Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:47
10.08.22
99

Ինդոնեզիայի նոր կառուցվող մայրաքաղաքը՝ Նուսանտարան կարող է ընդունել 2036 թվականի Օլիմպիական խաղերը

Img default alt hy

Կառուցվող Նուսանտարա քաղաքը, որն ապագայում կդառնա Ինդոնեզիայի մայրաքաղաքը, կարող է ընդունել 2036 թվականի Օլիմպիական խաղերը։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Inside the games-ը։

Հրատարակությունը փոխանցում է Ինդոնեզիայի օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչների խոսքերը:

«Մենք ողջունում ենք Օլիմպիական խաղերի հայտ ներկայացնելու նախագահի հրահանգը: Մենք կընդունենք այս մարտահրավերը և ջանասիրաբար կաշխատենք՝ դառնալու ԱՍԵԱՆ-ի (Հարավ-Արևելյան Ասիայի երկրների ասոցիացիա) առաջին երկիրը, որը կհյուրընկալի Օլիմպիական խաղերը», – ասվում է կոմիտեի հայտարարության մեջ: