Լրահոս
Քաղաքական
21:20
01.08.22
158

«Տարօրինակ գործընթացներ»՝ սահմանին. տեղային մարտե՞ր, թե՞ մասշտաբային ռազմական գործողություններ

«Հայ-ադրբեջանական սահմանին կամ Արցախում ռազմական գործողություններ սկսելու հող է նախապատրաստում Բաքուն՝ ամեն օր հայկական կողմին մեղադրելով հրադադարը խախատելու համար»,- կարծում են ռազմական փորձագետները: 

Միայն անցած շաբաթ Հայաստանի ու Արցախի պաշտպանության նախարարությունները 4 ամգամ հերքել են թշնամու հայտարարությունները, թե իբր մերոնք խախտել են հրադադարը: 2 անգամ էլ ադրբեջանական զինուժը կրակել է Հայաստանի ու Արցախի ուղղությամբ: Ադրբեջանի կողմից Արցախում հրադադարը խախտելու փաստն արձանագրել է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: