Լրահոս
Արտաքին քաղաքականություն
10:26
08.08.22
156

Չինաստանի բանակը հայտնել Է Թայվանի շրջանում զինավարժանքները երկարաձգելու մասին

Img default alt hy

Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակը (ՉԺԱԲ) օգոստոսի 8-ին կշարունակի զինավարժանքները Թայվանի շուրջը ջրային և օդային տարածություններում: Այդ մասին ասված Է ՉԺԱԲ-ի մարտական հրամանատարության Արևելյան գոտու հայտարարության մեջ:

«Օգոստոսի 8-ին մարտական հրամանատարության Արևելյան գոտին կշարունակի համատեղ զինավարժանքները Թայվանի շուրջը ջրային և օդային տարածություններում»,- ասված Է հայտարարության մեջ։

Փաստաթղթի համաձայն՝ կմշակվեն հակասուզանավային պաշտպանության կազմակերպում և ծովում հարձակողական գործողություններ: ՉԺԱԲ-ի մարտական հրամանատարության Առևելյան գոտին Թավյանի շուրջը զինավարժանքների ժամկետը երկարաձգում Է արդեն երկրորդ օրն անընդմեջ:

Չինաստանի զինված ուժերն օգոստոսի 4-ին սկսել են ընդգրկուն զորավարժություններ հրթիռային հրաձգություններով Տայվաի շուրջը վեց ջրատարածքներում: Դրանք պետք Է ավարտվեին օգոտւսի 7-ի կեսօրին (Երևանի ժամանակով 08:00-ին), սակայն այնուհետև դրանք երկարաձգեցին: Զինավարժանքներն սկսվել են ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայբեյ այցի ավարտից հետո հաջորդ օրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: