Լրահոս
Հասարակական
10:24
26.07.22
193

Ահազանգեր՝ բռնկված հրդեհների մասին

Img default alt hy

Հուլիսի 23-26-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արմավիրի մարզի Արմավիր, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում և Արարատի մարզի Հայանիստ, Աբովյան գյուղերում։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 14 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները: