Լրահոս
2026-01-25
-
ՀասարակականԲախվել են իրանական համարանիշներով «Scania» ավտոբուսը և «Mercedes»-ը․ վարորդին դուրս են բերել հատուկ տեխնիկայով․ կա վիրավորԱյսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Հայկ Կ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 43-ամյա Մահդի Մոխտապի վարած իրանական համարանիշներով «Scania» մակնիշի ավտոբուսը։Ավելին21:4025.01.26 -
ՀասարակականՄայր Աթոռը չի մերժել ԿԳՄՍՆ-ին, պետք չի նման էժանագին հայտարարություններով մոլորեցնել ժողովրդին. Տեր ԵսայիԲացահայտ կեղծիք է, նման մերժում չի եղել։ Տարիներ առաջ դիմում եղել է, որին ի պատասխան Մայր Աթոռից, ըստ ընթացակարգի, պահանջվել է միջոցառման ծրագիրը՝ համերգի թույլատրելիությունը քննարկելու համար, սակայն հետագայում հարցին ընթացք չի տրվել հենց նախարարության կողմից։Ավելին21:0025.01.26 -
Քաղաքական«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են աբովյանցիների հետ«Աբովյանում էլ քաղաքացիների դիրքորոշումը հստակ էր` պետք է ազատվել այս իշխանությունից, և միասնաբար դա հնարավոր է։ Պետք է հասնենք իշխանափոխության, պիտի կանխենք այս իշխանության վերարտադրությունը»,– ասել է Սաղաթելյանը հանդիպման ժամանակ։Ավելին20:3025.01.26 -
ՔաղաքականՄեր հայրենիքում 3 մլն մարդ է ապրում, բայց աշխատատեղ ունի 800 հազարը․ «Մեր ձևով»-ը Ավանում ներկայացրել է Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագիրը«Մենք ազատելու ենք փոքր բիզնեսը շրջանառության հարկից»,- ասել է նա` շարունակելով ներկայացնել ուժեղ Հայաստանի տեսլականը։Ավելին19:5425.01.26 -
ԻրավականԶինված միջադեպին Առուշ Առուշանյանը ներկա չի եղել. նոր մանրամասներՎարորդը երեք անչափահաս երեխաների հայր էր։Ավելին19:4525.01.26 -
ՀասարակականՆիկոլի վկաներից ոչ մեկը չի եղել, քահանան էլ Վեհափառի անունը չի զեղչել․ «Հրապարակ»Չարենցավանի բնակիչ Գագիկ Գաբրիելյանը, ում այդ օրը ոստիկանները առևանգել էին, որ ակցիա չանի և միայն օրվա վերջին էին ոստիկանությունից բաց թողել, այսօր պատարագի էր մասնակցում Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում: Ըստ նրա՝ եկեղեցում մատների վրա հաշված հավատացյալներ էին հավաքվել, իսկ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Համազասպը պարտարագի ժամանակ Կաթողիկոսի անունը չի զեղչել` կանոնական պատարագ է տվել. «Ստախոս, խաբեբա ՔՊ-ի խմբակի հերթական ապացույցը, որ սրանց նպատակը` շարունակել պառակտել ժողովրդին և պղծել մեր եկեղեցիները։ Ոչ մի Նիկոլի վկա հավատացյալ ներկա չէր պատարագին, որոնք պնդում էին, որ ամեն կիրակի ներկա են պատարագին։ Թափառաշրջիկ ՔՊ խմբակը սրընթաց սլանում է դեպի երկինք։ «Տղերք մեր վերջն եկելա»,- ասում էր սթափ վիճակում գտնվող միակ ՔՊ-ական պաշտոնյան»,- գրել է Գագիկ Գաբրիելյանն իր ֆեյսբուքյան էջում։Ավելին19:3025.01.26 -
ՀասարակականԶինված միջադեպ՝ Գորիսում. սպանվել է Առուշ Առուշանյանի վարորդը և ևս մեկ երիտասարդ. 24NewsԶինված միջադեպ է եղել Գորիսում: Վեճի ժամանակ, ըստ մեզ հասած տեղեկությունների, նռնակ է պայթել, որի հետևանքով սպանվել է Առուշ Առուշանյանի վարորդը, երկար ժամանակ Հայաստանում չբնակված նրա հեռավոր բարեկամը, ում հետ էլ եղել է վեճը, ինչպես նաև Արցախից դուրս եկած մի երիտասարդ վիրավորվել է, այժմ նրան վիրահատում են:Ավելին19:1725.01.26 -
ՀասարակականՔրիստոնեական միասնության աղոթք` Միածնաէջ Մայր ՏաճարումՀունվարի 25-ին Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանը։ Սրբազան արարողության ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվեց քրիստոնեական միասնության աղոթք՝ որպես ամփոփում հունվարի 18-25-ին Վատիկանի և ԵՀԽ-ի կողմից կազմակերպված ամենամյա քրիստոնեական միասնության աղոթքի շաբաթվա, որն այս տարի նվիրված էր Հայաստանին։ Աղոթքի շաբաթվա նյութերը պատրաստվել էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից, որոնք կազմվել էին Սուրբ Ներսես Շնորհալու Արևագալի ժամերգության հիման վրա։ Անցնող շաբաթ ողջ քրիստոնյա աշխարհն աղոթեց տասնյակ լեզուներով թարգմանված հայկական աղոթքներով։ Քրիստոնեական միասնության աղոթքի շաբաթվա այս տարվա խորագիրն էր «Մեկ մարմին և մեկ հոգի», որի ընթացքում աշխարհի քրիստոնյաներն աղոթք բարձրացրեցին հայ ժողովրդի ու Հայոց Եկեղեցու, ինչպես և քրիստոնեական միասնության և համերաշխության համար։Ավելին18:5025.01.26 -
ՔաղաքականԱրցախում մնացել է առնվազն մեկ հայ. ինչո՞ւ է Բաքուն պահում նրանԱրցախում մնացել է առնվազն մեկ հայ. ինչո՞ւ է Բաքուն պահում նրանԱվելին18:3025.01.26 -
ՀասարակականՄիքայել Սրբազանին թույլ չեն տվել ստանալ Սուրբ Հաղորդություն․ «Հրապարակ»Ամիսներ առաջ կալանավորված Սրբազանը վերջերս վիրահատվել է հիշյալ հիվանդանոցում եւ հետվիրահատական ապաքինման փուլում է։Ավելին18:0025.01.26 -
ՍփյուռքԻսպանիայում գնացքի ողբերգական վթարի հետևանքով զոհվել է հայուհի Էլեն Բաղդասարյանը․ News.amՀիշեցնենք, որ ավելի քան 40 մարդու կյանք խլած վթարը տեղի է ունեցել հունվարի 18-ի երեկոյան Ադամուս քաղաքի մոտակայքում։ Մադրիդ մեկնող գնացքը դուրս է եկել գծերից և հայտնվել հարակից գծերի վրա, որտեղ բախվել է հանդիպակաց գնացքին, որը նույնպես դուրս է եկել գծերից։Ավելին17:3025.01.26 -
ՀասարակականԿոտայքում բախվել են «Kia»-ն ու 2 «Mercedes»-ները. «Mercedes»-ներից մեկը գլխիվայր շրջվել էԱյսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15:55-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում՝ «Շանգրիլա» խաղատնից դեպի «Արծվի արձան» տանող հատվածում բախվել են 2 «Mercedes» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին17:0025.01.26 -
ԱշխարհՀռոմի պապը կոչ է արել ջանքեր գործադրել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար«Թշնամական գործողությունները միշտ վնասում են քաղաքացիական բնակչությանը՝ խորացնելով ժողովուրդների միջև եղած անջրպետը և հետաձգելով արդար և երկարատև խաղաղությունը։ Խնդրում եմ բոլորին ավելացնել իրենց ջանքերը՝ այս պատերազմը դադարեցնելու համար»,-ասել է պապը իր ավանդական կիրակնօրյա քարոզից հետո։Ավելին16:3025.01.26 -
ՄիջազգայինԱյժմ կարևոր է իրագործել Ուկրաինայում տարածքային հարցի լուծման այն բանաձևը, որը մշակվել է Անքորիջի գագաթնաժողովում․ ՊեսկովՀայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Ավելին16:0025.01.26 -
ՔաղաքականԾաղրանք՝ ժողովրդին, միլիոններ՝ թիմին. Փաշինյանը «խոստացել» է մշտական դարձնել պարգևավճարներըՉի հանգուցալուծվում պարգևավճարային սկանդալը: Մամուլը պնդում է, թե Փաշինյանը խոստացել է թիմին մշտական դրաձնել պարգևավճարները: Մարդկանց սկսում է թվալ, որ նա ծաղրում է 3 միլիոն վարչապետներին:Ավելին15:3025.01.26 -
ՔաղաքականԵկեղեցու դեմ ուղղված արշավի ամբողջ կեղտը հանրությանը ներկայացնող մեր լրագրողներին աջակցել է պետք․ քաղաքագետԿարծում եմ՝ շատերն են հստակ տեսնում, թե եկեղեցին պառակտիչներից պաշտպանելու գործում ինչ մեծ դեր ունեն մեր լրագրողները։ Մարդիկ տուն-տեղ թողած, շաբաթ-կիրակիներն աշխատանքային դարձրած՝ շտապ օգնության պես եկեղեցուց եկեղեցի, մեկ թեմից՝ մյուսն են գնում։ Հաճախ դա անում են իրենց վերջին կոպեկով։ Թուք ու մուր ուտելով, հալածվելով՝ արձանագրում են Նիկոլի ու նրա տիրադավների ապօրինությունները, բացահայտում նրանց ապազգային, հակաեկեղեցական և ուրացող էությունը։ Ոչ մի ջանք ու ուժ չեն խնայում, ինքնազոհաբար աշխատում են, և շատ արդար ու ճիշտ կլինի, որպեսզի այդ աշխատանքը ոչ միայ գնահատվի, այլև այն առավելագույնս արդյունավետ դարձնելու գոնե նվազագույն պայմաններ ստեղծվեն։Ավելին15:0025.01.26 -
ՀասարակականԼոռեցի երիտասարդները քննարկել են «Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը դեպի ուժեղ Հայաստան» ծրագիրըՄեկնարկը տրվեց մարզկենտրոն Վանաձորից: Հավաքի նպատակը «Մեր ձևով» շարժման շուրջ համախմբել երիտասարդներին, որոնք սովորում են Լոռու մարզի և Երևանի ուսումնական հաստատություններում։Ավելին14:3025.01.26 -
ՀասարակականՉարին չարով չենք պատասխանելու․ Ռուբեն վարդապետ«Միևնույն ժամանակ հակընդդեմ քամի է, հողմ է, որը գործում է մեր դեմ՝ հալածանքներով, սպառնալիքներով և այլ դրսևորումներով. չարն իր երախը բացել է մեզ վրա։ Բայց ինչպես առաքելական թուղթն է մեզ հորդորում, մենք չենք գնում կռիվ անելու, մենք ուզում ենք ապրել հավատով, սիրով և մեր արարման առաքելությամբ։Ավելին14:0025.01.26 -
ՏնտեսականԻրական անկախությունը տնտեսական անկախությունն է, իսկ տնտեսական անկախությանը քաղաքական հայտարարություններով չեն հասնում. Նարեկ ԿարապետյանՄենք ունենք Մերձավոր Արևելք, մենք ունենք նոր զարգացող շուկաներ: Մեր երկրի ղեկավարներն ամեն երկիր գնալով պետք է գնան որս բերեն երկիր. որսը պայմանագրերն են՝ միլիոնավոր դոլարների, որ մեր երկրում ֆինանսական շարժ սկսվի: Երկրի ղեկավարն այսքան ժամանակ որ գնացել է, մի միլիոն պայմանագիր բերե՟լ է Հայաստան: Կարող եմ մի բան ցույց տալ, ակադեմիական քաղաքը, որը հողի վրա ոչ մի բան է եղել: Չէ, չի բերել, որովհետև չի կարող բերել:Ավելին13:3025.01.26 -
ՀասարակականԳեղարքունիքի մարզում 22-ամյա վարորդը «УАЗ 452»-ով կողաշրջվել է և հայտնվել ձնակույտերի մեջԱյսօր՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։20-ի սահմաններում Արփունք գյուղ տանող ճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սերժիկ Զ․-ն իր վարած «УАЗ 452» մակնիշի ավտոմեքենայով կողաշրջվել է։Ավելին13:0025.01.26