Լրահոս
2026-02-05
-
Քաղաքական«Ուղղակի լռություն, քար, ճնշող լռություն․․․»․ Գեղամ ՄանուկյանԱրցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ–մայորԱվելին21:4705.02.26 -
ՔաղաքականԲռնապետություն տանող խայտառակ քայլեր. ՔՊ-ն մերժել է քաղբանտարկյալների մասին հայտարարության նախագիծըՔՊ-ն հավանություն չի տվել քաղբանտարկյալների մասին «Հայաստան» խմբակցության հեղինակած նախագծին: Այն այսօր Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողով էր տարել խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը: Նախագծով առաջարկում են խորհրդարանին քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին հայտարարություն ընդունել:Ավելին21:3705.02.26 -
ՀասարակականԿոտայքում բախվել են Երևան-Վարդենիս երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն և «Dodge»-ը․ կան վիրավորներԵրեկ՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են Երևան–Վարդենիս երթուղին սպասարկող 311 համարի միկրոավտոբուսն ու «Dodge» մակնիշի ավտոմեքենան։Ավելին21:3005.02.26 -
ՔաղաքականԱնելանելի վիճակում ենք. առևտրականներին դուրս են հանում «Ռոսիա մոլից»Նախկին «Ռոսիա» կինոթատրոնի տարածքում գործող տոնավաճառի աշխատողներն են այսօր բողոքի ակցիա արել: Հագուստ ու կոշիկ վաճառողները տոնավաճառի սեփականատերերից՝ ՔՊ խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռն»-ից պահանջում են, որ վերադարձնեն իրենց 20-30 տարվա առևտրի կետերը:Ավելին21:1505.02.26 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին վերաբերող հարցերՊաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ կրթական եւ մշակութային` շեշտը դնելով, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության զարգացման վրա: Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական կապերի` երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից ունեցած կարեւոր դերը: Առանձին անդրադարձ է կատարվել օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ ՌԴ օրենսդրության մեջ կատարված միգրացիոն կանոնների փոփոխություններին, մասնավորապես` դրանց հետեւանքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների համար առաջացած խնդիրներին եւ դրանք կարգավորելու ուղղությամբ իրականացվող քայլերին: Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն պատասխանել են լրագրողների հարցերին:Ավելին21:0405.02.26 -
Իրավական43-ամյա տղամարդու մոտ թմրամիջոց են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնում փետրվարի 4-ին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Մասիս քաղաքի 43-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 43-ամյա տղամարդը Մասիս-Նորամարգ ճանապարհին հայտնաբերվել, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող մոտ 138 գրամ զանգված։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:Ավելին21:0005.02.26 -
ԻրավականՇանտաժի մասին ահազանգող բլոգեր-ակտիվստը հավկիթներ է փռել դատախազության ընդունարանի հատակինԱյսօր բլոգեր Արթուր Չախոյանն ակցիա է արել: Նա դատախազությունից պահանջում է, որ Նոր Նորքի շուկայի տարածքում ապօրինի շինարարության գործը ծածկադմբոց չարվի:Ավելին20:4505.02.26 -
Արտաքին քաղաքականությունՀրավերի դեպքում դիտորդներ կուղարկվեն Հայաստան. Մատվիենկո«Մենք ցանկանում ենք մեկ բան՝ որ Հայաստանը լինի բարեկեցիկ, բարգավաճող, որ Հայաստանում լինի կայուն քաղաքական իրավիճակ, որովհետև մենք շատ ենք գնահատում և արժևորում մեր կապերը հայ ժողովրդի հետ»,-նշել է նա:Ավելին20:3405.02.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Թեժ է անցել Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը. «Ո՛չ վախենում եմ, ո՛չ քաշվում»Հայլուր 20։30 Թեժ է անցել Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը. «Ո՛չ վախենում եմ, ո՛չ քաշվում»Ավելին20:3005.02.26 -
ՀասարակականԱրմավիրի մարզում բախվել են «Opel Zafira»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավորներԱյսօր՝ փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Վարդանաշեն-Նորապատ ավտոճանապարհին բախվել են 71-ամյա Ռաֆայել Ղ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և 32-ամյա Թելման Բ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը գտնվում է ծանր վիճակում, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների և ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։Ավելին20:1505.02.26 -
ՔաղաքականՑմահ ազատազրկում և «մահացու» շնորհակալություն. սև բծեր՝ հայ-ադրբեջանական խաղաղության վրաԱլիևի հետ միաժամանակ ստացած «մարդկային եղբայրություն» մրցանակը Նիկոլ Փաշինյանը դեռ Երևան չէր հասցրել, երբ Բաքվում գտնվող մեր 15 գերիների դատավճիռները հրապարակեց ադրբեջանական դատարանը: Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ցմահ կամ 20 տարվա ազատազրկման են դատապարտել:Ավելին20:0005.02.26 -
ՀասարակականՓոքրիկ խմբակը ՀԷՑ-ի վերաբերյալ հերթական կեղծիքն է տարածում․ Դավիթ Ղազինյան«Այժմ փոքրիկ խմբակը, առանց բարձրաձայնելու, թե ինչ չափի տարածքի մասին է խոսքը, հրապարակում է միայն գումարային տվյալներ, որից ուզում է ստանալ «թալանի» տպավորություն։ Ճշմարտությունն այն է, որ դա 1 հա 250 քմ տարածք է։ Տվյալ վարձակալվող տարածքի համար տրվող գումարը չի մտնում սակագնի մեջ, որի մասին համոզված եմ, փոքրիկ խմբակը գիտի»,-ասել է Ղազինյանը։Ավելին19:4905.02.26 -
Քաղաքական«Հայաստան» խմբակցությունը Արտաշատում հանդիպում է կազմակերպում քաղաքացիների հետԿհանդիպենք փետրվարի 8-ին՝ ժամը 16:00-ին, Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում։ «Հայաստան» խմբակցության գործընկերներիս հետ սիրով կսպասենք ձեզ։Ավելին19:4005.02.26 -
ՔաղաքականՊողպատե մուրճ՝ ԶԼՄ-ների գլխին ընտրություններից առա՞ջ. ի՞նչը և ինչո՞ւ են խստացնում մեդիադաշտումՏեսալսողական մեդիայի մասին փոփոխություններ անելու մասին ԲՏԱ նախարարի մեծ աղմուկ հանած օրինագիծը, որին Ազգային ժողովի, այսպես կոչված, ԿԳՄՍ հանձնաժողովը հավանություն է տվել, չի սահմանափակելու լրատվամիջոցների գործունեությունը, այսօր վստահեցրել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը: Ըստ Տիգրան Հակոբյանի՝ դա ոչ թե մուրճ է դառնալու լրատվամիջոցների գլխին, այլ պաշտպանելու է ապահովելու է հեռուստադիտողների անդորրը:Ավելին19:3505.02.26 -
ՔաղաքականՎահագն Ալեքսանյան, ձեր փոքրիկ խմբակը շարունակում է վայելել ցոփ ու շվայտ կյանքը, իսկ ժողովրդի սոցիալական վիճակն ավելի է վատթարանում․ Ալիկ ԱլեքսանյանԱյս մասին հայտարարել է «Մեր ձևով» շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը։Ավելին19:2005.02.26 -
ԻրավականԿարող ենք զրոյացնել Ադրբեջանի դատարանի գործողությունը. Սիրանուշ ՍահակյանԿարող ենք զրոյացնել Ադրբեջանի դատարանի գործողությունը. Սիրանուշ ՍահակյանԱվելին19:1205.02.26 -
ՀասարակականՇտապօգնության բժիշկները «Մանչո-գրուպ» ՍՊԸ-ում արձանագրել են 60-ամյա տղամարդու մահըՓետրվարի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արին Բերդի փողոց 5/10 հասցեում գործող «Մանչո-գրուպ» ՍՊԸ, որտեղ արձանագրել է քաղաքացու մահը։Ավելին19:0705.02.26 -
ՔաղաքականԲաց խոսակցություն՝ Մոսկվայում. Ալեն Սիմոնյանն ու Սերգեյ Լավրովը անկեղծացել ենՄինչ Երևանից իբր ռուսամետ ուժերի կողմից տարվող հիբրիդային պատերազմի մասին հերթական հայտարարությունն էր անում ՔՊ-ական Ռուստամ Բաքոյանը, Մոսկվայում նման պդնումների վերաբերյալ բաց խոսակցություն էին տանում Հայաստանի խորհրդարանի խոսնակն ու Ռուսաստանի արտգործնախարարը: «Հյուսիսից առասպելական հարձակման նախապատրաստում» է անվանում Սերգեյ Լավրովը Դաշնությանն ուղղված մեղադրանքը, ինչը Ալեն Սիմոյնանը Հայաստանի հանրության մտահոգություն է անվանում:Ավելին19:0005.02.26 -
ՏնտեսականՓոքր բիզնեսը աջակցության կարիք ունի․ Նարեկ Կարապետյանը հանդիպել է փոքր բիզնեսի ներկայացուցիչների հետԱյս մասին հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, ով այսօր հանդիպել է փոքր բիզնեսի ներկայացուցիչների հետ։Ավելին18:4705.02.26 -
ՔաղաքականՔուվեյթը Հայաստանի բարեկամ և եղբայրական երկիր է․ Խաչատուրյանը՝ ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանինՀանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը՝ որպես երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման, խորացման և ամրապնդման կարևոր ուղղություն։ Այս համատեքստում ընդգծվել է նաև միջկառավարական հանձնաժողովների և ոլորտային գերատեսչությունների միջև շփումների ակտիվացման անհրաժեշտությունը։Ավելին18:3705.02.26