Լրահոս
Հայաստան
20:08
29.07.22
287

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել է մոտ 3000 քմ անտառածածկ տարածք

Img default alt hy

Հուլիսի 29-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում «Անտառային տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժության անցկացման ժամանակ մոտ 500 մետր հեռավորության վրա՝ անտառածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ուսումնավարժությանը ներգրավված ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումները և ՊՆ ուղղաթիռը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։48-ին, մարվել՝ 18։32-ին։ Այրվել է մոտ 3000 քմ անտառածածկ տարածք։

Հրշեջ-փրկարարների և «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից իրականացվում է հերթապահություն։