Լրահոս
2022-06-22
-
Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ կնոջ անունըUnilad-ը հայտնում է, որ Լոնդոնում կոսմետոլոգիայի եւ դեմքի պլաստիկ վիրահատության կենտրոնը նշել է աշխարհի ամենագեղեցիկ կնոջ անունը։ Ըստ հետազոտության արդյունքների՝ աշխարհի ամենագեղեցիկ կին է ճանաչվել ամերիկացի դերասանուհի Էմբեր Հերդը։ Վերջինս իդեալական համամասնություն ունի, ներառյալ աչքերը, քիթը, շուրթերը, կզակն ու դեմքի ընդհանուր ձեւը։Ավելին16:3022.06.22 -
ԻրավականՎաղարշապատի ոստիկանները հրացան ու թմրամիջոց են հայտնաբերելՈստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում, դատարանի որոշմամբ, հունիսի 18-ին խուզարկվել են Էջմիածին քաղաքի 48-ամյա բնակչի տունն ու կից օժանդակ կառույցները: Հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ, հրացան, 12 մմ տրամաչափի 24 փամփուշտ, ինչպես նաև կանեփի թփեր։ Տանտերն իրավապահներին հայտնել է, որ կանեփը ինքն է աճեցրել անձնական օգտագործման համար։ Նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է։Ավելին16:2922.06.22 -
ԱռողջապահականՈրքա՞ն սնունդ է պետք միանգամից ուտելՊարտադիր չէ խիստ սննդակարգի հետեւել եւ միայն բրոկկոլի ուտել. հերիք է ինքն իրեն սահմանափակել սննդի քանակության առումով: «Ձեռքի» սննդակարգի 5 սկզբունք 1. Երկու բուռ. ահա բանջարեղենի այն քանակությունը, որն անհրաժեշտ է ուտել մեկ օրում: 2. Բռունցքի դիմային մասը. ածխաջրերի ցերեկային նորման (բրինձ, այլ շիլաներ, մակարոնեղեն, հաց): 3. Բաց ափը, առանց հաշվի առնելու մատները, ցույց է տալիս, թե օրական որքան միս է պետք ուտել: 4. Փակ բռունցքն իր չափով հավասար է մրգերի այն քանակությանը, որն անհրաժեշտ է մեկ օրում ուտել ամուր առողջություն պահպանելու համար: 5. Ցուցամատի վերին հոդը. դա կարագի եւ կենդանական ճարպի այն քանակությունն է, որն օրական կարելի է ուտել, առանց կազմվածքին վնաս տալու:Ավելին16:2522.06.22 -
ՄիջազգայինՀայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի երկրորդ նիստը շուտով կկայանա Մոսկվայում. ԶախարովաՀայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի երկրորդ նիստը շուտով Մոսկվայում կկայանա, հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Մարիա Զախարովան մեկնաբանել է նաև հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում շաբաթ երեկոյան տեղի ունեցածը, որի մանրամասները մինչև հիմա չի հայտնել Պաշտպանության նախարարությունը, և որի հետևանքով մահացու վիրավորում էր ստացել 19-ամյա ժամկետային զինծառայող Հրաչ Փիլիպոսյանը:Ավելին16:2022.06.22 -
ՍպորտԱմերիկուհի Քեթի Լեդեկին դարձել է աշխարհի 17-ակի չեմպիոնԱմերիկուհի Քեթի Լեդեկին դարձել է աշխարհի 17-ակի չեմպիոն։ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում 25-ամյա մարզուհին ոսկե մեդալակիր է դարձել ազատ ոճ՝ 1500 մետր տարածությունում` հաղթահարելով այն 15 րոպե 30,15 վայրկյանում։ Բուդապեշտում նա նվաճել էր ոսկե մեդալ նաև ազատ ոճ՝ 400 մետր տարածությունում:Ավելին16:1522.06.22 -
ՏարածաշրջանԹուրքական պատվիրակությունը Մոսկվայում բանակցություններ է վարել ուկրաինական հացահատիկի հարցովԹուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը բանակցություններ է վարել Մոսկվայում ուկրաինական հացահատիկի ծովային արտահանումն ապաշրջափակելու շուրջ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Milliyet-ը: Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ հանդիպումն անցել է կառուցողական և դրական մթնոլորտում, և դրա մասնակիցները հայտարարել են, որ փոխըմբռնման են եկել Ուկրաինայի և ՄԱԿ-ի մասնակցությամբ քառակողմ բանակցություններ վարելու վերաբերյալ։ Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են նաև ուկրաինական արգելափակված նավահանգիստներից բեռներով առևտրային նավերի դուրսբերման և Բորիսպոլի օդանավակայանում գտնվող թուրքական ինքնաթիռների անվտանգ վերադարձի։Ավելին16:1022.06.22 -
Հասարակական«Գրքի գողը գող է». ոստիկանությունը հաղորդում է ստացելԽնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը լուսանկար է հրապարակել և կից գրել. «Առանց մեկնաբանության»: Լուսանկարից պարզ է դառնում, որ գրադարանի դիմաց դրված գրքի արձանի վրայից մի գիրքը պակասում է: Iravaban.net–ին ոստիկանության լրատվության բաժնից հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ հաղորդում ստացել են: Այս պահին նյութեր են նախապատրաստվում:Ավելին16:0522.06.22 -
ՏարածաշրջանՊայթյուն՝ Ռուսաստանի զորամասերից մեկում. կան զոհեր«iz.ru»-ն հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության Վլադիմիրի մարզի զորամասերից մեկում արկ է պայթել, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել։ Եվս չորսը վիրավորվել են՝ մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, երեքին տեղում օգնություն է ցուցաբերվել։Ավելին15:5922.06.22 -
ՀասարակականՀայտնի է երգիչ Պիեռ Նարցիսի մահվան պատճառը«Baza»-ն հայտնում է, որ հայտնի երգիչ, «Я шоколадный заяц» հիթի կատարող Պիեռ Նարցիսը մահացել է երիկամների վիրահատության ընթացքում՝ սրտի կանգի հետևանքով։ Հաղորդվում է, որ վիրահատական միջամտությունն անհաջող է ավարտվել․ Նարցիսի օրգանիզմը չի դիմացել անզգայացմանը։Ավելին15:5222.06.22 -
ԱռողջապահականՄեծ Բրիտանիայում մեկ շաբաթվա ընթացքում կապիկի ծաղիկով վարակվելու դեպքերի թիվն աճել է 27%-ովՄեծ Բրիտանիայի իշխանություններն այս շաբաթ հայտնաբերել են կապիկի ծաղիկով վարակվելու 219 նոր դեպք։ Նրանց ընդհանուր թիվն աճել է 27%-ով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Հիվանդների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են։ Մինչ օրս վիրուսը հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում բնակվող միայն հինգ կանանց մոտ։ Հիվանդների միջին տարիքը 37 տարեկան է։Ավելին15:4722.06.22 -
ՀասարակականԵրևանում ավտովթարի է ենթարկվել «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախագահ Տիգրան Հեքեքյանը, վերջինս տեղափոխվել է հիվանդանոցՀունիսի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 52-ամյա Սամվել Բեկջանյանի վարած Ժոնգ Տոնգ ավտոբուսն ու 63-ամյա Տիգրան Հեքեքյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Տ. Հեքեքյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Տ. Հեքեքյանը սիրված մտավորական, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա» ԲՀԿ նախագահն է, իսկ ավտոբուսը պատկանում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին։Ավելին15:4522.06.22 -
ՏարածաշրջանԹուրքիայի նախագահը Անկարայում ընդունելու է Սաուդյան Արաբիայի թագաժառանգինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 22-ին ընդունելու է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն: Այս տարվա ապրիլի 28-ին Թուրքիայի նախագահի` Ջիդդա կատարած այցով նոր դարաշրջան սկսվեց Թուրքիա-Սաուդյան Արաբիա հարաբերություններում։ Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմադ բին Սալմանն Անկարա է այցելում մեծ պատվիրակությամբ։ Էրդողանը և Սալմանը նախ հանդիպելու են Բեշթեփեում, այնուհետև տեղի է ունենալու երկկողմ պատվիրակությունների հանդիպումը՝ համապատասխան նախարարների և այլ պաշտոնյաների մասնակցությամբ։ Բանակցությունների ընթացքում կգնահատվեն երկու երկրների հարաբերություններն իրենց բոլոր հարթություններով։ Բանակցությունների հիմնական օրակարգը լինելու է տնտեսությունը։ Քննարկվելու են տարբեր ոլորտներում՝ առևտրից մինչև զբոսաշրջություն, առողջապահությունից մինչև պաշտպանական արդյունաբերություն համագործակցությունը մեծացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։ Այս համատեքստում ակնկալվում է տարբեր համաձայնագրերի ստորագրում Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի միջև:Ավելին15:4122.06.22 -
Դադարեցվել է Ագարակ քաղաքի մի շարք հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված հունիսի 22-ին՝ ժամը 13:00-18:00-ն, կդադարեցվի Ագարակ քաղաքի Չարենցի, Սայաթ-նովայի, Հ.Թումանյանի, Ավ.Իսահակյանի, Կոմիտասի փողոցների ջրամատակարարումը:Ավելին15:3622.06.22 -
ՄիջազգայինՈւկրաինական հրետանին հարվածել է Դոնեցկի մանկական երաժշտական դպրոցին ու բնակելի շենքերի, կա 2 վիրավորՎաղ առավոտից ուկրաինական հրետանին հարձակում է սկսել Դոնեցկի վրա: Տեղեկություններ կան մանկական երաժշտական դպրոցի և մի քանի բնակելի շենքերի փլուզման մասին։ Ռուսական լրատվամիջոցները զոհերի մասին չեն հայտնում, գրում են, որ կրակոցները դեռ շարունակվում են:Ավելին15:2622.06.22 -
ՀասարակականՀրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձՀունիսի 22-ին, ժամը 12։45-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղի սկզբնամասում՝ ավտոտեխսպասարկման կետում, օձ է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:Ավելին15:2022.06.22 -
ՏարածաշրջանՌԴ-ում Ան-30 ինքնաթիռն անհետացել է ռադարներիցԱն-30 ինքնաթիռը Յակուտիայում անհետացել է ռադարների էկրաններից, և որոնողական աշխատանքները սկսվել են, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Յակուտիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատել է Ան-30Մ-ի կորստի մասին, ինքնաթիռը վայրէջք չի կատարել Օլենյոկ գյուղի վայրում։ Նախնական տվյալներով՝ օդանավում կա հինգ մարդ և 6,3 տոննա բեռ։ Սա Յակուտիայում մեկ օրում անհետացած երկրորդ ինքնաթիռն է։Ավելին15:1422.06.22 -
ՀայաստանՊատերազմի մասնակիցների հաշմանդամության կարգը վերանայվում է՝ դառնալով դժգոհությունների պատճառՄիայն 2021-ին հաշմանդամության կարգ է ստացել 44-օրյա պատերազմի մոտ 1500 մասնակից: 988-ինը 3-րդ կարգի հաշմանդամություն է: Նույն տարում 102 զինծառայող անժամկետ է կարգ ստացել, քանի որ նրանց առողջությունը վերականգնել հնարավոր չէ:Ավելին15:0922.06.22 -
Միջազգային«Սարսափելի է».Պենտագոնը՝ԱՄՆ գերեվարված քաղաքացիներին մահապատժի ենթարկելու Մոսկվայի մտադրության մասին«Ուկրաինայում գերեվարված ամերիկացիներին մահապատժի ենթարկելու Մոսկվայի ցանկությունը սարսափելի է». Պենտագոնն այսպես է արձագանքել Կրեմլի խոսնակի երեկվա հայտարարությանը, թե ամերիկացի գերեվարված վարձկաններին հնարավոր է մահապատիժ սպառնա:Ավելին15:0222.06.22 -
ՔաղաքականՍինանյանը մեկնում է Հունաստան. հանդիպումը հայ համայնքի հետ կտապալվի՞168․am-ը գրում է․ Չնայած Զարեհ Սինանյանի այցերը Սփյուռքի գաղթօջախներ ուղեկցվում են նրա դեմ բողոքի ակցիաներով և անախորժ միջադեպերով, ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կարծես ակտիվ այցերի փուլում է. փորձում է Սփյուռքում ՀՀ իշխանությունների համար վստահելի շրջանակներ գտնել, քանի որ Սփյուռքի ավանդական կառույցները մերժում են և չեն ընդունում ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականությունը, բողոքի ակցիաներ են իրականացնում նաև Սինանյանի դեմ: Հունիսի սկզբից Սինանյանը Միացյալ Նահանգներում էր, որտեղ հայաբնակ Լոս Անջելեսի հայ համայնքի հետ հանդիպումը տապալվեց, ԱՄՆ այցին հաջորդեց նրա այցելությունը Ռուսաստան, որտեղ, ըստ պաշտոնական հաղորդագրության, Սինանյանը մասնակցել էր Հայ իրավաբանների ասոցիացիայի տարեկան հաշվետու համաժողովին։ Իսկ այսօր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանը կգործուղվեն Հունաստան: Այս մասին տեղեկանում ենք հունիսի 17-ի 702-Ա որոշումից, որը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում: Նշվում է, որ Սինանյանը և Ավանեսյանը Հունաստան են մեկնում Կիպրոսի Հանրապետության նախագահական հանձնակատարի և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ եռակողմ հանդիպմանը մասնակցելու, համագործակցության հարցեր քննարկելու, եռակողմ փոխըմբռնման հուշագիր կնքելու և հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու նպատակով: Հատկանշական է, որ հունիսի 20-ին ՀՅԴ Հունաստանի կենտրոնական կոմիտեն մամուլի հաղորդագրություն է տարածել, որից տեղեկանում ենք, որ հունիսի 23-ին Սինանյանը Հայաստան-Հունաստան-Կիպրոս սփյուռքի հարցերի թեմայով հանդիպում է ունենալու, որի առիթով Հունաստանում ՀՀ դեսպանության կողմից հավաք է կազմակերպվել Աթենք քաղաքում: ՀՅԴ տեղի կառույցը հայտարարությամբ պատճառաբանում է, թե ինչու չպետք է մասնակցել նման հանդիպման: Ըստ կառույցի՝ պառակտիչ ու ատելության խոսքերով Զարեհ Սինանյանի նման ձայները, որ փորձում են կասկածամտություն ու անվստահություն լարել գաղութների հանդեպ, չպետք է լսելի և հանդուրժելի լինեն։ «Մենք հաստատ ու վճռակամ ենք մեր գաղութի ներսում համագործակցության ամուր մթնոլորտը պահպանելու գծով, հայապահպանության ուղղված մեր քաղաքականության մեջ, ինչպես և հունահայության իրավունքների ու շահերի պաշտպանության գործին»,- ասված էր հաղորդագրությունում։ Չի հաղորդվում՝ արդյոք լինելո՞ւ են բողոքի ակցիաներ Հունաստանում Սինանյանի այցի դեմ, թե՞ ոչ, սակայն այցին ընդառաջ տարածված հաղորդագրությունում ներառված հորդորը թույլ է տալիս ենթադրել՝ չի բացառվում, որ Սինանյանի հանդիպումը հայ համայնքի հետ տապալվի Լոս Անջելեսի հայ համայնքի հետ նրա հանդիպման օրինակով:Ավելին14:5722.06.22