Լրահոս
Առողջապահական
19:06
20.07.22
112

Հունիսի 19-ին Ապարանում կրակոցներից վիրավորվածներից մեկը դեռ գիտակցության չի եկել․ բժիշկները պայքարում են

Img default alt hy

Ապարանում հունիսի 19-ի սպանություններից մեկ ամիս անց ԱԱԾ աշխատակից 27-ամյա Սամվել Սանդրոյանն այդպես էլ գիտակցության չի գալիս: Տեղեկությունը հայտնում է «Yerevan.Today»-ը, որը խոսել է Սամվելի եղբոր՝ Գրիգորի հետ։

Հունիսի 19-ին Նիգավանի մոտ տեղի ունեցած վիճաբանությունից հետո հրազենային վնասվածքներով Ապարանի ԲԿ տեղափոխված 2 անձինք՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, մահացել էին, իսկ 5–ը տեղափոխվել էին բժշկական կենտրոններ: Սպանության մեջ կասկածվող 32-ամյա տղամարդը կալանավորվել է։

«Սամվել Սանդրոյանն «Արմենիա» ԲԿ-ում խիստ հսկողության տակ է պահվում, նա միացված է արհեստական շնչառական սարքերին, և ամենադաժանը՝ կրակոցի փամփուշտը դեռ Սամվելի գլխի մեջ է: Բժիշկները վիրահատությամբ չեն հեռացրել, ասել են՝ վտանգավոր հատվածում է:

«Միայն շնչում է, անգիտակից վիճակում է»,- ասել է Սամվելի եղբայրը։

Նրա խոսքով` անշարժ պառկելու հետևանքով Սամվելի մոտ սուր թոքաբորբ է սկսվել, բժիշկները պայքարում են, բայց հույս չեն տալիս, հորդորում են միայն Աստծուն ապավինել։ Գրիգորը հավելել է, որ եղբոր ապրելու շանսը շատ քիչ է. թոքաբորբը վիճակն ավելի է սրել: