Լրահոս
2022-08-29
-
ԻրավականՃամբարակի ոստիկանները հայտնաբերել են խնամքով թաքցրած փայտանյութՃամբարակի ոստիկանները հայտնաբերել են խնամքով թաքցրած փայտանյութԱվելին23:5029.08.22 -
ՀայաստանԱրտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբԿենտրոնական բանկը ներկայացրել է օգոստոսի 29-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 405.12 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0. 30 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 404.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0. 68րամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.72 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.02 դրամով։Ավելին23:4029.08.22 -
ԻրավականՈստիկանությունը՝ Գյումրիում պարեկների կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու լուրերի մասինԱյսօր սոցիալական և լրատվական կայքերում «Արտակարգ դեպք՝ Գյումրիում. պարեկները դեղ են լցրել քաղաքացու աչքերին, որից հետո սկսել են դաժանորեն ծեծի ենթարկել» վերտառությամբ տեղեկություն է տարածվել: Վերոգրյալի մասին ՀՀ ոստիկանությունը նշում է, որ Գյումրիում պարեկները ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարելու համար կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենա: «Վարորդն իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական և տրանսպորտային միջոցի տեխանձնագիր: Նա չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին և դիմադրություն է ցույց տվել: Պարեկները օգտագործելով հատուկ միջոց՝ իրականացրել են վարչական ձերբակալում: Ծեծի ենթարկելու և «դեղ» օգտագործելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:Ավելին23:3029.08.22 -
ՀասարակականMercedes–ը մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել է քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում. կան վիրավորներԱյսօր՝ օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Վերին Գետաշենից դեպի Մադինա գյուղ տանող ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտոմ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Երևանի բնակիչ, 19-ամյա Ավագ Սողոմոնյանն ու Գեղարքունիքի մարզի բնակիչ, 18-ամյա Արեգ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալով, տեղափոխվել են ռեանիմոբիլով Երևանի հիվանդանոցներից մեկը: Վթարի փաստով Ա. Շաբոյանի որոշմամբ նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:Ավելին23:3029.08.22 -
ԻրավականՕրբելի եղբայրների փողոցում երկու հոգի փորձել են կոտրել վճարային տերմինալըՕգոստոսի 27-ի առավոտյան՝ ժամը 6։30-ին մոտ, 1-02 զանգած քաղաքացին հայտնում էր, որ Օրբելի եղբայրների փողոցում երկու հոգի փորձում են կոտրել վճարային տերմինալը: «Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Արաբկիրի բաժին, նաև` պարեկային ծառայություն: Պարեկները, որ մոտակայքում ծառայության էին, արագ հասան նշված վայր: Նկատելով նրանց` երկու տղամարդիկ դիմեցին փախուստի: Պարեկները հետապնդեցին` այդ ընթացքում նախազգուշական երկու կրակոց արձակելով օդ: Շուտով հասան նաև Արաբկիրի քրեական հետախույզները: Փախչողներից մեկը ձերբակալվեց և, գողություն կատարելու կասկածանքով, տեղափոխվեց ոստիկանության Արաբկիրի բաժին: Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ, 25-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երկու փաթեթ` ընդհանուր ավելի քան 23 գրամ դեղնականաչավուն զանգվածով: Երիտասարդը ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշանակվել է փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողության փորձի երկրորդ մասնակցի անձը ճշտելու, նրան հայտնաբերելու, նաև դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու ուղղությամբ»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:Ավելին23:2029.08.22 -
ԻրավականՍպանության մեղադրանքով 1999-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Մեղրիի մաքսային անցակետումՈստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 28-ին Մեղրիի մաքսային անցակետում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 51-ամյա Բագրատ Ն.-ն, որը 1999 թ. սեպտեմբերի 24-ից ՌԴ Ռոստովի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ «Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է դատախազությանը և հետախուզումը նախաձեռնող մարմնին»,- ասվում է հաղորդագրության մեջ:Ավելին23:1029.08.22 -
ԻրավականՍիսիանի ոստիկանները հայտնաբերել են մարիխուանա և կանեփի սերմերՍիսիանի ոստիկանները հայտնաբերել են մարիխուանա և կանեփի սերմերԱվելին23:0029.08.22 -
ՏարածաշրջանՌուսական ՀՕՊ՝ թուրքական կործանիչների դեմ. հույները փորձում են զսպել ԷրդողանինՀակամարտության ևս մեկ օջախ է բորբոքվում Էգեյան ծովում: Թուրքիա-Հունաստան հարաբերությունները նորից լարվել են՝ Անկարայի, իբր հանուն ՆԱՏՕ-ի՝ հետախուզական թռիչքներ անելու ֆոնին: Տեսնելով հույների ռուսական զենքերը՝ Թուրքիան նեղացած երեխայի նման ԱՄՆ-ին մեղադրել է ՆԱՏՕ-ական երկրների մեջ խտրականություն դնելու համար:Ավելին22:5029.08.22 -
ՀասարակականՍպիտակում գտնվող «Մայր Թերեզայի գթության կենտրոն»-ում հայտնաբերվել է 16-ամյա տղայի դիShamshyan.com-ի տեղեկություններով՝օգոստոսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 09:50–ի սահմաններում Սպիտակ քաղաքի Իտալական 153 հասցեում գտնվող կենտրոններից մեկն այցելելով, բժիշկների հերթապահ խումբը այնտեղ հայտնաբերել է մահացած երեխայի դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի հերթապահ քննիչը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 16-ամյա Արամ Գ.-ն էր: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ երեխայի մահվան հանգամանքները պարզելու համար: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան մահացել է «Մայր Թերեզայի գթության կենտրոն»-ում:Ավելին22:4429.08.22 -
ԻրավականԱրյան թարմ հետքեր՝ բազմոցին. 27-ամյա հնդիկ ուսանողի դաժան սպանությունըՀայտնաբերվել է Երևանում 27-ամյա հնդիկ ուսանողի դաժան սպանության ենթադրյալ հեղինակը: Քննչական կոմիտեն ձերբակալել է սպանվածի 45-ամյա համերկրացուն: Հանցանքի վայրում երիտասարդի ընկերները «Հայլուրի» թղթակիցներին մանրամասներ են պատմել: Հնդիկ տղան և նրա սպանության համար կասկածվողը միասին են աշխատել ու ապրել: Գրեթե ամեն օր սպանությունների մասին լսող երևանցիները խիստ անհանգստացած են քաղաքացիների անվտանգության համար: Պահանջում են, որ Ոստիկանությունը խստացնի վերահսկողությունը:Ավելին22:4029.08.22 -
ԻրավականՊարեկներն անցած շաբաթ տարբեր կասկածանքներով բերման են ենթարկել 53 անձիՕգոստոսի 22-ից 29-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1294 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 179 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 132, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 176 անձ։ 33 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 15-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 4-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 11-ը՝ փակված, 4-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 216-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 438-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Երևանի պարեկները տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկել 53 անձի։ Նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1246 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 104 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 33, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 149 անձ։ 17 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 113-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 534-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, տարբեր հանցագործությունների կասկածանքով բերման է ենթարկվել 8 անձ։Ավելին22:4029.08.22 -
ԻրավականՃանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայություն մարզերում. մեկ շաբաթում հայտնաբերվել է 3610 խախտումԱնվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները օգոստոսի 22-ից 29-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3610 խախտում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 41 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 64, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 1 վարորդ։ 10 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 3-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 100-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։ Բացի այդ, 10 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Ոստիկանությունը հայտնում է, որ նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։Ավելին22:3029.08.22 -
ՏնտեսականԻրանը դեպի Հայաստան էլեկտրահաղորդման նոր գիծ է գործարկելԻրանի Արևելյան Ադրբեջան նահանգում էլեկտրաէներգիայի հետ կապված ավելի քան 2000 նախագծերի շրջանակներում բացվել է դեպի Հայաստան էլեկտրահաղորդման նոր գիծ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական «Irna» գործակալությունը: Խերես(Jerez) -Մեղրի էլեկտրահաղորդման 90 կիլոմետրանոց գիծը կարող է 400 կիլովատ էլեկտրաէներգիայի արտահանել Հայաստան։ Նշվում է, որ Թավրիզի էլեկտրաէներգիայի բաշխման ընկերությունը եւ Արեւելյան Ադրբեջանի էլեկտրաէներգիայի բաշխման ընկերությունը բացել են ավելի քան 2000 նախագիծ, քանի որ Իրանում նշվում է Կառավարության շաբաթը:Ավելին22:2029.08.22 -
ՀասարակականՀրդեհ՝ Նալբանդյան գյուղում․ այրվել է մոտ 150 հակ անասնակերՕգոստոսի 29-ինъ ժամը 16։57-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նալբանդյան գյուղի 4-րդ թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:25-ին, մարվել՝ 18:30-ին: Անասնագոմի տանիքում այրվել է մոտ 150 հակ անասնակեր։Ավելին22:2029.08.22 -
Արտաքին քաղաքականությունՎրաստանում մեկնարկել են ԱՄՆ-ի հետ համատեղ «Արժանի գործընկեր 2022» բազմազգ զորավարժություններըՎրաստանում օգոստոսի 29-ին մեկնարկել են ԱՄՆ-ի հետ համատեղ «Արժանի գործընկեր 2022» (Noble Partner 2022) բազմազգ զորավարժությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Interfax»-ը, այս մասին ասված է Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: «Զորավարժությունների նպատակն է բարձրացնել Վրաստանի, ԱՄՆ-ի, տարածաշրջանային գործընկերների եւ դաշնակիցների միջև պատրաստվածությունը և փոխգործակցությունը՝ Սև ծովի տարածաշրջանում կայուն և անվտանգ միջավայր ապահովելու համար», - ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ զորավարժություններին կմասնակցեն Վրաստանի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Շվեդիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Մոլդովայի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Սլովակիայի, Նորվեգիայի, Հունգարիայի, Լիտվայի, Ադրբեջանի, Գերմանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Էստոնիայի, Լեհաստանի ավելի քան 2 400 զինծառայողներ, ինչպես նաև Լիտվա-Լեհաստան-Ուկրաինա բազմազգ բրիգադի զինծառայողներ: Զորավարժությունների բացման արարողությունը տեղի է ունեցել Վազիանի ռազմաբազայի տարածքում (գտնվում է Թբիլիսիի մերձակայքում):Ավելին22:1029.08.22 -
Գորիս քաղաքի վերջնամասում այրվել է մոտ 35 հա ցորենի հնձած արտՍյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 29-ին, ժամը 15։38-ին ահազանգ է ստացել, որ Գորիս քաղաքի վերջնամասում այրվում է ցորենի հնձած արտ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 17։05-ին, մարվել՝ 17։41-ին։ Այրվել է մոտ 35 հա ցորենի հնձած արտ։Ավելին22:0629.08.22 -
ՀայաստանՎարսահարդարման անվճար դասընթացներ՝ սոցիալապես անապահով մարդկանց համարSchwarzkopf Professional Armenia-ն եռամսյա անվճար դասընթացներ է անում սոցիալապես անապահովների համար՝ չորրորդ անգամ: Ապագա վարսահարդարները սովորում են մազ կտրել, ներկել, հարդարել՝ ուղեգիր ստանալով բարձրակարգ գեղեցկության սրահներում աշխատելու համար: Ծրագրից օգտվում են անգամ համալսարանների տարբեր ֆակուլտետների ուսանողներ, որոնք ցանկանում են երկրորդ մասնագիտություն ստանալ:Ավելին22:0229.08.22 -
ՀայաստանԳեղարքունիքի 5 սահմանամերձ գյուղերում արդեն խմելու և ոռոգման ջուր կլինիՆոյեմբերի կեսից Գեղարքունիքի սահմանամերձ դարձած 5 գյուղում տարին 12 ամիս խմելու և ոռոգման ջուր կլինի: 44-օրյա պատերազմից հետո ջրի պակասն ավելի շատ են զգացել այդ գյուղերում: 700 մլն դրամ արժողությամբ ծրագրի 150 մլն դրամը Գեոպրոմայնինգն է տալիս: Եվս 100 մլն դրամ ընկերությունը հատկացրել է, որ Սոթքի 200 ընտանիք մշտական գազ ունենա:Ավելին22:0129.08.22 -
ՀայաստանԱԺ թանգարանում ցուցանմուշներ են անհետացել. «ով ասես՝ մտնում, դուրս է գալիս խորհրդարան»Ու՞ր են անհետացել խորհրդարանական հանրապետություն Հայաստանի գլխավոր քաղաքական կառույցի՝ Ազգային ժողովի թանգարանի ցուցանմուշները: 4 նմուշի կորստի մասին խորհրդարանից են ահազանգել Ոստիկանություն: Խորհրդարանում չեն զարմանում կորստի մասին լուրից, այնտեղ աշխատող փորձագետներն ասում են՝ ով ասես մտնում-դուրս է գալիս Ազգային ժողով:Ավելին22:0029.08.22 -
ՀասարակականՆորաբակ գյուղի հարակից սարում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթՕգոստոսի 29-ին՝ ժամը 12։58-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաբակ գյուղի հարակից սարում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջաղացաձոր և Ներքին Շորժա գյուղերի միջև ընկած հանդամասում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:10-ին, մարվել՝ 16:14-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են գյուղի 7 բնակիչ, և ներգրավվել է 1 հատուկ տեխնիկա (տրակտոր):Ավելին21:5729.08.22