Լրահոս
2026-02-05
-
ՔաղաքականՍա «խաղաղության» գործընթացի՝ անզեն աչքով տեսանելի ողբերգությունների շարքն է. Վահե ՍարգսյանՍարսափելին այն է, որ «խաղաղության» այս գործընթացը ծայրից ծայր բաղկացած է հար և նման ողբերգություններից՝Ավելին18:1505.02.26 -
ՔաղաքականԵկեղեցու «բարենորոգման» մեկնարկն ուրվագծվեց և նշանավորվեց նոր կոպտագույն խախտումների համալրմամբ. Գևորգ Դանիելյան«Մասնավորապես՝ զինված ուժերում հոգևոր ծառայությունը, ըստ էության, լուծարելու (արդեն խոսվում է նաև բուժհաստատություններում նույն կերպ վարվելու մտադրության մասին), բացահայտ հակաեկեղեցական մի շարք հապճեպ մշակված օրինագծեր շրջանառության մեջ դնելու, Հայ Եկեղեցու ինքնավարությունը՝ իշխանական լծակների գործադրմամբ ազգային և միջազգային չափանիշներին բացահայտ խորթ հնարքներով խաթարելու և նմանաբնույթ այլ քայլերով»,- նշել է նա՝ իբրև հետգրություն՝ մեջբերելով ադրբեջանական մամուլում տարածված «խիստ բնութագրիչ թեզը»:Ավելին18:0005.02.26 -
ՀասարակականՄայր Աթոռը շարունակելու է ջանքեր գործադրել գերեվարված հայորդիների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի համար․ հայտարարությունԽորը ցավով տեղեկացանք Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ կայացրած ակնհայտ շինծու դատավճիռների մասին։ Հայտնում են Մայր Աթոռից:Ավելին17:5505.02.26 -
ԱրցախՄեզ ճնշում են, մեր պատմությունը լռեցնում, իսկ ճշմարտությունը փորձում են փոխարինել ստով ու ձևականությամբ. Արցախի պետնախարարԱյսօր Բաքվում դատում են Արցախի նախկին նախագահներին ու ռազմաքաղաքական ղեկավարներին: Իրականությունը կտրուկ հակառակ է տոնական տեսարանի հետ. ոչ մի արդարություն չկա, միայն դատարկ ձևականություն, և այս ամենի ծանրությունը անտանելի է:Ավելին17:4505.02.26 -
ՀասարակականԱրագածոտնի մարզում Վրաստանի քաղաքացին բեռնատարով կողաշրջվել էԱյսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 84 կմ հատվածում՝ Ռյա Թազա գյուղի վարչական տարածքում, Վրաստանի քաղաքացին, ում ինքնությունը պարզվում է, իր վարած «Mercedes» մակնիշի բեռնատարով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։Ավելին17:3605.02.26 -
ԻրավականԽաչիկ Գալստյանը կմնա կալանքի տակ«Վերաքննիչ հակակոռուպցոն դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի հակակոռուպցիոն դատարանի կայացրած կալանքի որոշումը»։Ավելին17:3105.02.26 -
ՔաղաքականՀայաստանի ամենաարագ աճող շարժումը հաղթանակի ճանապարհին. «Մեր ձևով»Այս մասին գրված է «Մեր ձևով» շարժման ֆեյսբուքյան էջում:Ավելին17:2605.02.26 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերՊաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-ին հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Զրուցակիցների քննարկումների առանցքում է եղել երկկողմ հետաքրքրություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կողմերը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ, ԱՊՀ եւ միջազգային այլ հարթակներում փոխգործակցության շուրջ: Ի թիվս այլ հարցերի` առանձին անդրադարձ է կատարվել օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ ՌԴ օրենսդրության մեջ կատարված միգրացիոն կանոնների փոփոխություններին, մասնավորապես՝ դրանց հետեւանքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների համար առաջացած խնդիրներին եւ դրանք կարգավորելու ուղղությամբ իրականացվող քայլերին: Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող այլ հարցերի:Ավելին17:1505.02.26 -
ՍփյուռքԱլեն Սիմոնյանի՝ ՌԴ այցի ֆոնին Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է անցկացվել` ի պաշտպանություն ԵկեղեցուԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ՌԴ այցի ֆոնին Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է անցկացվել` ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու, ձերբակալված հոգևորականների և մյուս քաղբանտարկյալների։ Հավաքվածները վանկարկում են` «Վեհափառ, Վեհափառ»։Ավելին17:0005.02.26 -
ԻրավականՄենք ապրում ենք ամոթի ու խայտառակության օրեր, դա բոլոր Հայրենիք ունեցողների բանտարկությունն է. Բագրատ ՍրբազանԴատական նիստի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը։Ավելին16:4905.02.26 -
ՔաղաքականՍուրեն Պապիկյանը ստիպել է դիմո՞ւմ գրելՊաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տարին ամփոփող իր ասուլիսում հայտարարել է, որ աշխատանքից ազատել է ՊՆ-ի այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են: Պաշտպանության նախարարին գրավոր հարցում էինք ուղարկել՝ հարցնելով, թե իր գործողություններում հակաիրավական տարրեր չի տեսնում՝ նկատի ունենալով, որ ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը հստակ սահմանում է աշխատանքից ազատելու պատճառները և այնտեղ որևէ դրույթ չկա ու չի կարող լինել, որ զավակի քաղաքացիության համար ծնողը կարող է աշխատանքից ազատվել, բացի այդ ՀՀ Քրեական օրենսգիրքը արգելում է որևէ տեսակի խտրականությունը: Այս հարցերին ի պատասխան ՊՆ-ից պատասխանել են, թե տվյալ աշխատակիցները աշխատանքից ազատվել են իրավական հիմքերով, օրինակ՝ հերթական պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով կամ սեփական դիմումի համաձայն: Այսինքն՝ ստացվում է, որ Սուրեն Պապիկյանը աշխատակցին ստիպել է, որ դիմում գրի ու դուրս գա աշխատանքից:Ավելին16:3805.02.26 -
ՏնտեսականՍպասեք մինչև հունիս՝ երկար ճանապարհ գնալու համար. «Մեր ձևով»-ը՝ փոքր բիզնեսին հարկերից ազատելու մասին«Մեր ձևով» շարժման «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագրի քայլերից մեկը փոքր բիզնեսին հարկերից ազատելն է:Ավելին16:3005.02.26 -
ՔաղաքականԱրցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատապարտումը Նիկոլի մրցանակի գինն էր, որ բոլորս ենք վճարում․ պատգամավորԵրեկ Փաշինյանն ու Ալիևը եղբայրացան, ընտանիքներով հարազատացան.... Այսօր ալիևը Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Բաբայանին, Արայիկ Հարությունյանին դատապարտեց ցմահ, իսկ Արկադի Ղուկասյանին ու Բակո Սահակյանին 20 տարվա ազատազրկման....: Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:Ավելին16:1905.02.26 -
ՄիջազգայինԵվրոպական խոչընդոտներ՝ Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններին. Մոսկվան պահանջում է ամբողջ ԴոնբասըԵվրոպական խոչընդոտներ՝ Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններին. Մոսկվան պահանջում է ամբողջ ԴոնբասըԱվելին16:1505.02.26 -
ԻրավականՔաղաքացուն խոշտանգած ոստիկանը ձերբակալվել է. նոր մանրամասներՔննչական կոմիտեից «News.5tv.am»-ին հայտնում են, որ քաղաքացուն խոշտանգած ոստիկանը ձերբակալվել է, նրա նկատմամբ վարույթ է հարուցվել խոշտանգման հանցակազմով. «Ի պատասխան Ձեր՝ 2026 թվականի փետրվարի 4-ի հարցման՝ հայտնում ենք, որ առերևույթ հանցանքի մասին հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգումը՝ պաշտոնատար անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը` այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով): Որոշում է կայացվել վերջինիս ձերբակալելու մասին: Նախաքննությունը շարունակվում է»,- մեր գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՔԿ-ից:Ավելին16:0305.02.26 -
ԻրավականԲագրատ Սրբազանը ողջունում է իր աջակիցներինԵրևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և շարժման մյուս մասնակիցների գործով հերթական դատական նիստը: Նիստից առաջ ներկաները համատեղ աղոթք են բարձրացրել՝ չարից ազատվելու համար:Ավելին15:5405.02.26 -
ՄիջազգայինԻՀՊԿ-ն հայտարարել է Պարսից ծոցում մաքսանենգ վառելիքով ևս երկու լցանավի կալանավորման մասինՏեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զննության ընթացքում հայտնաբերվել է ավելի քան հազար տոննա վառելիք։Ավելին15:5005.02.26 -
ՀասարակականՍպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքովՔամին` հարավարևմտյան`2-5մ/վ, փետրվարի 7-10-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-9-ին աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով։Ավելին15:4605.02.26 -
ԻրավականՈստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդունԿենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն։ Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է մի տղամարդ Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանից մոմակալ գողանում։ Կենտրոնականի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Ուլնեցու փողոցում հաշվառված 50-ամյա տղամարդը։ Նա փետրվարի 5-ի առավոտյան հայտնաբերվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ Տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։Ավելին15:3705.02.26 -
ՀասարակականԼարված իրավիճակ՝ Գեղարքունիքի մարզում․ գյուղացիները փակել են գլխավոր ճանապարհըԱյսօր՝ փետրվարի 5-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում։ Մոտ 1 ժամ Բերդկունք և մի քանի գյուղերի բնակիչներ, ի նշան բողոքի էկոպարեկների դեմ, փակել են Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհը՝ Բերդկունք գյուղի տարածքում։Ավելին15:2605.02.26