Լրահոս
Իրավական
14:06
22.07.22
110

Հայտնաբերվել են խուլիգանության և այլ մեղադրանքներով հետախուզվող անձինք

Img default alt hy

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 21-ին Բաշինջաղյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 32-ամյա Միսակ Լ.-ն, որը մայիսի 18-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի մեղադրանքով:
Առանց խափանման միջոց:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 21-ին Սարի թաղի 10-րդ շարքի տներից մեկում հայտնաբերել և բաժին են ներկայացրել 33-ամյա Վարդան Ս.-ին, որը հունիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-ին մասի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի: