Լրահոս
Աշխարհ
11:54
29.07.22
136

Յակուտիայում կարծել են, որ կարողացել են մարել անտառային հրդեհը, սակայն ավելի ուշ այն ուժգնացել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Յակուտիայի հանրապետության օպերատիվ շտաբը հայտնել է, որ Միրնինսկի շրջանի Արիլահ գյուղի մոտակայքում բռնկված անտառային հրդեհը, որի հետևանքով 3 տուն է այրվել, մեկուսացվել է։ 

Ավելի վաղ ՌԴ ԱԻՆ-ից հայտնել էին, որ հրդեհը սկսվել է հուլիսի 27-ին գյուղից 4 կմ հեռավորության վրա:

Ուժեղ քամու պատճառով կրակն արագ տարածվել է, և մի քանի ժամ անց հասել հենց բնակավայրին։

Փրկարարներին հաջողվել էր մարել Արիլահ գյուղում բռնկված հրդեհը։ Զոհեր և տուժածներ չկան:

Սակայն ավելի ուշ անտառային հրդեհը վերսկսվել է, բնակիչներին հայտնել են տարհանման մասին։