Լրահոս

2022-07-20
  • Img default alt hy
    Սպորտ
    Արման Անդրեասյանը` Վարշավայի միջազգային մրցաշարի հաղթող
    70 կգ քաշային Արման Անդրեասյանը դարձել է Վարշավայի միջազգային մրցաշարի հաղթող: Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։
    23:44
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բահամներում նավթի արտահոսք է տեղի ունեցել
    Բահամներում գտնվող Մեծ Էքսումա առողջարանային կղզու ափերի մոտ ավելի քան 130 հազար լիտր նավթ է թափվել, հայտնել է կղզու վարչապետ Չեսթեր Կուպերը: Վարչապետի խոսքով ՝ արտահոսքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ The Arabian նավը վառելիք էր բեռնաթափել Բահամյան BPL էներգետիկ ընկերության համար Ջորջթաուն քաղաքի շրջանում: «Այս առավոտյան (չորեքշաբթի) հաստատվել է շուրջ 30 հազար գալոնի զգալի արտահոսք (136 հազար լիտր)», – խորհրդարանում ելույթ ունեցող վարչապետի խոսքը մեջբերել է տեղական Nassau Guardian թերթը:
    23:34
    20.07.22
    Ավելին
  • Աշխարհ
    Հրդեհներ ու տապ. Եվրոպան չի կարողանում կրակի դեմն առնել
    Հարյուրավոր զոհեր կան Եվրոպայում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով: Իսպանիայում, Ֆրանսիայում, Հունաստանում ջերմաչափի սնդիկի սյունը չի իջնում 40 աստիճանից: Տարեցներին տապից փրկելու համար Բրյուսելում թանգարանների մուտքը 65-ից բարձր տարիք ունեցողների համար անվճար է դարձրել:
    23:24
    20.07.22
    Ավելին
  • Հայաստան
    Ցածր գնաճն իմիտացիա է. «Կառավարությունը խթանում է արտագաղթը»
    «Կառավարությունը խրախուսում է արտագաղթը». լուրջ մեղադրանք է հեղափոխական իշխանությանը, որը 2018-ից հետո հայտարարում էր, թե տասնյակ հազարներով են հայերը վերադառնում Հայաստան: Բայց տնտեսագետները պարզել են, որ այս պահին, երբ դրամը դոլարի նկատմամբ գերարժևորվել է, ձեռնտու է պետությանը, որ խոպան մեկնողները շատ լինեն, դրսից ավելի շատ արտարժույթ մտնի Հայաստան, որի հաշվին էլ հնարավոր է ցածր գնաճ ցույց տալ:
    23:17
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    21-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 34-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է
    Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:  Ժամը 21:25-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 21-ամյա Լևոն Վարդանյանը՝ իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ, 34-ամյա Նիկոլայ Նաղդալյանին:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Աբովյան» բժշկական կենտրոն, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկների հետ տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն:  Մինչ դեպքի վայրում քննիչը զննություն էր կատարում, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ ստացվեց, որ վրաերթի ենթարկվածը՝ վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:  Վրաերթի փաստով Գ. Դալլաքյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ: 
    23:10
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
    Երևանի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
    23:00
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատի մարզում 69-ամյա վարորդը «06»-ով վրաերթի է ենթարկել 45-ամյա հետիոտնին
    Այսօր՝ հուլիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 69-ամյա Գրիգոր Ա-ն իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 45-ամյա Արմեն Խ-ին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/07/20/1218260/
    22:50
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ես մի ընկեր ունեի՝ Նիկոլ անունով. «Հետք»
    «Hetq.am»-ը գրում է. «Ընկերոջս՝ Դավիթ Վարդանյանի մահվան 40-րդ օրվա արարողությանը հանդիպեցի Միշա Չալաբյանին՝ Ավետիք Չալաբյանի հորը: Նա պատմեց, որ իր կրտսեր որդուն՝ Արա Չալաբյանին, որը  ԿԲ կորպորատիվ ծառայությունների դեպարտամենտի ղեկավարն է, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասել է, որ աշխատանքից ազատման դիմում գրի: ԿԲ նախագահն ասել է, որ իրեն այդպես անել ստիպել են կառավարությունից, հակառակ դեպքում՝ ազատման դիմում կգրի ինքը՝ Մարտին Գալստյանը: Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հետ վաղեմի մոտ հարաբերությունները, նույն օրն էլ դրա մասին գրեցի նրան՝ ակնկալելով պատասխան: Մամուլում ևս եղել էին այս թեմայով հրապարակումներ, սակայն հերքում չէր եղել: Նման հարցի գոյությունն արդեն իսկ արժեզրկում էր պատասխանը. Մարտին Գալստյանը հո չէ՞ր խաբի , թե իրեն ստիպել են, որ նման բան փոխանցի Արա Չալաբյանին: Նիկոլին հարցը գրելիս՝ մարդկային հարաբերություններից մի մեծ պատ փլվեց: Մինչև չորեքշաբթի որևէ պատասխան չստանալով՝ այսօր զանգահարեցի նրան: «Նամակը կարդացել եմ: Բեր էդ հարցը չքննարկենք»,-պատասխանեց Փաշինյանը: «Բա եթե էս հարցը չքննարկենք, ուրիշ ի՞նչ հարց քննարկենք: Սենց  չեղավ, դրա համար չէինք 18 թվին իշխանություն փոխում»: Նա շարունակում էր նույն բանը՝  «Բեր էս հարցը չքննարկենք, բեր էս հարցը չքննարկենք»: Փաստորեն, չեղած տեղը,  Ավետիք Չալաբյանի նկատմամբ անազնիվ  ձևով գործ սարքեցին, բավական չէ, հիմա էլ ընկել են եղբոր հետևից: Կոնկրետ հերթական քաղաքական հետապնդումն է: Անմեղ մարդկանց հետապնդելով՝ մեկին փակելով, մյուսին՝ աշխատանքից ազատելով, Փաշինյանը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել. եթե իշխանական քո համակարգն այնպիսին է, որ ցանկացած պահին անմեղ մարդուն կարող ես պատժել, շատերը սկսում են վախենալ և զգուշանալ, որ նույնը կարող է յուրաքանչյուրի հետ պատահել: Եթե Ավետիք Չալաբյանի վրա գործ են սարքում, ուրեմն եղբայրն էլ իրավունք չունի աշխատել պետական համակարգում՝ անկախ նրանից, որ ոլորտի  բարձրակարգ մասնագետ է, իսկ աշխատանքը՝ ապաքաղաքական: Արա Չալաբյանի հետևից է ընկել՝ չպատկերացնելով, որ իր այս քայլով ինքն էլ  ապացուցում է, որ Ավետիք Չալաբյանի հանդեպ գործը սարքած է, քաղաքական հետապնդում է: Բոլոր բնագավառները ձախողելով՝ պետությունը կորցնելու ընթացքի մեջ ենք, իսկ  Նիկոլ Փաշինյանի ցանկացած քայլ միտված է բացառապես իր իշխանությունը պահելուն: Կլինի օլիգարխներին մինչև 2018 թվականի՝  ելման կարգավիճակին բերելով, իրավապահ համակարգն իր պես չմտածողների դեմ կիրառելով, ամեղ մարդկանց հետապնդելով: 2018  թվականին իշխանությունը փոխեցինք, որ ազատվենք ագահ, հիմար, կոռումպացված ու փտած ռեժիմից ՝ վստահ լինելով, որ նման մակարդակի խնդիրների չենք բախվելու, ամենօրյա  աշխատանքով, քայլ առ քայլ կորցրածը վերականգնելու ենք : Այդ ամենը չստացվեց. բոլոր խնդիրները խորացան, պատերազմում պարտվեցինք :  Ի լրումն՝  ձեռք բերեցինք Շվարցի ձևակերպմամբ՝ շարքային մի վիշապի»:
    22:42
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Վազգեն Թևանյանը և Արսեն Հարությունյանը չեն մասնակցի միջազգային մրցաշարին
    65 կգ քաշային ըմբիշ Վազգեն Թևանյանը վնասվածքի պատճառով բաց է թողնում Վարշավայում հուլիսի 20-24-ը անցկացվող միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնում է ՀԸՖ մամուլի քարտուղարությունը: Ինչպես նաև, մարզիչների որոշմամբ Արսեն Հարությունյանին հանգստանալու հնարավորություն է տրվել՝ ԱԱ-ից առաջ: Հանգստանալու հնարավորություն է տրվել նաև հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանին: 65 կգ քաշային ըմբիշ Վազգեն Թևանյանը վնասվածքի պատճառով բաց է թողնում Վարշավայում հուլիսի 20-24-ը անցկացվող միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնում է ՀԸՖ մամուլի քարտուղարությունը: Ինչպես նաև, մարզիչների որոշմամբ Արսեն Հարությունյանին հանգստանալու հնարավորություն է տրվել՝ ԱԱ-ից առաջ: Հանգստանալու հնարավորություն է տրվել նաև հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանին:
    22:38
    20.07.22
    Ավելին
  • Տնտեսական
    «Հավի կեր չենք կարում առնենք, ո՞նց տուն սարքենք». գյուղացին սպասում է ծիրանի փողին, ջրին, ձմերուկ առնողին
    Հայկական սալորի՝ ծիրանի սեզոնը մոտ է ավարտին: «Հայլուր»-ի թղթակիցներն այսօր Արարատի մարզում զրուցել են այգեգործների հետ ու պարզել, որ ամբողջ տարի մշակած այգիների բերքը պարտքով են մթերել: Այգետերերից ծիրանն առել են, փողը խոստացել են տալ: Գյուղացին առնողի խոսքին է հավատում, պայմանագիր չի կապում:
    22:30
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
    Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 20-ին հեռախոսազրույց են ունեցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ հաղորդագրությունում ասվում է, որ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի վերաբերյալ՝ ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը: «Կողմերն ընդգծել են համապատասխան աշխատանքների շարունակումը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021-ի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ամենաբարձր մակարդակով ընդունված եռակողմ հայտարարությունների դրույթներին համապատասխան»,-ասվում է հաղորդագրության մեջ:
    22:21
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Պենտագոնում հայտարարել են Ուկրաինայի հակամարտության վճռական փուլի մասին
    Ուկրաինայում մարտերը մտել են վճռական փուլ, և Արևմուտքը կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։ «Սա հակամարտության վճռական փուլն է, և մեր հավաքական աջակցությունն Ուկրաինային կենսական և անհրաժեշտ է: Մենք Ուկրաինային կապահովենք տեխնոլոգիաներով, զինամթերքով և կրակային ուժով», - նշել է Օսթինը: Նրա ելույթի ձայնագրությունը հրապարակվել է Defense Flash News-ի YouTube-ի ալիքում:
    22:14
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Դանիայում գերազանցվել է 81 տարի պահպանվող ջերմաստիճանի ռեկորդը
    Դանիայում հուլիսի 20-ին գրանցվել է 1941 թվականից մինչ օրս ամենաշոգ օրը: Օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 35, 6 աստիճան ցելսիուս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է The Local Denmark-ը՝ վկայակոչելով Դանիայի օդերևութաբանական ինստիտուտին: «35, 6 աստիճան ցելսիուս տաքություն է գրանցվել Բորիս քաղաքում, որը Յուտլանդիայի արևմտյան հատվածքում է»,-ասվում է հաղորդագրության մեջ: Հստակեցվում է, որ Դանիայում ջերմաստիճանի նախորդ ռեկորդը՝ 35,3 աստիճան, գրանցվել է 1941 թվականին: Վերջերս անոմալ շոգ եղանակ է գրանցվել եվրոպական մի շարք երկրներում։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ներկայացուցիչ Ռոբերտ Ստեֆանսկին ասել է, որ եվրոպական երկրներում օդի անոմալ բարձր ջերմաստիճանը կշարունակվի պահպանվել մինչև հաջորդ շաբաթվա կեսերը։
    22:07
    20.07.22
    Ավելին
  • Տնտեսական
    Եվրոպան վախենում է առանց գազի մնալ ձմռանը. Պուտինը պնդում է՝ արեվմուտքն է «ամեն ինչ փակել»
    «Գազպրոմ»-ը միշտ կատարել է և մտադիր է այսուհետ ևս կատարել իր բոլոր պարտավորությունները։ Թեհրանում հայտարարել է Ռուսաստանի նախագահը՝ պատասխանելով Արևմուտքից հնչող մեղադրանքներին: Վլադիմիր Պուտինը նշել է՝ եվրոպացի գործընկերները որևէ հիմք չունեն Ռուսաստանին մեղադրելու և սեփական սխալները «Գազպրոմ»-ի վրա բարդելու: Պուտինն ասել է, որ Եվրոպան է պատժամիջոցների ցանկում ներառել նաև ռուսական գազի խողովակաշարերը՝ փակելով դրանք:
    22:00
    20.07.22
    Ավելին
  • Հայաստան
    Իրանն է «Սյունիքը հայկական պահում». սուր գործընթացներ՝ Հայաստանի շուրջը
    Տարածաշրջանում իրավիճակը կարող է դուրս գալ գերտերություների վերահսկողությունից: Հայ փորձագետները մեծ են համարում ռիսկը, որ Թուրքիան ու Ադրբեջանը կգնան արկածախնդրության, մասնավորապես, Հայաստանի հետ Իրանի սահմանը փակել և բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»: Այդ դեպքում անխուսափելի կլինի Իրանի ռազմական միջամտությունը: Այդ երկրի հոգևոր առաջնորդի բաց տեքստով զգուշացումը Էրդողանին, նաև այն մասին էր, ըստ վերլուծաբանների, որ Իրանը պատրաստ է ուժով պահել Հայաստանի հետ ցամաքային կապը:
    21:52
    20.07.22
    Ավելին
  • Միջազգային
    Ղարաբաղ, «սիրիականացող» Հայաստան և Սիրիա. ի՞նչ են որոշել Պուտինը, Ռայիսին և Էրդողանը
    Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան ձևաչափով երկրորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում: Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է, որ կողմերի միջև ձեռք է բերվել քաղաքական համաձայնություն: Հայ-իրանական սահմանի հնարավոր փակման հարցն է հիմա անհանգստացնում Իրանին, որի հոգևոր առաջնորդը Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հետ հանդիպման ժամանակ է ուղիղ տեքստով հայտարարել, որ Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակումը: Հայ փորձագետները, սակայն կարծում են, որ Իրանի հոգևոր առաջնորդի զգուշացումները կարող է և հետ չպահեն Ադրբեջանին և Թուրքիային այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացելու մտքից, քանի որ պաշտոնական Երևանը չի ընդդիմանում թուրք-ադրբեջանական տանդեմի ցանկություններին:
    21:46
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ուր են «ազգային թշնամանք»-ով Արմեն Գրիգորյանի գործը կարած քննիչները․ Ռոբերտ Հայրապետյան
    Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Առավոտից համացանցում պտտվում է տեսնյութ, որտեղ ազգությամբ թուրք մեկը՝ Թուրքիայի դրոշի պատկերով շապիկով, ֆեյսբուքով եթեր է մտնում Ծիծեռնակաբերդից և ծաղրում է Հայոց Ցեղասպանությունը։ Մինչև այս պահը ԱԱԾ-ից և Դատախազությունից՝ գերեզմանային լռություն: Ուր են «ազգային թշնամանք»-ով Արմեն Գրիգորյանի գործը կարած քննիչները: Անհապաղ պետք էր դրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել ու միջազգային հետախուզում հայտարարել՝ նվազաույնը ատելության խոսքի և ռասիզմի համար: Բայց դե դա էլ խոմ ընդդիմադիր գործիչ չի, որ անգապաղ քրեական գործ կարվի ու կալանավորվի: Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է․ «Առավոտից համացանցում պտտվում է տեսնյութ, որտեղ ազգությամբ թուրք մեկը՝ Թուրքիայի դրոշի պատկերով շապիկով, ֆեյսբուքով եթեր է մտնում Ծիծեռնակաբերդից և ծաղրում է Հայոց Ցեղասպանությունը։ Մինչև այս պահը ԱԱԾ-ից և Դատախազությունից՝ գերեզմանային լռություն: Ուր են «ազգային թշնամանք»-ով Արմեն Գրիգորյանի գործը կարած քննիչները: Անհապաղ պետք էր դրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել ու միջազգային հետախուզում հայտարարել՝ նվազաույնը ատելության խոսքի և ռասիզմի համար: Բայց դե դա էլ խոմ ընդդիմադիր գործիչ չի, որ անգապաղ քրեական գործ կարվի ու կալանավորվի»:
    21:42
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ռադիկուլիտ. hիվանդության ախտորոշումն ու բուժման մեթոդները
    Ռադիկուլիտը ողնաշարից դուրս եկող ծայրամասային նյարդերի արմատների սուր բորբոքումն է: Բորբոքված նյարդերն առաջացնում են սուր, այրող ցավ՝ գլխի, պարանոցի և ձեռքերի շրջանում, ազդրերի և ոտքերի շրջանում, երբ բորբոքվել են գոտկատեղի նյարդերը: Ցավը կարող է լինել մշտական ​​կամ պարբերական, սուր կամ թեթև՝ ազդելով միայն մեկ կամ երկու վերջույթների վրա, իսկ ինտենսիվությունը կարող է փոխվել մարմնի դիրքի փոփոխության հետ մեկտեղ: Հայտնվում են որոշակի բնորոշ փոփոխություններ՝ հպման, ցավի և ջերմաստիճանի նկատմամբ զգայունության նվազում կամ ավելացում: Այլ դրսևորումներ են մկանային թուլությունը և մկանային տոնուսի նվազումը, ձեռքի և ուսագոտու մկանների ցավը, իսկ շատ հազվադեպ դեպքերում նաև մատների և դաստակի շարժումների սահմանափակումը։ Մեկ այլ բնորոշ ախտանիշ է այդ հատվածներում այրումը և քորը։ Կրծքավանդակի ռադիկուլիտը բնութագրվում է ջերմաստիճանի նկատմամբ զգայունության բարձրացմամբ, շնչելու ժամանակ ուժեղացող ցավերով: Ցավն ավելի է սրվում, երբ կռանում և կանգնում ես։ Ախտորոշումը կատարվում է գանգատների և կլինիկական հետազոտության հիման վրա, սակայն երբ պետք է ախտորոշել սկավառակի ճողվածքը կամ այլ դեֆորմացիաներ և պաթոլոգիական պրոցեսներ, անհրաժեշտ է ռենտգեն կամ սկաներ։ Ռադիկուլիտի պատճառները բավականին բազմազան են՝ միջողնային սկավառակների բորբոքում, մեջքի մկանների սպազմ, հանկարծակի շարժումներ, վարակիչ հիվանդություններ։ Հաճախ ռադիկուլիտը ուղեկցում է ողնաշարի այլ հիվանդություններին, ողնաշարի ուռուցքներին և կոտրվածքներին։ Ըստ տեղայնացման՝ ռադիկուլիտն ունի երեք ձև. Արգանդի վզիկի. առաջանում է արգանդի վզիկի արմատների հիվանդությունից Կրծքային. առաջանում է կրծքային արմատների ներգրավմամբ Ողնաշարային. ախտահարվում են մեջքի ստորին հատվածի արմատները: Ռադիկուլիտի կոնսերվատիվ բուժումը ներառում է կինեզոթերապիա՝ ողնաշարի մկանների ամրապնդման համար, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր։ Բուժումը խիստ անհատական ​​է և կախված է բորբոքման աստիճանից և տեղայնացումից: Վիրաբուժական բուժումը ցուցված է, երբ մնացած բոլոր մեթոդները չեն տվել ակնկալվող արդյունքը, և խորհուրդ է տրվում բուժման էնդոսկոպիկ մեթոդը, քանի որ այս պրոցեդուրան մաքսիմալ նուրբ է մարմնի նկատմամբ, իսկ վերականգնման ժամանակը` համեմատաբար կարճ:
    21:35
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ի՞նչ կարելի է ուտել քնելուց առաջ և ինչպե՞ս տարբերել ֆիզիկական քաղցը զգացմունքայինից
    Կարծիք կա, որ քնելուց առաջ ուտելը միշտ բերում է օրգանիզմի համար ճարպերի կուտակման և սթրեսի։ Սակայն նույնիսկ այստեղ դիետոլոգների կարծիքները տարբերվում են։ Սննդաբաններից շատերը գիշերային քաղցը համարում են օրվա ընթացքում բավականաչափ չսնվելու նշան։ Այս պարագայում խորհուրդ են տալիս առատ նախաճաշ, հավասարակշռված ճաշ և ընթրիք, ինչպես նաև խորտիկներ ողջ օրվա ընթացքում՝ յուրաքանչյուրը 3-5 ժամը մեկ: Որոշ սննդաբաններ նշում են, որ մարդը պետք է օրվա վերջում ուտի քնելուց մի քանի ժամ առաջ։ Այսպիսի դիրքորոշման կապված է գիշերային դանդաղ նյութափոխանակության հետ։ Այդ իսկ պատճառով գիշերային խորտիկը պետք է լինի թեթև: Շատերն էլ կարծում են, որ քաղցի դեպքում միշտ պետք է ուտել.Կարևոր չէ, թե օրվա որ ժամն է, սակայն կա մեկ «բայց»՝ դա կարող է լինել զգացմունքային սով։ Գիշերը ուտելու ցանկությունը միշտ չէ, որ կապված է անհրաժեշտության հետ։ Սովի զգացումը կարող է առաջանալ որպես արձագանք սթրեսի, հուզական ցնցումների կամ պարզապես ձանձրույթի: Այս պարագայում պետք է ավելի քննադատական ​​և գիտակցված մոտենալ սնուցմանը։ Երեկոյան ժամերին քիչ քանակությամբ կարելի է ուտել՝ Բանան. Պտղի մեջ պարունակվող կալիումը և մագնեզիումը օգնում են հանգստանալ քնելուց առաջ, իսկ տրիպտոֆան ամինաթթուն մասնակցում է սերոտոնինի սինթեզին։ Նուշ. Պարունակում է մագնեզիում, նվազեցնում է կորտիզոլի (սթրեսի հորմոն) մակարդակը և մելատոնինի աղբյուր է։ Երիցուկի թեյ. Այս ըմպելիքի մեջ պարունակվող ապիգենին նյութն օգնում է հաղթահարել անքնությունը։ Բացի այդ, երիցուկի թեյի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է դեպրեսիայի վտանգը։ Կիվի. Պարունակում է սերոտոնին և նվազեցնում ածխաջրերի ցանկությունը: Վարսակի ալյուր. Օգնում է քնել մելատոնինի, տրիպտոֆանի, կալիումի և մագնեզիումի շնորհիվ: Բացի այդ, այն պարունակում է սելեն, որը կանխում է քնելու հետ կապված դժվարությունները: Այս բոլոր մթերքները կարելի է ուտել երեկոյան, բայց միայն քնելուց մեկ ժամ առաջ, քանի որ ակտիվ նյութերը սկսում են գործել միայն օգտագործելուց մեկուկես ժամ հետո։ Քնից առաջ պետք է խուսափել՝ Կոֆեինից. Այս խթանիչը պարունակվում է և շոկոլադի, մաստակի, սև և կանաչ թեյի և որոշ դեղամիջոցների մեջ: Մթերքները պետք է օգտագործել քնելուց առնվազն 6 ժամ առաջ՝ ահա թե որքան է տևում կոֆեինի ազդեցությունը։ Ճարպային սննդից. Բուրգերները, հավի միսը, տավարի և խոզի միսը նվազեցնում են առողջ քնի ժամանակը, քուն մտնելու արագությունը և կարող են առաջացնել այրոց և մարսողության խանգարումներ: Յուղոտ մթերքները պետք է օգտագործել քնելուց առնվազն 3 ժամ առաջ։ Բացառություն՝ սաղմոն, թունա, իշխան. յուղոտ ձուկն արտադրում է սերոտոնին: Ալկոհոլ. Մշտական ​​օգտագործումը թուլացնում է ամենօրյա ռիթմերը և առաջացնում անքնություն: Արդյունքում մարդը ոչ թե մեկ գիշերվա ընթացքում վերականգնում է ուժը, այլ ավելի շուտ է կորցնում այն։
    21:30
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ինչպե՞ս առավելագույն օգուտ ստանալ վարունգից
    «Aysor.am»-ը գրում է. «Բժիշկ-սննդաբանները հիշեցնում են, որ վարունգը շատ օգտակար բանջարեղեն է, և դրա մեջ պարունակվող ամենաարժեքավոր նյութը կալիումն է։ Կալիումի մեծ քանակությունն օգնում է օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկը։ Մասնագետների խոսքով՝ վարունգի հյութից պատրաստված ըմպելիքը նպաստում է հիպերտոնիայով տառապող մարդկանց զարկերակային ճնշման կարգավորմանը։ Իսկ զովացնող լիմոնադ կարելի է պատրաստել, եթե իրար խառնեք հավասար քանակությամբ վարունգի հյութ և հանքային ջուր, ավելացնեք անանուխ և նարինջ։ Այս ըմպելիքը շոգ եղանակին կօգնի իջեցնել բարձր ճնշումը։ Սակայն չպետք է մոռանալ, որ խանութներում վաճառվող բանջարեղենը հաճախ ոչ միայն օգտակար, այլ նաև առողջության համար վնասակար նյութեր է պարունակում։ Այդ պատճառով էլ խանութից գնված վարունգը պետք է անպայման կեղևազրկել, քանի որ կեղևի մեջ են կուտակվում նիտրատները և քիմիական նյութերը։ Սննդաբանները միաժամանակ նշում են, որ չպետք է չարաշահել թթու վարունգը՝ մանավանդ երեկոյան ժամերին։ Դա կարող է հանգեցնել օրգանիզմում ավելորդ հեղուկի կուտակմանը, այտուցներին և բարձր ճնշմանը։ Օրգանիզմի համար ամենաաօգտակար վարունգը թարմ, բանջարանոցում առանց քիմիական նյութերի աճեցված վարունգն է»։
    21:23
    20.07.22
    Ավելին