Լրահոս
Սպորտ
19:43
20.07.22
149

Հայտնի դարձան Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչման երեք գլխավոր հավակնորդները

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնի են դարձել Աֆրիկայի լավագույն խաղացողի կոչման գլխավոր երեք թեկնածուները:

Մրցանակի համար կպայքարեն Սադիո Մանեն (Սենեգալ, «Բավարիա»), Մոհամեդ Սալահը (Եգիպտոս, «Լիվերպուլ») և Էդուարդ Մենդին (Սենեգալ, «Չելսի»):

Ավելի վաղ ցուցակում ընդգրկված 10 ֆուտբոլիստների անունները հրապարակվել էին Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի պաշտոնական կայքում։

Մենդիից, Սալահից և Մանեից բացի, մրցանակին հավակնում էին նաև ալժիրցի Ռիյադ Մարեզը (Մանչեսթեր Սիթի), կամերունցիներ Կարլ Տոկո Էկամբին (Լիոն) և Վինսենթ Աբուբակարը (Ալ-Նասր), կոտդիվուարցի Սեբաստիան Ալլերը (Բորուսիա Դորտմունդ), գվինեացի Նաբի Կեյտան (Լիվերպուլ), մարոկկացի Աշրաֆ Հակիմին (ՊՍԺ), սենեգալցի Կալիդու Կուլիբալին («Նապոլի»):

Հաղթողի անունը կհայտարարվի Ռաբաթում, հուլիսի 21-ին: