Լրահոս
Հասարակական
11:30
26.07.22
118

Հրդեհ՝ Նոր Ուղի գյուղում

Img default alt hy

Հուլիսի 26-ին, ժամը 03։40-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Ուղի գյուղի Կարեն Հունանյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող ավտոտնակներից մեկի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կարեն Հունանյան փողոցում՝ թոնրատան տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:20-ին, մարվել՝ 04:50-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերն ու ազբոշիֆրերը՝ մոտ 20 քմ: