Լրահոս
2022-06-22
-
ՏարածաշրջանԿալինինգրադի շրջափակման պատասխան միջոցները դիվանագիտական չեն լինի. ՌԴ ԱԳՆԿալինինգրադի շրջափակման պատճառով Վիլնյուսի դեմ Մոսկվայի պատասխան միջոցները կլինեն ոչ թե դիվանագիտական, այլ գործնական՝ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Պատասխան միջոցները մշակվում են միջգերատեսչական ձևաչափով։ Դրանք կլինեն ոչ թե դիվանագիտական, այլ գործնական հարթությունում»,- ասել է դիվանագետը: Նա տեղեկացրել է, որ Մոսկվան Լիտվային և Եվրամիությանը հայտնել է նրանց գործողությունների անթույլատրելիության, դրանց փոփոխման անհրաժեշտության, ինչպես նաև իրավիճակն օրինական հուն վերադարձնելու մասին: Զախարովան հավելել է, որ առայժմ ընթանում է պատասխան միջոցների քննարկումը: Դրանք կախված կլինեն նրանից, թե արդյոք Լիտվան կհամաձայնի՞ չեղարկել տարանցման արգելքը։ Ավելի վաղ Լիտվայի արտաքին գործերի նախարարը տեղեկացրել էր, որ հունիսի 17-ից հակառուսական պատժամիջոցների պատճառով որոշ ապրանքներ այլևս չեն կարող Ռուսաստանից Լիտվայի տարածքով տարանցվել Կալինինգրադի մարզ:Ավելին19:0022.06.22 -
ՀայաստանԻ՞նչ պետք է իմանալ մարզակոշիկ գնելուց առաջՄարզակոշիկները շատ կարևոր ատրիբուտ են՝ սպորտային հանդերձանքի թերևս ամենակարևոր բաղադրիչը, որի վրա չարժե խնայել։ Ուրեմն որտեղի՞ց գնել որակյալ մարզակոշիկներ։ Սպորտով զբաղվելու համար նախատեսված կոշիկները չպետք է գնել ո՛չ ինտերնետ-խանութից, ո՛չ էլ շուկայից. դրանք պետք է գնել միայն սպորտային խանութից, քանի որ սպորտային խանութում վաճառվող մարզակոշիկները բրենդային են, և վաճառող-խորհրդատուն ձեզ կօգնի ճիշտ ընտրություն կատարել։ Բացի այդ՝ սպորտային խանութից կոշիկ գնելիս կարող եք տեղում փորձել այն և «մինի թեստ-դրայվ» անել՝ դուր չգալու դեպքում փոխելով կամ վերադարձնելով ապրանքը։ Երբ գնել սպորտային կոշիկները Ինչպես սովորական, այնպես էլ սպորտային կոշիկները պետք է գնել երեկոյան։ Օրվա այդ պահին հոգնած ոտնաթաթերը ամենամեծ չափի են։ Ճիշտ կլինի, եթե ձեր ընտրությունը կանգ առնի հայտնի ընկերության արտադրանքի վրա։ Այդ դեպքում դուք կշահեք բրենդային որակ, կոշիկները երկար կծառայեն, մարզումների ժամանակ ֆիզիկական հարմարավետություն կզգաք, կբարձրանա ձեր ինքնագնահատականը։Ավելին18:4522.06.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Ուժեղացված հսկողություն ՝ Նիգավանի արյունահեղության զոհերի հուղարկավորության օրըԱվելին18:3022.06.22 -
ՀասարակականԼիովին առողջ եմ և շարունակում եմ լարված աշխատել. Տիգրան Հեքեքյանն արձագանքել է իր՝ վթարի ենթարկվելու մասին լուրին«Հայաստանի փոքրի երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանն արձագանքել է իր՝ վթարի ենթարկվելու մասին լուրին:Ավելին18:2022.06.22 -
ԱռողջապահականՍննդային սովորություններ, որոնք թուլացնում են իմունիտետըԴուք շատ աղ եք ուտում Նատրիումի ավելցուկն օրգանիզմում ոչ միայն առաջացնում է այտուցվածություն, մկանային թուլություն եւ ցավեր, այլեւ կարող է հանգեցնել իմունային համակարգի թուլացմանը: Հետազոտության համաձայն՝ ավելորդ աղը դուրս բերելու համար օրգանիզմը ծախսում է ռեսուրսների մի մասը, որոնք պետք է պայքարեն վիրուսային վարակների դեմ, ինչի արդյունքում արտադրվում է իմունոգլոբուլինի անբավարար քանակություն եւ աճում է հիվանդանալու վտանգը: Փորձեք սահմանափակել արագ սնունդը, միսը, պանիրը եւ սնունդ պատրաստելիս զգույշ օգտագործեք աղը։ Ձեր սննդակարգում բջջանյութը բավարար չէ Բջջանյութն աջակցում է առողջ մարսողությանը եւ խթանում է օգտակար աղիքային բակտերիաների արտադրությունը, որոնք ոչ միայն ամրապնդում են իմունիտետը, այլեւ բարենպաստ ազդեցություն են ունենում մաշկի վիճակի եւ տրամադրության վրա: Սննդային մանրաթելի եւ պրոբիոտիկների բարձր մակարդակն օգնում է պահպանել իմունային գործառույթը եւ պաշտպանում է մարմինը վիրուսներից։ Սննդակարգում ավելացրեք ավելի շատ բանջարեղեն, լոբազգիներ եւ չմշակված ամբողջական հատիկներ, դրանց թաղանթները բջջանյութի իրական պահեստ են: Դուք շատ սուրճ եք խմում Կոֆեին․ կախարդական նյութ։ Այն արթնացնում է, խթանում է նյարդային համակարգը, օգնում է բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների կանխարգելմանը եւ գերազանց կերպով զսպում է վաղաժամ ծերացման նշանները։ Սակայն ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Հաճախ պատահում է, որ լարված աշխատանքային օրվա ընթացքում մեկ բաժակ սուրճը սրընթաց փոխում է մյուսին, իսկ դա կարող է հանգեցնել իմունիտետի թուլացման եւ տարբեր վիրուսային հիվանդությունների։ Դուք քիչ բանջարեղեն եք ուտում Բանջարեղենը ոչ միայն բջջանյութի մեծ աղբյուր է, որի կարեւորության մասին արդեն ասվել է վերեւում, այլեւ վիտամինների եւ հանքանյութերի իրական պահեստ։ A եւ C վիտամիններով, ինչպես նաեւ ֆոլաթթվով հարուստ կանաչ բանջարեղենն ամրապնդում է իմունիտետը՝ թույլ տալով առանց խոչընդոտների հաղթահարել մրսածությունների սեզոնը։ Աշխատեք հաճախ սալաթներ, բանջարեղենային ռոգուներ եւ սմուզիներ օգտագործել։ Շատ շաքար եք օգտագործում Սպիտակ շաքարավազ՝ դատարկ ածխաջրեր, որոնք չեն կրում որեւէ սննդային արժեք, բայց բարձրացնում են քրոնիկ հիվանդությունների վտանգը, հրահրում են ծերացումը, քաշի ավելացումը, ինչպես նաեւ թուլացնում են իմունիտետը։ Գլյուկոզայի չարաշահումը նվազեցնում է իմունոգլոբուլինի ակտիվությունը միջինը 30%-ով, ինչը զգալիորեն մեծացնում է վիրուսային վարակներով հիվանդանալու հավանականությունը: Բոլորովին հրաժարվել շաքարից պարտադիր չէ, բայց դրա քանակը պետք է վերահսկվի։Ավելին18:1222.06.22 -
ԻրավականՀայրը դստեր և որդու հետ կազմակերպված խումբ է ստեղծել, կատարել 18 մլն դրամի հափշտակություններՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է կազմակերպված կայուն խմբի կողմից ուրիշի գույքի զգալի և խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են՝ քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում՝ հափշտակության մեխանիզմը, հափշտակության չափը, հանցավոր խմբի անդամների ինքնությունը, որոնցից երեքն ընտանիքի անդամներ են, ինչպես նաև՝ տուժողների շրջանակը, որոնց թիվը գերազանցում է հինգ տասնյակը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 54-ամյա բնակիչը 22-ամյա դստեր, 18-ամյա որդու և Էջմիածին քաղաքի բնակչի հետ ստեղծել են կազմակերպված կայուն խումբ, որի կազմում խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով, շահադիտական նպատակով, կատարել են ուրիշի գույքի հափշտակություններ: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ խմբի անդամները, նյութական օգուտներ ստանալու նպատակով, հիմնականում թիրախավորելով ՀՀ մարզերի բնակիչներին, մանրակրկիտ պլանավորել են հափշտակությունների կատարման մեխանիզմը և մեթոդները, կատարել են դերաբաշխում և վստահություն ձեռք բերելով տուժողների մոտ, մոլորության մեջ գցելով՝ նրանցից որոշակի ապրանքներ գնելու կամ որոշակի ծառայություններ մատուցելու դիմաց վճարել են նախապես ձեռք բերված, վճարման միջոց չհանդիսացող հուշանվեր հանդիսացող կեղծ EURO թղթադրամներ: Պարզվել է նաև, որ կազմակերպված խմբի անդամներից 22-ամյա աղջիկը, խաբեության եղանակով ուրիշի գույքի զգալի չափերի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, Էջմիածին քաղաքում գտնվող խոհանոց-խանութի վաճառողուհուց բացահայտ կերպով հափշտակել է գումար և դիմել փախուստի: Քննությամբ պարզվել է տուժողներին պատճառված վնասի չափը, որը կազմում է շուրջ 18.100.000 ՀՀ դրամ գումար: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ խմբի երեք անդամներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ 22-ամյա աղջկան՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 176-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանցից երեքի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ 18-ամյա երիտասարդի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:Ավելին18:0522.06.22 -
ԱրցախՌԴ ՊՆ պաշտոնական կայքում տեղադրված քարտեզից անհետացել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում տեղադրված քարտեզից անհետացել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Մինչև հունիսի 19-ը Ստեփանակերտը քարտեզի վրա նշված էր, իսկ հունիսի 20-ին՝ անհետացավ: Եվ, եթե սա տեխնիկական բնույթի վրիպակ չէ, ապա ՌԴ ՊՆ քարտեզներում Ստեփանակերտ քաղաքն այլևս չի նշվելու կամ էլ՝ նշվելու է այլ անվանմամբ, օրինակ՝ Խանքենդի: Կարդացեք նաև «Միանշանակ վերադառնալու եմ Շուշիի իմ տուն». Ալվինա Ներսեսյան «Նորից չեմ պատասխանելու հարցին, որովհետև ՌԴ ԱԳՆ-ից անցում կատարեցիք ՌԴ ՊՆ-ին՝ բայց նորից Փառուխ բառը հիշատակելով». Արման Սարգսյանը՝ լրագրողին Ստեփանակերտում մեկնարկել է «Ապագա հայկականը» նախաձեռնության ժողովրդագրական ֆորումը․ Արտակ Բեգլարյանը հանդես եկել ողջույնի խոսքով Հուսով եմ, որ, այնուամենայնիվ, վրիպակ է: Հետևենք իրադարձությունների զարգացմանը: Հ.Գ. Հիշեցնեմ, որ Փառուխի հանձնման օրը՝ մարտի 24-ին, ՌԴ ՊՆ քարտեզի վրա գյուղն անվանափոխվեց՝ «Фарух»-ից դարձավ «Фурух», իսկ հունիսի 5-ից Փառուխն այլևս անհետացավ ՌԴ ՊՆ քարտեզից: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/06/21/1275504/?fbclid=IwAR1Lk0o5WkknIWI8C81xmOda26N48hqF8RHtNn04ICtWCrnY0KLBRWQLsqQ © 1998 - 2022 Առավոտ – Լուրեր ՀայաստանիցԱվելին17:5022.06.22 -
Արտաքին քաղաքականությունՈւկրաինային թեկնածուի կարգավիճակ տալու համար ԵՄ-ում լիակատար կոնսենսուս կա. Կլեման ԲոնԵվրամիության երկրները լիակատար կոնսենսուսի են հասել Ուկրաինային Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարության եվրոպական հարցերով պետքարտուղար Կլեման Բոնը:Ավելին17:4322.06.22 -
Անցկացվել է գումարտակի մարտավարական զորավարժությունՀունիսի 22-ին N զորամասի հրաձգային ստորաբաժանումների մասնակցությամբ զորավարժարաններից մեկում անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգու¬թյամբ: Զորավարժության անցկացման նպատակն էր մարտավարական բարդ պայմաններում պաշտպանության կազմակերպման և գումարտակի ներդաշնակման կարողությունների զարգացումը, զինծառայողների մասնագիտական հմտությունների, դաշտային վարժվածության և դիմացկունության ամրապնդումը։Ավելին17:3722.06.22 -
ԱռողջապահականCOVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 540,5 միլիոնըCOVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունիսի 22-ի առավոտվա դրությամբ կազմել Է 540 միլիոն 567 հազար 548: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 322 հազար 38 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան: Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 86 միլիոն 452 հազար 232 եւ 1 մլն 13 հազար 975, Հնդկաստանում՝ 43 միլիոն 331 հազար 645 եւ 524 հազար 903, Բրազիլիայում՝ 31 միլիոն 818 հազար 827 եւ 669 հազար 390, Ֆրանսիայում՝ 30 միլիոն 476 հազար 915 եւ 150 հազար 201, Գերմանիայում՝ 27 միլիոն 454 հազար 225 եւ 140 հազար 462, Մեծ Բրիտանիայում՝ 22 միլիոն 717 հազար 987 եւ 180 հազար 376: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հունիսի 22-ի առավոտվա դրությամբ կազմել Է 813,8: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 3103, Հնդկաստանում՝ 373, Բրազիլիայում՝ 3106, Ֆրանսիայում՝ 2275, Գերմանիայում՝ 1665, Մեծ Բրիտանիայում 2620 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին17:3122.06.22 -
ԻրավականԿազմակերպված կայուն խմբի կողմից խարդախությամբ հափշտակությունների բազմադրվագ գործը դատարանում է. վնասը՝ մոտ 18 մլն. դրամՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է կազմակերպված կայուն խմբի կողմից ուրիշի գույքի զգալի և խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը: ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են՝ քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում՝ հափշտակության մեխանիզմը, հափշտակության չափը, հանցավոր խմբի անդամների ինքնությունը, որոնցից երեքն ընտանիքի անդամներ են, ինչպես նաև՝ տուժողների շրջանակը, որոնց թիվը գերազանցում է հինգ տասնյակը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 54-ամյա բնակիչը 22-ամյա դստեր, 18-ամյա որդու և Էջմիածին քաղաքի բնակչի հետ ստեղծել են կազմակերպված կայուն խումբ, որի կազմում խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով, շահադիտական նպատակով, կատարել են ուրիշի գույքի հափշտակություններ: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ խմբի անդամները, նյութական օգուտներ ստանալու նպատակով, հիմնականում թիրախավորելով ՀՀ մարզերի բնակիչներին, մանրակրկիտ պլանավորել են հափշտակությունների կատարման մեխանիզմը և մեթոդները, կատարել են դերաբաշխում և վստահություն ձեռք բերելով տուժողների մոտ, մոլորության մեջ գցելով՝ նրանցից որոշակի ապրանքներ գնելու կամ որոշակի ծառայություններ մատուցելու դիմաց վճարել են նախապես ձեռք բերված, վճարման միջոց չհանդիսացող հուշանվեր հանդիսացող կեղծ «EURO» թղթադրամներ: Պարզվել է նաև, որ կազմակերպված խմբի անդամներից 22-ամյա աղջիկը, խաբեության եղանակով ուրիշի գույքի զգալի չափերի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, Էջմիածին քաղաքում գտնվող խոհանոց-խանութի վաճառողուհուց բացահայտ կերպով հափշտակել է գումար և դիմել փախուստի: Քննությամբ պարզվել է տուժողներին պատճառված վնասի չափը, որը կազմում է շուրջ 18.100.000 ՀՀ դրամ գումար: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ խմբի երեք անդամներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ 22-ամյա աղջկան՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 176-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանցից 3-ի նկատմամաբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ 18-ամյա երիտասարդի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:Ավելին17:2522.06.22 -
Շանհայի բնակիչն ընկերուհուց բաժանվելուց հետո պահանջել է փոխհատուցել սիրավեպի ընթացքում նրա համար ծախսած ամբողջ գումարըOddity Central-ը գրում է, որ Շանհայի բնակիչն ընկերուհուց բաժանվելուց հետո աղջկան խնդրել է փոխհատուցել սիրավեպի ընթացքում նրա վրա ծախսած ամբողջ գումարը: Ընդհանուր առմամբ, նա սիրավեպի ընթացքում ծախսել է 72 000 յուան, որից պահանջում է փոխհատուցել 60 147-ը, ինչը համարժեք է 8954 դոլարի։ Նա ցանկում ներառել է, օրինակ՝ երկու շիշ ջուրը, սիրելիի հիվանդ մորը խնամելը, ռեստորանում ընթրիքի գումարի հիսուն տոկոսը:Ավելին17:1922.06.22 -
ԱռողջապահականՈ՞ր ըմպելիքներն են օգնում կանխել թրոմբոզըԿակաո Մանկության տարիների սիրելի ընպելիքը շատ օգտակար է մեծահասակների համար։ Օրինակ, հակաօքսիդանտների առատության շնորհիվ կակաոն օգնում է նվազեցնել ոչ միայն խոլեստերինի մակարդակը, այլեւ ջրիկացնում է արյունը։ Բայց սա դեռ ամենը չէ։ Կակաոն բարելավում է ուղեղի աշխատանքը, քանի որ սննդային միացությունների հետ թթվածինն արագ հասնում է նեյրոններին, ցուցաբերում է հակաշաքարախտային եւ հակաբակտերիալ ազդեցություն, կանխում է թրոմբոզի ձեւավորումը, օգնում է բարձր ճնշման դեպքում, պարունակում է մեծ քանակությամբ մագնեզիումի տարրեր, որոնք օգտակար են սրտանոթային համակարգի համար։ Կանաչ թեյ Կանաչ թեյը պարունակում է հակաօքսիդիչ միացությունների լայն տեսականի։ Դրանք իջեցնում են քաղցկեղի առաջացման ռիսկը, նվազեցնում են օրգանիզմի բորբոքումները եւ պահպանում են անոթների նորմալ վիճակը։ Սեւ հաղարջի թուրմ Այս մրգի տերեւները պարունակում են սալիցատներ, իսկ սեւ հաղարջի տերեւների թուրմը նպաստում է արյան ջրիկացմանը եւ պաշտպանում է թրոմբի առաջացումից։ Մասուրի հատապտուղների թուրմ Սկզբի համար անհրաժեշտ է խառնել մասուրի պտուղները, դրանք լցնել թերմոսի մեջ, ապա ավելացնել տաք ջուր, թողնել 12 ժամ: Մասուրի մեջ պարունակվող օգտակար նյութերը դրանից հրաշալի իմունոստիմուլյատիվ, մանրէասպան, հակաբորբոքային միջոց են դարձնում:Ավելին17:1222.06.22 -
Հայաստան«Հայաստանը փորձադաշտ չէ». բողոքի ակցիա՝ ընդդեմ բիոլաբորատորիաների«Հայաստանը փորձադաշտ չէ» կարգախոսով «Ազատագրական» շարժման մասնակիցները բողոքի ակցիա են արել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մոտ: Նրանց պնդմամբ՝ առողջապահական այդ կառույցը վերահսկում է Հայաստանում գործող ամերիկյան 8 բիոլաբորատորիաները, որոնց հետևում, ըստ ցուցարարների, կանգնած են Փաշինյանն ու իր թիմը:Ավելին17:0622.06.22 -
ԱռողջապահականՀայտնի է Պարկինսոնի հիվանդության անսպասելի ախտանիշըՊարկինսոնի հիվանդության որոշ նշաններ դժվար է նկատել կամ սկզբում դրանք կարող են հազիվ ընկալելի լինել: Այնուամենայնիվ, կան որոշ նշաններ, որոնք կարող են դրսեւորվել շարժման ընթացքում: Կան բուժման մի քանի ձեւեր, որոնք կարող են հեշտացնել կյանքը Պարկինսոնի հիվանդության դեպքում եւ օգնել ամեն օր հաղթահարել ախտանիշները, բացատրում է Անգլիայի առողջապահության Ազգային ծառայությունը: «Պարկինսոնի հիվանդությունը մի վիճակ է, երբ ուղեղի մասերը երկար տարիների ընթացքում աստիճանաբար վնասվում են: Պետք է դիմել բուժուղ բժշկին, եթե մտահոգություն կա, որ Պարկինսոնի հիվանդության ախտանիշներ կարող է ունենաք: Պարկինսոնի հիվանդությունը զարգանում է, երբ ուղեղի բջիջները դադարում են պատշաճ կերպով աշխատել եւ ժամանակի ընթացքում կորչում են: Ուղեղի այս բջիջները դոֆամին կոչվող քիմիական նյութ են արտադրում: Ախտանիշները սկսում են ի հայտ գալ, երբ ուղեղը չի կարող արտադրել դոֆամին, որպեսզի պատշաճ կերպով վերահսկի շարժումները: Պարկինսոնի հիվանդության հիմնական ախտանշաններն են դողը (սարսուռը), դանդաղ շարժումները եւ կաշկանդվածությունը։ Պարկինսոնի հիմնադրամը նշում է, որ որոշ ախտանիշներ, ինչպիսիք են հոտի կորուստը, փորկապությունը, դեպրեսիան եւ քնի խանգարումը, կարող են հայտնվել ախտորոշումից տարիներ առաջ: Մայոյի կլինիկան պնդում է, որ ողնաշարի եւ հավասարակշռության խախտումը Պարկինսոնի հիվանդության հնարավոր նշան են: Պարկինսոնի հիվանդության հետեւանքով ողնաշարը կարող է թեքվել, կամ հավասարակշռության հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ: Պարկինսոնի հիվանդությունն ազդում է ավտոմատ գործողությունների վերահսկման վրա, ուստի ողնաշարի փոփոխությունները կարող են տեղի ունենալ առանց ուղեղի ինքնաբերաբար հիշեցման, որ անհրաժեշտ է ուղիղ կանգնել, ասում են մասնագետները:Ավելին17:0022.06.22 -
ԱշխարհՆեյմարի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել ԲրազիլիայումESPN-ը հայտնում է, որ Փարիզյան ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Բրազիլիայում։ Նեյմարը Cessna 680 Citation ինքնաթիռով Լաս Վեգասից Սան Պաուլո էր թռչում: Սակայն տեխնիկական խնդիրների պատճառով օդանավը հարկադրված է եղել արտակարգ վայրէջք կատարել Բրազիլիայի հյուսիսում գտնվող Բոա Վիստա քաղաքի օդանավակայանում։Ավելին16:5522.06.22 -
Սպորտ«Բարսելոնան» 50 միլիոն եվրո է վճարելու Լևանդովսկու համարAS-ը հաղորդում է, որ Բարսելոնան» ընդունել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» պայմանները և պարտավորվել է 50 միլիոն եվրո վճարել 33-ամյա Ռոբերտ Լևանդովսկու համար։ Կատալոնական ակումբը հույս ուներ լեհ խաղացողին գնել 30-35 միլիոն եվրոյով։Ավելին16:5022.06.22 -
ՏարածաշրջանԸնդդիմադիր գործիչը դատվել է Էրդողանին վիրավորելու մեղադրանքովԹուրքական դատարանը ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-CHP) նախկին պատգամավոր Սըրրը Սյուրեյյա Օնդերին 10 ամսվա ազատազրկման է դատապարտվել հանրապետության նախագահին վիրավորելու մեղադրանքով: Այդ մասին հայտնում է ermenihaber-ը։ Մեղադրանքի հիմքը եղել է 2016-ին մեկ այլ գործով որպես մեղադրյալ ներգրավված Օնդերի՝ ցուցմունքի ժամանակ արած «Լիքը բիծ ունեցող քաղաքական անցյալով Էրդողանն է հրամայել» արտահայտությունը: Մեղադրող դատախազն Օնդերի այս հայտարարությունը որակել էր որպես նախագահի հասցեին վիրավորանք ու պահանջել դատապարտել հենց այդ հոդվածով։ Նախկին պատգամավորի համար պահանջվել էր 1-ից 5 տարվա ազատազրկում: Դատարանի որոշումը կարդացող դատավորը, նշելով, որ «բիծ» բառը վիրավորանք է պարունակում, հայտարարել է, որ Օնդերը դատապարտվում է 10 ամսվա ազատազրկման: Միաժամանակ դատարանը հետաձգել է պատժի կիրառումը՝ նշանակելով 5 տարվա պայմանական ազատության շրջան: Քրդամետ կուսակցության նախկին պատգամավորի դատապաշտպանը հայտարարել է, որ որոշումը հակասում է օրենքներին՝ տեղեկացնելով, որ վճիռը բողոքարկելու են բարձր դատարաններում:Ավելին16:4522.06.22 -
ՀասարակականՏեղի է ունեցել կրակոցներից սպանված Համիկ Միքայելյանի և Տիգրան Հարությունյանի հուղարկավորությունըԱպարան համայնքում այսօր՝ հունիսի 22-ին, հուղարկավորել են երեք օր առաջ հնչած կրակոցներից սպանված 27-ամյա Համիկ Միքայելյանին և Տիգրան Հարությունյանին։ Այս մասին տեղեկացանք Ապարանի համայնքապետարանից։ Նշենք, որ արյունալի դեպքից հետո Ապարանում և հարակից համայնքներում ոստիկանական ուժեղացված ծառայություն է իրականացվում։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ մարզում վենդետայի վտանգ կա․ զոհերի հարազատներին հանգիստ չի տալիս հանցագործների պահվածքը։ Սպանված տղաներն ամուսնացած չէին։ Համիկն աշխատում էր ՊՆ զորամասերից մեկում։ Տիգրան Հարությունյանը աշխատում էր Ապարանի «Գնթունիք» սննդի կենտրոնում: Նա Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի բարեկամն է:Ավելին16:4022.06.22 -
ՔաղաքականԵրկու նախարար փոխվեց, երրորդը պաշտոնավարում է, սակայն Սևանի ափամերձ համայնքների բնակիչների կարևոր խնդիրը չի լուծվում․ ԹովմասյանԵրկու նախարար փոխվեց, երրորդը պաշտոնավարում է, սակայն Սևանի ափամերձ համայնքների բնակիչների կարևոր խնդիրը չի լուծվում. Գեղարքունիքից ստացված նոր ահազանգի հետքերով.. Դեռ 2019 թվականի սեպտեմբերին ԱԺ - Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ներկայացրել էի Սևանի ափամերձ համայնքների բնակիչներին պատկանող և նրանց կողմից տարիներ շարունակ օգտագործվող հողերի սեփականության վկայականների ձեռքբերման խնդիրների վերաբերյալ կարևոր հարցը՝ մասնավորապես Կարճաղբյուր, Ծովակ և Նորակերտ համայնքների բնակիչների սեփականության վկայագրերի ձեռքբերման մասին։ Ի պատասխան՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ ուսումնասիրություն է իրականացվել, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով աշխատանքները չեն ավարտվել։ Այնուհետև նախարարը բանավոր զրույցի ժամանակ հավաստիացրեց, որ խնդիրն առաջիկայում կկարգավորվի։ Նախարարի խոստումից մոտ 1 տարի անցավ, սակայն, ցավոք, չունեցանք սպասված լուծումը։ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից Էրիկ Գրիգորյանի ազատումից հետո Շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ Վահե Ջիլավյանին ուղղեցի հերթական գրությունը։ Արդեն նախարար նշանակված Ռոմանոս Պետրոսյանից ստացա պատասխան, համաձայն որի համապատասխան նախագիծը հանվել է շրջանառությունից։ Միաժամանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը հայտնեց, որ համապատասխան ֆինանսական միջոցների առկայության և համայնքի կողմից սեփական միջոցների հաշվին անհրաժեշտ չափագրման աշխատանքներ իրականացնելու դեպքում նախարարության կողմից հարցը սահմանված կարգով կներկայացվի Կառավարության քննարկմանը։ Անցավ ևս մոտ 2 տարի, սակայն Գեղարքունիքի բնակիչների բարձրացրած խնդիրը կրկին չլուծվեց։ Գեղարքունիքի մարզից հերթական ահազանգից տեղեկացա, որ մարդիկ վրդովված են, պահանջում են Կառավարությունից հրատապ լուծում։ Եվ օրերս կրկին պաշտոնական գրությամբ դիմեցի ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին։ Ներկայացնելով այս ողջ գործընթացը՝ համապատասխան հարցեր ուղղեցի նախարարին՝ խնդրի լուծման ընթացքի վերաբերյալ։ Միաժամանակ առաջարկեցի դիտարկել համապատասխան նախագիծը Կառավարության քննարկմանը ներկայացնելու հարցը, որի լուծմանը տարիներ շարունակ սպասում են Գեղարքունիքի մարզի շահագրգիռ քաղաքացիները։ Ի պատասխան՝ նախարար Հակոբ Սիմիդյանը տեղեկացնում է, որ «Սևան» ազգային պարկի և համայնքների միջև առկա սահմանային անճշտություններն ու խնդրահարույց հարցերը բազմաթիվ են և դրանց համապարփակ լուծում տալու նպատակով «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակներում մեկնարկել է «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման աշխատանքները: Ներկայումս կազմվել է կառավարման պլանի տեխնիկական առաջադրանքը, աշխատանքներն ընթացքի մեջ են: Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր, Ծովակ և Նորակերտ համայնքների սահմանների ճշգրտման հարցը ևս նախատեսվում է դիտարկել կառավարման պլանի մշակման շրջանակներում: Ստացվում է ՝ նշված ժամանակահատվածում Շրջակա միջավայրի երկու նախարարներ փոխվեցին, այժմ էլ պաշտոնավարում է նախարար Հակոբ Սիմիդյանը, սակայն գոնե այս ողջ ՝ շուրջ 3 տարիների ընթացքում Կառավարությունը չի լուծում մարդկանց համար այս կարևոր հարցը։ Շարունակելու եմ հետևողական լինել և իրականացնել իմ լիազորություններից բխող բոլոր անհրաժեշտ քայլերը։Ավելին16:3522.06.22