Լրահոս
Տարածաշրջան
21:40
01.08.22
218

Ուկրաինական հացահատիկով բեռնված նավը դուրս է եկել Օդեսայից. նավի շարժը հսկում են թուրքերը

Ամեն գնով հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու Արևմուտքի ջանքերը պաշտոնական Մոսկվային կասկածելի են թվում ու Դաշնությունում անհանգստացած են, որ արտատարածաշրջանային խաղացողները Հարավային Կովկասում թաքուն խաղեր չխաղան: Ռուսաստանի մտոհոգությունը պատահական չէ, քանի որ մասնավորապես Վաշինգտոնը, ըստ վերլուծաբանների, ցանկանում է այնպես անել, որ 2025-ին Արցախից դուրս գան ռուս խաղաղապահները և հիմա ամենահարմար պահն է Մոսկվայի բնական դաշնակիցներին նրանից կտրելու համար: 

Արևմուտքում կարծում են՝ Ռուսաստանը դժվարանում է և չի կարողանում Ուկրաինայում ռազմական գործողությունները ավարտին հասցնել: Կիևն այսօր հայտնել է, որ պատերազմի 159 օրերի ընթացքում զոհվել է ռուսական բանակի 41 հազար զինծառայող: Մոսկվան այս թիվը չի մեկնաբանում: