Լրահոս
Հայաստան
13:00
29.07.22
170

«ՀայՓոստ»-ը «Հայկական ֆիլմեր» թեմային նվիրված գեղաթերթիկ է դրել շրջանառության մեջ

Img default alt hy

«ՀայՓոստ»-ը 2022 թվականի հուլիսի 28-ին շրջանառության մեջ է դրել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայկական ֆիլմեր» թեմային:

800 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հատված «Հարսնացու հյուսիսից» հայկական գեղարվեստական ֆիլմից (ռեժիսոր՝ Ներսես Հովհաննիսյան), որը նկարահանվել է 1975 թվականին:

Գեղաթերթիկի վրա պատկերված են ֆիլմի հերոսները, ֆիլմի ռեժիսոր Ներսես Հովհաննսիյանը և ֆիլմից մի հատված՝ ներկայացված կինոժապավենի տեսքով:

Գեղաթերթիկի վրա նաև պատկերված են «Հարսնացու հյուսիսից» և «ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով: