Լրահոս

2022-09-20
  • Img default alt hy
    Իրավական
    ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը դիմել է ՀՀ ԱԱԾ․ վարչապետի ելույթի հետևանքը
    ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը դիմելէ ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ միությունը գրավոր կամ բանավոր (հստակ ճշտել չհաջողվեց) հարցադրումներ է արել ՀՀ ԱԱԾ-ին և սպասում է պատասխաններին:
    09:50
    20.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը դիմել է ՀՀ ԱԱԾ:
    09:45
    20.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է դուրս բերվի ՀՀ ինքինիշխան տարածքից. Միրզոյան
    Սեպտեմբերի 19-ին, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
    09:40
    20.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին 09:00-ի դրությամբ
    Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
    09:30
    20.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Կարելի՞ է արդյոք քնել խոնավ մազերով
    Քնե՞լ, թե չքնել խոնավ մազերով։ Համարվում է, որ թաց մազերով պառկելը հղի է մի շարք վտանգներով։ Օրինակ, որ մազերը կարող են լրջորեն վնասվել, քանի որ խոնավ վիճակում դրանք շատ փխրուն են, և երբ բարձի վրա տրորովում են, սկսում են փշրվել։ Բացի այդ համարվում է, որ բարձր է ալերգիայի ռիսկը, քանի որ խոնավ բարձի մեջ ակտիվորեն զարգանում են փոշու տզերը։ Չպետք է մոռանալ նաև մազերի էլեկտրականացման և արդեն առավոտվա համար մազերի սխալ ձև ընդունելու մասին։ Մյուս կողմից տրիխոլոգները գտնում են, որ խոնավ մազերով քնելը լիովին թույլատրելի է։ Միակ բանը, որ իսկապես «սպառնում է», մրսելը և գրիպով հիվանդանալն է՝ մանավանդ, եթե, սենյակում բաց պատուհան կամ աշխատող օդորակիչ կա։
    00:00
    20.09.22
    Ավելին
2022-09-19
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանն ու Իրանը հուշագիր են ստորագրել ականազերծման ոլորտում համագործակցության մասին
    Հումանիտար ականազերծման և փորձագիտական հայկական կենտրոնի ղեկավար Վաղինակ Սարգսյանը Թեհրանում այցելել է Իրանի պաշտպանության նախարարության պաշտպանական տեխնիկայի և քաղաքացիական պաշտպանության վարչություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ tasnimnews.com-ը գրում է, որ կողմերն ականազերծման ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու նպատակով:
    23:50
    19.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանութունը հորդորում է փակ պահել ավտոմեքենաների դռներն ու պատուհանները, որպեսզի գողություններ չկատարվեն
    Ոստիկանությունը հայտնել է ավտոմեքենաներից կատարվող գողությունների բացահայտման մասին․ «Օգոստոսի 26-ին, ժամը 16.22-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ նույն օրը մայրաքաղաքի Աբովյան փողոցում կայանված իր «Մերսեդեսի» սրահից գողություն են արել։ Օգտվել էին մեքենայի պատուհանը բաց լինելու հանգամանքից և հափշտակել պայուսակ, որի մեջ փաստաթղթեր, բանկային քարտեր և փող կար։ Նախաձեռնվեց քրեական վարույթ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկեցին համապատասխան միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, սակայն գողությունը թարմ հետքերով բացահայտել չհաջողվեց։ Օրեր անց՝ սեպտեմբերի 10-ին, ստացվեց նույնաբովանդակ հերթական զանգը։ Խորենացու փողոցում կայանված մեկ այլ «Մերսեդեսի» սրահից գողացել էին բջջային հեռախոս։ Այս անգամ նույնպես օգտվել էին մեքենայի դուռը կողպված չլինելու հանգամանքից։ Բաժնի քրեական հետախույզների միջոցառումներով պարզվեց, որ երկու գողություններն էլ նույն անձն էր կատարել։ Ճշտվեց նաև ինքնությունը՝ մայրաքաղաքի 30-ամյա բնակիչ էր։ Սեպտեմբերի 16-ին նա հայտնաբերվեց Արամի փողոցում ու ձերբակալվեց, այնուհետև ներկայացվեց տարածքային քննչական ստորաբաժանում։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։ Այս գողությունները հնարավոր է չկատարվեին, եթե փակ լինեին մեքենաների պատուհաններն ու դռները։ Հարգելի՛ քաղաքացիներ, բաց մի՛ թողեք դրանք, հատկապես երբ սրահում կան թանկարժեք իրեր։ Դրա հետևանքով հնարավոր է կատարվեն գողություններ ոչ միայն մեքենայի սրահից, այլև առևանգեն հենց մեքենան։ Առաջին հերթին մեր զգոնությամբ ու գործողություններով պետք է պաշտպանենք մեր գույքը, որպեսզի չդառնանք հանցագործության զոհ»,- նշված է ոստիկանության հաղորդագրությունում։
    23:40
    19.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ձորագյուղում այրվել է մոտ 45 հա խոտածածկույթ
    Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։49-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորագյուղ գյուղի սարերում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:00-ին, մարվել՝ 18:15-ին: Այրվել է մոտ 45 հա խոտածածկույթ:
    23:30
    19.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանությունը երկիրը պահում է պարտքով. Թադևոս Ավետիսյան
    ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրել է. «Սույն հրապարակմամբ ներկայացված են մեր երկրում աճող աղքատության, հանրային կյանքի որակի շարունակական նվազման հիմնապատճառները, անշուշտ նաև ներկա սոցիալական ճգնաժամը հաղթահարման իրական հնարավորությունները։ Նախ՝ ներկայացնեմ կարևոր որոշ հաստատումներ։ Հոգով աղքատների այս իշխանությունը չունի ազգային երազանք։ Եկան իշխանության անսահման պոպուլիզմի գործադրմամբ՝ տնտեսական հեղափոխության, սոցիալական արդարության և համերաշխության, լավ ապրելու և համատարած երջանկություն բերելու խոստումներով։ Առարկայական փաստն այն է, որ մեր երկրում ավելի լավ ապրելուն և կայուն զարգացմանը վերաբերող օրակարգը փոխվել է սեփական հայրենիքում գոյատևման օրակարգով։ Օրվա իշխանությունն անդառնալիորեն խզվել է իրականությունից։ Սրանք տենչում են պահել միայն իրենց աթոռները, որ ստանան՝ անաշխատ պարգևատրումներ՝ քողարկված կաշառքի տեսքով, աճող գերշահույթներ՝ պետական գնումներով, «ասֆալտի տենդեռներով», սեփական բիզնեսի համար թուրքի հետ «քիրվայությամբ»։ Իրենց խմբակից դուրս՝ մյուսների նկատմամբ անտարբեր են կամ թշնամական։ Հետևողականորեն տապալում են ոչ միայն ներկան, այլև իրենց կործանարար «ձեռքը» մեկնել են մեր երկրի և սերունդների ապագա զարգացմանը։ Մեր երկրում նախորդ չորս տարիներին սոցիալական ավելացող խնդիրների, աճող աղքատության, արտագաղթի, մարդկանց իրական եկամուտների նվազման հիմնական պատճառներն են՝ իշխանության անսահման պոպուլիզմը, գռեհիկ սուտն ու իրավիճակի շարունակական խեղաթյուրումները՝ հանրությանը մոլորեցնող լիակատար դրսևորումներով, ապիկարությունը, բոլոր ոլորտներում համատարած ձախողումները, հակասոցիալական բնույթի բազմաթիվ փոփոխությունները, փնթի արդարացումները, համատարած անպատասխանատվությունը և մտացածին մեղավորներ գտնելու հիվանդագին մոլուցքը, ամեն գնով մեկ մարդու իշխանությունը երկարաձգելու բացառիկ շահը՝ ազգային և հանրային շահի ստորադասմամբ։ Այս ընթացքում յուրաքանչյուր օր ականատեսն ենք եղել իրենց ստորաքարշ իշխանությունն ամեն գնով պահելու այս դրսևորումներին։ Հիմա՝ բերեմ թվային հիմնավորումներ, վիճակագրական փաստեր։ 2021 թվականին ամեն գնով իրենց իշխանությունը երկարաձգելու համար նորից խոստացան՝ բոլորին և ամեն ինչ։ Իսկ իրական փաստերը տրամագծորեն հակառակ պատկերն են ուրվագծում։ Խոստանում էին «նպաստից դեպի աշխատանք», աղքատության մակարդակի էական նվազում։ Իրականում աճում է աշխատող աղքատների թիվը։ 2020 թվականի հունվարից հետո չեն բարձրացրել նվազագույն աշխատավարձը, աղքատության նպաստների, կենսաթոշակների հիմնական չափերը, սակայն բարձրաստիճան պաշտոնյաների առանց այն էլ բարձր աշխատավարձը կրկնապատկվել է՝ անաշխատ, անօրինական և անարդար պարգևատրումներով։ Մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն արդեն շուրջ 25 տոկոսով գերազանցում է նվազագույն աշխատավարձի ամսական չափը։ Իսկ աշխատողների 25 տոկոսը ստանում է նվազագույն աշխատավարձ՝ 68000 դրամ, այսինքն՝ աշխատում են, բայց աղքատ կամ ծայրահեղ աղքատ են։ Այս ընթացքում մեկ մարդու սովամահ չլինելու համար անհրաժեշտ զամբյուղի ամսական արժեքն աճել է շուրջ 33 տոկոսով կամ 20000 դրամով։ Այսինքն՝ չորս անձից բաղկացած միջին ընտանիքի համար կյանքը թանկացել է առնվազն 80000 դրամով։ Որպես հատուցում՝ օրերս էլ խոստացան այս տարվա սեպտեմբերից 3000 դրամով կամ 6-7 տոկոսով բարձրացնել միջին կենսաթոշակի չափը։ Ակնհայտ է, որ սա համարժեք չէ և խիստ ուշացած է։ Խոստանում էին արմատապես վերանայել կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, ընդհուպ մինչև՝ չեղարկում։ Որպես կանոն, արեցին հակառակը՝ մինչև վերջ և ամբողջական ներդրեցին պարտադիր կուտակայինը։ Հիմա էլ՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները քամուն են տալիս՝ առանց բավարար երաշխիքների, առանց որևէ փոխհատուցման։ Խոստանում էին ժողովրդագրական խնդիրների լուծում՝ հայրենադարձություն և երեխաների ծնունդի բում։ Փաստը՝ վրա հասած ժողովրդագրական ճգնաժամն է՝ մահերի աննախադեպ աճը, արտագաղթի նոր ալիքը, ծնունդների և մշտական բնակչության թվի շարունակական նվազումը։ Ամփոփելով՝ եկան իշխանության Հայաստանի ամեն 4-րդ քաղաքացին էր աղքատ, չորս տարի անց աղքատ է ամեն 3-րդ քաղաքացին։ Առաջանցիկ աճում է թերսնվող մարդկանց, այդ թվում՝ երեխաների թիվը, իսկ քաղաքացիների 60 տոկոսն ունի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ցածր եկամուտ, այսինքն՝ չափավոր աղքատ է։ Հաջորդը՝ խոստանում էին տնտեսական հեղափոխություն, երկնիշ աճ։ Փաստն այն է, որ նախորդ չորս տարիներին Հայաստանի ՀՆԱ–ի տարեկան միջին աճը կազմել է ընդամենը 2,8 տոկոս։ Մեր տարածաշրջանի վեց երկրներից միայն Հայաստանը չկարողացավ վերականգնել 2020 թվականի սոցիալ-տնտեսական խորը անկումը հիմնական մակրոցուցանիշներով՝ ՀՆԱ, ներդրումներ, արտահանում, սպառման ծավալներ, պետական բյուջեի ընդհանուր եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցություն։ Իսկ այս տարվա երկրորդ եռամսյակում արձանագրված տնտեսական բարձր ակտիվությունը արտաքին պատահական գործոնի կարճաժամկետ ազդեցություն է։ Այն առավելապես պայմանավորված է ռուս–ուկրաինական հակամարտության հետևանքով ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրողություններով։ Խոստացված միլիարդավոր ԱՄՆ դոլարի օտարերկրյա ներդրումների մասին հարցի պատասխանը ևս շատ պարզ է․ «ո՞վ երկարաժամկետ ներդրում կանի մի երկրում, որտեղ ամեն օր ահագնանում են պատերազմի և անվտանգային սպառնալիքներն ու դրանց կոնկրետ դրսևորումները, ինչպես նաև վաղվա օրվա հանդեպ համատարած անորոշությունը, եթե, իհարկե, այդ «ներդրումները» տնտեսական էքսպանսիայի (ներխուժման) աշխարհաքաղաքական նպատակ չունեն»։ Այս իշխանությունը երկիրը պահում է պարտքով։ Սրանց օրոք երկնիշ աճ են արձանագրում միայն բացասական միտումները։ Երկնիշ աճել է նաև պետական պարտքը՝ շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլարով կամ տարեկան միջինը 10 տոկոսով։ Այսինքն՝ իրենց ձախողակ գոյության չորս տարիներին ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հաշվարկով շուրջ 40 տոկոսով կամ 1000 ԱՄՆ դոլարով ավելացրել են պարտքի բեռը։ Ամփոփ պատկերը հետևյալն է․ «պետական ոլորտային քաղաքականությունների հետևողական ձախողումներ՝ գյուղատնտեսությունից մինչև արդյունաբերություն, տնտեսության ֆինանսականից մինչև իրական հատված, փոքր և միջին բիզնեսից մինչև ներդրումային ծրագրեր, պետության ծախսերի համար պետական պարտքի բեռի շարունակական ավելացում և ապագա զարգացման ներուժի թալան, զուգահեռաբար՝ պարտքով և պետական գնումներով իրենց սպասարկող թանկարժեք ավտոմեքենաներ, իրենց շրջապատին «ասֆալտի» մեծածավալ պատվերներ, դրանից ստացվող գերշահույթներով և միլիոնավոր դրամի հասնող ամսական պարգևատրումներով էլ իրենց կյանքի որակի թռիչքաձև բարելավում, իսկ հանրության համար՝ ավելի մեծ ու սուտ խոստումներ»։ Իրականում, օրվա իշխանություններն իրենց պոպուլիստական վարքագծով մտել են յուրաքանչյուր քաղաքացու գրպանը։ Եվ ամեն հաջորդ օրը Հայաստանի քաղաքացին ավելի վատ է ապրում, քան նախորդ օրը։ Հայի տուն անսահման երջանկություն բերելու խոստման մասին կարճ արձանագրումը հետևյալն է․ խլել և խլում են ՀԱՅ ժողովրդի հավաքական և անձնական երջանկությունը։ Ավելի կուշտ ու երջանիկ դառնում են իրենք և իրենց նեղ շրջապատը, իսկ հայից խլված երջանկությունը բաժին է հասնում մեր թշնամիներին։ Չկա այլընտրանք․ պարտության, հայրենազրկման, կորուստների և դժբախտության, համատարած ձախողումների և պոպուլիզմի խորհրդանիշ օրվա իշխանական խմբակը պետք է հեռացվի՝ անվերադարձ։ Վտանգաշատ այս հանգրվանում խաղաղ և կայուն զարգացման միակ բանալին ՀԱՅ ժողովրդի ԴԻՄԱԴՐՈւԹՅԱՆ հավաքական պայքարի հաղթանակն է, որը նոր դուռ կբացի դեպի սեփական հայրենիքում անվտանգ և ամեն հաջորդ օրն ավելի լավ ապրելու իրականություն։ Հայ մարդն ունի հարատևման և բարեկեցիկ ապրելու բավարար ներուժ։ Նախ՝ հանրային կյանքից պետք է իսպառ բացառվեն անարդարությունն ու սոցիալական բևեռացման մնացած հիմքերը, ատելությունն ու պառակտումը, հովանավորչությունն ու կոռուպցիան, գնալով խորացող՝ արատավոր մյուս երևույթները։ Հաջորդը, Հայաստանում կա լիարժեք հնարավորություն կայուն զարգանալու համար՝ առանց հայրենիքը զիջելու։ Եվ կայուն զարգացման առկա ներուժը պետք է գործադրվի ողջ ծավալով։ Իհարկե, տնտեսության զարգացումը ինքնաբերաբար չի կարող լուծել տնտեսական անվտանգության և սոցիալական ահագնացող խնդիրները։ Ուստի, տնտեսական աճը պետք է լինի ներառական և պետք է ծառայի՝ որպես նյութական բավարար հիմք հայ ժողովրդի անվտանգ, արժանապատիվ, առավելագույնս ինքնաբավ և ազատ ապրելու համար։ Եվ հենց հավաքական այս նպատակադրումների իրականացման համար է, որ պետության դերն ու մասնակցությունը պետք է դառնան առանցքային, արհեստավարժ և գրագետ, այլևս ոչ երբեք՝ կրավորական, անտարբեր և անպատասխանատու»։
    23:28
    19.09.22
    Ավելին
  • Առողջապահական
    «Ընդմիշտ ընկերներ». անհատական օգնականներ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար
    Պատմություն՝ Անհատական օգնականներ հաշմանդամություն ունեցող երեխաների համար ծրագրի մասին, որի աջակիցը «ՎԻՎԱ-ՄՏՍ»-ն է: «Սորս» հիմնադրամն է ծրագրի նախաձեռնողը: 2016-ին սկսված այս ծրագրի շահառուների աշխարհագրությունը տարածվել ու այժմ օգնում են նաև մարզերի՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին, նրանց ընտանիքներին:
    23:25
    19.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Կարգին շինանյութի» մոտ հրդեհ է բռնկվել
    Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան փողոցում ավտոմեքենա է այրվում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/19/1222595/
    23:22
    19.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    19-ամյա Վախթանգ Մասումյանը վիրավորվելուց երեք օր անց, գիտակցության չգալով, մահացել է
    «Աշխույժ, ժպտերես, կատակասեր»,– NEWS.am-ի հետ զրույցում այսպես է հիշում 19–ամյա Վախթանգին՝ հարազատներից Դիանան։ Սեպտեմբերի 13-ի գիշերը ադրբեջանական կողմի նախաձեռնած հարձակման հետեւանքով հայկական կողմի զոհերից մեկն էլ պարտադիր ժամկետային զինծառայող Վախթանգ Մասումյանն է։ Նա Սյունիքի մարզի Սպանդարյան բնակավայրից էր, բայց վերջին տարիներին ընտանիքի հետ ապրում էր Երեւանում։ Վախթանգը բանակ էր զորակոչվել 2021 թվականի հուլիսին։ Դիանայի խոսքով՝ Վախթանգի հետ ծնողները վերջին անգամ կապ են ունեցել սեպտեմբերի 13–ին, դրանից հետո կապն ընդհատվել է։ Հաջորդ օրը տեղեկացել են, որ Վախթանգը գլխի հատվածում ծանր վիրավորումով տեղափոխվել է Երեւան։ Բժիշկները երեք օր պայքարել են նրա կյանքի համար, սակայն, սեպտեմբերի 17–ին, Վախթանգը գիտակցության չգալով, մահացել է։ «Վախթանգը ականի բեկորից է վիրավորումը ստացել։ Նա ծայրահեղ ծանր վիճակում էր, մի քանի անգամ սրտի կանգ է ունեցել, բժիշկներին հաջողվել է վերականգնել սրտի աշխատանքը, բայց սեպտեմբերի 17–ի ցերեկը գիտակցության չգալով նա մահացել է»,– պատմեց Դիանան։ Դիանայի խոսքով՝ Վախթանգն առողջական խնդիրներ ուներ, բայց բանակ էր զորակոչվել։ Նա ընտանիքի կրտսեր զավակն էր, իրենից մեծ մեկ եղբայր ունի։ Վախթանգ Մասումյանին հուղարկավորել են այսօր՝ սեպտեմբերի 19–ին, զինվորական կարգով, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 19-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Վերջին տվյալով՝ զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, գերեվարվել է 20 զինծառայող։
    23:20
    19.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում և 4 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք 11 փողոցի սեփական տներ, թիվ 157 դպրոց, «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ թիվ 16 թույլ տեսնողների դպրոց, գիշերօթիկ դպրոց, հարակից սեփական տներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Կարապետյան փողոց, Սվաճյան փ. 34, 36, 38 շենքեր, Լուկաշինի և Զոհրապի փողոցներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Էմինի փ. 82, 92/1, 92/2 շենքեր, Բաբայան փ. 36, 38 շենքեր, Արաբկիր 25փ. 11-29 սեփական տներ, Վ․Դավթյան փ. 3-13 սեփական տներ, Աղբյուր Սերոբի փ. 1, 2Ա, 3 շենքեր, Գյուլբենկյան փ. 13, 15 շենքեր, Համբարձումյան փ. 8/1 շենք, Գյուլբենկյան փ. 6-41 սեփական տներ, Արարատյան փ․ 62, 64, 66 շենքեր, Շիրակի փ․ 2ա, 2/7ա շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոնդ թաղամաս, Ս․ Երևանցու և Ռուսթավելի փողոցներ, «Հրազդան» մարզադաշտ միակողմանի, Կողբացի փ. 42 շենք, Պուշկինի փ. 38, 38/1, 40 շենքեր, Տերյան փ. 23, 25 շենքեր, Թումանյան փ. 31, 31ա, 33 շենքեր, Հին Երևանցի փ. 57, 59, 61 սեփական տներ, Փարպեցի փ. 15-28 սեփական տներ, Մաշտոցի պող. 29, 31 շենքեր, Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոց, Քաջազնունի փ. 8/1, 10 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզի` 11։00-13։00 Լենուղի, Այգեվան, Արաքս, Նոր Ամասիա, Նալբանդյան, Սարդարապատ, Հուշակերտ, Շենավան, Բերքաշատ, Գետաշեն և Նոր Կեսարիա գյուղեր, Կոտայքի մարզի՝ 11։00-13։00 Հրազդան քաղաք՝ կենտրոն թաղամասի 1-140 շենքեր, Ջրառատի Ծաղկաձոր թաղամաս, Վանատուր թաղամաս մասնակի, «Որդի Մեխակ» ՍՊԸ, «Արարատ» ռեզորթ և «Ռոլանդ Սուսան» ՍՊԸ, 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզի՝ 11։00-16։00 Գեղամավան, Ծաղկունք, համայնքներն ամբողջությամբ, Ծաղկունքի ոռոգման պոմպ, «Պահուստ» ՊՈԱԿ, «Գագարին» սերմնաբուծական սպառողական կոոպերատիվ, «Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ, «ՀԿՀ-Ագրոսպասարկում» Սևանի միջշրջանային միավորում ՍՊԸ, «Դի-Վի-Էյչ», «Արթ Գա» ՍՊԸ-ներ, «Կարեն Աղաջանյան» ԱՁ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի մարզի՝ 10:00-16:00 Ախուրյանի տարածաշրջան` Ազատան գյուղի Արևելյան հատված՝ Մ-1 մայրուղու հարող տարածք, Ախուրյանի բժշկական կենտրոնի հարակից տարածք, Աշոցքի տարածաշրջան` Թորոսգյուղ գյուղի հյուսիսաին հատված, Անիի տարածաշրջան` Սարակապ գյուղի նախկին կոլխոզի տարածք:
    23:20
    19.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Արտարժույթների փոխարժեքները՝ ըստ Կենտրոնական բանկի
    Կենտրոնական բանկը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 418.30 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 2.33 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 418.09 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 2.74 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.96 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.03 դրամով։
    23:19
    19.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՃՈ ուժեղացված ծառայություն՝ մարզերում. հայտնաբերվել է 2252 խախտում
    Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները սեպտեմբերի 12-ից 19-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2252 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 17 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 18 վարորդ։ 7 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 3-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 51-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով, 3-ը՝ առանց համարանիշերի։ Բացի այդ, 6 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։
    23:18
    19.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ըստ Արայիկ Հարությունյանի տրամաբանության՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը բխում է արցախահայերի շահերի՞ց․ Էլիբեգովա
    Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է․ «Արայիկ Հարությունյանը ասում է, որ ՀՀ իշխանությունները իրան քանիցս վստահեցրել են, որ որևէ փաստաթուղթ առանց Արցախի կարծիքը հարցնելու չի ստորագրվի ու հավաստիացնում ա, որ իրենք դեմ են արցախցիների շահերից չբխող ցանկացած փաստաթղթի ստորագրմանը։ Այսինքն, ըստ Արայիկ Հարությունյանի տրամաբանության, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը ստորագրվեց առանց Հայաստանի ու Արցախի բնակչության կարծիքը հարցնելու, բխում է արցախահայերի շահերից՞։ Թե ինքը, իմանալով, որ համ նման փաստաթուղթ կա, համ էլ բանավոր պայմանավորվածությունների հիման վրա ադրբեջանական շահերն են սպասարկվում, մեկ է կույր հավատով է լցված ՀՀ իշխանության խոսքերի հանդեպ՞»։
    23:17
    19.09.22
    Ավելին
  • Իրավական
    Այս բանտարկյալի ձայնը պե՛տք է լսել. Գուրգեն Յանիկյանի հուշագրությունը
    Երևանում այսօր ներկայացրել են Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ կնքահոր հուշագրությունը: ԱՍԱԼԱ-ի հիմնադիր Գուրգեն Յանիկյանը օրագիրը գրել է ամերիկյան բանտերում:
    23:11
    19.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Զատուլինն այցելել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժած Ջերմուկ քաղաք
    ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Զատուլինն այցելել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժած Ջերմուկ քաղաք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Զատուլինը տեղեկացրել է «Տելեգրամի» իր պաշտոնական էջում զետեղված հաղորդագրության տեքստում: Այցի ընթացքում պատգամավորը հանդիպել է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: Հանդիպում է տեղի ունեցել նաև «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։
    23:10
    19.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Տասներկումատնյա աղիքի բորբոքում. Պատճառներ և բուժում
    Տասներկումատնյա աղիքի բորբոքումը (դուոդենիտ), աղիքի լորձաթաղանթի բորբոքումն է, որը հաճախ ուղեկցվում է խոցային հիվանդությունով, ստամոքսաբորբով, ենթաստամոքսային գեղձի և լեղապարկի բորբոքումով: Տասներկումատնյա աղիքի բորբոքման հիմնական պատճառը ստամոքսաթթվի պարունակության ազդեցությունն է աղիքի լորձաթաղանթի վրա և ստամոքսահյութի անբավարար չեզոքացումը տասներկումատնյա աղիքում: Տասներկումատնյա աղիքի բորբոքմանը նպաստում են անկանոն սնուցումը, կծու կերակուրների, ալկոհոլի չարաշահումը և ծխելը: Երբեմն տասներկումատնյա աղիքի բորբոքման պատճառ է դառնում նաև լորձաթաղանթի վրա տարբեր մակաբույծների անմիջական ազդեցությունը: Տասներկումատնյա աղիքի բորբոքման հիմնական ախտանշանը որովայնի վերին հատվածի ցավերն են, որոնք սաստկանում են ուտելուց 2-3 ժամ հետո կամ քաղցած ժամանակ՝ ուղեկցվելով սրտագդալի շրջանում ծանրության և ճնշման զգացմամբ: Տասներկումատնյա աղիքի բորբոքումը բուժվում է բժշկի անմիջական վերահսկողությամբ: Այստեղ կարևոր նշանակություն ունեն սննդակարգին հետևելը (բացառել կծու, թթու և ճարպոտ կերակրատեսակները), հաճախակի (օրը 5 անգամից ոչ պակաս) սնվելը, ալկոհոլից և ծխախոտից հրաժարվելը: Խնդրի պարագայում ինքնաբուժությամբ զբաղվելը խստիվ արգելվում է. անհրաժեշտ է գիտակից մոտեցում առողջությանն ու առաջնային խորհրդատվություն բժշկի հետ։
    23:00
    19.09.22
    Ավելին
  • Միջազգային
    Ուկրաինական պատերազմ. Կիևի հրետակոծության պատճառով Դոնեցկում 13 մարդ է զոհվել, այդ թվում՝ 2 երեխա
    13 մարդ է զոհվել Դոնեցկում ուկրաինական բանակի հրետակոծության պատճառով: Զոհերի թվում նաև երկու երեխա կա: Այսօր ռուս-ուկրաինական պատերազմի 207-րդ օրն է:
    22:50
    19.09.22
    Ավելին