Լրահոս
Հայաստան
23:33
10.08.22
175

Հրդեհ՝ ավտոտնակի տանիքում

Img default alt hy

Օգոստոսի 10-ին՝ ժամը 18։36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սերո Խանզադյան փողոցի տներից մեկի մոտակայքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան բակում գտնվող ավտոտնակի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։09-ին, մարվել՝ 19։20-ին:

Այրվել են ավտոտնակի տանիքը՝ 19 քմ և կուտակած տնտեսական իրեր՝ մոտ 11 քմ։