Լրահոս

2022-10-13
2022-10-12
  • Img default alt hy
    Իրավական
    Շիրակի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
    Շիրակի մարզի պարեկները հոկտեմբերի 9-ին հերթական անգամ հայտնաբերել են թմրանյութ: Ժամը 23.50-ին Գյումրու Գարեգին Նժդեհի հրապարակում նրանք ձերբակալել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենայի վարորդի ու տեղափոխել ոստիկանության Կումայրիի բաժին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, բաժնում 25-ամյա գյումրեցի երիտասարդը ներկայացրել է ծխախոտի տուփ, որի մեջ կաթուցիչ ու փայլաթիթեղով փաթեթավորված զանգվածներ էին: «Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ծխախոտի ևս մեկ տուփ, որի մեջ նույնպես փաթեթ էր ու կաթուցիչ: Երիտասարդը հայտնել է, որ թմրամիջոցներներն իրենն են, տուփերից մեկում կանեփ է, որը քաղել է անձամբ` վայրաճ թփերից, իսկ մյուսում «շոկո» տեսակի թմրամիջոց է, որը պատվիրել և ստացել է սոցցանցի միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ երիտասարդը ներկայացվել է քննչական մարմին, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
    23:59
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը պատասխանել է Պուտինի առաջարկին
    Թուրքիան պատասխանել է ՌԴ նախագահ Պուտինի այն առաջարկին, որ Ռուսաստանը կարող է «Հյուսիսային հոսքով» գազի տարանցման կորցրած ծավալը տեղափոխել Սև ծովի տարածաշրջան՝ ձևավորելով «Թուրքական հոսքով» եվրոպական գործընկերներին կապույտ վառելիքի մատակարարման հանգույց։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն: «Գազային հանգույցի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը նոր է և քննարկման կարիք ունի»,- հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը:
    23:50
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նոր Նորքի ոստիկանները զինաթափել են անհամարժեք վարք դրսևորած տղամարդուն
    Բանավան թաղամասում բնակվող մի կին հոկտեմբերի 11-ին, ժամը 03.30-ին 1-02 ծառայություն է զանգահարել և հայտնել, որ ամուսինը զենքով սպառնացել է, թե տան անդամներին կսպանի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից ոստիկանները շտապ մեկնել են նշված վայր: «Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ու քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողների հետ միջոցառմանը մասնակցել են նաև մայրաքաղաքի պարեկները: Ահազանգից 20 րոպե անց, զենք պահելու և կրելու կասկածանքով, նշված հասցեում ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 37-ամյա ամուսինը: Նրա մոտ հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են:
    23:40
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոյեմբերյանում ապակիով բարձված Գազելը կողաշրջվել է, կա վիրավոր
    Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ՝ 30-ամյա Սերգեյ Գ-ն իր վարած ԳԱԶ 33021 մակնիշի ավտոմեքենայով Նոյեմբերյան համայնքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է մեքենայի կառավարումը և բախվել ճամփեզրի պատին և կողաշրջվել, իսկ ավտոմեքենայի կցորդիչը գլխիվայր շրջվել է, որի վրա բարձած է եղել ապակի։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/12/1224289/
    23:35
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանության ծառայողի ուղղությամբ նռնակ նետած անձը ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ. ԱՀ դատախազություն
    Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Հ.Հ.-ի կողմից ոստիկանության ծառայողի նկատմամբ կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի քննիչի կողմից այսօր հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքը), 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (Սպանության փորձ, որը կատարվել է անձի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության հետ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), 337-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելը) և 245-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցագործության հատկանիշների առթիվ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության դատախազությունը: Ենթադրյալ հանցանք կատարած Հ.Հ.-ն ձերբակալվել է թվարկված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով: Իրականացվում է նախաքննություն: Հիշեցնենք, այսօր, ժամը 12:30-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Մաշտոցի 5 ա հասցեում գտնվող քաղաքացուց ահազանգ էր ստացվել ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ իր որդին՝ 1990թ. ծնված Հ.Հ.-ն գտնվում է անհավասարակշիռ վիճակում և վտանգ է ներկայացնում շրջապատի համար: Ահազանգի հիման վրա ոստիկանության ծառայողները ներկայացել են հիշյալ հասցե, որտեղ ներկայացած քաղաքացի Հ.Հ.-ն մարտական վիճակի է բերել ապօրինի պահվող նռնակը և սպառնացել պայթեցնել այն, որից հետո նռնակը ձեռքին դիմել է փախուստի: Որոնողական աշխատանքների արդյունքում Հ.Հ.-ն ժամը 14:20-ի սահմաններում հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքի Մ. Մաշտոցի փողոցում՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշահամալիր տանող ճանապարհին: Ոստիկանության ծառայողները փորձել են կանխել նռնակով զինված Հ.Հ.-ից տածվող վտանգը, որի ընթացքում վերջինս նռնակը նետել է ոստիկանների ուղղությամբ և պայթեցրել, ինչի հետևանքով ոստիկանության ծառայող Լ.Բ.-ն ստացել է բեկորային վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց, իսկ դեպքի վայրում գտնվող մյուս ոստիկանները հասցրել են անվտանգ դիրք ընդունել՝ այդ կերպ խուսափելով վնասվելուց: Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    23:30
    12.10.22
    Ավելին
  • Կրթություն և գիտություն
    Դասադուլ և ստորագրահավաք. Բրյուսովի անվան համալսարանում չեն ուզում միավորվել Մանկավարժականի հետ
    Կառավարությունը որոշել է Ֆիզկուլտ ինստիտուտն ու Բրյուսովի անվան պետական համալսարանը միավորել Մանկավարժական համալսարանի հետ: Այսօր հայտնել է Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը: Բուհի ուսանողներն ու դասախոսները դասադուլ են սկսել, կառավարությունից պահանջում են հրաժարվել նման որոշում կայացնելու մտքից: Ռեկտորն ասել է, որ կառավարությունը որոշման նախագիծ է կազմել՝ առանց բուհի համաձայնությունն ստանալու:
    23:22
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գառնիի բաժանմունքի ծառայողները զենք-զինամթերք են հայտնաբերել ավտոմեքենայում
    ՀՀ ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները հոկտեմբերի 8-ին, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացել, որ Ողջաբերդ գյուղի վարչական տարածքում՝ սարամիջյան հատվածում, կրակոցներ են հնչում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նշված վայր մեկնած ոստիկաններին 24-ամյա երիտասարդը հայտնել է, որ ինքն է կրակել, իսկ զենքերն ու փամփուշտներն ընկերոջ «Տոյոտա»-ի բեռնախցիկում են: «Առինջ գյուղի 24-ամյա բնակիչը և մեքենայատերը՝ Արագած գյուղի 33-ամյա բնակիչը, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժին: Բաժնում 24-ամյա առինջեցին հայտնել է, որ ավտոմեքենայում առկա զենքերից չորսն իրենն է, ունի համապատասխան թույլտվություն, իսկ փամփուշտները բերել է 2020 թ. Արցախյան պատերազմին մասնակցելու ժամանակ: Նա նաև հայտնել է, որ զենքերից մեկը 33-ամյա ընկերոջն է»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ նախաձեռնվել է քրեական վարույթ: ««Տոյոտայի» խուզարկությամբ հայտնաբերվել են «ՎԵՊՐ» տեսակի 5,45 մմ տրամաչափի որսորդական ակոսափող չորս հրացան, «AKC 366 Lancaster-03,366 TKM» տեսակի որսորդական ողորկափող մեկ հրացան, Ֆ-1 տիպի մեկ նռնակ՝ պայթուցիչով, պահունակներ, դանակներ, նշանոցներ, խլացուցիչներ և տարբեր տրամաչափի մի քանի հարյուր փամփուշտ»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Նշվում է, որ հայտնաբերվածն առգրավվել է: Քրեական վարույթը շարունակվում է:
    23:20
    12.10.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ռուսաստանը «նավթային դաշնակիցներ» է գտնում. ԱՄՆ-ը «վերագնահատում է» հարաբերությունները Ս. Արաբիայի հետ
    Ռուսաստանը նավթային գործարքներ է կնքում Միացյալ Նահանգների դաշնակիցների հետ: Օրական արդյունահանվող նավթի ծավալները կրճատելու ՕՊԵԿ պլյուս-ի որոշումից հետո Վաշինգտոնը կորցնում է Մոսկվայի վրա էներգետիկ ճնշում գործադրելու վերջին հնարավորությունը: Դրան զուգահեռ՝ Արաբական թերակղզու երկրները այս օրերին Ռուսաստանում և հետխորհրդային Ղազախստանում հանդիպումներ են անցկացնում:
    23:19
    12.10.22
    Ավելին