Լրահոս
Առողջապահական
19:15
29.07.22
336

Գլխացավ. տեսակներն ու բնորոշող հատկանիշները

Img default alt hy

«Aysor.am»-ը գրում է.

«Գլխացավ տերմինն իր մեջ ներառում է գլխի և պարանոցի շրջանում ցավի և դիսկոմֆորտի զգացումը: Կենցաղում գլխացավը օգտագործվում է որպես գանգաթաղի շրջանի տհաճ զգայությունների բնութագրում: Պետք է նկատել, որ գլխացավն ախտանիշ է, ոչ թե հիվանդություն: Գլխացավը հիվանդների հաճախելիության պատճառների մեջ զբաղեցնում է յոթերորդ տեղը:

Ցավային ազդակները կարող են փոխանցվել գանգուղեղային` հատկապես նյարդային թելերի միջոցով:

Գլխացավերը հիմնականում բնութագրվում են հետևյալ հատկանիշներով

Նոպաների ամսական հաճախականություն
Հիվանդության տևողություն
Տեղակայում
Ճառագայթում
Բնույթ
Նոպաների ի հայտ գալու հաճախականություն
Նոպայի տևողություն
Ինչպես է այն սկսվում և ինչպես ավարտվում
Գլխացավի ի հայտ գալու ժամանակ

Ինչն է ուժեղացնում և դադարեցնում գլխացավը

Ուղեկցող ախտանիշներ

Տարածված բնույթ են կրում առաջնային գլխացավերը, որոնք կազմում են հիվանդության հիմքը: Դրա հետ մեկտեղ հիվանդության էթիոլոգիան հաճախ մնում է չպարզված: Առաջնային գլխացավերից են լարվածության գլխացավը, միգրենը, փնջային գլխացավը:

Լարվածության գլխացավը գլխացավերի ամենատարածված ձևն է: Դրանք կոչվում են սթրեսոգեն և գլխամաշկի մկանների լարվածության գլխացավեր։

Փնջային գլխացավով և միգրենով տառապող հիվանդների թերապիան անցնում է մի շարք բարդ կլինիկական փուլեր: Այն ներառում է կանխարգելիչ բուժում, ինչպես նաև ցավային գրոհի դադարեցում`բուժման սրացման ժամանակ»: