Լրահոս
Հասարակական
11:52
29.07.22
219

Երևանում` Սարալանջի հին ճանապարհին, 26-ամյա խմած վարորդը Niva-ով բախվել է պատին

Img default alt hy

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Անդրանիկ Շահբազյանը իր վարած VAZ 2121 մակնիշի ավտոմեքենայով Սարալանջի հին ճանապարհին բախվել է պատին։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Շահբազյանը, ում առաջինն գնության են հասել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Ռոբերտ Եղիազարյանն ու Խաչատուր Խաչատրյանը, նախ իրենց ավտոմեքենայում պահվող դեղատուփի անհրաժեշտ պարագաներով առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա իրենց ծառայողական ավտոմեքենայով վարորդին տեղափոխել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ (խմած)։  

Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։