Լրահոս

2026-01-25
2026-01-24
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մակրոնը կարագացնի մինչև 15 տարեկան երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքի ընդունումը
    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է արագացնել հանրապետությունում մինչև 15 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերն արգելող օրենքի ընդունման գործընթացը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել Է BFMTV հեռուստաալիքը։ «Ես կառավարությանը հանձնարարել եմ արագացված ընթացակարգ կիրառել օրենքի ընդունման համար», - նախագահի խոսքը մեջբերում է հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ խորհրդարանը օրինագիծը կսկսի քննարկել արդեն հունվարի 26-ից։ «Սա շատ հստակ ազդանշան է. մեր երեխաների և մեր դեռահասների ուղեղները չեն վաճառվում։ Նրանց հույզերը չեն վաճառվում ոչ ամերիկյան հարթակներին, ոչ էլ չինական ալգորիթմներին», - ընդգծել Է Մակրոնը։ Նույն օրենքը դեռահասներին կարգելի բջջային հեռախոսներ օգտագործել դպրոցներում։ Ֆրանսիայի առաջնորդն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է գործել «ավստրալական օրինակով»: 2025 թվականի դեկտեմբերի 9-ին Ավստրալիայում ուժի մեջ է մտել օրենքը, որն արգելում է սոցիալական ցանցեր մուտք գործել 16 տարեկանից ցածր անձանց։ Ինչպես հաղորդվել Է երկրի ինտերնետ-կարգավորիչի հայտարարության մեջ, 2025 թվականի դեկտեմբերի 10-ից Ավստրալիայում աշխատող սոցցանցերը պարտավոր են ապաակտիվացնել երեխաների և դեռահասների հաշիվները:
    23:55
    24.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվեն
    Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը ներկայացնում է հունվար 25-ին թեմական եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագների ժամանակացույցը. ԺԱՄԸ 10:00 Վարդենիսի Սուրբ Հակոբ Կոշի Սուրբ Գևորգ Ափնայի Զորավոր Սուրբ Աստվածածին Ապարանի Սուրբ Խաչ Մաստարայի Սուրբ Հովհաննես Բյուրականի Սուրբ Հովհաննես ԺԱՄԸ 10:30 Կարբիի Սուրբ Աստվածածին Վերին Սասնաշենի Սուրբ Վարդան Սաղմոսավանք վանական համալիր Ագարակի Սուրբ Աստվածածին Աշտարակի Սուրբ Մարիանե Աշտարակի Սուրբ Սարգիս Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց Մուղնու Սուրբ Գևորգ Ոսկեվազի Սուրբ Հովհաննես Կոշի Սուրբ Ստեփանոս ԺԱՄԸ 11:00 Տեղերի Սուրբ Աստվածածին վանք
    23:40
    24.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երբ եկեղեցու վրա հարձակվողը «կոկորդիլոսագետ» է. «Հրապարակ»
    Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանին աջակցելու համար ողջ օրը եկեղեցու բակում հերթապահմ էին գյուղացիները եւ  Վեդիի «Իմ Հզոր Համայնք» կուսակցության ավագանու անդամները: Մեզ հետ զրույցում ավագանու անդամները նշեցին, որ տուն չեն գնալու, կսպասեն մինչեւ Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանը գա եկեղեցի:                                                               
    23:27
    24.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Աբու Դաբիում բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է փետրվարի 1-ին. Reuters
    Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունների հաջորդ փուլի մեկնարկը նախատեսված է փետրվարի 1-ին Աբու Դաբիում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք շատ հարգանք ենք տեսել կողմերի միջև բանակցային սենյակում, քանի որ նրանք իրականում փորձել են լուծումներ գտնել: Մենք հասել ենք իսկապես ամենափոքր մանրամասներին, և հաջորդ կիրակի, Աստված տա, կլինի նոր հանդիպում, որի ընթացքում մենք այս գործարքն առաջ ենք տանելու դեպի իր վերջնական տեսքը»,- ասել է նա լրագրողներին անանունության պայմանով։ Ժամկետների վերաբերյալ նման տեղեկատվություն է ներկայացրել նաև ամերիկյան Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը: «ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունները կվերսկսվեն հաջորդ կիրակի (8 օրից) Աբու Դաբիում, ասել է ամերիկացի պաշտոնյան», - գրել է Ռավիդը X-ում: Լրագրողը մեջբերել է նաև ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչի գնահատականը, որը կարծում է՝ եռակողմ բանակցություններ անցկացնելու Մոսկվայի և Կիևի համաձայնությունը «ցույց է տալիս, որ նրանք առաջընթաց են տեսնում»: Reuters-ի զրուցակիցն իր հերթին հավաստիացրել է, որ անվտանգության արձանագրությունները, որոնք մշակվում են Ուկրաինայի համար հակամարտությունից հետո, «շատ ամուր են»: Հունվարի 23-ին Աբու Դաբիում կայացել է անվտանգության եռակողմ խորհրդակցությունների առաջին օրը: Հունվարի 24-ին տեղի ունեցավ երկրորդ հանդիպումը։ Ռուսական բանակցային խումբը գլխավորում էր ԶՈՒ գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։ Եռակողմ աշխատանքային խմբի ուկրաինական մասի ղեկավար է եղել ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը:
    23:10
    24.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երբ Սամվել Կարապետյանը խոստանում է, վստահ եղեք` դա լինելու է․ «Մեր ձևով»
    Նրանք շրջել են փողոցներում, զրուցել քաղաքացիների հետ և ներկայացրել տնտեսական քայլերը։
    22:58
    24.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հիմա կարող ենք լավ ապրել, բենզինն էլ հո էժանացել է․ Վարդան Ոսկանյան
    Կներեք, կասկած կա, որ մի հայ միգուցե լինի, երևի «թանգարանի» համար։
    22:46
    24.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ նոր մանրամասներ
    Հունվարի 24-ին, ժամը 18։03-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Վերին Կարմիրաղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը և այրվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բերդ-Վերին Կարմիրաղբյուր ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «ZIL» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել ձորը (մոտ 20 մետր) և բռնկվել: Վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:24-ին մարվել` 18:50-ին: Այրվել են ավտոմեքենայի պահեստային անվադողը և մարտկոցի հատվածը՝ մասամբ:
    22:32
    24.01.26
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանին՝ զենք, Հայաստանին՝ համաձայնագիր. ինչո՞ւ է Թրամփը Վենսին ուղարկում «Պուտինի տարածք»
    Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կգա Հայաստան, այնուհետև կմեկնի Ադրբեջան: «Թրու» սոցիալական կայքում Դոնալդ Թրամփը հայտնել է, որ խաղաղ միջուկային համագործակցության համաձայնագիր է նախատեսվում կնքել Հայաստանի հետ, իսկ Ադրբեջանին, ըստ ամենայնի, Նահանգներում արտադրված պաշտպանական սարքավորումներ կվաճառեն՝ զրահաբաճկոններ և նավակներ: Այս ձևակերպման տակ իսկական տեղեկատվական ռումբ կա՝ փորձագետների համոզմամբ:
    22:18
    24.01.26
    Ավելին