Լրահոս
2022-07-01
-
Միջազգային«Կտեսնենք, թե ինչպես կպահեն խոստումը». Էրդողանը՝ Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ մտնելու մասինԹուրքիայի նախագահը հայտարարել է, որ Ֆինլանդիան ու Շվեդիան խոստացել են աջակցել Անկարային ահաբեկիչների դեմ պայքարում: «Կտեսնենք, թե ինչպես կպահեն իրենց խոստումը»,- ասել է Էրդողանը:Ավելին17:3901.07.22 -
ԻրավականՃամբարակի ոստիկաններն ապօրինի փայտանյութ ու փայտածուխ են հայտնաբերելՀունիսի 28-ին Ճամբարակի ոստիկանները Ճամբարակ քաղաքի Սարալանջի փողոցում ստուգել են Սևքար գյուղի 44-ամյա մի բնակչի վարած «Օպելը», որի սրահում 80 պարկ փայտածուխ կար՝ առանց փաստաթղթի: Ըստ վարորդի՝ փայտածուխը ձեռք էր բերել Իջևանում: Նույն օրը ստուգվել է նաև Այգեհովիտ գյուղի 45-ամյա մի բնակչի «Վոլգան», որի բեռնախցիկում և սրահում փայտանյութ կար: Ճամբարակի ոստիկաններին վարորդը չի ներկայացրել փայտանյութի ձեռքբերման օրինականությունը վկայող փաստաթղթեր՝ հայտնելով, որ փայտանյութը ձեռք է բերել «Գետաշեն» անտառապետության տարածքից։ Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Հանգամանքները պարզվում են։Ավելին17:3201.07.22 -
ԻրավականԱնցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունքՀուլիսի 1-ին N զորամիավորումում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք: Կրակային տարբեր վարժաձևերով ստուգվել են զինծառայողների հաստիքային զենքի տիրապետման, կրակի վարման և թիրախների խոցման հմտությունները։Ավելին17:2601.07.22 -
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումըՎիեննայում մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։Ավելին17:2401.07.22 -
ԻրավականՎաղարշապատի քրեական հետախույզներն ափիոն են հայտնաբերելՈստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին հունիսի 28-ին։ Ժամը 12-ի սահմաններում 60 և 54 տարեկան երկու տղամարդու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին բաժին։ Ավելի ուշ նույն կասկածանքով բաժին բերման ենթարկվեց նաև 52-ամյա մի կին։ Պարզվեց, որ ժամը 11։30-ի սահմաններում 54-ամյա տղամարդն այցելել էր այդ կնոջ բնակարան և ափիոնի նմանվող զանգված վերցրել։ Զանգվածը հայտնաբերվեց նրանց մեքենայի զննությամբ։ Զննվեց նաև կնոջ բնակարանը։ Հայտնաբերվեց թմրամիջոցի նմանվող հեղուկով պլաստմասսայե տարա։ Դեպքի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են։Ավելին17:2001.07.22 -
ՔաղաքականԳագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվելԲԴԽ խոսնակ Լիլիթ Շաբոյանը հայտնել է, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից:Ավելին17:1501.07.22 -
Իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխՀուլիսի 1-ին N զորամիավորման զորամասերում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Անցկացվել է շարային ստուգատես, ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը,մարտական խնդիրների իմացությունը։ Անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:Ավելին17:1401.07.22 -
ՄիջազգայինՎիեննայում այսօր կհանդիպեն Ռուբինյանն ու ՔըլըչըԱյսօր Վիեննայում տեղի կունենա հայ ու թուրք բանագնացների 4-րդ հանդիպումը: Բանակցային օրակարգի մասին պաշտոնական հաղորդագրություններ չեն տարածվել, երեկ Ազգային ժողովում հայ բանագնաց Ռուբեն Ռուբինյանն էլ մանրամասներ չի հայտնել:Ավելին17:0701.07.22 -
ԻրավականՍիսիանի ոստիկանները հայտնաբերեցին Հացավանում գողություն կատարած օտարերկրացունՀունիսի 28-ին Սյունիքի մարզի Հացավան գյուղի մի բնակիչ ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում տվեց, որ ինչ-որ մեկը մտել է իր տան բակ և բազմոցի վրայից գողացել իր բջջային հեռախոսն ու դրամապանակը` 400 հազար դրամով։ Սիսիանի ոստիկանները նախ պարզեցին, որ դեպքի օրը օտարերկրացի քաղաքացիներ են եղել գյուղում, որոնք անցել են նաև այդ հատվածով։ Կատարվեցին նաև այլ ճշտումներ, ինչից հետո կասկածվողը հայտնաբերվեց Սիսիանի գազալցակայաններից մեկում ու բերման ենթարկվեց բաժին։ 38-ամյա տղամարդը խոստովանեց, որ ինքն է գողությունն արել և ներկայացրեց հափշտակած բջջային հեռախոսը։ Իսկ դրամապանակը, ըստ նրա, նետել էր գետը։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։Ավելին17:0001.07.22 -
ՏարածաշրջանԹուրքիայում ճանապարհի փլուզման հետևանքով ադրբեջանցի վարորդ է մահացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹուրքիան Վրաստանի հետ կապող Արդվին նահանգի Հոփայի շրջանի գլխավոր մայրուղում փլուզում է տեղի ունեցել։ «News.am»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է թուրքական «Hurriyet»-ը, փլուզման հետեւանքով մահացել է բեռնատար մեքենաներից մեկի ադրբեջանցի վարորդը։ Թուրքական իշխանություններին հաջողվել է կարճ ժամանակ անց վերականգնել երթեւեկությունը։Ավելին16:5601.07.22 -
ԻրավականԿրակոցներ Բանավան թաղամասում. հասարակական կարգը կոպտորեն խախտած անձը բերման է ենթարկվելՀունիսի 29-ին լույսը նոր էր բացվել, երբ Երևանի Բանավան թաղամասի բնակիչները կրակոցների ձայն լսեցին: Ավելի ուշ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ ստացվեց. Բնակիչներից մեկը, թեև ենթադրում էր, որ շների վրա են կրակել, այնուամենայնիվ, խնդրում էր ոստիկաններ մոտենան: Օպերատիվ խումբը նշված հասցե մեկնեց: Քիչ անց Նոր Նորքի քրեական հետախույզներին միացան Երևան քաղաքի վարչության գործընկերները: Պարզվեց, որ ժամը 6.30-ին Բանավան թաղամասի բակերից մեկի այգում նույն թաղամասի 43-ամյա մի բնակիչ իր հրացանից կրակոցներ էր արձակել՝ խախտելով հասարակական կարգը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց 9 պարկուճ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 43-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին: Հրացանը հայտնաբերվել ու վերցվել է: Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:Ավելին16:5001.07.22 -
ՍպորտԱփսոս, որ չգնահատվեցի իմ երկրի կողմից. կանադահայ բռնցքամարտիկն այլևս չի ներկայացնի ՀայաստանըԿանադաբնակ հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանն այլևս չի ներկայացնելու Հայաստանն ու եռագույնը։ Այս մասին բռնցքամարտիկը հայտարարությամբ է հանդես եկել։ «Սիրելի՛ հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել ձեզ, որ, ցավոք սրտի, ես էլ չեմ ներկայացնելու Հայաստանն ու մեր եռագույնը: 28 պրոֆեսիոնալ մենամարտ հաղթելուց հետո, Wbo վարկածի մինչև 24 տարեկանների աշխարհի չեմպիոն լինելուց հետո, ամբողջ աշխարհում բարձր մակարդակի վրա ՀՀ դրոշն ու անունը պահելուց հետո, 27 տարեկանս լրանալուց հետո, պատերազմի ժամանակ մեծ օգնություններ տալուց հետո, լինելով Կանադայի քաղաքացի և այսքանից հետո շարունակական արհամարհանք ու մերժում ստանալ իմ երկրի կողմից՝ կարծում եմ, որ վերջն է: Ափսոս, որ չգնահատվեցի իմ իսկ երկրի կողմից և մնացի հետախուզման տակ գտնվող անձ: Անչափ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր միշտ ինձ աջակցել ու աջակցում են: Անկախ ամեն ինչից, հպարտ եմ, որ հայ եմ», - Facebook-յան իր էջում գրել է Բազինյանը։Ավելին16:4301.07.22 -
ՔաղաքականԱրթուր Վանեցյանի տեղը ԱԺ-ում թափուր չի մնա. Մարտուն Գրիգորյանը վերցնում է մանդատը«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Մարտուն Գրիգորյանը վերցնելու է Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո թափուր մնացած պատգամավորական մանդատը: «Հայլուր»-ի հետ զրույցում Գրիգորյանն ասել է, որ պատգամավորական մանդատը օգնելու է իրեն Շիրակի մարզի խնդիրները լուծելու համար: Հարցին՝ հնարավո՞ր է դուրս գա խմբակցությունից, Գրիգորյանն ասել է, որ այս պահին նման հարց չի քննարկվում:Ավելին16:3601.07.22 -
ՔաղաքականԱրթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրելԱյսօր ՔՊականները հերթական հարվածը հասցրեցին հայկական պառլամենտարիզմին, Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտներին և հայոց պետականությանը։ Խորհրդարանի ՔՊական մեծամասնությունը ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից հետ կանչելու որոշումներ ընդունեց։ Որոշումներն ընդունվեցին միաձայն՝ Սովետական Միության ամենանողկալի ավանդույթներին համահունչ։ Այսօր, երբ մեր հայրենիքը կանգնած է իր մի հատվածը կորցնելու վտանգի առաջ, երբ հայոց պետականության ինքնիշխանության ոչնչացման ռեալ վտանգ կա, երբ ոսոխը մեզ շարունակում է պատերազմով սպառնալ, ՔՊականների միակ հոգսն իրենց աթոռներն են։ Թող մեզ իրենց արշինով չչափեն։ Թող հույս չունենան, որ մեր ընկերներին պաշտոնից, իսկ շատերին նաև ազատությունից, զրկելով նրանք կկասեցնեն մեր պայքարը։ Սա հայ ազգի գոյության, հայոց պետականության համար պայքար է, այլ ոչ թե պաշտոնի ու պարգևավճարների։ Որևէ պաշտոնի, որ երբևիցե զբաղեցրել եմ, վերաբերվել եմ ամենայն լրջությամբ, բարեխղճությամբ ու պատասխանատվությամբ՝ ներդնելով ամբող գիտելիքներս ու եռանդս։ Սակայն, քաղաքական այս տրագիկոմիկ իրավիճակում քաղաքական պաշտոն զբաղեցնելն այլևս անթույլատրելի եմ համարում։ Ըստ այդմ, սույնով հայտարարում եմ, որ այսօրվանից վայր եմ դնում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պարտականությունները:Ավելին16:3201.07.22 -
ՍպորտՄեկնարկում` 1 հաղթանակ, 1 պարտություն. ըմբշամարտի Մ20 ԵԱՀռոմում ընթացող ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտել ազատ ոճային ըմբիշները: 57 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը ժամանակից շուտ հաղթել է բրիտանացի ըմբիշին։ 97 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը միավորներով զիջել է բուլղարացուն:Ավելին16:3001.07.22 -
Կրթություն և գիտությունՈւսուցչի կամավոր ատեստավորումը կիրականացվի գրավոր` թեստային և ոչ թեստային առաջադրանքների միջոցովՍեփական նախաձեռնությամբ կամավոր ատեստավորման փորձնական ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 4000 ուսուցիչ: Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: 2022 թվականին ատեստավորումն իրականացվում է 5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Ատեստավորումը, ըստ առարկաների, իրականացվում է գրավոր` թեստային և ոչ թեստային առաջադրանքների միջոցով: Կամավոր ատեստավորման գործընթացը կազմակերպվում է՝ համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի 596-Ն որոշմամբ հաստատված «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման» կարգի: Թեստային առաջադրանքների միջոցով գիտելիքի ստուգումն իրականացվում է «Մայրենի», «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն», «Բնագիտություն», «Հայրենագիտություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Ինֆորմատիկա», «Հասարակագիտություն», «Մայրենի լեզու» (ասորերեն, եզդիերեն, քրդերեն) դասավանդող ուսուցիչների համար: Թեստերը բաղկացած են ընտրովի և կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից: «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն» առարկաներ դասավանդող ուսուցիչների ատեստավորումը կարող է իրականացվել ինչպես թեստային, այնպես էլ ոչ թեստային առաջադրանքների միջոցով` ըստ իրենց ընտրության: Ոչ թեստային` գրավոր եղանակով գիտելիքի ստուգում իրականացվում է «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա» առարկաները դասավանդողների համար: Գրավոր առաջադրանքներն ընդգրկում են գործնական աշխատանքներ, բաց և փակ հարցեր: Առարկայական գիտելիքի ստուգման թեստեր մշակող մասնագետների ընտրությունը կատարվում է Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից՝ իր ոլորտում մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետներից: Ոչ թեստային եղանակով` գրավոր ատեստավորման առաջադրանքները կազմվում են տվյալ ուղղությամբ մասնագիտական մանկավարժական կրթություն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունում ձևավորված մասնագիտական հանձնաժողովների կողմից։ Ըստ սահմանված կարգի` ԳԹԿ-ն ատեստավորումից առնվազն 20 աշխատանքային օր առաջ հրապարակում է մեթոդական ուղեցույց, որում ներկայացվում են թեստերի կառուցվածքը, առաջադրանքներում ընդգրկվող նյութերը, ձևաթղթի լրացման կարգը և առաջադրանքների նմուշներ։ Հայտ ներկայացրած ուսուցիչների ցուցակների հիման վրա ԳԹԿ-ն Երևան քաղաքում և մարզկենտրոններում ուսուցիչների ատեստավորումը կազմակերպելու նպատակով ձևավորում է ատեստավորման կենտրոններ: Ըստ սահմանված ժամանակացույցի` ատեստավորումից առնվազն 10 աշխատանքային օր առաջ կատարվում է ատեստավորվող ուսուցիչների խմբերի ձևավորում, մասնակից յուրաքանչյուր ուսուցչի տրամադրվում է անցաթուղթ: Անցաթուղթը պարունակում է ուսուցչի տվյալները (անունը, հայրանունը և ազգանունը), անձը հաստատող փաստաթղթի տվյալները, մարզը, դպրոցը, առարկան, ատեստավորման կենտրոնի գտնվելու վայրը, խմբի համարը, գիտելիքի ստուգման օրը և ժամը, ինչպես նաև արդյունքների մասին տեղեկանալու համար 6 նիշից բաղկացած անհատական ծածկագիրը: Ատեստավորման արդյունքում բարձրանում է աշխատավարձը. 90-100 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, նրանց տրվում է հավելավճար` աշխատավարձի 50 տոկոսի չափով, 80-89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, նրանց տրվում է հավելավճար` աշխատավարձի 40 տոկոսի չափով, 70-79 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, նրանց տրվում է հավելավճար` աշխատավարձի 30 տոկոսի չափով, 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, նրանց աշխատավարձը պահպանվում է` առանց դրույքաչափի փոփոխության և հավելավճարի, 0-59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցիչը ենթակա է վերաատեստավորման՝ մեկ տարվա ընթացքում: Կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը սահմանված է 200.000 դրամ (մեկ դրույք զբաղվածության համար), որի նկատմամբ կիրառվում է համապատասխան չափով հավելավճարը: Ատեստավորման արդյունքում ուսուցիչը հավելավճար է ստանում ուսուցչի ամբողջ աշխատավարձի համապատասխան տոկոսի չափով՝ անկախ նրանից, թե որ առարկայից է ատեստավորվել: Արդեն ամփոփվել են կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար հայտ ներկայացրած ուսուցիչների տվյալները` ըստ մարզերի: Մնացած տվյալներն ամփոփման փուլում են: Մարզը Մասնակիցների թիվ Մասնակիցների % ընդհանուրում Արագածոտն 233 6.0 Արարատ 313 8.0 Արմավիր 356 9.1 Գեղարքունիք 273 7.0 Երևան 991 25.3 Լոռի 314 8.0 Կոտայք 448 11.5 Շիրակ 417 10.7 Սյունիք 258 6.6 Վայոց ձոր 97 2.5 Տավուշ 211 5.4 ԸՆԴԱՄԵՆԸ 3911 100.0 Նշենք, որ կամավոր ատեստավորման այս տարվա հայտերի ընդունելությունը կատարվել է 2022 թվականի մայիսի 16-ից հունիսի 7-ը` էլեկտրոնային եղանակով: Այդ նպատակով էլեկտրոնային մատյանում՝ matyan.emis.am կայքում, ստեղծվել է համապատասխան բաժին, որի միջոցով ուսուցիչները լրացրել են կամավոր ատեստավորման հայտը: Բուն ատեստավորման` առարկայական գիտելիքների ստուգման գործընթացը տեղի կունենա սեպտեմբերին, աշխատավարձերի բարձրացումը` ըստ արդյունքների, կկիրառվի հոկտեմբերից:Ավելին16:2501.07.22 -
ՔաղաքականՀայկ Մամիջանյանը ևս հրաժարական է ներկայացրելՇուրջ 1 տարի է հանդիսանում եմ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Խորհրդարանական դիվանագիտությունը դիտարկելով որպես Հայաստանի և Արցախի շահերը հավուր պատշաճի միջազգային հարթակներում ներկայացնելու առանցքային գործիք՝ փորձել եմ հնարավորինս արդյունավետ օգտագործել այն։ Հաշվի առնելով քաղաքական մեծամասնության կողմից ստեղծված քաղաքական և բարոյական ճգնաժամը՝ որոշում եմ կայացրել հրաժարվել ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից՝ շարունակելով գիտելիքներս ու կապերս ծառայեցնել ի նպաստ մեր հայրենիքի՝ այդ թվում նաև խորհրդարանական և կուսակցական դիվանագիտության գործիքների կիրառմամբ:Ավելին16:1901.07.22 -
ՔաղաքականԵթե անգամ բոլոր ընդդիմադիր պատգամավորներին զրկեք մանդատից, միևնույն է՝ մնալու եք որպես Արցախը հանձնած քայլողների մի կույտ․ ՀայրապետյանՓաշինյանի ՔՊ-ն այսօր 66 կողմ 0 դեմ ձայների հարաբերակցության Վահե Հակոբյանին և Իշխան Սաղաթելյանին հետ կանչեց համապատասխանաբար ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի և ԱԺ փոխնախագահի պաշտոններից: Պառլամենտական կառավարման մոդել ունեցող երկրում ԱԺ-ն սեփական հոր դուքյան դարձրած երբեմնի տնանկները խոսում են ժողովրդի հաշվին աշխատավարձ ստանալուց ու հարստացնելուց: Սրճարաններից երբեմնի պարտքով օգտվողները՝ «ոչմիբանները», այսօր պաշտոններ են ստացել, քաղաքացիների հաշվին բիզնեսների ու տների, ունեցվածքի տեր դարձել, խոսում են արդարությունից... Աղջիկներ և տղաներ, անիմաստ է ձեզ բացատրել օրենքներ, իրավունք և ձեր ուղեղներին ոչ հասու այլ բաներ: Պարզապես ֆիքսեք՝ եթե անգամ բոլոր ընդդիմադիր պատգամավորներին զրկեք մանդատից, միևնույն է՝ դուք բոլորդ պատմության մեջ մնալու եք որպես Արցախը հանձնած, Հայաստանը մասնատած-կործանած ու դատարկ դագաղներով իշխանության եկած քայլողների մի կույտ, որը հազարավոր երիտասարդների կյանքեր խլեց ու երկիրը կանգնեցրեց արհավիրքների առջև:Ավելին16:1201.07.22 -
ՔաղաքականԵս այս պահից հրաժարական եմ տալիս․ Թադևոս ԱվետիսյանՀայաստանն աներևակայելի արագ քայլերով հեռանում է ժողովրդավարական արժեքներից։ Փնթի բռնապետությունն այլևս իրողություն է։ Երկրի կառավարումը իրականացվում է բացառապես մեկ անձի քմահաճույքներով։ Պետական ինստիտուտները ծառայեցվում են անձիշխանությանը։ Վախի և անկարողության մթնոլորտի տարածումը դարձել են պետական քաղաքականություն։ Հանրության պայքարի իմունիտետը ոչնչացվում է' կեղծ օրակարգերի, անսահման պոպուլիզմի և ստի քողով։ Այս իրավիճակում Դիմադրությունը չունի այլընտրանք. համախմբումը և հանուն հայրենիքի պայքարը միակ ճանապարհն է հայրենազրկումը կասեցնելու համար և դեպի ՀԱՅ ժողովրդի պատմական նոր արշալույս հասնելու։ Սա է իրական և միակ օրակարգը։ Հայը ունենալու է ինքնիշխան ապրելու իրավունք, արարելու և կայուն զարգանալու հնարավորություն։ Փորձում է ամեն գնով թուլացնել ազգադավ այս ընթացքին հակադրվող դիմադրողականությունը։ Հիմա էլ, իրենց արշինով առաջնորդվելով, ընդդիմադիր քաղաքական ուժերին փորձում են լռեցնել՝ Ազգային ժողովում վարչական պաշտոններից զրկելով։ Չի լինելու։ Այսպիսով Դիմադրողականությունը ավելի մեծ թափ է ստանալու։ Պաշտոնը մեր համար նպատակ չէ։ Դա ընդամենը միջոցներից մեկն է հանուն հայրենիքի պայքարում։ Կարճ. պայքարելու ենք մինչև ՀԱՂԹԱՆԱԿ, որի համեմատ պաշտոնը, մանդատը ոչինչ են։ Իմ ազգին ծառայել եմ, այսուհետ' ամեն օր ավելի մեծ նվիրումով, իմ ունեցած ողջ ներուժով, հնարավորություններով և ամենակարևորը՝ անկոտրում վճռականությամբ։ Իսկ հիմա, ի պատասխան օրվա իշխանության՝ մեզ լռեցնելու մեռելածին հերթական փորձի, հայտարարում եմ. Ես այս պահից հրաժարական եմ տալիս Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։Ավելին16:0601.07.22 -
ԻրավականՋրային կոմիտեն 334 միլիոն դրամի գնումներ է կատարել կոմիտեի նախկին փոխնախագահի ընկերությունիցՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող Ջրային կոմիտեն մի քանի հարյուր միլիոն դրամի գնումներ է կատարել Ջրային կոմիտեի նախկին փոխնախագահին պատկանող ընկերությունից։ Խոսքը «ՄՄՎ Շինգրուպ» ՍՊԸ-ի մասին է, որը հիմնադրվել է 2020 թվականի սեպտեմբերի 2-ին։ Ընկերության 70 տոկոս բաժնեմասը պատկանում է Միհրան Հովհաննիսյանին, որը 2018 թվականի օգոստոսի 6-ից մինչև 2019 թվականի ապրիլի 2-ը զբաղեցրել է Ջրային կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։ «ՄՄՎ Շինգրուպի» մնացած 30 տոկոս բաժնեմասի սեփականատերը Միհրան Հովհաննիսյանի որդին է՝ Մհեր Հովհաննիսյանը։ Պետգնումների armeps.am համակարգի տվյալներով՝ ընկերությունը պետական գնումների գործընթացին սկսել է մասնակցել հիմնադրվելուց 5 ամիս անց։ 2021թ․ փետրվարին և մարտին «ՄՄՎ Շինգրուպ» ընկերությունը երկու պայմանագիր է կնքել Ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ-ի հետ և համապատասխանաբար 13 միլիոն և 3,8 միլիոն դրամի դիմաց պարտավորվել է կատարել Արտաշատի ջրանցքի մաքրման աշխատանքները։ 2021թ․ հունիսի 18-ին «ՄՄՎ Շինգրուպ» ՍՊԸ-ի և Ջրային կոմիտեի միջև կնքվել է ամենախոշոր պայմանագիրը, որի արժեքը կազմել է 132 միլիոն դրամ։ Այդ գումարի դիմաց ընկերությունը «Թալին», «Արագածոտն», «Լոռի», «Գեղարքունիք» և «Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքներում կատարել է վերանորոգման աշխատանքներ։ Այստեղ մրցույթն անցկացվել է չափաբաժիններով, որոնցից մի քանիսում հաղթել է «ՄՄՎ Շինգրուպ» ՍՊԸ-ն, իսկ մյուսներում «Հայ-գերմանական Արազեն» ՀՁ ՍՊԸ-ն՝ շնորհիվ առաջարկած ցածր գների։ 2022թ․ թվականին ևս Ջրային կոմիտեն երկու խոշոր պայմանագիր է կնքել «ՄՄՎ Շինգրուպ» ընկերության հետ։ Մասնավորապես այս տարվա ապրիլի 11-ին կնքված պայմանագրով, որի արժեքը կազմել է 68,5 միլիոն դրամ, ընկերությունը պարտավորվել է մաքրել Որոտան գետի հունը՝ Սիսիան քաղաքի կենտրոնական կամրջից վերև և ներքև՝ 1400 մ հատվածում։ Վերջին պայմանգիրն էլ կնքվել է հունիսի 29-ին, որի արժեքը ևս գերազանցում է 100 միլիոն դրամը՝ կազմելով մոտ 118 միլիոն դրամ։ Ջրային կոմիտեի և «ՄՄՎ Շինգրուպ» ՍՊԸ միջև կնքված պայմանագրի համաձայն ընկերությունը պետք է կատարի գետերի ափերի պաշտպանության աշխատանքներ, մասնավորապես մաքրի Ապարանի «Քյանդալ» կոչվող սելավատարի 2500 մետրանոց հատվածը, ինչպես նաև բարձրացնի Մեծամոր գետի ափապատնեշը 800 մետր հատվածում։ Այստեղ հրատապ բաց մրցույթի առաջին չափաբաժնին մասնակցելու հայտ է ներկայացրել երեք ընկերություն, որոնցից մեկի ներկայացրած գնային առաջարկը գերազանցել է նախահաշվային արժեքը, ուստի հայտը չի դիտարկվել, իսկ հաղթել է «Բերդշին» ընկերությունը, որը մոտ 10 միլիոն դրամով պակաս գին է առաջարկել «ՄՄՎ Շինգրուպից»։ Մրցույթի 2-րդ և 3-րդ չափաբաժիններում հայտ է ներկայացրել միայն «ՄՄՎ Շինգրուպը», որն էլ և ընտրվել է գնահատող հանձնաժողովի կողմից։ Այսպիսով, 2021 և 2022 թվականների ընթացքում Ջրային կոմիտեն և ենթակայությամբ գործող «Ջրառ» ՓԲԸ-ն ընդհանուր 5 պայմանագիր են կնքել այն անձին պատկանող ընկերության հետ, որը ղեկավար պաշտոն է զբաղեցրել նույն Ջրային կոմիտեում։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է 334 միլիոն դրամ: Հավելենք, որ Միհրան Հովհաննիսյանը 2020թ․ հունվարի 9-ից մինչև 2020թ․ մարտի 9-ը զբաղեցրել է նաև Կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդականի պաշտոնը։ 2003-2017 թվականներին էլ եղել է «Եղվարդ» ջրօգտագործողների ընկերության տնօրենը։Ավելին16:0001.07.22