Լրահոս

2022-06-22
  • Img default alt hy
    Սպորտ
    Լողորդ Արթուր Բարսեղյանը 50-րդն է ԱԱ-ում
    Հայաստանի լողի հավաքականի անդամ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Բարսեղյանը 50-րդն է աշխարհի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Բուդապեշտում շարունակվում է ջրային մարզաձևերի աշխարհի 19 –րդ առաջնությունը: Հայ երկու լողորդներից հանդես է եկել Արթուր Բարսեղյանը: Նա ազատ ոճի որակավորման փուլում, 99 մասնակիցների պայքարում, 100 մետրը անցավ 50. 43 վայրկյանում և գրավեց 50-րդ տեղը: Կիսաեզրափակիչ փուլ մտան 1-16-րդ տեղեր գրաված մասնակիցները: Արթուրի երկրորդ մեկնարկը կտրվի հունիսի 23-ին: 50մ լողատարածությունում նա կմասնակցի նույն ՝ ազատ ոճում, իսկ Վարսենիկ Մանուչարյանը՝ բատերֆլայում:
    14:21
    22.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Միշուստինից հետո հայկական կողմը հայտնեց՝ ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը հանդիպել է Ս. Պետերբուրգում
    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել են լուրը, որ անցած շաբաթ Սանկտ Պետերբուրգում կայացել է տարածաշրջանային ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հանդիպում: Մինչև փոխվարչապետի գրասենյակը կտեղեկացներ դրա մասին, հունիսի 20-ին Ռուսաստանի վարչապետից իմացանք, որ միջազգային տնտեսական 25-րդ համաժողովին կայացել է Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների հանդիպում։
    14:15
    22.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ճապոնիայում մեկ տարվա ազատազրկման կդատապարտեն համացանցում վիրավորանքների համար
    Ճապոնիայում մեկ տարվա ազատազրկման կդատապարտեն համացանցում վիրավորանքների համար: Բացի այդ, իրավախախտները ստիպված կլինեն վճարել 300 000 իեն (2200 դոլար) տուգանք, գրում է «Տեխկուլտ»-ը։ Օրենսդրության խստացման պատճառը ըմբշամարտի 22-ամյա աստղ Հանա Կիմուրայի ինքնասպանությունն է, որը չի դիմացել համացանցում վիրավորանքների ու քննադատությունների ալիքին։ Հետաքննության արդյունքում իշխանությունն արդեն պատժել է երկու անձի։
    14:09
    22.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԱՄՆ-ում վաճառքի է հանվել 19-րդ դարասկզբի ոճով զբոսաշրջային ատրակցիոնը
    UPI-ը հայտնում է, որ ԱՄՆ-ում վաճառքի է հանվել 1800-ականների ոճով զբոսաշրջային ատրակցիոնը, որը ներառում է երկու տուն, ջրաղաց, դպրոցական տուն, ընդհանուր խանութ, պանդոկ, դարբնոց ու բանտ։ 64-ամյա Մարիոն Շիփմանը ասում է, որ ինքը եւ իր ընտանիքը սկսել են կառուցել 19-րդ դարի ոճի թեմատիկ այգին 1960-ականների վերջին, իսկ ատրակցիոնը բացվել է զբոսաշրջիկների համար 1979 թվականին: 
    14:02
    22.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Սերգեյ Լավրովը կայցելի Թեհրան`քննարկելու Իրանի միջուկային գործարքը
    Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 22-23-ը կայցելի Թեհրան`քննարկելու Իրանի միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Հունիսի 22-23-ը Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրավերով Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Թեհրան։ Նախատեսվում է շարունակել կարծիքների փոխանակումն արդիական մի շարք միջազգային հարցերի շուրջ, ներառյալ՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը»,- նշել է Զախարովան: Նրա խոսքով՝ Թեհրանում կքննարկվեն նաև իրավիճակն Ուկրաինայում, Սիրիայում, Եմենում և Աֆղանստանում, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցությունը:
    13:56
    22.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արգիշտիի կորուստը ոչ միայն ընտանիքինն է, Շաքիինը և Սիսիանինը, այլև՝ երկրինը
    ​ Կիրակի օրը՝ հունիսի 19-ին Սիսիանի Շաքի գյուղը սգում էր զինծառայող Արգիշտի Եղյանի մահվան 40 օրը։ Ծնողներն անհավանական համարեցին Արգիշտիիի արարքը: «Երբ տղայիս ճանապարհում էինք ԱՄՆ` FLEX ծրագրով սովորելու, չէր ուզում բաժանվել գրկիցս, կրկնում էր` պապ, մամային լավ կպահես: Նա մորը, քույրերին, բոլորիս այնքան էր սիրում, որ նման ցավ չէր պատճառի մեզ: Գիտեր, որ մենք էլ իրեն ենք սիրում, ու մեզ հետ այդպես չէր վարվի: Արգիշտին իր բոլոր նպատակները, երազանքերը, ծրագրերը կապում էր ապագայի հետ, էնքան բանի էր հասել, էնքան երազանքներ ուներ, ոնց կարող էր խաչ քաշել այդ ամենի վրա: Ծառայության մեկուկես տարին անցած զինվորը, որ դեռևս 9-րդ դասարանում նամակ-շարադրություն էր գրել Բան Կի Մունին` ահաբեկչությունները կանխելու «դեղատոմսը» համարելով բանակցությունները, չէր կարող «լեզու չգտնել» կողքինների հետ»,- ասում է հայրը: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, երկու ծառայակից ձերբակալվել է, կատարվում է գործի քննություն: Մայիսի 11-ին ՀՀ ՊԲ զորամասերից մեկում զինվորի` ինքնասպան լինելու լուրը ցնցեց 44-օրյա պատերազմից դեռևս արցունքահոս երկիրը: Իսկ երբ հայտնի դարձավ զինծառայողի անուն-ազգանունը` Արգիշտի Արմենի Եղյան, ցնցման կենտրոնը դարձավ Սիսիանի Շաքի գյուղը` Արգիշտիի ծննդավայրը, որը 44-օրյա պատերազմում արդեն կորցրել էր իր 7 զավակներին: Ոչ մեկը, ով շփվել էր Արգիշտիի հետ, քիչ թե շատ ծանոթ էր նրան, չհավատաց այդ լուրին: Նրա մասին բոլոր գրառումներն ուղեկցվեցին նույնանման մեկնաբանություններով` նրա նման խելացի, կրթված, կայացած, հավասարակշիռ, կենսասեր, ժպտադեմ, բարի ու պատասխանատու երիտասարդը, ով դեռևս 18 տարեկանում հասել էր լուրջ հաջողությունների, ունեցել բազում-բազմաթիվ ձեռքբերումներ, ում բոլոր երազանքներն ու նպատակները կապված էին ապագայի հետ, չէր կարող ինքնասպան լինել: Դպրոցական տարիներից Արգիշտին տարբերվել է հասակակիցներից: Ծնողները երբեմն ստիպել են իջնել գյուղամեջ, շփվել, ժամանակ անցկացնել գյուղի տղաների հետ, բայց նա դա համարել է ժամանակի վատնում, ու ողջ օրը խորասուզված իր համակարգչային ծրագրերի մեջ, հարստացրել իր գիտելիքները, բացահայտել նորանոր գաղափարներ: Առաջին դասարան է գնացել արդեն որպես պատրաստի աշակերտ: Մի փոքրիկ հանրագիտարան ուներ, անգիր էր արել: 3-4-րդ դասարանում անգիր գիտեր ոչ միան աշխարհամասերը, մայրցամաքները, այլև` քարտեզի բոլոր պետություններն ու երկրները` իրենց կոորդինատներով, տարածքով: Հավասարապես սիրել է թե հումանիտար, թե` ճշգրիտ առարկաները և հավասարապես սովորել: Երբ հասակակիցները ապարդյուն վատնում էին իրենց ժամանակը, Արգիշտին մասնակցում էր Սյունիքի մարզում բազմաթիվ հ/կ-ների կողմից կազմակերպվող ծրագրերի, ներգրավվում հասարակության մեջ երիտասարդության դերի բացահայտման քննարկումների, բանավեճերի, ճամբարների, անձի զարգացման համընդհանուր հմտությունների, տղաների անձնային որակների կատարելագործման, սոցիալական նորարարության ճամբարների, բանավեճի արվեստը` ժողովրդավարության հիմք համայնքային ու բազմաթիվ այլ ծրագրերի, անգլերենից կամավոր թարգմանություններ անում, մարզային, հանրապետական օլիմպիադաներում տեղեր գրավում ու միշտ աչքի ընկնում իր գիտելիքներով, կազմակերպվածությամբ, նախանձախնդրությամբ, պատասխանատվությամբ, նվիրումով: Գծագրել էր իր ապագան, որոշել իր դերը, իր տեղը: Մեծ հեռանկարներով է ապագա առաջնորդների փոխանակման FLEX ծրագրով սովորել ԱՄՆ-ում, ինչը պիտի ընդլայներ ոչ միայն իր աշխարհընկալումը, պատկերացումները, այլև` իր ապագայի նկատմամբ վերաբերմունքը: Գիտեր` ինչ է անում, ինչ է ուզում: Ամերիկյան մի հյուրընկալ ընտանիքում, հանձին նրա, տեղացիները ճանաչեցին հային, իմացան հայ ժողովրդի պատմությունը, ազգային առանձնահատկությունները, խոհանոցը, ու հարազատ որդու պես սիրեցին Սիսիանի Շաքի գյուղից իրենց մոտ ապրող և սովորող երիտասարդին: Արգիշտին սովորեց և սովորեցրեց: Ազատ էր, անկաշկանդ, ինտելեկտուալ միջավայրում` ինչպես ձուկը ջրում… Բայց քովիդի պատճառով կիսատ մնաց ուսումը և վերադարձավ հայրենիք, ավարտեց Շաքիի միջնակարգ դպրոցը: «Արգիշտին ամեն ինչի ինքնուրույն է հասել, իր հասակակիցները չգիտեին` ծրագրերն ինչ են, ինքը ճարպիկ էր, պրպտող: Հատուկենտ ծրագրեր էին դպրոցից` մեղու, կենգուրու, մնացածն ինքն էր փնտրում-գտնում: Ապշել էի, որ իր համալսարանական կուրսընկերների հետ 2018-ին ծրագրերի էր մասնակցում, շրջապատը մեծ էր, մտահորիզոնը` լայն, ամեն տեղ կար, շատ բան մենք հիմա ենք բացահայտում: Նպատակը Ամերիկյան համալսարանում սովորելն էր, բայց տեխնիկական պատճառներով չկարողացավ հայտն ուղարկել, ու, որպեսզի ուսումնական տարին չկորցնի, 2021թ.-ին ընդունվեց ԵՊՀ օտար լեզուների և հաղորդակցությունների ֆակուլտետի իտալերենի բաժինը: Մտադիր էր բանակից հետո էռասմուս կրթական ծրագրով, որը համալսարանն էր ապահովում, ուսումը շարունակել արտերկրում: Փառք էինք տալիս, որ պատերազմն անցավ, ուրախությամբ ենք ճանապարհել բանակ, բայց մեզ համար սա նոր պատերազմ էր»,- ասում է քույրը` Նելլին: Կես տարի սովորելուց հետո 2021-ի փետրվարի 28-ին Արգիշտին զորակոչվեց բանակ: Նույն բարեխղճությամբ ու պատասխանատվությամբ ծառայում էր Վարդենիսի Սոթքի զորամասում: Իրենից 7 և 8 տարով մեծ քույրերը, որ պահել, սիրել, մեծացրել էին իրենց փոքր եղբորը, ուրախություն ու բերկրանք ապրեցին նրա` հայոց բանակի զինվոր դառնալիս. «Իմ ամենախելացի, իմ ամենանպատակասլաց, իմ հարազատ, իմ միակ, իմ ուժ ու հպարտություն, իմ Արգիշտի, մեր հերթն էլ եկավ զինվորի քույր լինելու, գիշեր-ցերեկ աղոթելու քո ու մեր բոլոր զինվորների համար ու մեր երկրում Աստծուց խաղաղություն խնդրելու: Վստահ եմ, որ պատվով կանցնես կյանքիդ այս էտապն ու արժանապատիվ կվերադառնաս տուն…»,- իր ֆբ էջում գրեց ավագ քույրը` Սեդան: Համավարակի պատճառով ծնողները չկարողացան ներկա լինել որդու զինվորական երդման արարողությանը, բայց հանգիստ ու վստահ էին, որ նրա ծառայությունն էլ կանցնի նույնքան կազմակերպված, պատասխանատու, ինչպես մնացյալ բոլոր հարցերում: Խելացի, ինտելեկտուալ Արգիշտին ծառայության ընթացքում էլ չի կտրվել գրքերից, տնից իր անգլերենի գրքերն է խնդրել, որ ե՛ւ ինքը պարապի, ե՛ւ լեզու սովորել ցանկացող զինակիցներին սովորեցնի: Ծնողներն ասում են, որ երբևէ չի տրտնջացել ծառայությունից, որևէ անգամ չի դժգոհել, իրենք հանգիստ էին, վստահ, որ ամեն ինչ կարգին է: Դեպքի նախօրյակին զանգահարել-շնորհավորել է քեռու ծննդյան օրը, նույն օրը երեկոյան լավ տրամադրությամբ զրուցել հոր հետ: Մոսկվայում և Արարատում ապրող քույրերին խնդրել էր հուլիսին, իր հերթական արձակուրդին, Շաքի գալ, որ ընտանիքը միասին լինի: Բոլորը սպասում էին այդ օրվան: Սակայն, ի ցավ բոլորի, «ընտանիքի հանդիպումն» ավելի վաղ կայացավ»… Ամեն հերթափոխից հետո զորամաս իջնող որդու զանգին հեռախոսը ձեռքին սպասող մայրը մայիսի 11-ի առավոտյան չստացավ այդ զանգը: Նույն օրը ամպրոպի նման պայթեց Արգիշտիի` ինքնասպան լինելու մասին չարագույժ լուրը: «Մեր բոլորի ապագան էր գեղեցիկ պատկերացնում, ու պիտի փոխեր այն: Մեզ ասում էր` դուք ճիշտ չեք ապրում, շատ եք չարչարվում: Արգիշտին էս կյանքում միայն մի «թերություն ուներ», նրան խորթ էին փողոցային «բարքերը», կռիվները, բարի էր, լրիվ ուրիշ աշխարհի մարդ, չէր պատկերացնում, որ կարող են դեմքին ժպտալ, հետևից դավեր նյութել, չէր տարբերում լավ ու վատ մարդկանց, որովհետև ինքն էնքա՜ն մաքուր էր, բոլորին իր նման էր պատկերացնում, իր միակ «թերությունը» դարձավ ճակատագրական: Արգիշտիս ընկավ մի ոհմակի մեջ, որ չգիտեին նրա արժեքը, հոշոտեցին էրեխուս: Եթե պատերազմ լիներ, եթե թշնամու գնադկից լիներ, կասես` հա, պատերազմ է, բայց ներսի թշնամին դրսի թշնամուց ավելի սարսափելի է: Չեմ կարողանում հասկանալ` ինչու ե՛ւ վաշտի հրամանատարը, ե՛ւ որևէ մեկը տեղյակ չի եղել` ինչու է Արգիշտին այդ օրը կրկնակի հերթապահության կանգնել դիրքում: Ինչո՞ւ բանակը կարգ ու կանոն չի պահում, ախր էս երեխեն մեր ազգին, մեր հասարակությանը էնքան պիտանի մարդ պիտի դառնար: Էսքան անտարբերությո՞ւն… էրեխեքին բանակ են տանո՞ւմ, թե` սպանդանոց: Էս ամենը հրամանատարության անտարբերության արդյունք է, ու դեռ ասում էին` ամենակարգապահ վաշտն է: Մենք երեխա ենք վստահել իրենց, իրենց երեխաների հետ էդպե՞ս կվարվեին: Ինչո՞ւ հաշվի չեն առել զինվորի անհատական որակները, ինչո՞ւ են -2,75 տեսողությամբ զինվորին միայնակ դիրք ուղարկել: Արգիշտիի ակնոցը ջարդվել էր, մինչ մենք նորը կուղարկեինք, առանց ակնոց դիրք է կանգնել… Ինչո՞ւ են այդքան անտարբեր: Չգիտեմ` սրա պատասխանն ով է տալու, ով է մեղավոր, բայց հույս ունենք, որ նրանք կպատժվեն»,-ասում է մայրը, հավելում, որ արդեն կորցրել են իրենց որդուն, այլևս ոչինչ չի կարող ետ բերել նրան, բայց ուզում են, որ ճշմարտությունը բացահայտվի, մեղավորները պատժվեն, բանակում տիրող «բեսպրեդելը» վերանա, նման դեպքեր չկրկնվեն, նոր ծնողներ որդեկորույս չդառնան: Մարինեն հավատում է արդարությանը, հավատում իր որդու անմեղությանը, մեղավորների` արդար դատաստանին: Արգիշտիի ծնողները, հարազատները, բարեկամները որևէ մխիթարություն չեն կարողանում գտնել, բայց նշում են, որ երբ լսեցին, կարդացին, տեղեկացան իրենց որդու մասին ետմահու գրառումները, կրկնակի ցավ ապրելով` մխիթարվեցին նրա` այդքան ճանաչված, գնահատված լինելու համար, որովհետև նա բացառիկ էր ոչ միայն իրենց ընտանիքի, այլև` շրջապատի, ընկերների, հասարակության համար: Արգիշտիի հուղարկավորմանը մասնակցող զորամասի գնդերեցն ու հոգեբանը միայն հիացմունքի խոսքեր են ասել նրա մասին, շեշտել, որ նրա նման խելացի, ինտելեկտուալ զինվորի հետ հաղորդակցվելը մեծ բավականություն էր, և մյուսները նրանից շատ բան ունեին սովորելու: Օրերս Արգիշտիի` ամերիկյան ընտանիքից նկարների նոր շարք են ստացել, նայում են ու չեն հավատում, որ կենսասեր, ամեն տեղ ժպտացող, կատարյալ խաղաղ ու հանգիստ տղան այլևս չկա, ով այնքա՜ն սիրում էր կյանքը: Ցավակցությունների հեղեղ էր, որ տեղաց: Ցավակցեցին գրեթե բոլոր կառույցները, ում հետ առնչվել էր Արգիշտին: Ցավակցեցին Շաքիի դպրոցն ու համայնքապետարանը, ընկերները, դասընկերները: Խորը կսկիծ հայտնեց ամերիկյան ընտանիքը, որտեղ ապրել էր Արգիշտին, ում սիրում էին հարազատ որդու պես: Ցավակցեց ԱՄՆ դեսպանատունը, ափսոսելով Արգիշտիին, ով օգնում էր իր երկրի երիտասարդներին դառնալ հայրենիքին օգտակար և ակտիվ քաղաքացիներ, իսկ նրա նման անհավանական երիտասարդին ճանաչելը պատիվ համարեցին: Խորին ափսոսանքով ու ցավով Շաքիի վարչական ղեկավար Ռուբեն Մանուչարյանը Արգիշտիի կորուստը ոչ միայն ընտանիքինը համարեց, ոչ միայն` Շաքիինը և Սիսիանինը, այլև` երկրինը, որովհետև նրա նման բացառիկ երիտասարդը կարող էր իր խելքով, իր գործով, իր գիտելիքներով պատիվ բերել հայոց եռագույնին, բայց, ցավոք, անիմաստ մահով Շաքիի գերեզմանատանը ննջում է հայոց եռագույնի ներքո: Հուսաց, որ նրա հոգին կփառավորվի երկնային արքայության մեջ, և Արգիշտին կգտնի իր հոգու անդորրն ու խաղաղությունը:   ​
    13:54
    22.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Քրիստիան Էրիկսենը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» հրավերը
    «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային ցուցակում հայտնված 2 ֆուտբոլիստ մերժել է ակումբին: Ինչպես հայտնում է The Guardian-ը, «Այաքսի» պաշտպան Յուրիեն Թիմբերը, ով ցանկանում է իր տեղը պահպանել Նիդեռլանդների հավաքականում ԱԱ-2022-ին ընդառաջ, հրաժարվել է տրանսֆերից։ Եվս մեկ մերժում ակումբը ստացել է դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը։ Նա նախընտրում է մնալ «Բրենտֆորդում», կամ վերադառնալ «Տոտենհեմ»:
    13:50
    22.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մհեր Գրիգորյանը գործուղվում է Ղազախստան
    Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մհեր Գրիգորյանը կգործուղվի Ղազախստան։ Փոխվարչապետը մասնակցելու Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին։
    13:43
    22.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Աշխարհը պետք է պատրաստվի նոր համաճարակի․ Բայդեն
    Աշխարհը պետք է պատրաստվի նոր համաճարակի և դրա համար ավելի շատ գումար է պետք։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ «Կլինի ևս մեկը: Մենք պետք է նախապես մտածենք: Ահա թե ինչի համար է մեզ գումար պետք»,- նշել է Բայդենը։
    13:35
    22.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Լավրովը Բաքվում կքննարկի 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը. ՌԴ ԱԳՆ
    Հունիսի 23-24-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ համաձայնագրերի իրականացման գործընթացը։ Հիշեցնեմ, որ դրանք կոչված են ապահովելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը և Հարավային Կովկասը վերածելու խաղաղության, կայունության և բարգավաճման գոտու»,- ասել է Զախարովան։
    13:30
    22.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Գուցե ես եմ սխալվում». Վանեցյանը կարծում է՝ ոչ ոք իրավունք չունի քննադատել Սաղաթելյանին
    «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո եղել է Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց»-ի տաղավարում ու հայտարարել, որ խորհրդարանն այլևս այն վայրը չէ, որտեղ պետք է ինքը գործունեություն ծավալի։ Նրա խոսքով՝ իր որոշումը չի ենթադրում, թե ընդդիմադիր իր գործընկերները սխալվում են՝ մանդատները վայր չդնելով:
    13:25
    22.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ճանաչել է ԼՂ անկախությունը Ադրբեջանից․ ՀԴԿ
    ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ճանաչել է ԼՂ անկախությունը Ադրբեջանից: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը: Հայտարարությունում ասվում է. «Տարիներ շարունակ Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը և՛ հաղթած, և՛ պարտված իշխանություններին ներկայացրել է որոշման նախագիծ, որով ՀՀ ԱԺ-ն պետք է փաստեր կայացած իրավական գործողությունների շարքը՝ ԼՂԻՄ-ի լեգիտիմ անջատումը Ադրբեջանից և ԼՂՀ, ապա Արցախի Հանրապետության կայացումը՝ միջազգային իրավունքի սկզբունքին ու նորմերին համապատասխան։ Եվ՛ հաղթողները, և՛ առավել ևս պարտվողները, ինչ-ինչ հաշվարկներից ելնելով, կրավորական, թշնամուց կաշկանդված կեցվածք ընդունելով, անգամ չեն քննարկել վճռորոշ նշանակություն ունեցող այս առաջարկը։ Ավելին, բանակցային գործընթացն առժամանակ ընթացել է հաղթողի տրամաբանությամբ՝ Արցախը մերն է, բանակցություններն էլ երևութական, անժամկետ բնույթ են կրելու։ 2020 թ. պատերազմից հետո, ըստ էության, կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրողի գործողությունների ներկա հետևանքները հայտնի են, բնութագրումն՝ ավելորդ։ Թվում էր, թե Արցախի հիմնահարցի իրավական կարգավորումն այլևս անհեռանկար է։ Բայց ահա, օգնության է գալիս ՄԱԿ-ի Միջազգային դատարանն իր նախադեպային հայտնի որոշմամբ։ Քննարկելով Կոսովոյին վերաբերող գործը՝ դատարանը վճիռ է կայացրել՝ սահմանելով ընդհանրական իրավական եզրույթներ։ Այն է՝ երբ որևէ տարածք իր բնակչության կամքով առանձնանում է պետությունից, համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության, կենտրոնական իշխանությունից թույլտվություն ստանալու անհրաժեշտություն չի պահանջվում։ Հեղինակավոր ատյանի որոշման հիման վրա տասնյակ պետություններ ճանաչել են Կոսովոյի անկախությունը։ Ավելին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, վկայակոչելով ՄԱԿ-ի Միջազգային դատարանի, մեկ անգամ ևս փաստենք, նախադեպային որոշումը, հայտարարում է, որ Ռուսաստանն իրավասու է ոչ միայն ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները, այլև նրանց հետ ռազմաքաղաքական պայմանագրեր կնքել, զենք և զինուժ գործադրելով՝ պաշտպանել նրանց անկախ գոյությունը։ Այժմ հարց՝ Հայաստանի և Արցախի դիվանագիտական կառույցները մի՞թե ծանոթ չեն դատարանի հիշյալ որոշմանը։ Ինչո՞ւ առ այսօր ձևավորված չէ Արցախի հիմնահարցի կարգավորման ամբողջական փաթեթը՝ Միջազգային դատարանի որոշման նախադեպի վրա հիմնված։ Չէ՞ որ, Արցախի Հանրապետության ձևավորումը իրավական տեսակետից կատարվել է անթերի։ Գիտակցելով, որ օրվա իշխանությունն իր զիջողական քաղաքականությամբ անկարող է դիմագրավելու թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներին, և միայն նոր ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող կառավարությունը կմիաբանի ժողովրդին, այսօր մենք՝ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության անդամներս, դիմում ենք Արցախի Հանրապետության ղեկավար մարմիններին։ Հաշվի առնելով վերոնշյալ փաստերը, Ադրբեջանի նախագահի անընդունելի, հարձակողական, սպառնալի կեցվածքը, և, ամենակարևորը, Մինսկի խմբի համանախագահների արդեն դրսևորած պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու հարցում՝ ԱՌԱՋԱՐԿՈւՄ ենք համանախագահներին ներկայացնել նոր օրակարգ, բանակցային գործընթացի հիմնաքարը դարձնելով ՄԱԿ-ի Միջազգային դատարանի նախադեպային որոշումը, որով անուղղակի ճանաչվել է նաև Արցախի Հանրապետության անկախությունը Ադրբեջանից։ Սա փաստ է։ Օրակարգային նոր հարցադրումները ձևակերպելու հարցում պատրաստ ենք ցուցաբերել մեր փորձագիտական աջակցությունը: Բոլոր նրանց, ովքեր հոռետես և թերհավատ են Արցախի հիմնահարցի կարգավորումը դիտարկել միջազգային իրավունքի դաշտում, խորհուրդ ենք տալիս ուսումնասիրել հակամարտությունների կարգավորման փորձերի պատմությունը։ Եվ այսպես, ՀԴԿ-ն այլևս առաջնորդվում է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի նախադեպային ընդհանրական որոշմամբ և անթույլատրելի է համարում ՀՀ իշխանությունների կողմից հարցականի ենթարկել Արցախի Հանրապետության անկախության փաստը Ադրբեջանից։ Արցախի ձեռք բերած կարգավիճակը միջազգային իրավակիրառման տեսանկյունից օրինական և անհերքելի իրողություն է, ընդդիմանալն՝ ազգային պետական անվտանգությունը խարխլող։
    13:20
    22.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ուկրաինան ԵՄ անդամ չի դառնա արագացված ընթացակարգով. Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար
    Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Կլեման Բոնը բացառել է Ուկրաինայի՝ ԵՄ կազմ արագացված ընդունման հնարավորությունը՝ առանց նախատեսված բոլոր պայմանների պահպանման: «Արագացված ընթացակարգ և ազատ մուտք չեն լինի: Մենք բացում ենք դուռը, սակայն ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ են ռազմական գործողությունների դադարեցում, երկրի վերականգնում, համապատասխան տնտեսություն և ժողովրդավարության մակարդակ: Դա ժամանակ է պահանջում»,- նշել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ Ուկրաինային երկար ճանապարհ է սպասում Եվրամիությանը միանալու համար, քանի որ անհրաժեշտ է ԵՄ բոլոր անդամների, այդ թվում՝ Ֆրանսիայի միաձայն որոշումը, որտեղ կարող է հանրաքվե պահանջվել: Ավելի վաղ Բոնը հայտնել էր, որ Եվրամիության երկրները լիակատար քաղաքական կոնսենսուսի են հասել հունիսի 23-24-ը կայանալիք գագաթնաժողովում Ուկրաինային Միությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում:
    13:16
    22.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դոլարի գինը դարձյալ իջել է՝ հասնելով 404 դրամի
    Rate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։ Դոլարի առքի նվազագույն գինը 404 դրամ է, վաճառքինը՝ 412 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 417 դրամ է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 6.50 դրամ է, վաճառքինը՝ 7.66։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 8.16 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 419 դրամով, վաճառվում՝ 433 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 442 դրամ է։
    13:12
    22.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում ե, որ Երևանում Հունիսի 22-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ։ 23-27-ին կեսօրից հետո և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ: Հանրապետության տարածքում` Հունիսի 22-ի և 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-25-ին և 27-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 22-ի ցերեկը կնվազի 6-9 աստիճանով:
    13:08
    22.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հարավային Կորեայում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
    Կորեայի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման գործակալությունը (KDCA)
    13:05
    22.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչի՞ մասին կարող է վկայել միջին և տարեց հասակում մեկ ոտքի վրա 10 վայրկյան կանգնել չկարողանալը
    Մեկ ոտքի վրա միջին եւ տարեց հասակում 10 վայրկյան կանգնել չկարողանալը կապված է հաջորդ 10 տարիների ընթացքում ցանկացած պատճառից մահվան ռիսկի կրկնակի ավելացման հետ, նշվել է այն հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են British Journal of Sports Medicine ամսագրում։ Հետազոտությանը մասնակցել է 51-75 տարեկան 1 702 մարդ, որոնք առաջին զննումն անցել են 2009թ. փետրվար-2020թ. դեկտեմբեր շրջանում։ Մոտ երկու երրորդը (68 տոկոս) տղամարդիկ էին։ Հետազոտությանը ներգրավված են եղել միայն նրանք, ովքեր կայուն քայլվածք են ունեցել։ Մասնակիցներին զննման շրջանակում խնդրել են մեկ ոտքի վրա կանգնել 10 վայրկյան՝ առանց լրացուցիչ հենարանի։ Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր հինգերորդ մասնակիցը (20,5 տոկոս; 348) չի կարողացել հանձնել թեստը։ Դրա անհնարինությունն ավելացել է տարիքին զուգահեռ՝ ավելի կամ պակաս չափով կրկնապատկվելով 5 տարի միջակայքով՝ սկսած 51-55 տարեկանից։ Նրանց բաժինը, ովքեր չեն կարողացել մեկ ոտքի վրա կանգնել 10 վայրկյան, կազմել է՝ մոտ 5 տոկոս 51-55 տարեկանների, 8 տոկոս՝ 56-60 տարեկանների, 18-ից մի փոքր պակաս տոկոս՝ 61-65 տարեկանների եւ 37-ից մի փոքր պակաս տոկոս՝ 66-70 տարեկանների շրջանում։ 71-75 տարեկան մարդկանց կեսից ավելին (մոտ 54 տոկոս) չի կարողացել հանձնել թեստը։ Միջինը 7 տարի տեւած դիտարկումների շրջանում 13 մարդ (7 տոկոս) մահացել է քաղցկեղից՝ 32 տոկոս, սիրտ-անոթային հիվանդություններից՝ 30 տոկոս, շնչուղիների հիվանդություններից՝ 9 տոկոս եւ COVID-19-ի բարդություններից՝ 7 տոկոս։ Բայց թեստը չանցածների մեջ մահացածների բաժինը զգալիորեն բարձր է եղել՝ 17,5 տոկոս 4,5-ի փոխարեն, ինչը մոտ 13 տոկոսի բացարձակ տարբերություն է նշանակում։ Ընդհանուր առմամբ, թեստը չանցածների շրջանում առողջական խնդիրներ ունեցողներն ավելի շատ են եղել։ Տարիքը, սեռը եւ հիմնական հիվանդությունները հաշվի առնելուց հետո գիտնականները եկել են այն եզրահանգման, որ առանց հենարանի մեկ ոտքի վրա 10 վայրկյան կանգնել չկարողանալը կապված է հաջորդ տասնամյակում ցանկացած պատճառից մահվան ռիսկի 84 տոկոս բարձրացման հետ։
    13:02
    22.06.22
    Ավելին
  • Հասարակական
    Վրեժի հավանականությու՞ն կա Ապարանում. ըստ մամուլի՝ ոստիկանները ուժեղացված հսկողության են անցել
    Ապարանում ոստիկանները խիստ հսկողություն են սահմանել՝ հունիսի 19-ին տեղի ունեցած սպանությունից հետո վրեժխնդրությունը բացառելու համար: Մամուլն է գրում, որ Ապարանի Նիգավան գյուղում կիրակի տեղի ունեցած արյունալի դեպքից հետո իրավապահ համակարգում լուրջ անհանգստություն է առաջացել:
    12:57
    22.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իլոն Մասկի որդին որոշել է փոխել սեռը և ասել է, որ «չի ցանկանում ճանաչել իր կենսաբանական հորը»
    Reuters-ը հայտնում է, որ Tesla-ի եւ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի որդին որոշել է փոխել սեռը եւ ասել է, որ «չի ցանկանում ճանաչել իր կենսաբանական հորը»։ «Ես այլեւս չեմ ապրում իմ կենսաբանական հոր հետ եւ չեմ ցանկանում որեւէ կերպ կապված լինել նրա հետ»,-ասել է 18-ամյա Քսավիե Ալեքսանդր Մասկը՝ հավելելով, որ ցանկանում է փոխել սեռն ու անունը։ Վերջինս պատրաստվում է վերցնել Վիվիեն Ջեննա Ուիլսոն անունը:
    12:52
    22.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Թուրքիայում նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ նախատեսվածից մեկ ամիս շուտ
    Թուրքիայում 2023 թվականի հունիսին նշանակված նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ նախատեսվածից մեկ ամիս շուտ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է TGRT հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության իր աղբյուրին: Հեռուստաալիքի տվյալներով՝ կուսակցությունն առաջարկում է ընտրություններն անցկացնել ոչ թե հունիսի 18-ին, ինչպես նախատեսված է, այլ մայիսի 14-ին՝ նշելով քվեարկության երկրորդ փուլի հնարավորությունը, որը, ըստ նախնական ժամկետների, պետք է տեղի ունենա հուլիսին և կարող է ընտրողների ցածր մասնակցություն լինել՝ կապված արձակուրդային սեզոնի մեկնարկի հետ: Մյուս կողմից՝ ծրագրված ընտրությունների ժամկետը համընկնում է բուհերում անցկացվող քննությունների հետ, ինչը նույնպես կարող է բացասաբար ազդել մասնակցության և քվեարկության արդյունքների վրա։ ԱԶԿ-ի կողմից դեռևս ընտրությունների ամսաթվի հնարավոր տեղափոխության առաջարկի մասին պաշտոնական հայտարարություն չի եղել:
    12:47
    22.06.22
    Ավելին