Լրահոս
Տարածաշրջան
19:15
20.07.22
137

Ադրբեջանը որոշել է ՀՀ-ում ծնվածների բնակավայրերի անունները գրանցել ադրբեջանական տարբերակներով

Img default alt hy

 Ադրբեջանի կառավարությունը որոշել է քաղաքացիության կամ ամուսնության ակտերի վերականգնման ժամանակ Հայաստանում ծնվածների բնակավայրերի անուններն այսուհետ գրանցել ադրբեջանական տարբերակներով։ 

Տեղեկությունը հայտնում  է  «Tert.am»-ը` հղում անելով ադրբեջանական լրատվական գործակալությանը։ 

Ըստ աղբյուրի` այդ որոշման համաձայն Հայաստանի Հանրապետությունում կազմված քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելիս տեղանունները կփոխվեն՝ հաշվի առնելով Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի առաջարկությունները: