Լրահոս
2022-10-20
-
ԻրավականԴատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները կասեցվել ենԲԴԽ որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները կասեցվել են մինչև քրեական վարույթի ավարտը:Ավելին14:2520.10.22 -
ՔաղաքականԱդրբեջանը դեռևս խոչընդոտում է հայկական կողմին որոշ տեղանքներից զինծառայողների մարմինները հանելու հարցում. ՄԻՊ«Ուշադրություն դարձրեք, տարբեր օրերին այդ թվերը կարող են փոխվել: Օրինակ՝ ամսի 16-ի դրությամբ միայն մեր գրասենյակ հարազատների, ընտանիքների կողմից ունեինք 40-ից ավելի դիմում, պնդում էին՝ իրենց հարազատն անհետ կորած է: Այդ ընթացքում մոտ 130 մարմին էր փոխանցվել, նույնականացման գործընթացում այս թվերը փոփոխվեցին»,-այս մասին ասել է ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:Ավելին14:2020.10.22 -
ՄիջազգայինՆԱՏՕ-ի գրեթե բոլոր երկրները համաձայնեցրել են ընդլայնումը. ՍտոլտենբերգՆԱՏՕ-ի՝ գործնականում բոլոր երկրները վավերացրել են դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության շուրջ արձանագրությունները, հայտնել Է գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ հանդես գալով Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:Ավելին14:1020.10.22 -
ՔաղաքականՖրանսիան զենք կուղարկի՞ Հայաստան և կպատժի՞ Ադրբեջանին. Վալերի Բուայեի հարցերը՝ ԱԳ նախարարին«Ինչպե՞ս վստահել Եվրոպային, որը մի կողմից իր առաքելությունն է ուղարկում, իսկ մյուս կողմից ամրապնդում է գործընկերությունը Ադրբեջանի հետ՝ հատկապես էներգետիկայի ոլորտում»,- Ֆրանսիայի արտգործնախարարին հարցրել է հայամետ սենատոր Վալերի Բուայեն: Նա հետաքրքրվել է նաև, թե արդյոք Փարիզը մտադիր է ռազմական աջակցություն տալ Հայաստանին և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ:Ավելին14:0520.10.22 -
ԻրավականԱրման Ասլանյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալՎարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արման Ասլանյանին ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ նշանակելու մասին:Ավելին14:0020.10.22 -
ՔաղաքականԵԱՀԿ-ն փորձագետներ կուղարկի՝ գնահատելու Հայաստանի սահմանամերձ շրջաններում իրավիճակըՀայաստանի սահմանամերձ շրջաններում իրավիճակը գնահատելու համար ԵԱՀԿ-ն փորձագետների թիմ կուղարկի: Փորձագետները ժամանում են վաղը:Ավելին13:5420.10.22 -
ՄիջազգայինԱՄՆ-ը պատրաստ Է պատժամիջոցներով կանխել ՌԴ-ին «վտանգավոր սպառազինությունների» հանձնումըԱՄՆ-ը պատրաստ Է պատժամիջոցներ սահմանել, որպեսզի կանխի Ռուսաստանին իրանական անօդաչուների հանձնումը, որոնք իբր օգտագործվում են Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Ավելին13:5020.10.22 -
ՔաղաքականԻրանի արտաքին գործերի նախարարը կժամանի ՀայաստանԱյսօր՝ հոկտեմբերի 20-ին, պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:Ավելին13:4420.10.22 -
ՀասարակականՃՏՊ Երևանի Խորենացի փողոցումՀոկտեմբերի 20-ին՝ ժամը 02:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացի փողոցի թիվ 168 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է. առկա է վառելիքի արտահոսք:Ավելին13:4220.10.22 -
ՔաղաքականԻրանական ԱԹՍ-ներ գնելու հայտ է ստացել Թեհրանը՝ ԵրևանիցՀայաստանը պաշտոնական հայտ է ներկայացրել իրանական արտադրության մարտական անօդաչու սարքեր գնելու համար։ Տեղեկությունը տարածել են իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով Իրանի գերագույն առաջնորդի գլխավոր ռազմական օգնական գեներալ-մայոր ՅահՅա Ռահիմ Սաֆավիին: Նա ասել է, որ իրանական ԱԹՍ-ներ գնելու համար պաշտոնական հայտ է ներկայացրել 22 երկիր՝ այդ թվում Հայաստանը, Տաջիկստանը, Սերբիան, Ալժիրը, Վենեսուելան և այլ երկրներ։Ավելին13:3520.10.22 -
ՔաղաքականԱՄՆ-ի նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորումն է. պետքարտուղարությունՀարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղություն հաստատելն այն է, ինչը շարունակում են առաջ տանել ԱՄՆ պետքարտուղարը, դեսպան Ռիքերը և պետքարտուղարության այլ պաշտոնյաներ՝ քննարկելով այդ հարցը։ Այս մասրին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը:Ավելին13:2620.10.22 -
ՄիջազգայինԷրդողանը մեկնել է ԱդրբեջանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Ադրբեջան, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:Ավելին13:1820.10.22 -
ՄիջազգայինԻրանի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան. ՀՀ ԱԳՆ-ն չի մեկնաբանում տեղեկությունըՀայաստանի ու Ադրբեջանի սահմանների մոտ իրանական բանակի զորավարժությունների ֆոնին՝ ոչ պաշտոնական տեղեկություն կա, որ այսօր պետք է Երևան ժամանի Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլահիանը: Մեր արտգործնախարարությունը պաշտոնապես դեռ չի մեկնաբանում այս լուրը:Ավելին13:0920.10.22 -
ՀասարակականՄի շարք համայնքների գազամատակարարումը կդադարեցվի«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Զարթոնք, Արտաշար, Եղեգնուտ, Արազափ, Վարդանաշեն, Երասխահուն և Մարգարա գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:Ավելին13:0020.10.22 -
ԱրցախՆոյեմբերի սկզբին կստանձնեմ Արցախի պետական նախարարի պաշտոնը. Ռուբեն ՎարդանյանՀայաստանի և Արցախի շուրջ ծավալվող քաղաքական զարգացումները, Արցախի խնդրի լուծման շուրջ սրվող իրավիճակը, որից, առանց չափազանցության, կախված են և՛ Հայաստանի, և՛ Հայկական աշխարհի ճակատագրերը, ինձ չափազանց մտահոգում են: Այդ մասին ասված է հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանի Ֆեյսբուքի էջում:Ավելին12:5320.10.22 -
ՀասարակականԹբիլիսիում հայերեն արձանագրություններով տապանաքարեր են հայտնաբերվելՎրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության տարածքում (Թբիլիսիի թիվ 104 հայալեզու դպրոցի բակին հարակից) ընթացող վերականգնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է երկու տապանաքար:Ավելին12:4520.10.22 -
ՔաղաքականՀՀ նախագահն ու Պլովդիվի քաղաքապետը քննարկել են տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցերԲուլղարիայի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 19-ին Սոֆիայից մեկնել է հայաշատ Պլովդիվ քաղաք, որտեղ հանդիպում է ունեցել Պլովդիվի քաղաքապետ Զդրավկո Դիմիտրովի հետ։Ավելին12:3720.10.22 -
ԻրավականԷրիկ Ալեքսանյանի փաստաբանը դիմել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահինԷրիկ Ալեքսանյանի փաստաբան Զորայր Հարությունյանը գրել է.Ավելին12:3320.10.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Հայաստանն իրանական ԱԹՍ-ներ է գնում. Իրանի ԱԳ նախարարը ժամանում է Երևան | 20.10.2022Հայլուր 12:30 Հայաստանն իրանական ԱԹՍ-ներ է գնում. Իրանի ԱԳ նախարարը ժամանում է Երևան | 20.10.2022Ավելին12:3020.10.22 -
ԱրցախԱդրբեջանն այս գիշեր մեծացրել է հրադադարի խախտման տրամաչափը հայկական զինված ուժերի նկատմամբ. ԲեգլարյանԱդրբեջանն այս գիշեր մեծացրել է հրադադարի խախտման տրամաչափը հայկական զինված ուժերի նկատմամբ՝ օգտագործելով նաև ականանետեր։ Այդ մասին թվիթերյան միկրոբլոգում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։Ավելին12:2020.10.22