Լրահոս
2022-09-27
-
ԻրավականԵռաբլուրից զոհված զինվորների ծնողներին բռնի ուժով հեռացնելու փաստով քրեական վարույթ չկաՍեպտեմբերի 21-ին Եռաբլուրից զոհված զինծառայողների ծնողներին բռնի ուժով հեռացնելու փաստի առթիվ Քննչական կոմիտեում քրեական վարույթ չի նախաձեռնվել՝ չնայած դատախազությունը հայտնել էր, որ վարույթ նախաձեռնվել է Քննչական կոմիտեում:Ավելին16:4027.09.22 -
ՀասարակականԵրևանում արցունքաբեր գազ են փչել գիշերային ակումբի պարուհու դեմքին և հափշտակել նրա մոտ եղած գումարըԵրեկ՝ սեպտեմբերի 26-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում Ղազախստանի քաղաքացի՝ 21-ամյա Ա. Ասլանովան ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 06։40-ի սահմաններում Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի շքամուտքում անհայտ տղամարդը արցունքաբեր գազ է փչել իր դեմքին և բացահայտ հափշտակել ձեռքի դրամապանակը։Ավելին16:3027.09.22 -
ԱրցախԱրցախում խաչով երթին հազարավոր քաղաքացիներ են մասնակցելԱրցախցիները նաև խաչերթի են դուրս եկել:Ավելին16:1827.09.22 -
ՄիջազգայինԱՀԿ-ի ղեկավարը համաշխարհային առևտրի աճի կանխատեսումը համարել Է մռայլ Ուկրաինայի հակամարտության պատճառովԱռևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կատարում Է համաշխարհային առևտրի աճի՝ իր գնահատման վերանայում դեպի նավազեցումը՝ խոստովանելով, որ Ուկրաինայի հակամարտության պատճառով կանխատեսումը մռայլ տեսք ունի: Այս կարծիքն ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջո Իվեալան հայտնել Է սեպտեմբերի 27-ին Reuters գործակալությանը տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Ավելին16:0927.09.22 -
ԱրցախԼռության րոպե՝ ՍտեփանակերտումՍտեփանակերտում լռության րոպե է հայտարարվել: Մեկ րոպե դադարել է երթևեկությունը, անցուդարձը: Մարդիկ հոտնկայս հարգել են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը:Ավելին16:0027.09.22 -
ԱրցախԱրցախի նախագահը մասնակցել է 44-օրյա պատերազմում նահատակվածներին նվիրված հիշատակի միջոցառումներինԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 27-ին մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի Ազատամարտիկների անվան պուրակ, որտեղ ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին տեղադրված հուշատախտակի մոտ։Ավելին15:5027.09.22 -
ՀասարակականԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է ԵԽ պատվիրակությանըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը, որը Երևանում է գտնվում ԵԽ պատրաստած «Հայաստանի մեդիադաշտի կարիքների գնահատման զեկույցը» ներկայացնելու նպատակով:Ավելին15:4027.09.22 -
ՔաղաքականԿԸՀ-ն վերահաշվարկի և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ է ստացվել2022 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև սեպտեմբերի 27-ը՝ ժամը 11.00-ն:Ավելին15:3527.09.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Պատերազմի 2-րդ տարելիցը՝ Արցախում և Հայաստանում | 27.09.2022Հայլուր 15:30 Պատերազմի 2-րդ տարելիցը՝ Արցախում և Հայաստանում | 27.09.2022Ավելին15:3027.09.22 -
ՔաղաքականՄեկնարկել է Միրզոյանի ու Դենդիասի առանձնազրույցըԱշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը ժամանել է ՀՀ ԱԳՆ, որտեղ նրան դիմավորել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Մեկնարկել է Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարների առանձնազրույցը։Ավելին15:2627.09.22 -
ՄիջազգայինԻժևսկի դպրոցում արյունահեղության զոհ է դարձել 17 մարդ, այդ թվում՝ 11 երեխաԻժևսկի ողբերգության հասցե հարյուրավոր մարդիկ ծաղիկներ ու խաղալիքներ են տանում: Երկուշաբթի համար 88 դպրոցի արյունահեղության զոհ է դարձել 17 մարդ, 11-ը՝ երեխա:Ավելին15:2027.09.22 -
ՄիջազգայինՖրանսիայի ԱԳՆ ղեկավարը ժամանել Է ԿիևՖրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան այցով ժամանել Է Կիև: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 27-ին այդ մասին նա հայտնել Է իր Twitter-ում:Ավելին15:1027.09.22 -
ՀասարակականԴիրքերից իջած զինծառայողը նռնակով փորձել է պայթեցնել աներոջն ու նրա ընտանիքի անդամներինԵրեկ՝ սեպտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան քաղաքի Խաչերի 5 հասցեում փեսան կոտրում է տան իրերը և որ նա զինված է, գրում է shamshyan.com-ը։Ավելին15:0327.09.22 -
ՄիջազգայինԿին մահապարտները Թուրքիայում հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրաԹուրքիայում երկու կին մահապարտ հարձակվել են Մերսինի ոստիկանական բաժանմունքի վրա։ Երկու թուրք ոստիկան է վիրավորվել, նրանցից մեկը ավելի ուշ հիվանդանոցում մահացել է:Ավելին15:0027.09.22 -
ՔաղաքականՀունաստանի արտաքին գործերի նախարարը ժամանեց ԵրևանՀունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը ժամանեց Երևան:Ավելին14:5727.09.22 -
ՀասարակականՊրեմիերա. Արամեն և Աննա Թովմասյանը ներկայացրել են 44-օրյա պատերազմի նահատակներին նվիրված երգԵրգիչ Արամեն և կինը՝ Աննա Թովմասյանը նոր համատեղ երգ են ներկայացրել՝ նվիրված 44-օրյա պատերազմին նահատակված տղաներին:Ավելին14:5227.09.22 -
ՄիջազգայինԻրանը հանդես Է գալիս Ուկրաինայի հակամարտության կողմերին սպառազինությունների մատակարարումների դեմԻրանի չի պաշտպանում Ուկրաինայի հակամարտության կողմերից ոչ մեկին եւ հանդես Է գալիս ինչպես Կիեւին, այնպես Էլ Մոսկվային արտասահմանյան սպառազինությունների մատակարարումների դեմ: Այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը Al-Monitor ցանցային հրատարակությանը տված հարցազույցում, որը հրապարակվել Է սեպտեմբերի 26-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Ավելին14:4427.09.22 -
ՄիջազգայինԶորահավաքային կետ՝ Վերին Լարսի անցակետումՌուս-վրացական սահմանին՝ Վերին Լարսի անցակետում, կտեղակայվի ռուսական զինկոմիսարիատի զորահավաքային կետ: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Օսիայի Ներքին գործերի նախարարությունը: Նպատակն է գտնել մոբիլիզացիայից փախչող ռուսներին, կանխել նրանց փախուստը:Ավելին14:3527.09.22 -
ՀասարակականՄԻՊ-ը ԵԽ Գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը խոսել է հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործությունների մասինՍեպտեմբերի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ:Ավելին14:2927.09.22 -
ՔաղաքականԱկնկալում ենք, որ մեր ֆրանսիացի գործընկերները կշարունակեն ջանքեր գործադրել հայ ռազմագերիներին օր առաջ վերադարձնելու հարցում. Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:Ավելին14:1827.09.22