Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:42
22.07.22
140

Ուկրաինացի զինվորականները ռուսական համազգեստ են հագել ու տներ թալանել Սլավյանսկում. ՌԴ ՊՆ

Ուկրաինացի զինվորականները, ռուսական համազգեստ հագած, Գեորգիևյան ժապավեններով, տներ են թալանել Սլավյանսկում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավարը:

Միզինցևի պնդմամբ՝ այդպես Կիևն ուզում է վարկաբեկել ռուս զինվորականներին: Գեներալ-գնդապետ Միզինցևը նաև հայտնել է, որ ուկրաինացի զինվորականները կրակային դիրքեր և դիպուկահարների կետեր են կահավորել Դոնեցկի որոշ բազմահարկ շենքերի ստորին և վերին հարկերում: