Լրահոս
Արցախ
23:57
10.08.22
157

Ինչու՞ եք հեռացնում խաչքարերը․ Ալվինա Աղաբաբյան

Img default alt hy

Բերձորը թուրքին հանձնելուց առաջ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու վրայից հեռացնում են խաչերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ԵՊՀ դասախոս Ալվինա Աղաբաբյանը։

«Ինչու՞ եք հեռացնում խաչքարերը,

1․ախր երբ Աղավնոյի բնակիչներին սպառնում էիք, որ տները չայրեն հանկարծ, թե չէ փոխհատուցում չեն ստանա, ու դա "բացատրում" էիք նրանով, որ կարող ա՝ մի քանի տարի հետո Աղավնոն նորից մերը լինի, տներն ինչի՞ այրված լինեն, չէ՞ որ նույն տրամաբանությամբ երբ Բերձորը նորից մերը լինի, ինչի՞ եկեղեցին կիսավեր ու ձեր կողմից պղծված լինի,

2․ի՞նչ է, վախենու՞մ եք թուրքին եկեղեցի թողնել, ախր հենց դուք եք չէ՞ կոկորդ պատռելով "խաղաղության դարաշրջան" քարոզում, թուրքից յոլդաշ, քիրվա ու ախպեր սարքում։

Ասեմ՝ ինչու։

Որովհետև լավ էլ գիտեք, որ թուրքը թշնամի է, որ թուրքը գալու է ու ավիրի, պղծի, ոչնչացնի ամեն հայկականը, որովհետև թուրքին մեր եկեղեցին պետք չէ, որովհետև Աղավնոյի նորակառույցների նման եկեղեցին թուրքին «վաճառել» չի լինի»։