցին, թե ինչպես են նրանք «գնահատում Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակը», հարցվածների 66,5 տոկոսը (երկու երրորդը) տվել է բացասական պատասխան, մինչդեռ միայն 22,3 տոկոսը դրական կարծիք է հայտնել։ Հարցին, թե երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի ինչպիսի հանգուցալուծում են տեսնում, հարցվածների 27,6 տոկոսը փոփոխության անհրաժեշտություն չի տեսել, 26,6 տոկոսն առաջարկել է նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել, 21,8 տոկոսը կողմ է եղել անցումային կառավարության ձևավորմանը, իսկ 11,4 տոկոսը ցանկացել է, որ ավելի մեծ ճնշում գործադրվի ընդդիմության վրա։ 45,6 տոկոսը դեմ է արտահայտվել ընդդիմության վերջին բողոքի ցույցերին, իսկ 32,5 տոկոսը նշել է՝ կողմ է: 46,1 տոկոսը կողմ է արտահայտվել Հայաստանի ոստիկանության առճակատմանը ցուցարարների հետ, մինչ 37,2 տոկոսը քննադատել է։ Ի պատասխան հարցին, թե հարցվածները «կո՞ղմ են են Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը», 68 տոկոսն ասել է, որ դեմ է դրան, մինչդեռ միայն 26,3 տոկոսն է կողմ արտահայտվել։ Եզրափակելով, հարկ է նշել, որ հայ հասարակությունը խիստ պառակտված է երկրի ներքին խնդիրների առնչությամբ։ Կան վարչապետ Փաշինյանին սատարողներ և կան նրա փոխարինումը նախընտրողներ։ Այնուամենայնիվ, Փաշինյանի ժողովրդականությունը զգալիորեն վատթարացել է Հայաստանում և, ամենայն հավանականությամբ, Սփյուռքում՝ 2018 թվականի նրա նախնական արտասովոր ժողովրդականության համեմատությամբ։ Ադրբեջանի և Թուրքիայի առնչությամբ Հայաստանի առջև ծառացած կարևորագույն հարցերում հայերի մեծ մասը շատ բացասաբար է տրամադրված ցանկացած զիջման՝ իրենց երկու թշնամական հարևան երկրների հետ հարաբերությունները բարելավելու համար: Վերոնշյալ հարցերից մի քանիսի պատասխանողները ոչ մի կասկած չեն թողել, որ վարչապետի հաճախակի պնդումը, թե ինքն ունի «ժողովրդի մանդատը», այլևս չի համապատասխանում իրականությանը։ Փաշինյանի և նրա կուսակցության վարկանիշը զգալիորեն նվազել է, հատկապես 2020 թվականի պատերազմում Հայաստանի ջախջախիչ պարտությունից հետո։ Նրա կուսակցությունը հաղթել է անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններում՝ գրանցված ընտրողների մոտ 25 տոկոսով, ինչը Հայաստանի ընդհանուր բնակչության փոքր տոկոսն է։ Քանի որ ողջ Սփյուռքում նման հարցախույզեր չեն անցկացվում, ապա ոչ ոք չգիտի Փաշինյանի ստույգ վարկանիշը սփյուռքահայերի շրջանում։ Ամեն ինչ վկայում է այն մասին, որ նրա վարկանիշը Սփյուռքում ևս կտրուկ անկում է ապրել, ինչպես Հայաստանում: Ուստի, չնայած վարչապետի չափազանց բարձր վարկանիշին, երբ նա առաջին անգամ եկավ իշխանության 2018 թվականին, նրա հետևորդներն այժմ կազմում են հայերի շատ ավելի փոքր մասը Հայաստանում և Սփյուռքում։ Թարգմանությունը՝ Ռուզաննա ԱվագյանիԱվելին10:3422.06.22 -
ՔաղաքականԱրցախում մարդիկ պարզ գիտեն՝ իշխող ուժի պատկերացումներում և ծրագրերում արցախցին ու Արցախը պետք է լինեն Ադրբեջանի կազմում. ԱբրահամյանԱրցախում մարդիկ պարզ գիտեն, որ իշխող ուժի պատկերացումներում և ծրագրերում արցախցին ու Արցախը պետք է լինեն Ադրբեջանի կազմում, այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Ինձ հաճախ են հարցնում՝ ինչո՞ւ իշխանության ներկայացուցիչներն Արցախ չեն այցելում։ Այս հարցը, կարծես, անընդհատ օդում կախված է։ Մի կողմից թվում է, որ այս հարցի պատասխանն ակնհայտ է, մյուս կողմից՝ թեման տարբեր հաճախականությամբ անընդհատ շրջանառվում է։ Առաջին միտքը, որ գլխովդ անցնում է՝ իսկ ի՞նչ երեսով գան Արցախ, ի՞նչ ունեն ասելու, անելու։ Արցախում մարդիկ պարզ գիտեն, որ իշխող ուժի պատկերացումներում և ծրագրերում արցախցին ու Արցախը պետք է լինեն Ադրբեջանի կազմում։ Հիմա դրանք գան ի՞նչ անեն, իրենց համար չկա Արցախ, չկա Հայաստան։ Ավելին՝ նրանց համար արդեն Սյունիք էլ չկա, որոշ ժամանակ հետո Հայաստան էլ չի լինի։ Սրանց պատկերացումներով չկա Արցախ ու Սյունիք, բնականաբար չի լինի նաև այս թեմաներով խնդիրներ։ Ու առանց թաքցնելու գնում են այս ուղղությամբ։ Սա ուղղակի ևս մեկ անգամ արձանագրենք ու անցնենք առաջ», - նշել է Աբրահամյանը։Ավելին10:3122.06.22 -
ՍպորտԻսպանիան հրաժարվել է 2030 թվականի Օլիմպիական խաղերն ընդունելու հայտիցԻսպանիայի ազգային օլիմպիական կոմիտեն (ԱՕԿ) տարածաշրջանային կառավարությունների միջև տարաձայնությունների պատճառով որոշել է հետ կանչել 2030 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման հայտը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Կողմերը չեն կարողացել համաձայնության գալ Արագոնի և Կատալոնիայի ինքնավար համայնքների միջև մարզական միջոցառումների բաշխման շուրջ, որտեղ պետք է անցկացվեին խաղերը։ 2030 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման վայրը կհայտարարվի 2023 թվականին ՄՕԿ-ի նիստում։ 2026 թվականին ձմեռային Օլիմպիական խաղերը կընդունեն Միլանն ու Կորտինա դ’Ամպեցոն։Ավելին10:2722.06.22 -
ՀայաստանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:Ավելին10:2422.06.22 -
Մարտունի քաղաքի մի շարք փողոցների գազամատակարարումը կդադարեցվի«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 23-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Երևանյան, Մյասնիկյան, Սայաթ-Նովա փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:Ավելին10:2322.06.22 -
ՀայաստանԱվտովթար՝ Սևան-Գավառ ճանապարհին․ ջրափրկարարները ճահճից դուրս են բերել վարորդի և ուղևորի դիերըՀունիսի 22-ին, ժամը 02։11-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճահճում։ ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 2-րդ կմ-ին «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կոտրել երկաթյա արգելապատնեշը և շրջվել ճահճացած ջրի մեջ: Ջրափրկարարները ճահճից դուրս են բերել վարորդի և ուղևորի դիերը, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենան:Ավելին10:1722.06.22 -
ՀայաստանԱպարանում վենդետայի ուրվականն է շրջում«Հրապարակ» թերթը գրում է. «Արյունալի դեպքից հետո մի քանի օր է՝ Ապարանում եւ հարակից համայնքներում ոստիկանական ուժեղացված ծառայություն է իրականացվում։ Բնակիչներն ասում են, որ վենդետայի ուրվականն է շրջում մարզում, երկու զոհերի հարազատներին հանգիստ չի տալիս հանցագործների լկտի պահվածքը։ Երեկ պաշտոնանկ արվեց Ապարանի ոստիկանապետը, ով փաստացի անգործություն է դրսեւորել՝ չկանխելով մի քանի օր տեւած «ռազբորկաները», որոնք կիրակի օրը ողբերգական ավարտ ունեցան, բայց գլխավոր մեղավորները դեռ անպատիժ են։ Երեկ լուրեր կային, որ ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի եղբայրը եւս մասնակցել է միջադեպին, սակայն դեպքից անմիջապես հետո ջնջել են տվել գազալցակայանի տեսախցիկների պարունակությունը, որպեսզի վերացնեն հետքերը»Ավելին10:1122.06.22 -
ՔաղաքականՈ՞վ և ի՞նչ հրահանգ պետք է տա. ո՞ւմ նկատի ունի Գագիկ Ջհանգիրյանը«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Ռուբեն Վարդազարյանն օրերս հրավիրված ասուլիսին հրապարակել է ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը, ինչի ժամանակ մի շարք հետաքրքիր դրվագներ են բացվում՝ կապված դատական համակարգի վրա ճնշումներ գործադրելու հետ։ Հասարակությունն ու մասնագիտական համայնքը հիմնականում սեւեռված է ձայնագրության մեջ հնչող հայհոյանքների ու գաղտնի ձայնագրելու փաստի վրա ու երկու կողմերի ճիշտն ու սխալն է քննարկում, այնինչ կարեւորագույն հարցերը կարծես տողատակերում են մնում։ Անցած տարվա փետրվարին արված գաղտնի ձայնագրությունում Գագիկ Ջհանգիրյանը հորդորում է այն ժամանակ դեռ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ եւ խոսում է քրեական գործերի ընթացքին միջամտելու մասին։ «Չգիտեմ։ Իրանց հրահանգն արդեն ուրիշ տեղից ա գալիս։ Էդ մարդը չի տալու, իրան էլ են հրահանգ տալու, ես չեմ կարա։ Ես քո առաջ եմ գառանտ։ Ինչ կարացել, արել եմ, որ քո ասած ժամկետը, դեմքը պահես»,- ձայնագրության մեջ ասում է Ջհանգիրյանը, ինչն էլ մի շարք հարցեր է առաջ բերում։ Ո՞վ և ի՞նչ հրահանգ պետք է տա, եւ ո՞վ կատարի։ Ո՞ւմ նկատի ունի ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարողը։ Եթե անգամ հրահանգ կա, ապա դա ի՞նչ հիմունքներով է իրականացվում, գրավո՞ր, թե՞ բանավոր է այն լինելու, ու, վերջապես, օրինական ուժ ունենալո՞ւ է այն։ Սրանք բոլորը հարցեր են, որ իրենց պատասխանները պետք է պարտադիր իրավական հարթությունում ստանան։ Նորից, սակայն, հարց է՝ քաղաքական իշխանությունն ու պատկան բոլոր օղակները բավարար կամք կունենան արդյոք արդարամտորեն եւ հետեւողական քննելու ու ստանալու բոլոր հարցերի պատասխանները»:Ավելին10:0922.06.22 -
ՔաղաքականՓաշինյանն ու իր թիմը խաբել են պատերազմի ամբողջ ընթացքում#Մամուլի տեսություն 22 06 2022 Փաշինյանն ու իր թիմը խաբել են պատերազմի ամբողջ ընթացքում. «Ժողովուրդ» Փաշինյանն ու իր թիմը խաբել են պատերազմի ամբողջ ընթացքում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի նախկին նախագահ Արարատ Միրզոյանը 2020թ. սեպտեմբերի 29-ին՝ 44-օրյա պատերազմի երրորդ օրը, հպարտորեն հայտարարում էր, որ պատերազմն ավարտվելու է ադրբեջանական զորքի ուղղակի ջախջախմամբ: Ավելին՝ այժմ արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Միրզոյանը վստահեցնում էր, թե իր այդ հայտարարությունը քարոզչական բնույթ կամ բովանդակություն չունի: «Այս պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի բանակի կամ առնվազն դրա ողջ հարվածային պոտենցիալի լիակատար ոչնչացմամբ, եւ վերականգնվելու համար այդ երկրին մի քանի տասնյակ տարի է հարկավոր լինելու։ Եվ սա քարոզչական ու ոգեւորիչ նշանակության գրառում չէ»,- Facebook-ի իր էջում գրել էր նա: Միրզոյանն իշխանության ներկայացուցիչներից միակը չէր, որ 44 օր շարունակ հանրությանը սնում էր այն հռետորաբանությամբ, թե ադրբեջանական կողմը օր օրի ուժասպառ է լինում, մենք էլ հաղթում ենք: Ամենօրյա ռեժիմով Նիկոլ Փաշինյանի կաբինետի ներկայացուցիչները հասարակության մարտական ոգին տեղը պահելու կամ, իրենց բառերով ասած, «ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացիներին «դուխ տալու համար» այնպիսի հայտարարություններ էին անում, որ թվում էր՝ ուր որ է հայկական զինուժը Բաքու կմտնի: Հանրությանը ոգեւորել, այո, պետք էր, բայց հուսադրելն ու սուտ խոսելը տարբեր բաներ են: 44 օր շարունակ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները ոչ թե «դուխ» են տվել, այլ խաբել են մեզ բոլորիս, իսկ Միրզոյանը վերոնշյալ հայտարարությունից հետո առնվազն բոլորիցս ներողություն պետք է խնդրեր:Ավելին10:0622.06.22 -
ՔաղաքականԿապանում թեժ պայքար է սպասվում. մրցակիցները եղբոր և քրոջ որդիներ են«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերյան համագումարին ընդառաջ, «Քաղպայմանագրում» ակտիվ զբաղված են տարածքային խորհուրդների ձեւավորմամբ։ Բացի վարչությունից, ՔՊ-ում որոշել են նաեւ կուսակցական խորհուրդ ձեւավորել, ուստի նախ տարածքային խորհուրդներն են ձեւավորվում, որոնց նախագահներն էլ կընդգրկվեն խորհրդի կազմում։ Գործընթացը լուրջ խմորումներ է առաջացրել շարքերում, կուսակցական ակտիվը կատաղի պայքար է մղում խորհրդի կազմում հայտնվելու եւ տարածքային խորհուրդ ղեկավարելու համար։ Կապանում, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ամեն ինչ անում են, որ Արայիկ Հարությունյանի սանիկ, նկարիչ, պատգամավոր Դավիթ Դանիելյանը դառնա նախագահ։ Անցած շաբաթ պետք է տեղի ունենար ընտրությունը, սակայն Դանիելյանի միջնորդությամբ հետաձգվել է, եւ եթե կրկին չհետաձգեն, ապա հուլիսի 4-5-ը կկայանա այն։ Մեզ ասացին, որ Դանիելյանը, որը վերջին օրերին Կապանում է, կուսակցական ընկերների հետ շփումներից հասկացել է, որ իր դիրքերը թույլ են, ուստի հետաձգել է, որ հասցնի շահել ընտրողների համակրանքը․ նա պաշտոններ է խոստանում եւ այլն։ Որքան էլ տարօրինակ է, Դանիելյանի մրցակիցն իր հարազատ զարմիկն է՝ նախկին փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, ով եւս հավակնում է մարզային կառույցի ղեկավարի պաշտոնին։ Նրանք եղբոր եւ քրոջ որդիներ են՝ քեռորդի, հորաքրոջ որդի, սակայն Կապանի ընտրություններից հետո զարմիկների փոխհարաբերությունները լարվել են․ Դավիթ Դանիելյանն իր պարտության հարցում մեղադրում է նախընտրական շտաբը ղեկավարած Բաբայանին։ Այնպես որ, թեժ պայքար է սպասվում, իսկ տարածքային խորհուրդը բաղկացած է լինելու 7 անդամից»:Ավելին10:0022.06.22 -
Հասարակական32-ամյա տղամարդը միակը չէ, որ կրակել է վիճաբանության մասնակիցների ուղղությամբ«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 19-ին Ապարանում հնչած կրակոցները իրավապահ համակարգում լուրջ անհանգստության տեղիք են տվել: Մասնավորապես, իրավապահ համակարգը խիստ հսկողություն է սահմանել Ապարան քաղաքում, ինչպես նաև մարզում՝ նպատակ ունենալով իրավիճակը վերահսկողության տակ պահել: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ որոշում է կայացվել ինչպես կրակոցի արդյունքում սպանված, այնպես էլ միջադեպի մյուս մասնակիցների բնակարանների մոտ ոստիկանական հսկողություն սահմանել հնարավոր վրեժխնդրության դեպքերից խուսափելու համար: Ասել է թե՝ իրավապահները մտավախություն ունեն հնարավոր վենդետայի մասով և իրավիճակը կարգավորելու համար կոնկրետ քայլերի են գնացել: Հիշեցնենք, որ 2022թ. հունիսի 19-ին Ապարան քաղաքում կրակոցներ հնչեցին, ինչի հետևանքով սպանվեց երկու անձ, որի համար մեկ քաղաքացի գտնվում է կալանքի տակ: Ըստ մամուլի հրապարակումների՝ պատճառը եղել է ՀՀ վարչապետին հայհոյելը, մինչդեռ իրավապահ համակարգը պնդում է, թե պատճառը կենցաղային է: Ավելին՝ Armlur.am-ը գրել էր, որ մինչ ՀՀ ոստիկանությունը և ՀՀ քննչական կոմիտեն պնդում են, թե մեկ անձ է կրակոց արձակել, ինչի հետևանքով կա երկու զոհ, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ 32-ամյա երիտասարդը միակ կրակողը չի եղել: Վերոնշյալ օրը տարբեր զենքերից են կրակոցներ արձակվել, և այս պահին ձերբակալված 32-ամյա տղամարդը միակը չէ, որ կրակել է վիճաբանության մասնակիցների ուղղությամբ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ կրակող անձանցից մեկը ՔՊ աջակից է, որին ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ամեն ինչ անում են քրեական գործից մաքրելու համար: Տեղեկության մասով դիմեցինք նախաքննական մարմին, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է, և դեպքի մասին կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն տարածել է»։Ավելին09:5022.06.22 -
ԻրավականԼրտեսության մեջ բացահայտված կինը շատ օպերատիվ է փոխանցել տեղեկությունները և աշխատել է ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ Արցախի ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց հերթական լրտեսին բացահայտելու մասին: Բավականին մանրակրկիտ նկարագրված էին Արցախի Հանրապետության քաղաքացի, պետական համակարգի աշխատակից Ա. Հ.-ի գործողությունները, ով 2021-ի մայիսից Ֆեյսբուքի միջոցով հավաքագրել է և օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակիցներին «ՀՀ-ում և Արցախում տիրող իրավիճակի, առանձին դեպքերի և գործընթացների վերաբերյալ տեղեկություններ» է հաղորդել: Մեկ տարվա ընթացքում երկու անգամ մեկնել է Ուկրաինա և Վրաստան, որտեղ գումարներ և նվերներ է ստացել ու պայմանավորվել ամենամսյա վարձատրության շուրջ: Հաղորդագրության մեջ ասված է, որ նա փոխանցել է «Արցախի Հանրապետության տնտեսական վիճակի, Արցախի և ՀՀ-ի սոցիալական, քաղաքական իրավիճակի, առանձին գործընթացների, Արցախի ԱԳՆ-ի գործունեության, կառուցվածքի և ղեկավար կազմի, Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորքերի, հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերի, տեղահանված Արցախի քաղաքացիների թվի, պետության կողմից նրանց տրվող աջակցության մասին և այլ տեղեկություններ, որոնք զգալի վնաս են հասցրել ԱՀ արտաքին անվտանգությանը»: Մենք տեղեկացանք, որ լրտեսության մեջ բացահայտված կինը Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում է աշխատել, և նրա փոխանցած վերջին տեղեկությունը վերաբերել է Արցախի նախագահի` Մոսկվա կատարելիք ուղևորությանը: Ինքնաթիռի տոմս գնելուց րոպեներ անց Ադրբեջանը նոտա է հղել Մոսկվային` այդ այցի կապակցությամբ: Պարզվել է, որ գործակալը շատ «օպերատիվորեն» փոխանցած է եղել տեղեկատվությունը»։Ավելին09:4022.06.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով «Ժողովուրդ» Ապարանում կրակող անձանցից մեկը ՔՊ աջակից է, որին ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ամեն ինչ անում են քրեական գործից մաքրելու համար: «Հրապարակ» ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի եղբայրը եւս մասնակցել է Ապարանի միջադեպին, սակայն դեպքից անմիջապես հետո ջնջել են տվել գազալցակայանի տեսախցիկների պարունակությունը, որպեսզի վերացնեն հետքերը: «Ժողովուրդ» 2022 թ-ի ապրիլի 22-ից մինչեւ հունիսի 17-ը ակցիայի մասնակիցների նկատմամբ հարուցվել է ընդհանուր 30 քրեական գործ: «168 Ժամ» Տիգրան Ավինյանին հնարավորինս արագ ՔՊ-ն ուզում է քաղաքապետ կարգի: «Արմենպրես» Պետերբուրգում կայացել է տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքային հանդիպում: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ:Ավելին09:3022.06.22
2022-06-21
-
ՀայաստանՎարույթ է հարուցվել հավի ձվի շուկայում գործող 5 ընկերության նկատմամբՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովն (ՄՊՀ) ուսումնասիրություն է իրականացրել հավի ձվի շրջանառության ոլորտում: Ուսումնասիրության արդյունքում վարույթ է հարուցվել «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական, «Պրոյեկտ ինտեր-ինվեստ», «Աշտարակ Ձու», «Լուսակերտի Էլիտ» սահմանափակ պատասխանատվությամբ և «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունների նկատմամբ հավի ձվի շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության հնարավոր իրավախախտման վերաբերյալ:Ավելին23:5921.06.22 -
ՀասարակականՁորաղբյուրի տներից մեկում հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձՀունիսի 21-ին՝ ժամը 21։50-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Լճափի փողոցի տներից մեկի 2-րդ հարկում օձ է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Ավելին23:5021.06.22 -
ԱռողջապահականԻ՞նչ օգտակար հատկություններով է օժտված թութըԹթենին շատ տարածված ծառ է, իսկ դրա պտուղներն անչափ համեղ են ու օգտակար: Այս պտուղները կարող են շատ շուտ փչանալ ու վնասվել, ուստի ցանկալի է այն օգտագործել թարմ վիճակում: Ավելի երկար օգտագործելու համար պտուղները կարելի է պահել սառեցրած կամ չորացրած վիճակով: Թթի 100 գրամում պարունակվում է 0.7 գրամ սպիտակուցներ, 0.4 գրամ ճարպեր, 1.8 գրամ ածխաջրեր, 0.8 գրամ խեժ, 82.6 գրամ ջուր և 50.5 կկալ: Բացի այդ, այն հարուստ է մեծ քանակությամբ վիտամիններով (А, В1-В6, В9, Е, С, К), միկրոտարրերով (մանգան, երկաթ, ցինկ, պղինձ, սելեն) և մակրոտարրերով (կալցիում, կալիում, նատրիում, մագնեզիում, ֆոսֆոր): Թթի օտակար հատկությունները Թութը հարուստ է կալիումով, որի պակասի դեպքում կարող է առաջանալ հիպոկալիեմիա: Սա է պատճառը, որ օրգանիզմում կալիումի պակասի դեպքում բժիշկները նշանակում են թթի հյութահանուկ: Բացի այդ, թութը շատ օգտակար է սրտի և երիկամների աշխատանքի խանգարումների հետևանքով առաջացած քրոնիկ այտույցների դեպքում: Այն օժտված է լեղամուղ, քրտնամուղ, միզամուղ ու հակաբորբոքային հատկություններով: Պարբերաբար թութ ուտելն օգնում է ազատվել հևոցից ու սրտի ցավերից, ինչպես նաև կարգավորում է սրտի զարկերի ռիթմը: Սակավարյունության ու նյութափոխանակության խանգարման դեպքում խորհուրդ է տրվում երկու շաբաթ հնարավորինս շատ թութ ուտել: Այն նաև շատ յուրահատուկ ազդեցություն է ունենում աղեստամոքսային համակարգի վրա: Օրինակ՝ չհասած պտուղներն օգնում են բուժել փորլուծությունը, հասած պտուղներն ունենում են հակառակ ազդեցությունը՝ դրանք փորլուծություն են առաջացնում, ուստի օգտագործվում են փորկապության ժամանակ: Թութը կիրառվում է ե՛ւ թարմ, ե՛ւ պահածոյացված վիճակում։ Նրանից պատրաստված եփուկը՝ դոշաբը, հրաշալի դեղամիջոց է եւ կիրառվում է շնչառական հիվանդությունների ժամանակ։ Իսկ թթից պատրաստված մուրաբան եւ չիրը անփոխարինելի սնունդ են թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար։Ավելին23:4521.06.22 -
Արտաքին քաղաքականությունՈ՞վ է պայթեցրել Օդեսայի նավահանգստի հացահատկի պահեստը. ռուս-ուկրաինական պատերազմի 118-րդ օրըՈւկրաինայում ռուսների կողմից գերեվարված ամերիկացի վարձկանները հնարավոր է մահապատժի ենթարկվեն: Կրեմլի խոսնակ Պեսկովն ասել է, որ հետաքննությունը կորոշի ուկրաինացիների կողմից կռված ամերիկացիների ճակատագիրը: Արևմուտքը արդեն բացահայտ ակնարկներ է անում, որ հոգնել է Կիևի խնդիրներից:Ավելին23:3721.06.22 -
Արտաքին քաղաքականությունԱՄՆ-ն ցանկանում է սահմանափակել նավթի համաշխարհային գներըՄիացյալ Նահանգները բանակցություններ է վարում բարեկամ երկրների հետ՝ նավթի գնի մաքսիմում սահմանելու համար, որպեսզի կրճատի Ռուսաստանի նավթային եկամուտները և կանխի համաշխարհային տնտեսության համար բացասական հետևանքները։ Այդ մասին երկուշաբթի՝ հունիսի 20-ի երեկոյան, Կանադա կատարած այցի ժամանակ ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը։ Խոսքը գնում է գնային շեմ սահմանելու մասին, որը միանգամից մի քանի արդյունքի կհասցնի՝ կավելացնի Արևմուտքի պատժամիջոցները ռուսական էներգակիրների դեմ և կնվազեցնի ռուսական նավթի գինը՝ դրանով իսկ նվազեցնելով Ռուսաստանի կառավարության եկամուտները և, միաժամանակ, ավելացնելով նավթի ծավալը համաշխարհային շուկայում։Ավելին23:3021.06.22 -
ՀայաստանՕդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանովՀանրապետության տարածքում hունիսի 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-26-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 21-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, 22-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով: Երևան քաղաքում hունիսի 21-ի ցերեկը 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:Ավելին23:2221.06.22 -
ՔաղաքականՔաղաքական դաշինք ստեղծելու լուրերը իրականությանը բացարձակ չեն համապատասխանում․ Արման ԹաթոյանՄարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հերքում է մամուլի հրապարակումներն ու խոսակցությունները, թե ինքը պատրաստվում է քաղաքական դաշինք ստեղծել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ։ «Քաղաքական դաշինք ստեղծելու խոսակցություններն ու ԶԼՄ հրապարակումներն իրականությանը բացարձակ չեն համապատասխանում: Ես իմ դիրքորոշումը հանրային գործունեությանս հետ կապված արդեն հայտնել եմ և դա անփոփոխ է»,– ասաց նա: Հիշեցնենք, որ մամուլում գրվում էր նաև, որ Արման Թաթոյանի հետ դաշինք է պատրաստվում կազմել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, որը նույնպես հերքել է այդ տեղեկությունները։ «Նման բան չկա, Արման Թաթոյանը չի հայտարարել իր քաղաքական նկրտումների մասին, զբաղվում է հասարակական գործունեությամբ, նման որևէ պլանավորում չկա, ջերմ հարաբերություններ ունենք, ընկերներ ենք, բայց որևէ պայմանավորվածություն չունենք, ես ճանապարհը շարունակում եմ իմ ուղղությամբ, ինչպես ծրագրել եմ»,– «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է նա:Ավելին23:1521.06.22