Լրահոս
2022-06-22
-
ԱշխարհԻլոն Մասկի որդին որոշել է փոխել սեռը և ասել է, որ «չի ցանկանում ճանաչել իր կենսաբանական հորը»Reuters-ը հայտնում է, որ Tesla-ի եւ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի որդին որոշել է փոխել սեռը եւ ասել է, որ «չի ցանկանում ճանաչել իր կենսաբանական հորը»։ «Ես այլեւս չեմ ապրում իմ կենսաբանական հոր հետ եւ չեմ ցանկանում որեւէ կերպ կապված լինել նրա հետ»,-ասել է 18-ամյա Քսավիե Ալեքսանդր Մասկը՝ հավելելով, որ ցանկանում է փոխել սեռն ու անունը։ Վերջինս պատրաստվում է վերցնել Վիվիեն Ջեննա Ուիլսոն անունը:Ավելին12:5222.06.22 -
ԱշխարհԹուրքիայում նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ նախատեսվածից մեկ ամիս շուտԹուրքիայում 2023 թվականի հունիսին նշանակված նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ նախատեսվածից մեկ ամիս շուտ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է TGRT հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության իր աղբյուրին: Հեռուստաալիքի տվյալներով՝ կուսակցությունն առաջարկում է ընտրություններն անցկացնել ոչ թե հունիսի 18-ին, ինչպես նախատեսված է, այլ մայիսի 14-ին՝ նշելով քվեարկության երկրորդ փուլի հնարավորությունը, որը, ըստ նախնական ժամկետների, պետք է տեղի ունենա հուլիսին և կարող է ընտրողների ցածր մասնակցություն լինել՝ կապված արձակուրդային սեզոնի մեկնարկի հետ: Մյուս կողմից՝ ծրագրված ընտրությունների ժամկետը համընկնում է բուհերում անցկացվող քննությունների հետ, ինչը նույնպես կարող է բացասաբար ազդել մասնակցության և քվեարկության արդյունքների վրա։ ԱԶԿ-ի կողմից դեռևս ընտրությունների ամսաթվի հնարավոր տեղափոխության առաջարկի մասին պաշտոնական հայտարարություն չի եղել:Ավելին12:4722.06.22 -
ԱռողջապահականԱպարանի արյունալի միջադեպի հետևանքով ծանր վիրավորում ստացածների վիճակը կայուն էՀունիսի 19-ին Արագածոտնի մարզի Ապարան-Նիգավան միջնահատվածում մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետևանքով կրակոցից վիրավորում ստացած և «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված վիրավորներից երկուսի վիճակը կայուն է։ Այս մասին 24News-ին տեղեկացրել է «Արմենիա» ՀԲԿ կենտրոնի բժիշկ Արմեն Կուրղինյանը: «Թոքերի և կրծքավանդակի հատվածում վնասում ստացած քաղաքացին իրեն ավելի լավ է զգում, շուտվ կտեղափոխվի բաժանմունք», - մանրամասնել է նա:Ավելին12:4222.06.22 -
ՏարածաշրջանՇուրջ 20 քաղաքացիական անձ լքել է Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանի տարածքըԴիտումների քանակ5 facebook icon twitter icon Այս Թեմայով ԼԺՀ-ն հայտնել է, որ «Ազոտ» գործարանում կարող է լինել մոտ 2,5 հազար զինյալ 20:0514 Հնս, 2022 ԼԺՀ-ն հայտնել է, որ «Ազոտ» գործարանում կարող է լինել մոտ 2,5 հազար զինյալ Քաղաքականություն Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանում կան արգելափակված ուկրաինացի զինվորականներ 19:0311 Հնս, 2022 Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանում կան արգելափակված ուկրաինացի զինվորականներ Քաղաքականություն Ուկրաինացի զինվորականներն արգելափակվել են Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանում 19:4310 Հնս, 2022 Ուկրաինացի զինվորականներն արգելափակվել են Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանում Քաղաքականություն Լրահոս Վահագն Դավթյանը ՀՀ սպորտային մարմնամարզության պատմության մեջ առաջին անգամ դարձել է աշխարհի բացարձակ գավաթակիր 12:3222 Հնս, 2022 Շուրջ 20 քաղաքացիական անձ լքել է Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանի տարածքը 12:1922 Հնս, 2022 Ավելի քան 3300 թափուր աշխատատեղ Երևանում և մարզերում 12:0622 Հնս, 2022 Եվրոպայի խորհուրդը և խորհրդարանական վեհաժողովը պետք է ատելության խոսքը և այլատյացությունը կոչեն իրենց անուններով. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ումԱվելին12:3622.06.22 -
ՀայաստանՎթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիս 22-ին ժամը 12.00-18.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների, Սևանի փողոցի ու նրբանցքների, Վերին Շենգավիթ թաղ. 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցների ու նրբանցքների, Արին-Բերդի փող․3-րդ եւ 5-րդ նրբանցքների, Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց փող. 41-ից-80 համարների, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ եւ Նոր Խարբերդի այգեգործական թաղամասերի ջրամատակարարումը:Ավելին12:2522.06.22 -
Շոու բիզնեսՄահացել է ռուսական Фабрика звезд-ի աստղ Պիեռ Նարցիսը«Baza» Telegram ալիքը հայտնում է, որ 45 տարեկանում մահացել է ռուսական Фабрика звезд հեռուստանախագծի աստղ Պիեռ Նարցիսը։ Փոփ երգչի մահվան պատճառները չեն հրապարակվել։Ավելին12:2022.06.22 -
ՀասարակականԱրցախի 3 քաղաքացիներ ժամանում էին Երևան հայտնի անձին սպանելու նպատակովSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Արարատի մարզում իրականացրել են «Վնասազերծում» օպերացիան։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/22/1216232/Ավելին12:1522.06.22 -
ԱշխարհՀրապարակվել են առաջին կադրերն Աֆղանստանի երկրաշարժի վայրից, որտեղ հարյուրավոր մարդիկ են զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹRIA Novosti-ն հրապարակել է առաջին կադրերը Աֆղանստանի հարավ-արևելքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի վայրից։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աֆղանստանի Պակտիկա և Խոստ նահանգներում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 280-ի, աղետի հետևանքով մոտ 150 մարդ նույնպես տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել։Ավելին12:1022.06.22 -
ՀասարակականԵրևանի Էրեբունի վարչական շրջանում վթարի պատճառով 14 ժամ ջուր չի լինելու«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 22-ին՝ ժամը 10:00-24:00, կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասի 5 և 9 փողոցների, 5 փողոցի նրբանցքի, Գուրգեն Մահարի 127, 127/1, 127/2, 127/3 համարների, Դավիթ Բեկի, Սարի Թաղի 3-28 փողոցների և Մուշավան թաղամասի ջրամատակարարումը:Ավելին12:0522.06.22 -
ՔաղաքականԱյսօր՝ 19:30-ին, տեղի կունենա քննարկում վերջին սկանդալային ձայնագրության և ապարանյան արյունահեղության վերաբերյալ«Դիմադրություն» շարժոմը տեղեղկացնում է, որ վաղը՝ Հունիսի 22-ին՝ ժամը 19:30-ին, Ֆրանսիայի հրապարակի հարակից այգում տեղի կունենա քննարկում վերջին սկանդալային ձայնագրության եւ ապարանյան արյունահեղության վերաբերյալ: Բանախոսներ՝ Արծվիկ Մինասյան Ռուբեն Մելիքյան Բենիկ Գալստյան Քննարկումից հետո «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները կզրուցեն քաղաքացիների հետ, կպատասխանեն նրանց հուզող հարցերին:Ավելին12:0022.06.22 -
ՀասարակականՄերուժան Տեր-Գուլանյանի որդին ահազանգել է՝ կնոջ դրամապանակը՝ 1000 դոլար գումարով, գողացել են«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում անձնական ունեցվածքի գողության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։ Ինպչես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 19-ին՝ ժամը 22։00-ին, ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ՝ 35-ամյա Դավիթ Տեր-Գուլանյանից, ով հայտնել է, որ ժամը 21։30-ի սահմաններում Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում գործող «ՍԱՍ» սուպերմարկետում իր կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին Դ . Տեր-Գուլանյանը հայտնել է, որ գողացված դրամապանակի մեջ եղել են կարևոր փաստաթղթեր, 1000 ԱՄՆ դոլար և դրամ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Դավիթ Տեր-Գուլանյանը սիրված մտավորական, գրող-հրապարակախոս, արձակագիր Մերուժան Տեր-Գուլանյանի որդին է։Ավելին11:5522.06.22 -
ՀայաստանՆոր սերնդի ՀԴՄ-ների վրա POS տերմինալի ֆունկցիոնալության ակտիվացման խնդիրները կարգավորված են. ՊԵԿՊետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ ներկայում անկանխիկ գործարքները սպասարկելու համար հարկ վճարողների մոտ նոր սերնդի MF տիպի ՀԴՄ-ների վրա POS տերմինալի ֆունկցիոնալության ակտիվացման խնդիրները կարգավորված են: 2022 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որով պայմանավորված տարբեր հարթակներում դժգոհություններ են հնչել, որ այդ սարքերի ֆունկցիոնալությունն առևտրային բանկերը չեն ապահովում։Ավելին11:5022.06.22 -
ԱշխարհԱՄՆ-ն պահանջում է մեծացնել նավթի վերամշակման ծավալները. ԲայդենԱՄՆ-ն պահանջում է մեծացնել նավթի վերամշակման ծավալները: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Նրա խոսքով՝ այն պատկերացումը, թե նավթագազային ընկերությունները նավթի ծավալներն ավելացնելու կարիք չունեն, չի համապատասխանում իրականությանը: «Պետք է ինչ-որ բան հորինել, որի շնորհիվ նրանք կկարողանան ավելացնել վերամշակման ծավալները, ընդ որում՝ չհրաժարվելով էներգիայի վերականգնվող աղբյուրներին անցնելուց»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը: Բայդենը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կվերածվի Ռուսաստանի և Արևմուտքի միջև տոկունության մրցակցության, և ԱՄՆ-ն ու Եվրոպան պետք է պատրաստ լինեն կրել Մոսկվայի դեմ պատժամիջոցների բացասական հետևանքները: Անդրադառնալով ԱՄՆ նախորդ վարչակազմի կողմից չինական մի շարք ապրանքների համար սահմանված մաքսատուրքերի վերացման հնարավորությանը՝ Բայդենը տեղեկացրել է, որ նախատեսում է հեռախոսազրույց ունենալ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ:Ավելին11:4722.06.22 -
ՔաղաքականՀացի սեղանին մարդուն քաղաքական շանտաժ անելը հենց հացի խորհրդանշականության մե՞ջ է. ԲաբայանԲԴԽ գործող նախագահ Ջհանգիրյանի կողմից փորձ է արվում իր կողմից արդարադատության բռնաբարման փաստը լռեցնել՝ թեման շեղելով դեպի «հացի սեղան»: Որոշ հանրային գործիչներ էլ հոժարակամ ընդունում են այս հնարքը և դառնում դրա տարածողը: Լավ, քննարկենք հենց այդ լույսի ներքո: Այսինքն դուք համարում եք, որ հացի սեղանին մարդուն քաղաքական շանտաժ անելը հենց հացի խորհրդանշականության մե՞ջ է: Այսինքն ո՞նց, դու մարդուն հացի սեղանի շուրջ ասում ես կդատվես, եթե սա չանես և չես դատվի, եթե սա անես ու հետո ուրիշին հացի սեղանի շուրջ եղած խոսակցությունը հրապարակելու համար մեղադրո՞ւմ ես: Բա, որ ամբողջ պետական համակարգով հարձակվել եք դատավորի ու նրա ընտանիքի անդամների վրա և վախեցնում եք ՍԴ-ի օրը գցելով, բա ի՞նչ էիք ակնկալում, որ մարդը պիտի հնազանդվի ու չպաշտպանվի՞: Ո՞ւմ է ձայնագրել, ինչո՞ւ է ձայնագրել, ինչո՞ւ հրապարակեց... այս հարցերի պատասխանները մտքում ունե՞ք: Հենց ազնիվ լինեք ու պատասխաններից չվախենաք՝ այլևս ոչինչ չեք խոսի:Ավելին11:3822.06.22 -
Իրավական«Խնկո-Ապոր» գրադարանի դիմացի լատունե գրքի և Տիկնիկային թատրոնի մոտի զանգի գողության դեպքերով նյութեր են նախապատրաստվումՈստիկանությունն ահազանգեր է ստացել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դիմաց տեղադրված «Ընթերցողի արձան» քանդակի լատունե գրքի և Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի մուտքի մոտ տեղադրված զանգի գողությունների մասին։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Panorama.am»-ը տեղեկացել է, որ երկու դեպքով էլ ոստիկանությունը հաղորդում է ստացել, նյութեր են նախապատաստվում։Ավելին11:3622.06.22 -
ԱշխարհՄոսկվայի բորսայում առքուվաճառք կկատարվի ուզբեկական սոմով, հայկական դրամով և հարավաֆրիկյան ռանդովՄոսկվայի բորսայում առքուվաճառք կկատարվի ուզբեկական սումայով, հայկական դրամով և հարավաֆրիկյան ռանդով . 2022 թվականի հունիսի 27-ից Մոսկվայի բորսան արտարժույթի շուկայում կսկսի առևտուրը ուզբեկական սումայով, հայկական դրամով և հարավաֆրիկյան ռանդով, հայտնում է առևտրային հարթակի մամուլի ծառայությունը։ «Նոր արժույթները կընդլայնեն շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների, նրանց հաճախորդների՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց առևտրային հնարավորությունները, ներառյալ արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Մոսկվայի բորսան պարզաբանել է, որ առևտրի մասնակիցների և նրանց հաճախորդների համար հասանելի կլինեն սփոթ և սվոպ գործիքներ հետևյալ արժութային զույգերի համար. Հարավաֆրիկյան ռանդ - ռուսական ռուբլի (ZAR/RUB); ԱՄՆ դոլար - հարավաֆրիկյան ռանդ (USD / ZAR); Հայկական դրամ — ռուսական ռուբլի (AMD/RUB); ԱՄՆ դոլար - հայկական դրամ (USD/AMD); Ուզբեկական գումար — ռուսական ռուբլի (UZS/RUB): «ԱՄԷ դիրհամ - ռուսական ռուբլի» (AED/RUB) և «ԱՄՆ դոլար - ԱՄԷ դիրհամ» (USD/AED) արժութային զույգերով առուվաճառքի մեկնարկը կհայտարարվի ավելի ուշ։Ավելին11:3122.06.22 -
ՀասարակականՍևանում շենքի բակում տեղի ունեցած վեճի ժամանակ 22-ամյա երիտասարդը դանակահարել է հարևանինՀունիսի 21-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Սևանի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Նալբանդյան փողոցում կռիվ է: Մեկնած օպերատիվ խումբը Նալբանդյան փողոցի շենքերից մեկի բակից բերման է ենթարկել նույն շենքի բնակիչ երեք երիտասարդի: Հայտնում է ՀՀ ոստիկանությունը։ Խուզարկությամբ բերման ենթարկվածներից 22-ամյա երիտասարդի գոտկատեղից հայտնաբերվել է գաղտնի փականով ծալովի դանակ՝ շեղբի երկարությունը՝ 9 սմ, բռնակի երկարությունը՝ 12 սմ: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակով մեկ անգամ խփել է 38-ամյա հարևանի կրծքավանդակին: Ժամը 23.10-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 38-ամյա տղամարդ: Նա հրաժարվել է հաղորդում տալուց: Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:Ավելին11:2622.06.22 -
ՍպորտԱյսօր «Ինտերը» կներկայացնի Հենրիխ ՄխիթարյանինՄիլանի «Ինտերը» Հենրիխ Մխիթարյանին պաշտոնապես կներկայացնի այսօր։ «Football Italia»-ն հայտնում է, որ Մխիթարյանի աշխատավարձը հավելավճարներով կկազմի մոտ 4,2 միլիոն եվրո:Ավելին11:2122.06.22