Լրահոս
Աշխարհ
15:00
22.07.22
284

Լողավազանի փլուզման հետևանքով մեկ հոգի հայտնվել է ստորգետնյա թունելում․ նրա ճակատագիրն անհայտ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Իսրայելում լողափնյա երեկույթներից մեկի ժամանակ հանկարծակի սկսել է փլուզվել լողավազանի հատակը՝ իր հետևից քաշելով ոչ միայն ջուրը, այլև երկու տղամարդկանց, որոնք այնտեղ հանգստանում էին:

Նրանցից մեկը կարողացել է դուրս գալ, իսկ երկրորդը անհետ կորել է։

Ենթադրվում է, որ ջրի հոսանքը տղամարդուն տարել է ստորգետնյա թունել։ Տղամարդու ճակատագիրն այս պահին անհայտ է։