Լրահոս
Սպորտ
11:54
26.07.22
107

Նոյեմբերից կգործի Խորեն Հովհաննիսյանի անունը կրող ֆուտբոլի դպրոցը. ՀՖՖ

Img default alt hy

Շարունակվում են Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող խաղադաշտի վերանորոգման աշխատանքները: Այս մասին ֆեյսբուքյան էջում պատմում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ կից ներկայացնելով տեսանյութ:

Նախատեսվում է արհեստական խոտածածկով խաղադաշտի շինարարությունն ավարտել այս տարվա հոկտեմբերին, իսկ նոյեմբերից արդեն կգործի Խորեն Հովհաննիսյանի անունը կրող ֆուտբոլի դպրոցը, որը կընդունի շուրջ 200 երեխա: