Լրահոս
Արցախ
18:10
29.07.22
100

Արցախի ԱԻՊԾ սակրավորները ոչնչացրել են հայտնաբերված հրթիռը

Img default alt hy

Հուլիսի 29-ին՝ ժամը 13:54-ին, 911 ահազանգման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում տեղակայված «Ասպետ» ռազմամարզական ճամբարի ղեկավար` Ա.Ս-ն ժամը 13:50-ի սահմաններում նշված ճամբարի հարակից տարածքում հայտնաբերել է անհայտ տիպի զինամթերք:

Ժամը 14:26-ին փրկարար ուժերի վարչության սակրավորական խումբը մեկնել է նշված տարածք, որտեղ պարզվել է, որ հայտնաբերվածը 240մմ հրթիռ է:
Զինամթերքը տեղափոխվել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի տարածք և ժամը 15:20-ի սահմաններում այրման եղանակով ոչնչացվել:

Возможно, это изображение на открытом воздухе