Լրահոս
2022-09-26
-
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն էՍեպտեմբերի 26-ի ժամը 22:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:Ավելին22:1426.09.22 -
ՔաղաքականԱդրբեջանին «թույլ չեն տալիս» հարձակվել Հայաստանի վրա. անվտանգության «ամերիկյան երաշխիքներ»Փաշինյանի կառավարությունից ԱԽՔ քարտուղարը մնացել է Միացյալ Նահանգներում՝ աշխատանքային հանդիպումների համար: Մինչև այժմ որևէ տեղեկություն չկա, թե ամերիկացի պաշտոնյաների հետ ի՞նչ հարցեր է քննարկելու Գրիգորյանը: Փորձագետները կարծում են, որ վարչապետի կաբինետի ներկայացուցիչը Հայաստանի ակնկալիքները ներկայացնելու համար է մնացել: Օրեր առաջ Հայաստանում Փելոսին էր հայտարարել, թե եկել են լսելու՝ ինչ են ակնկալում ԱՄՆ-ից:Ավելին22:1026.09.22 -
ՔաղաքականԲաքուն փորձում է ջերմացնել հարաբերությունները Մոսկվայի հետ. ո՞վ է վերջնագրերով խոսում Ալիևի հետԵրևանում այսօր կրկին ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով ակցիա է կազմակերպվել: Տասնյակ մարդիկ բողոքել են, որ կառույցը չի կատարում իր պարտավորությունները: Այսպիսի հայտարարությունները իսկական նվեր են՝ Արցախից ռուսական զորախմբի հեռացումը երազող Բաքվի համար: Մեր երկրում հակառուսական տրամադրությունների ակտիվացման ֆոնին՝ Բաքուն՝ առնվազն տեսախցիկների առաջ՝ ջերմացնում է հարաբերությունները Մոսկվայի հետ:Ավելին22:0026.09.22 -
Տարածաշրջան15 մարդ սպանվել է, այդ թվում՝ 11 երեխա. Իժևսկի դպրոցում հրաձիգը հաշվառված էր հոգեբուժական կենտրոնումՀայաստանի վարչապետը և արտգործնախարարությունը ցավակցել են Ռուսաստանի Իժևսկի դպրոցում տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին: Վերջին տվյալով՝ 15 մարդ է մահացել հրաձգությունից, 11-ը՝ երեխա: Հրաձիգը, որ ինքնասպան է եղել, պարզվել է՝ նույն դպրոցի շրջանավարտ էր, հաշվառված հոգեբուժական կենտրոնում:Ավելին21:5526.09.22 -
ՀասարակականГАЗ 2410–ը Իսակովի պողոտայում բախվել է բաժանարար գոտու երկաթբետոնե ճաղավանդակներին ու էլեկտրասյանըԱյսօր՝ սեպտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20–ի սահմաններում ГАЗ 2410 մակնիշի ավտոմեքենան Իսակովի պողոտա 87 հասցեի մոտ բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթբետոնե ճաղավանդակներին և էլեկտրասյանը: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/26/1223076/Ավելին21:5026.09.22 -
Հասարակական30-ամյա տղան շինարարական աշխատանքներ կատարելիս կռունկով բախվել է բարձր լարման էլեկտրական հոսանքի մալուխներին և տեղում մահացելԵրեկ՝ սեպտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:25 –ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ «կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/26/1223074/Ավելին21:4026.09.22 -
ՔաղաքականԿոնգրեսականը ներկայացրել է Ադրբեջանին պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու բանաձևԿոնգրեսական Ջեքի Սփեյերն Ադրբեջանին պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու մասին բանաձև է ներկայացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը:Ավելին21:3026.09.22 -
ԻրավականԲերդ համայնքում ՏԻՄ ընտրություններին քարոզչության հարկադրելու մեղադրանքով երկու անձ կալանավորվել էՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննությամբ պարզվել են ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարի կողմից սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի հանգամանքները: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ «Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վերոնշյալ անձինք, 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին սատարելով «Զորավոր համայնք» դաշինքին, օգտագործելով իրենց տրված իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, Բերդ համայնքի ղեկավարի և «Ներքին Կարմիաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու և պայմանագրի ժամկետը դադարեցնելու սպառնալիքով, 2022 թվականի օգոստոսին վերջինիս հարկադրել են ընդգրկվել հիշյալ դաշինքում և նույն դաշինքի օգտին կատարել քարոզչություն՝ այդ կերպ հարկադրելով նրան հրաժարվել իր նախընտրած կուսակցության օգտին նախընտրական քարոզչություն կատարելուց: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ նախաքննությունը շարունակվում է:Ավելին21:2026.09.22 -
ԱռողջապահականԿապիկի ծաղիկ. փոխանցման եղանակներն ու երկրորդային վարակների վերացումըԿապիկի ծաղիկի կլինիկական պատկերը նման է վարիոլա վիրուսով վարակվածությանը: Կապիկի ծաղիկը վիրուսային կենդանաբանական հիվանդություն է, որն ունի ջրծաղիկի ախտանիշների նման ախտանիշներ, բայց սովորաբար առավել թեթև և տանելի։ Կենդանիների մի շարք տարբեր տեսակներ ենթակա են կապիկի ծաղիկի վիրուսին, այդ թվում՝ գծավոր, ծառի սկյուռերը, գամբիական առնետները և ոչ մարդկային պրիմատները: Կապիկի վիրուսի բնական պատմությունը մնում է անհասկանալի, և անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտություն՝ պարզելու վիրուսի ծագման ճշգրիտ աղբյուրը և դրա պահպանման մեխանիզմը բնության մեջ: Ներկայումս ուսումնասիրություններ են իրականացվում վիրուսի համաճարակաբանության, վարակի աղբյուրների և տարածման ուղիների վերաբերյալ։ Վիրուսի փոխանցումը (կենդանուց մարդուն) կարող է տեղի ունենալ արյան, մարմնի հեղուկների կամ վարակված կենդանու մաշկի, լորձաթաղանթի վնասվածքների հետ անմիջական շփման միջոցով: Ռիսկի հնարավոր գործոններից է վարակված կենդանիների մսի և ենթամթերքի օգտագործումը՝ առանց համապատասխան ջերմային մշակման: Անտառային տարածքներում կամ դրանց մոտակայքում ապրող մարդիկ կարող են ենթարկվել վարակված կենդանիների հետ շփման որոշակի ռիսկի, այդ թվում՝ անուղղակի: Փոխանցումը հնարավոր է նաև օդակաթիլների միջոցով և վարակված անձի մաշկի վնասվածքների կամ վիրուսային մասնիկներով վարակված առարկաների հետ սերտ շփման միջոցով: Վիրուսը մորից պտղին կարող է փոխանցվել նաև պլասենցայի, կամ ծննդաբերության ընթացքում՝ սերտ շփման միջոցով: Թեև սերտ ֆիզիկական շփումը կապիկի վիրուսի փոխանցման հայտնի ռիսկի գործոն է, ներկայումս պարզ չէ, թե արդյոք վիրուսը կարող է փոխանցվել անմիջապես սեռական ճանապարհով: Շատ հետազոտություններ են անհրաժեշտ՝ ներգրավված ռիսկերն ավելի լավ հասկանալու համար: Վարակի ինկուբացիոն շրջանը սովորաբար վեցից տասներեք օր է, բայց կարող է տատանվել հինգից քսանմեկ օր: Վարակման զարգացման երկու շրջան գոյություն ունի. Ներխուժման շրջան, որի ախտանիշներն են՝ ջերմություն, ուժեղ գլխացավ, ավշային հանգույցների այտուցվածություն, մեջքի, մկանային ցավ և թուլություն: Մաշկի ցանի շրջան, որը սովորաբար սկսվում է ջերմելուց մեկից երեք օր հետո: Հիմնականում ախտահարվում է դեմքը, ափերը և ոտնաթաթերը: Բացի այդ, բերանի խոռոչի լորձաթաղանթները, սեռական օրգանները, կոնյուկտիվան, ինչպես նաև աչքերի եղջերաթաղանթը ևս ենթարկվում են ցանի: Ծանր դեպքերում, վնասվածքները կարող են միավորվել՝ հանգեցնելով մաշկի մեծ տարածքների կեղևավորմանը: Իմունային անբավարարությամբ հիվանդները ավելի լուրջ ելքի վտանգի տակ են: Կապիկի ծաղիկի բարդությունները ներառում են երկրորդական վարակներ, արյան թունավորում, էնցեֆալիտ և եղջերաթաղանթի վարակ, որը կարող է հանգեցնել տեսողության կորստի: Ախտորոշումը կախված է նմուշի տեսակից, որակից և կատարվող լաբորատոր հետազոտություններից: Մաշկի վնասվածքներից վերցված նմուշները պետք է պահվեն չոր, ստերիլ խողովակներում և սառնարանում: Արդյունքի մեկնաբանման համար անհրաժեշտ է, որ նմուշի հետ տրամադրվի հիվանդի մասին տեղեկատվություն, ներառյալ՝ ջերմաստիճանի բարձրացման մոտավոր ամսաթիվը, ցանի առաջացման ամսաթիվը, նմուշառման ամսաթիվը, հիվանդության ներկա փուլը և հիվանդի տարիքը: Կապիկի ծաղիկով հիվանդների կլինիկական խնամքը պետք է ապահովի սիմպտոմատիկ թեթևացում, ինչպես նաև բարդությունների և երկարաժամկետ հետևանքների կանխարգելում: Հիվանդները պետք է ապահովված լինեն համապատասխան սնուցմամբ։ Առաջնային է երկրորդային բակտերիալ վարակների բուժումը։Ավելին21:1026.09.22 -
ՏնտեսականԱռցանց անմաքս առևտրի շեմը կգործի մինչև 2023 թվականի ապրիլի 1-ըՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022թ. սեպտեմբերի 23-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի արդյունքում ընդունված որոշման համաձայն, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար սահմանված առցանց անմաքս առևտրի շեմը (միջազգային փոստային առաքանիներով և (կամ) փոխադրողի կողմից տեղափոխվող ապրանքներ) կգործի մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը՝ 2022թ․ հոկտեմբերի 1-ի փոխարեն: Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը՝ 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո և (կամ) 31 կգ: Նշված որոշումը հրապարակվել էր ԵԱՏՄ հանձնաժողովի կայքում 2022 թ․ մարտի 21-ին և ուժի մեջ է մտել հրապարակվելուց հետո տասներորդ օրը՝ 2022 թ․ մարտի 31-ին։ Միաժամանակ կոմիտեն հիշեցնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 107 որոշմամբ սահմանված է, որ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ կարող են սահմանվել որոշմամբ նախատեսված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից ավելի խիստ նորմեր, որոնց դեպքում գործում են ազգային օրենսդրությամբ սահմանված նորմերը։ ՀՀ ազգային օրենսդրությամբ սահմանված է առավել խիստ նորմ՝ 200․000 ՀՀ դրամ և (կամ) 31կգ, հետևաբար շարունակելու է գործել սահմանված 200․000 դրամի և (կամ) 31 կգ-ի արտոնության շեմը։ ՊԵԿ-ը հայտնում է, որ նշված կարգավորումները վերաբերվում են բացառապես անձնական օգտագործման ապրանքներին։Ավելին21:0026.09.22 -
ԱռողջապահականԲամբուկե կամ ճյուղավորված մազեր. Խնդրի հիմնական պատճառներըՄազերի ճյուղավորման խնդիրը վերաբերում է մազի լիսեռի պաթոլոգիական վիճակին, որն առաջանում է բնածին, կամ շրջակա միջավայրի ազդեցության հետևանքով։ Ճյուղավորված մազերը Նեթերթոնի համախտանիշի նշան են, որը ժառանգական հիվանդություն է՝ արտահայտվում է թեփուկավոր մաշկի և ամբողջ մարմնի կարմրության տեսքով: Այս հիվանդության դեպքում մազերն իրենց կառուցվածքով նմանվում են բամբուկի ցողուններին։ Հիվանդությունը կարող է ազդել ոչ միայն գլխի, այլև թարթիչների և հոնքերի մազերի վրա, ուստի դրանց հիմնական ախտանիշները հետևյալն են` մազերի փխրունության բարձրացում, խճճված և չոր մազեր, թարթիչների և հոնքերի մազաթափություն կամ դրանց հազվադեպ աճ, փայլի բացակայություն, կարճ մազեր մշտական կոտրվածքի պատճառով։ Նեթերթոնի համախտանիշով ծնված երեխաները կարմիր, թեփուկավոր մաշկ ունեն, սակայն բամբուկե մազերի նշանները հայտնվում են միայն 2 տարեկանից հետո: Բամբուկե մազերի տեսքը պայմանավորված է հիվանդի մոտ ժառանգական մուտացիոն գենի առկայությամբ, որի ազդեցության տակ մազերի աճի գործընթացում առաջանում են խնդիրներ։ Բացի ժառանգական գործոնից, մազերի վիճակի և դրանց աճող փխրունության վրա միաժամանակ ազդում են արտաքին գործոնները, որոնք ներառում են՝ սթրես և հոգնածություն ավելորդ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, մազերի վատ խնամք և էժան կամ ոչ պատշաճ միջոցների օգտագործում, կանոնավոր գունափոխում, վարսահարդարիչի մշտական օգտագործում, թերսնուցում և ջրի անբավարար ընդունում, բնական ցուցանիշներ՝ չոր կեղտոտ օդ, մեծ քանակությամբ մագնեզիումի և կալցիումի աղեր ծորակի ջրի մեջ, ցուրտ սեզոնում գլխարկների անտեսում և այլն։ Մազերի այս խնդիրը բացահայտելու և ախտորոշելու համար անհրաժեշտ է խորհրդակցել տրիխոլոգի հետ: Ախտահարված մազերը հետազոտվում են մանրադիտակի տակ։ Քանի որ նման պաթոլոգիական վիճակը գենային մուտացիայի արդյունք է, այսօր դրա բուժման կոնկրետ միջոց չկա։ Առաջին հերթին անհրաժեշտ է հրաժարվել մազերի ներկման, գունաթափման կամ գանգրացման համար քիմիական նյութերի օգտագործումից: Մազերին անհրաժեշտ է նուրբ խնամք՝ սնուցող և խոնավեցնող դիմակների օգտագործմամբ: Եթե հայտնաբերվում է ժառանգական սինդրոմ և գենային մուտացիայի առկայություն, որը հանգեցնում է ճյուղավորման, խորհուրդ է տրվում օգտագործել՝ հակաբիոտիկներ, մաշկը խոնավացնող, փափկեցնող միջոցներ, քորը թեթևացնող հակահիստամիններ և այլն։ Ոչ պակաս կարևոր է ճիշտ սնունդը, մաքուր ջրի բավարար քանակությունը և օրգանիզմում վիտամինների հավասարակշռությունը (մասնավորապես D և A), ինչպես նաև սթրեսի և հոգեհուզական ծանրաբեռնվածության բացակայությունը: Ժառանգական մուտացիայի դեպքում նման վիճակը հնարավոր չէ ամբողջությամբ կանխել կամ բուժել, նախընտրելի է միջոցներ ձեռնարկել գլխի մաշկը խոնավացնելու համար։ Հարկ է նշել, որ տարիքի հետ հիվանդների վիճակը բարելավվում է, նույնիսկ եթե նպատակային բուժում չի իրականացվում։Ավելին20:5026.09.22 -
ԻրավականԱզգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքի և Հուսեին Յըլդըրըմի նկատմամբ դեռևս օգոստոսից հետախուզում է հայտարարված եղել ՀՀ-ումԱզգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքի և Հուսեին Յըլդըրըմի նկատմամբ դեռևս օգոստոսից հետախուզում է հայտարարված եղել Հայաստանի Հանրապետությունում։ Արդարադատության նախարարությունը կրկին պարզաբանում է տարածել, որում ասվում է․«Ի լրումն Արդարադատության նախարարության կողմից ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքի և Հուսեին Յըլդըրըմի վերաբերյալ տարածված հաղորդագրության՝ հայտնում ենք հետևյալը. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2022 թվականի հունվարի 20-ի դատավճռով նշված անձանց վերաբերյալ կայացրել է մեղադրական դատավճիռ՝ Աթիլա Չիչեքին դատապարտելով 7 տարի ժամկետով ազատազրկման, գույքի՝ 5700 ԱՄՆ դոլարի բռնագրավմամբ, իսկ Հուսեին Յըլդըրըմին՝ 7 տարի ժամկետով ազատազրկման, գույքի՝ 3 մլն իրանական ռիալի բռնագրավմամբ: Դատավճռի բողոքարկման հիման վրա ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2022 թվականի փետրվարի 23-ին վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն, որոշում է կայացրել պատժի մասով դատավճիռը բեկանել և բեկանված մասով փոփոխել՝ վերջնական պատիժ նշանակելով 5 տարի ժամկետով ազատազրկում, իսկ գույքի բռնագրավում պատժատեսակը թողնվել է անփոփոխ: Միաժամանակ, քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի կիրառմամբ վերջիններիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով: Երկուսի նկատմամբ էլ ընտրված խափանման միջոց՝ կալանքը դատարանի կողմից վերացվել է և նրանք ազատ են արձակվել դատական նիստերի դահլիճից: Ցանկանում ենք ընդգծել, որ Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտի դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք՝ թե՛ ՀՀ Գլխավոր դատախազության կողմից, թե՛ ամբաստանյալների պաշտպանների կողմից, սակայն բողոքները վարույթ ընդունելը մերժվել է: Ըստ այդմ՝ համապատասխան դատական ակտն ուժի մեջ է մտել և 2022 թվականի հուլիսի 28-ին ի կատար ածման վերաբերյալ կարգադրությունն ու դատական ակտի պատճենն ուղարկվել է Պրոբացիայի ծառայությանը՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետությունում պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում փորձաշրջանի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունը: Բնականաբար, վերահսկողության իրականացումը ենթադրում է պրոբացիայի ծառայողի կողմից գործողությունների կատարում՝ անձին գտնել, ծանուցել, բացատրել նրա իրավունքներն ու պարտականությունները, վերցնել նրան հաշվառման, կազմվել վերահսկողության պլան և այլն: Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմինը դատական ակտն ստանալուց հետո նշված գործողությունների կատարումն ապահովելու նպատակով փորձել է պարզել նշված անձանց գտնվելու վայրը, սակայն վերջիններիս չհայտնաբերելու արդյունքներով 2022 թվականի օգոստոսի 8-ին միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Աթիլլա Չիչեքի և Հուսեին Յըլդըրըմի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2022 թվականի օգոստոսի 22-ին բավարարել է միջնորդությունը՝ գտնելով, որ նշված անձինք առերևույթ խուսափում են վերահսկողությունից, սպառվել են նրանց հայտնաբերելու բոլոր միջոցները, նշված անձանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որոշման կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնին: Հայտնում ենք, որ Արդարադատության նախարարությունը հետախուզման մեջ գտնվող անձանց գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկատվության չի տիրապետում»:Ավելին20:4426.09.22 -
ԻրավականԿանեփի 89 թուփ և թմրանյութ. Արտաշատի ոստիկանների բացահայտումըՍեպտեմբերի 20-ին Արտաշատի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ հավաստի տեղեկություն, որ Ոստան գյուղի բնակիչ 39-ամյա մի տղամարդ տանը ապօրինի պահում է թմրանյութ և բակում աճեցնում կանեփ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում նույն օրը երեկոյան կատարվեց զննություն: Հայտնաբերվեց կանեփի 89 բույս։ Բացի այդ, տանտերը ներկայացրեց մարիխուանայի նմանվող զանգվածներով փաթեթներ՝ ընդհանուր 11 գրամից ավելի քաշով: Ըստ նրա` փաթեթում կանեփից ստացած թմրանյութ է, իսկ թփերը վայրաճ կանեփ են, որոնք հետո ինքը մշակել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին20:4026.09.22 -
Արտաքին քաղաքականությունՂրղզստանը և Տաջիկստանը պայմանավորվել են տեղափոխել ծանր տեխնիկան սահմանիցՂրղզստանը եւ Տաջիկստանը պայմանավորվել են տեղափոխել ծանր տեխնիկան երկու պետությունների սահմանից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 26-ին լրագրողներին ասել Է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիեւը: Ավելի վաղ հաղորդվել Է, որ սեպտեմբերի 25-ին Ղրղզստանը եւ Տաջիկստանը ստորագրել են արձանագրություն հակամարտության դադարեցման եւ երկու երկրների սահմանին իրադրության կարգավորման շուրջ: «Այդ արձանագրության կարեւորագույն կետերից մեկը ծանր տեխնիկայի հեռացումն Է սահմանից: Սահմանապահ ծառայության տնօրինության ներքո կթողնենք միայն այն սպառազինությունները, որոնցով կարելի Է պահպանել պետական սահմանները, այլ ոչ թե կռվել: Այսինքն՝ մենք տանկերը, հրանոթները, ամեն ինչ պետք Է հեռացնենք»,-հայտարարել Է Պետական կոմիտեի նախագահը: Տաշիեւի խոսքով՝ ղրղզական կողմը մտադիր Է կայունորեն հետեւել արձանագրության բոլոր կետերին եւ հույս ունի, որ Տաջիկստանը եւս այդպես կգործի: Ծավալուն մարտական բախումները Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին սկսվել են սեպտեմբերի 16-ի առավոտյան: Կողմերը միմյանց մեղադրել են գնդակոծությունների մեջ: Կատաղի մարտերը երկու երկրների միջեւ տեւել են ամբողջ օրը՝ սահմանի գրեթե ամբողջ պարագծով: Հաջողվել Է հրադադարի հասնել միայն գիշերվա դեմ: Սեպտեմբերի 17-ի առավոտյան բախումները պարբերաբար վերսկսվել են: Կողմերը միմյանց մեղադրել են հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ: Փոխհրաձգությունները դադարել են միայն երեկոյան կողմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին20:2926.09.22 -
ՏարածաշրջանՎրաստանի մաքսային անցակետերն անցել են աշխատանքի հատուկ ռեժիմիՎրաստանի մաքսային անցակետերն անցել են աշխատանքի հատուկ ռեժիմի, ավելացել Է մաքսային սպաների թվաքանակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է երկրի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հայտարարության մեջ: «Ավելացող տրանսպորտային ապրանքահոսքի պայմաններում ընդհանուր առմամբ տարածաշրջանում բոլոր մաքսային անցակետերն անցել են աշխատանքի հատուկ ռեժիմի»,-ասված Է հայտարարության մեջ: Իսկ այնտեղ նշվել Է, որ «Վրաստանի անցակետերում 24-ժամյա ռեժիմով մաքսային հսկողության ընթացակարգերի անխոչընդոտ իրականացման նպատակներով ավելացել Է մաքսային սպաների թվաքանակը»: Բացի այդ, «Վերին Լարս» ռուսաստանյան մաքսային անցակետում բարդացել են բեռնատար մեքենաների մաքսային հսկողության ընթացակարգերը, որոնք շարժվում են Վրաստանից Ռուսաստան («Կազբեգի» մաքսային անցակետով): Անընդմեջ միջազգային ապրանքաշրջանառություն ապահովելու նպատակով եկամուտների ծառայությունը, հաշվի առնելով մաքսային անցակետերի համատեղ դիմումը, ինտենսիվ հաղորդակցության մեջ Է գտնվում հարեւան երկրների (Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի) մաքսային վարչակազմերի հետ, որպեսզի անհապաղ այլընտրանքային մաքսային անցակետեր գտնի եւ բեռնատար մեքենաները տեղ հասնեն, հաղորդել Է Sputnik-ը:Ավելին20:2026.09.22 -
ՏնտեսականՍևանա լճի մակարդակը իջել է ևս 2 սմ-ովՍևանա լճի մակարդակը իջել է ևս 2 սմ-ով: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է վերջին տվյալները։ «Սեպտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ չի իրականացվել, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից սեպտեմբերի 25-ը ներառյալ կազմել է 165.063մլն. մ³»,–նշված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:Ավելին20:1026.09.22 -
Հասարակական«Ձորակի մեջ զինվորների մարմիններ կան՝ արդեն 13 օր է». անհետ կորածների ծնողներին ՊՆ-ն ասում է «սպասեք»Ադրբեջանական վերջին հարձակումից հետո Վերին Շորժայի հատվածում՝ ձորակի մեջ արդեն 13 օր է` զինվորների մարմիններ կան, սակայն հայկական կողմը չի կարողանում դուրս բերել: Այս մասին այսօր պաշտպանության նախարարության մոտ գնացած անհետ կորած զինծառայողիների հարազատներն են ասել լրագրողներին: Ծնողները պահանջել են տեղեկություն տալ իրենց որդիների մասին:Ավելին20:0626.09.22 -
ԻրավականՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 2902 խախտումԱնվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները սեպտեմբերի 19-25-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2902 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 14 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 39 վարորդ։ 6 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 2-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 74-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշներով։ Բացի դրանից՝ 2 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։Ավելին20:0026.09.22 -
ՔաղաքականԵղել են Հայաստանում, հայտնվել են Թուրքիայում. Երևանը 2 քրդերին հանձնե՞լ է ԱնկարայինՀայաստանի արդարադատության նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունը հերքում են սոցցանցերում տարածված լուրերը, թե Հայաստանը քուրդ հեղափոխականներ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին փոխանցել է Թուրքիայի իշխանություններին։ Նրանց ձերբակալության մասին թուրքական «Anadolu» գործակալությունն է հայտնել՝ շեշտելով, որ նրանք «Քրդական աշխատավորական» կուսակցության անդամներ են։ Թուրքիայի իշխանությունը նրանց համարում է ահաբեկիչներ:Ավելին19:5026.09.22