Լրահոս
Արտաքին քաղաքականություն
10:54
08.08.22
123

Կուբայում շարունակում են պայքարել նավթաբազայի հրդեհի դեմ

Img default alt hy

 

Կուբայի Մատանսաս քաղաքի նավթապահեստում պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով վնասվել են 8 ռեզերվուարներից 3-ը: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Granma պարբերականը:

Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ: Ուժեղ քամին բորբոքում է կրակը: Իրականացվում է նավթի դուրսբերում դեռևս հրդեհի ճիրաններում չհայտնված ռեզերուարներից:

Պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան՝ տեղի ժամանակով 23:30-ին: Քաղաքի բնակիչներին խորհուրդ է տրվել դիմակներ կրել:

Կայծակի հարվածի հետևանքների դեմ պայքարի նպատակով հարյուրից ավելի զինծառայողներ և տեխնիկական մասնագետներ են ժամանել Վենեսուելայից և Մեքսիկայից: Ներկայում հայտնի է 1 զոհի և 122 վիրավորի մասին: Տուժածներից 24-ը հոսպիտալացվել են: 17 մարդ համարվում է անհետ կորած: