Լրահոս
Առողջապահական
20:45
20.07.22
430

Աշխարհում կապիկի ծաղիկով վարակվածության դեպքերի թիվը հասել է 14 հազարի

Img default alt hy

Ամբողջ աշխարհում կապիկի րծաղիկով վարակված  թիվը հասել է 14 հազարի։ Այս մասին հուլիսի 20-ին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս  Գեբրեյեսուսը։

«ԱՀԿ-ն տեղեկատվություն է ստացել 14000 դեպքի մասին 70 երկրներում։ Մենք տեղյակ ենք Աֆրիկայում հինգ մահվան դեպքերի մասին: Դեպքերի մեծ մասը գրանցվել է Եվրոպայում, հիմնականում այն ​​տղամարդկանց շրջանում, որոնք սեռական հարաբերություն են ունեցել նույն սեռի ներկայացուցիչների հետ»,- Գեբրեյեսուսի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ որոշ երկրներում հիվանդացության նվազման միտում է նկատվում, իսկ որոշ երկրներում՝ աճ։ Անցած շաբաթ առաջին դեպքերը գրանցվել են ևս վեց երկրներում։