Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:10
01.08.22
149

Ֆրանսիացի խորհրդարանականներն Արևմուտքին կոչ են արել կանգնեցնել Թուրքիային

Img default alt hy

Ֆրանսիայում մի խումբ խորհրդականներ դեմ են արտահայտվել Թուրքիայի հնարավոր ռազմական գործողություններին Սիրիայի քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական ուժեր։ Հաղորդում է «Ermenihaber.am»-ը։

Ֆրանսիայի խորհրդարանի 102 պատգամավորի կողմից հրապարակված «Էրդողանի խելագարությանը պիտի վերջ դրվի» հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան փորձում է օգտվել իր ունեցած դերակատարությունից Ուկրաինայի հարցում և համոզել ՆԱՏՕ-ին Սիրիայում ռազմական գործողություն սկսելու համար:

«Արևմուտքը պիտի կանգնեցնի Թուրքիային և թույլ չտա, որ մեր դաշնակից Սիրիայի քրդական ուժերը ենթարկվեն հարձակման»,- նշված է հայտարարության մեջ: