Լրահոս
2026-01-24
-
ՀասարակականՄասյացոտն թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբենը հանդիպում է ունեցել մի խումբ եկեղեցասեր երիտասարդների հետՀանդիպման ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու Հայր Ռուբենին, ինչպես նաև անմիջապես քահանա հայրերից տեղեկանալու վերջին օրերին թեմում տեղի ունեցող զարգացումների մասին։Ավելին20:2524.01.26 -
ՄիջազգայինԱրդյունք կա. Մոսկվա-Վաշինգտոն-Կիև «կառուցողական» բանակցություններ՝ Աբու ԴաբիումԱբու Դաբիում ավարտվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները։ Կողմերը համաձայնել են հաջորդ շաբաթ նորից հանդիպել Աբու Դաբիում։ Կեսօրին մի պահ թվացել էր, թե տապալվել են բանակցությունները, երբ «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը ֆիքսել էր՝ ինչպես է Ռուսաստանի պատվիրակությունը լքել Աբու Դաբիի հյուրանոցը: Հավանաբար, բանակցային երկրորդ ռաունդը պարզապես ուրիշ հասցեում էր: Հույժ գաղտնի են պահվել բոլոր դետալները:Ավելին20:1524.01.26 -
ՔաղաքականԶգացվում էր՝ Նարեկ Կարապետյանը չէր եկել դիմացինի հետ բանավեճի, այլ եկել էր իր ասելիքը ասի ու գնա․ Տիգրան Քոչարյան«Զուտ մասնագիտական հայացքով նայելիս, բավականին ստացված հարցազրույց էր։Ավելին20:0624.01.26 -
ՔաղաքականՀայաստանը սխալ է անում, որ անիմաստ լարվածություն է հաղորդում ՀՀ-ՌԴ հարաբերություններին․ Թաթուլ ՀակոբյանՈչ բարյացկամ Ռուսաստանը, ինչպես Թուրքիան, Հայաստանի համար ճակատագրական ուժ են և պետք է չափազանց զգույշ լինել»։Ավելին19:5024.01.26 -
ՔաղաքականՈւժեղ ցավեր ունի, լսողությունը թուլացել է. Բաքվի բանտից հետո դեռ ապաքինվում է Վիգեն ԷուլջեքչյանըԱդրբեջանական գերությունից 9 օր առաջ վերադարձած Գևորգ Սուջյանը անընդունելի է համարել Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնելը այն դեպքում, երբ Ադրբեջանի բանտերում դեռ ապօրինի պահվող հայեր կան: Նրա կարծիքով՝ նրանք, ովքեր շնորհակալություն են հայտնում Ալիևին, ուղիղ ասում են՝ ինչ անում ես՝ ճիշտ ես անում։ Բաքվում պաշտոնական տվյալով դեռ 2 տասնյակ հայ կա, իսկ վերադարձածների պատմությունները պարզապես ցնցում են նրանց հարազատներին:Ավելին19:3824.01.26 -
ՀասարակականԱպօրինությունների համար պատասխան եք տալու թե՛ երկնային, թե՛ երկրային դատարանի առաջ. Տեր ԶարեհԱյս մասին հայտարարել է Տեր Զարեհ քահանա Աշուրյանը։Ավելին19:2524.01.26 -
ՔաղաքականՈրտե՞ղ են մսխվում այն միլիոնավոր դրամները, որոնք պետք է ուղղվեին ձնամաքրման աշխատանքներին. Դանիելյան«Երեկ հատկապես, երբ ձյան առատ տեղումներից հետո կաթվածահար էր եղել երթևեկությունը, մեր քաղաքացիներից ստանում էինք ահազանգեր, վթարների վայրերից լուսանկարներ:Ավելին19:1824.01.26 -
ՍպորտՍառույցին գրված աջակցություն. սկանդալից հետո կրքերը չեն մարում լեռնադահուկային սպորտումԱմենաձմեռային սպորտաձևի ֆեդերացիայում թեժ է: Կրթության նախարարությունը պնդում է, թե ավելի քան 16 մլն դրամ է տվել այս տարի դահուկասպորտի ֆեդերացիային: Ինչու՞ են ուրեմն մեկը մյուսի հետևից չեղարկվում միջազգային մրցաշարեր, հարցնում է ֆեդերացիայի արդեն նախկին նախագահը, որի հրաժարականը հաջորդել էր մարզահագուստի վրայի Ադրբեջան գրությունը կպչուն ժապավենով փակած դահուկորդի անվան շուրջ առաջացած սկանդալին:Ավելին19:0524.01.26 -
ՔաղաքականՊետք է խոսենք այն մասին, թե ինչպես ենք մարդկանց դուրս բերելու աղքատությունից. Նարեկ Կարապետյան«Մեր երկրի բոլոր քաղաքական խոսակցությունները չեն պատմում մարդկանց մասին: Մենք պետք է խոսենք մարդկանց մասին՝ այն մասին, թե ինչպես ենք մարդկանց դուրս բերելու աղքատությունից»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Տեսանյութը՝ Կարապետյանի էջից.Ավելին18:5024.01.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Արտաքսո՞ւմ, թե՞ ինքնակամ հեռացում. գաղտնի են պահում Արցախից նոր եկածների անուններըՀայլուր 18։30 Արտաքսո՞ւմ, թե՞ ինքնակամ հեռացում. գաղտնի են պահում Արցախից նոր եկածների անուններըԱվելին18:3024.01.26 -
ՄիջազգայինՕրբանը ՆԱՏՕ-ին կոչ է արել ընդունել, որ Ռուսաստանը թույլ չի տա մոտենալ իր սահմաններինՈւկրաինան չպետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ, նա պետք է մնա «բուֆերային գոտի» դաշինքի և Ռուսաստանի միջև, քանի որ նրա մոտենալը ռուսական սահմաններին ռազմական հակամարտության մշտական սպառնալիք կստեղծի։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով երկրի հարավ-արևմուտքի Կապոշվար քաղաքում իշխող «Ֆիդես-հունգարական քաղաքացիական միություն» կուսակցության ակտիվիստների հանդիպմանը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ձգտումը դարձել է ներկայիս հակամարտության գլխավոր պատճառներից մեկը, որը կարող է կարգավորվել միայն անվտանգության ոլորտում Ռուսաստանի շահերը հաշվի առնելով: «Այլ լուծում չեմ տեսնում, քան ընդունել, որ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն չեն կարող իրենց զորքերը հասցնել Ռուսաստանի սահմաններին, քանի որ ռուսները միշտ դրան կարձագանքեն ռազմական գործողությունների միջոցով»,-ասել է կառավարության ղեկավարը, որի ելույթը հեռարձակել են հունգարական հեռուստաալիքները: Օրբանը պարզաբանել է, որ հենց այդ պատճառով Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պետք է լինի «ինչ-որ բուֆերային գոտի»: «Եվ մենք պետք է պայմանավորվենք, թե ինչպես Ուկրաինա կոչվող այս տարածքը, որը նախկինում արդեն բուֆերային գոտի էր, իսկ այժմ դարձել է ռազմական գործողությունների գոտի, կարող է կրկին բուֆերային պետություն դառնալ»,-հայտարարել Է վարչապետը: Նա կարծում է, որ եթե նման պայմանավորվածության հասնել չհաջողվի, ապա «դրա այլընտրանքը կլինի չդադարող պատերազմը»: Ավելի վաղ Օրբանն արդեն հայտարարել էր, որ Ուկրաինային չպետք է ընդունել ՆԱՏՕ և միջազգային անվտանգության շահերից ելնելով՝ նրան անհրաժեշտ է «բուֆերային պետության» դերը վերապահել դաշինքի և Ռուսաստանի միջև։Ավելին18:1124.01.26 -
ՄիջազգայինԱֆղանստանում ձնաբքի հետևանքով 61 մարդ է մահացել«Վերջին երեք օրերին ուժեղ անձրևների և ձյան տեղումների հետևանքով երկրի տարբեր նահանգներում զոհվել է 61, տուժել՝ 110 մարդ»,-նշված է կառույցի տարածած հաղորդագրությունում։Ավելին17:5024.01.26 -
ՔաղաքականԻնչո՞ւ է Դավոսում Թրամփը առանձին հանդիպում ունեցավ Ալիևի հետ, իսկ Փաշինյանի հետ՝ ոչ«ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան հնարավոր այցի մասին խոսակցությունից ի վեր տեսակետ եմ արտահայտել, որ այդ մակարդակի պաշտոնյայի այցը չի լինի միայն հայաստանյան և նա կայցելի նաև Ադրբեջան։ Նախագահ Թրամպի գրառումը գործնականում խոսում է այդ մասին։Ավելին17:3824.01.26 -
Քաղաքական«Տաշիր» առևտրի կենտրոնը օրենսդրության պատճառով չի կարողանում անվճար տարածք տրամադրել․ Գոհար ՂումաշյանՍա դասական օրինակ է, երբ բարերարը ուզում է լավ բան անել, բայց բախվում է օրենսդրությանը։ Այս մասին հայտարարել է «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Ղումաշյանը՝ անդրադառնալով պատգամավոր Արուսյակ Մանավազյանի այն հարցին՝ որ եթե Սամվել Կարապետյանը ցանկանում է փոքր բիզնեսը հարկերից ազատել, ապա ինչու անվճար տարածք չի տվել փոքր բիզնեսի ներկայացուցիչներին զարգանալու համար։ ««Տաշիր»» առևտրի կենտրոնը մի քանի տարի առաջ որոշում է կայացնում անվճար տարածքներ տրամադրել հայկական արտադրանքին, բայց գործող օրենսդրությամբ չի կարողանում»»,- նշել է Ղումաշյանը։Ավելին17:2724.01.26 -
ՄիջազգայինԱբու Դաբիում եռակողմ բանակցություններն ավարտվել ենԻնչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը, ռուս բանակցողները վերադարձել են իրենց հյուրանոց, իսկ ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչները ուղևորվել են օդանավակայան:Ավելին17:1024.01.26 -
ՄիջազգայինԿոտորածից փրկված երեխաները՝ ձյան տակ. քրդական սարսափներ՝ ՍիրիայումԿոտորածից փրկված երեխաները՝ ձյան տակ. քրդական սարսափներ՝ ՍիրիայումԱվելին16:5724.01.26 -
ՀասարակականՑեմենտի հումքով բարձված բեռնատարը Սարավանում կողաշրջվել էԵրեկ՝ հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում «Howo» մակնիշի բեռնատարը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Սարավան բնակավայրի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, հայտնում է Shamshyan.com-ը։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։Ավելին16:4924.01.26 -
Զինված ուժերԶՈՒ զինանշանի օգտագործումն առանց համապատասխան գրավոր թույլտվության արգելված է. ՀՀ ՊՆԲանակի օրվան ընդառաջ՝ մի շարք տնտեսվարողներ տարբեր ապրանքատեսակների վաճառքի գործընթացում՝ լուսանկարներում և հոլովակներում, օգտագործում են ՀՀ ԶՈՒ զինանշանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ-ն:Ավելին16:3824.01.26 -
ՔաղաքականԱհա, թե որն է իրական թալանը՝ բացահայտ, համակարգային ու ցինիկ. Վահագն ՍարոյանԲայց եկան ու սեփական օրինակով ցույց տվեցին, թե որն է իրական թալանը։Ավելին16:3024.01.26 -
ՔաղաքականՀայաստանի շահերը Սամվել Կարապետյանի համար առաջնային են․ Նարեկ Կարապետյան«Ուզու՞մ ես ապրել ուժեղ Հայաստանում` առանց աղքատության:Ավելին16:1524.01.26