Լրահոս
2022-10-23
-
ԱռողջապահականԹերապևտը նախազգուշացրել է վտանգավոր սննդակարգերի մասինՍննդային սահմանափակումները կարող են ոչ թե առողջությանը օգտակար լինել, այլ վնասել: Այս մասին «ՊՐԱՅՄ» գործակալության հետ զրույցում զգուշացրել է բժիշկ-թերապևտ Օլգա Ալեքսանդրովան։ Ալեքսանդրովայի խոսքով՝ հայտնի սննդակարգերը, որոնք սահմանափակում են որոշակի մթերքների օգտագործումը, կարող են մեծ վնաս հասցնել օրգանների աշխատանքին։ Կետոդիետան մեծացնում է բոլոր հիվանդություններից մահվան վտանգը՝ սննդակարգում ածխաջրերի համամասնության անբնական նվազման պատճառով: «Բացի այդ, եթե մարդն ունի ածխաջրային փոխանակության խանգարում, ապա կետոդիետան կարող է հանգեցնել կետոացիդոզի: Այս վտանգավոր վիճակը կարող է նույնիսկ մահացու ելք ունենալ, եթե ժամանակին օգնություն չցուցաբերվի»,- ընդգծեց մասնագետը։ Հում սննդի դիետան իր հերթին կնվազեցնի օրգանիզմում խոլեստերինի մակարդակը, որն անհրաժեշտ է սեռական հորմոնների արտադրության համար. սա հատկապես վտանգավոր է կանանց համար: «Խմելու դիետան նույնպես մշտական հոգնածություն է առաջացնում, քանի որ հեղուկը, նույնիսկ ներառյալ խյուսը և շիլան, ի վիճակի չէ մարդուն տալ բավարար էներգիա, մակրո և միկրոէլեմենտներ»,- եզրափակել է Ալեքսանդրովան:Ավելին20:1523.10.22 -
ՀասարակականՀրապարակվել է վերջին պատերազմում զոհված զինծառայողների անուն-ազգանունները. ցանկԼրագրող Հրանտ Սարաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր մեր անմահացած տղերքի ու չորս հերոս քույրերի քառասունքը լրացավ… 40 օր անց այդպես էլ պաշտոնապես չհայտարարվեց նրանց անուն-ազգանունները, նույնիսկ թիվը չհստակեցվեց… Մի շարք ֆեյսբուքյան ընկերներիս հետ ձեռնամուխ եղանք ինքներս կազմելու եւ հրապարակելու սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո զոհված մեր հերոսների ցուցակն՝ անուն առ անուն, որովհետեւ մենք պարտավո՛ր ենք իմանալ մեր հերսներին ոչ թե թվաքանակով, այլ՝ անուն առ անուն: Առ այս պահը մեզ հաջողվել է 208 մեր հերոսների անուն-ազգանունները, որոշների նաեւ հայրանուններն ու ծննդյան տարեթվերը պարզել… Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Nairi Hokhikyanին՝ այս գործում իր անչափ մեծ աջակցության համար, նաեւ Արմինե Դովլաթբեկյանին, Անի Կարապետյանին, Հասմիկ Հակոբյանին ու էլի շատ շատերին եւ հատկապես մեր հերոսների ծնողներին, ընտանիքի անդամներին եւ հարազատներին, ովքեր օգնեցին ճշտել, համալրել, ուղղել տվյալները: Խունկ ու աղոթք, մեր անմահներին…. 1. Աբրահամյան Վալոդյա 2. Աբրահամյան Արմեն 3. Ալիխանյան Ավետիք Արտակի 2002թ. 4. Ապետյան Անուշ Աշոտի 5. Ասլամազյան Արմեն 1978թ. 6. Ասլանյան Լեւոն Սերյոժայի 7. Առաքելյան Արայիկ 8. Առաքելյան Արսեն Արտյոմի 9. Այվազյան Մհեր Արայիկի 10. Ավագյան Մխիթար Լյովայի 11. Ավետիսյան Մարտին Հայկի 12. Ավետիսյան Կարեն Արտյոմի 2003թ. 13. Արշակյան Սարգիս Վարդգեսի 14. Արշակունի Վաղարշակ Վազգենի 1958թ. 15. Ասատրյան Միհրան Արթուրի 16. Ասատրյան Գոռ Վարդանի (լեյտենանտ) 1999թ. 17. Ասատրյան Սաշա Արթուրի 2002 թ. 18. Բաբիկյան Տիգրան Համլետի 19. Բալաբեկյան Հակոբ Կարապետի 20. Բարսեղյան Էրիկ 21. Բարեյան Քաջիկ 22. Բաբասյան Նորայր 23. Բեգլարյան Հարություն Թելմանի (լեյտենանտ) 2000թ. 24. Բեգիջանյան Գեւորգ 25. Բեկչյան Ավետիք 26. Բեջանյան Սարմեն Արկադիի 27. Բելյաեւ Ալեքսանդր Տիգրանի 2004թ. 28. Գաբրիելյան Սահակ 29. Գասպարյան Գնել Գեւորգի 1987թ. 30. Գասպարյան Կարեն 31. Գասպարյան Հայկ 32. Գասպարյան Շահեն 33. Գասպարյան Իրինա Կառլենի 34. Գասպարյան Արմեն 35. Գալստյան Նարեկ 36. Գեղամյան Գեղամ (մայոր) 37. Գեղամյան Էրիկ (լեյտենատ) 38. Գիշյան Դավիթ Բարսեղի 39. Գրիգորյան Սուսաննա Մարգարի 1965թ. 40. Գրիգորյան Ազատ Աշոտի 41. Գրիգորյան Արթուր Վարդանի 42. Գրիգորյան Գրիգոր Համլետի 43. Գրիգորյան Ռոման Ռոլանդի 1985թ. 44. Գրիգորյան Արման Արսենի 45. Գրիգորյան Խաչիկ Արմենի 46. Գրիգորյան Վարդան Արթուրի 47. Գրիգորյան Սերոբ 48. Գրիգորյան Սերյոժա Սամվելի 49. Գրեյան Կարեն Աբրահամի 50. Գեւորգյան Ռոբերտ Արմենի 51. Գեւորգյան Գոռ Գեւորգի 52. Գեւորգյան Մաքսիմ Արթուրի 2003թ. 53. Գեւորգյան Գրիգոր Հակոբի 54. Եղիազարյան Հովհաննես Կարենի 55. Եղիազարյան Հրանտ Նորայրի 1989թ. 56. Եպիսկոպոսյան Լավրենտի Հակոբի 2003թ 57. Եղոյան Սարիբեկ Գուրգենի 1990թ. (մայոր) 58. Զաքարյան Արման 59. Զաքարյան Գուրգեն Խաչիկի 60. Զաքարյան Գագիկ Սամվելի 61. Զարգարյան Վազգեն Արմենի 62. Զոհրաբյան Ազատ Թովմասի 63. Էյլենջյան Հակոբ Եղիայի 64. Էդիլյան Արայիկ Արարատի 65. Թամոյան Սիաբանդ 66. Թադեւոսյան Գարիկ Գագիկի 67. Թովմասյան Ռուսլան 68. Թովմասյան Հայկ 69. Թորոսյան Արթուր 70. Իշխանյան Արմեն 71. Լոփոյան Արթուր Գարեգինի 72. Խաչատրյան Մանվել Միքայելի 1975թ. 73. Խաչատրյան Արթուր 74. Խաչատրյան Մայիս Վազգենի 75. Խաչատրյան Հայկ Մասիսի 2000թ. 76. Խանոյան Սարգիս Մեսրոպի 2003թ. 77. Ծատուրյան Արման Վարդանի 2003թ. 78. Ծատուրյան Արարատ Կոլյայի 79. Կարախանյան Բորիս Սերգեյի 80. Կարախանյան Գրիգոր 81. Կարապետյան Կարեն Գնելի 82. Կարապետյան Արմեն Կարապետի 83. Կարապետան Վահե Ստեփանի 84. Կարապետյան Կարեն 85. Կեւորկով Վարդան 86. Կիրակոսյան Սուրեն 87. Կիրակոսյան Արամ 88. Կիրակոսյան Ադամ Կարոյի 89. Կիրակոսյան Գրիգորի Վարդանի 90. Կիրակոսյան Միսակ Վաղինակի 2003թ. 91. Կոստանդյան Սամսոն 92. Կոստանյան Ֆելիքս 2003թ. 93. Հարությունյան Սերոբ Արմենի 1998թ. 94. Հարությունյան Գառնիկ Բագրատի 95. Հարությունյան Գագիկ Սամվելի 96. Հարությունյան Հենրիկ 97. Հարությունյան Արմեն Հակոբի 1998թ. 98. Հարությունյան Վեմիր 99. Հարությունյան Էդուարդ 100. Հարությունյան Աղասի Արծրունի 101. Համբարձումյան Գոռ Վարդանի 102. Համբարձումյան Աշոտ Երեմի 103. Հակոբյան Արմեն Արարատի 104. Հակոբյան Նարեկ Մխիթարի 1994թ. 105. Հակոբյան Հայկ Համլետի 2002թ. 106. Հակոբյան Հայկ Արտավազդի 107. Հակոբյան Կարեն Հրահատի 108. Հակոբյան Հրանտ Վրեժի 1974թ. 109. Հայրապետյան Նարեկ 110. Հայրապետյան Ռոբերտ Արմենի 111. Հայրապետյան Գեւորգ Դավիթի 112. Հակոբյան Ադամ 113. Հակոբյան Վահան Մեխակի 1993թ. 114. Հովհաննիսյան Հայկ 115. Հովհաննիսյան Զոհրաբ 116. Հովսեփյան Սերժ Սամվելի 2003թ. 117. Հովհաննիսյան Արորիկ Ստեփանի 1989թ. (լեյտենանտ) 118. Հովհաննիսյան Էդվարդ Հայկի 119. Հովհաննիսյան Արա Ռուդիկի 1997թ. 120. Հովակիմյան Տիգրան 121. Հունանով Յուրի Էդուարդի 122. Ղազարյան Սպարտակ 123. Ղազարյան Թաթուլ Լավրենտի 124. Ղազարյան Արմեն Հրաչի 125. Ղազարյան Արմեն Միքայելի 126. Ղուլարյան Արամ Վազգենի 127. Ղուլարյան Արամ Վազգենի 128. Մարգարյան Սասուն Ազատի 129. Մարգարյան Արթուր Գվիդոնի 2002թ. 130. Մարգարյան Նահապետ 131. Մարգարյան Շավարշ 132. Մարգարյան Զորիկ 133. Մալաքյան Արեն 134. Մասումյան Վախթանգ 135. Մանուկյան Սարգիս Գեւորգի 136. Մարտիրոսյան Մխիթար Մանվելի 137. Մարտիրոսյան Եգոր Միքայելի 1980թ. 138. Մկրտչյան Միքայել Էռնեստի 2003թ. 139. Մկրտչյան Միքայել Էրիկի 140. Մկրտչյան Փարսադան Երջանիկի 1969թ. 141. Մնացականյան Արամ Էդիկի 142. Միսկարյան Աշոտ Սամվելի 143. Մինասյան Խաչիկ 144. Մինասյան Արտյոմ Արմենի 145. Միքայելյան Մանուկ Արմենի (լեյտենանտ) 2000թ. 146. Միքայելյան Արմեն Լեւոնի 147. Մելքոնյան Ալիսա Սուրենի 148. Մելքոնյան Լեւոն Ժիրայրի 149. Մխիթարյան Արման Ջանիկի 150. Մխեյան Արմեն 151. Մոսինյան Կարեն 152. Մոսինյան Արմեն Ռաֆիկի 1969թ. 153. Մուսայելյան Տիգրան Սանասարի 154. Մուրադյան Հայկ 155. Մուրադյան Աշոտ Մհերի 1971թ. 156. Նատոյան Լավրենտի 157. Նավասարդյան Լեւոն 158. Ներսիսյան Դավիթ Արմենի 159. Ներսիսյան Գեւորգ 160. Ներսիսյան Արայիկ Նորայրի 161. Ներսիսյան Ազատ Արկադիի 162. Չաթոյան Արման Նադրի 163. Պարունակյան Արտյոմ 164. Պետրոսյան Սոկրատ 165. Պետրոսյան Նորիկ Արամի 166. Պետրոսյան Արամ Կամսարի 2003թ. 167. Պետրոսյան Նշան Լենդրուշի 2003թ. 168. Պետրոսյան Արեն Հուսիկի 169. Պողոսյան Միքայել Գարիկի 170. Պողոսյան Ռուբեն Աղաբեկի 2003թ. 171. Սաֆարյան Հենրիկ Արայի 2003թ. 172. Սայադյան Կարեն 173. Սարգսյան Էդմոն 166. Պետրոսյան Արամ Կամs2a003թ. 175. Սարգսյան Սարգիս Կարենի 2002թ. 176. Սարգսյան Գագիկ 177. Սարգսյան Հրաչ 2003թ. 178. Սարգսյան Վալերի Սամվելի 1978թ. 179. Սարգսյան Վահագն Արմենի 180. Սարգսյան Արսեն 181. Սարգսյան Կարեն Համլետի 182. Սարիբեկյան Տարոն 183. Սարմոսյան Վաղարշակ Էդուարդի 184. Սահարյան Սամվել Անդրանիկի 2002թ. 185. Սահակյան Նարեկ Հովհաննեսի 2003թ. 186. Սահակյան Լյովա Օնիկի 187. Սահակյան Արմեն Դավիթի 188. Ստեփանյան Սերյոժա Դավիթի 189. Ստեփանյան Նարեկ Հարությունի 2003 թ. 190. Ստեփանյան Արգիշտի 191. Ստեփանյան Հակոբ Պետիկի 1970թ. 192. Ստամբոլցյան Գեւորգ Սմբատի 193. Սիանոսյան Էդուարդ Արմենի 194. Սիմոնյան Տարոն Խաչատուրի (կապիտան) 195. Սիրեկանյան Շահեն 196. Վարդանյան Գոռ Ռոբերտի 197. Վարդանյան Լեւոն 198. Վարդանյան Արսեն 199. Վարդանյան Անդրանիկ 200. Վարդանյան Կորյուն Վազգենի 201. Վարդանյան Վարազդատ 1995թ. 202. Վարդանյան Հովհաննես Հրաչյայի 2003թ. 203. Տեր-Առաքելյան Տիգրան Անդրանիկի 204. Տոնոյան Վաչիկ Ավետի 205. Քարամյան Արմեն 206. Քարամյան Շալիկո Ներսիկի 2003թ. 207. Քերոբյան Պարույր 1979թ. 208. Օհանյան Գուգարք Արմանի 2002 թ.»։ 3Ավելին19:4523.10.22 -
ՀասարակականՏավուշի փոխմարզպետը ծառայողական ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել երիտասարդ հետիոտնինԱյսօր՝ հոկտեմբերի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16․40-ի սահմաններում 41-ամյա Նարեկ Ղուշչյանը Nissan մակնիշի 550 LL 60 համարանիշի ավտոմեքենայով Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել 20-25 տարեկան մի տղայի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին և իր ավտոմեքենայով տեղափոխել Իզմիրլյան բժշկական կենտրոն։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով, Նարեկ Ղուշչյանը Տավուշի փոխմարզպետն է, իսկ ավտոմեքենայի համարանիշներն էլ հաշվառված են Տավուշի մարզպետարանի հաշվեկշռում․ այն սպասարկում է փոխմարզպետին:Ավելին19:3023.10.22 -
ԻրավականՏեսախցիկն արձանագրել է՝ Արարատի մարզում ինչպես է ՎԱԶ 21120-ը վրաերթի ենթարկում հետիոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հիվանդանոցում մահացել է հոկտեմբերի 21-ին Երևան-Երասխ ավտոճանապարհի 30 կմ հատվածում վրաերթի ենթարկված Արարատի մարզի բնակիչ՝ 39-ամյա Նորայր Մ-ն։ SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, որն արձանագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է հետիոտնը չթույլատրված հատվածով անցնում հանդիպակաց երթևեկելի գոտի, իսկ Արարատի մարզի բնակիչ՝ 37-ամյա Սեդրակ Գ.-ն ՎԱԶ 21120 մակնիշի ավտոմեքենայով հանդիպակաց երթևեկելի գոտում վրաերթի է ենթարկում հետիոտնին։ Ինչպես ավելի տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 21-ին վրաերթ էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 37-ամյա Սեդրակ Գ․-ն իր վարած VAZ 21120 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 30 կմ հատվածում, հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթանալիս, վրաերթի էր ենթարկել Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Նորայր Մ․-ին։ Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն։Ավելին19:1523.10.22 -
Սպորտ«Բարսելոնան» հրաժեշտ կտա 4 ավագներինԻսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը որոշել են հաջորդ ամռանը հրաժեշտ տալ թիմի վետերաններ, իսպանացի խաղացողներ, թիմի ավագներ Սերխիո Բուսկետսին, Ժերար Պիկեին, Սերխի Ռոբերտոյին եւ Ժորդի Ալբային, հաղորդում է ESPN-ը։ Բուսկետսի եւ Ռոբերտոյի պայմանագրերն ավարտվում են հաջորդ ամռանը եւ չեն երկարաձգվի։ Սերխիո Ռոբերտոն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի հյուսիսամերիկյան ՄԼՍ։ Պիկեն ու Ալբան դեռ երկու տարվա պայմանագրեր ունեն, սակայն դուրս են մնացել հիմնական կազմից եւ ստանում են բարձր աշխատավարձ։ Նրանց տրանսֆերները կհանվեն վաճառքի։ Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Բարսելոնան» հոկտեմբերի 23-ին կընդունի Բիլբաոյի «Աթլետիկին»։Ավելին19:0023.10.22 -
ՍպորտԲռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանի հաջորդ նպատակն Օլիմպիական խաղերն ենԲռնցքամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն Անի Հովսեփյանը Ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ խոսել է չեմպիոնական զգացողություններից, անցած ճանապարհից և նպատակներից: «Նախապատրաստական շատ լավ փուլ էի անցել, անցկացրել էիք երեք ուսումնամարզական հավաք։ Այս տարվա աշխարհի առաջնությունից հետո շատ դասեր եմ քաղել` ձեռքիցս բաց թողնելով այդ մեդալը ու աշխարհի առաջնությունում հավատս էլ ավելի մեծացավ, որ կարող էի էլ ավելին անել, քան արեցի, իսկ այստեղ արդեն վերադարձրեցի այն ամենը, ինչը կորցրել էի նախորդ մրցաշարում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է նա: Հովսեփյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել մարզչական շտաբին: «Իհարկե իռլանդացի բռնցքամարտիկը ուղղակի նվեր չէր ու բավականին բարդ մրցակից էր, բայց կավելացնեմ այն, որ ռինգում իմ ցանկությունը ավելի մեծ էր հաղթելու ու պայքարելու, որովհետև ես շատ-շատ երկար էի սպասել այս պահին ու այս մեդալին: Եվրոպայի առաջնությունը արդեն պատմություն է։ Պետք է էլ ավելի լավ պատրաստվել ու զարգացնել այն հաջողությունը, որը ես ունեմ հիմա, ու հիմնականում իմ պլանները ու նպատակները կապված են Փարիզ 2024-ի հետ ու ես հուսով եմ, որ կլինեմ Օլիմպիական հավաքականում ու ինչու ոչ, նաև գլխավոր հավակնորդներից մեկը Օլիմպիական խաղերում»,- ընդգծել է նա: Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 70 կգ քաշայինների եզրափակչում հայ մարզուհի Անի Հովսեփյանը 4:1 հաշվով առավելության է հասել Իռլանդիայի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնդի նկատմամբ և արժանացել չեմպիոնի կոչմանը։Ավելին18:4523.10.22 -
ՔաղաքականԻնքնիշխանությունից հրաժարվելը կպատժվի 12-15 տարի ազատազրկմամբՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Քրեական օրենսգրքի 421 հոդվածում (Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները) փոփոխությունների նախագիծ է ներկայացրել: Այն հրապարակվել է e-draft.am-ում։ Այս մասին գրում է armeniasputnik.am-ը: Մասնավորապես առաջարկվում է վերնագրում «խախտելուն» բառից հետո լրացնել «կամ ինքնիշխանությունից հրաժարվելուն» բառերով և 2-րդ մասով լրացնել հետևյալ բովանդակությամբ. «Ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը՝ պատժվում է ազատազրկմամբ` 12–ից 15 տարի ժամկետով»։ Նախագիծը կքննարկվի մինչև նոյեմբերի 6–ը։Ավելին18:3023.10.22 -
Շոու բիզնեսՍևազգեստ Մոնիկա Բելուչին՝ Լիոնում «Լյումիեր եղբայրներ» միջազգային կինոփառատոնին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՀայտնի կինոդերասանուհի Մոնիկա Բելուչին գտնվում է Լիոնում, որտեղ նրան լուսանկարել են պապարացիները: Ինչպես գրում է Daily Mail-ը, ֆիքսված կադրերում 58-ամյա Բելուչին ամբողջովին սևազգեստ է. նա կրում է երկարաճիտ կոշիկներ, զգեստ և արևապաշտպան ակնոց: Աստղին լուսանկարել են 14-րդ «Լյումիեր եղբայրներ» միջազգային կինոփառատոնին՝ մրցանակակիր ռեժիսոր Թիմ Բըրթոնի, ինչպես նաև դերասան Վինսենթ Պերեսի հետ: Effortless: Monica Bellucci's looked chic in an all black ensemble for another day of the 14th Lumiere Film Festival in Lyon on SaturdayChic: The Italian actress, 58, stood beside Lumiere Award winner Tim Burton on Saturday afternoon before they headed in to watch the re-production of 'Silent Documentary Film'All black: Wearing a black v-neck wrap midi-length dress and Christian Louboutin red-bottomed black suede heeled boots, Monica looked elegant and stylish walking into the eventSupport:Weekend in Lyon: She looked gorgeous as she posed with Tim Burton (left) and Vincent Perez and joked around with Vincent MacaigneIndustry colleagues: Vincent Macaigne (left), Vincent Perez, Monica Bellucci and Tim Burton posed for snaps before heading in for the re-production of Lumiere's 1895 filmOozing glamour: Her brunette tresses were kept bouncy and the frontal fringe framing her face perfectlyԱվելին18:1523.10.22 -
ՄիջազգայինՌիշի Սունակը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում առաջադրվելու մասինՄեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին կանցլեր Ռիշի Սունակը պայքարի մեջ է մտել Պահպանողական կուսակցության առաջնորդի և Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար՝ Լիզ Թրասսին փոխարինելու համար։ Այս մասին 42-ամյա քաղաքական գործիչը հայտնել է կիրակի Twitter-ում,փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մեծ Բրիտանիան մեծ երկիր է, բայց մենք խորը տնտեսական ճգնաժամի մեջ ենք, այդ իսկ պատճառով ես հավակնում եմ Պահպանողական կուսակցության ղեկավարի և ձեր ապագա վարչապետի պաշտոնին։ Ես ուզում եմ մեր տնտեսության խնդիրներ լուծել, միավորել մեր կուսակցությունը և ծառայել մեր երկրին»,- գրել է Սունակը։ Նախընտրական քարոզարշավում նրա մրցակիցները պետք է լինեն բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի ղեկավար Պենի Մորդոնտը և, ինչպես և սպասվում էր, նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Խորհրդարանական քվեարկության հաջորդ փուլ դուրս գալու համար թեկնածուին անհրաժեշտ է խմբակցության գործընկերների 100-ից ավելի ձայներ հավաքել, որոնց ընդհանուր թիվը 357 է։ Sky News-ի փոխանցմամբ՝ Սունակը առայժմ միակ թեկնածուն է, ով հաղթահարել է արգելքը։ Իր հերթին Ջոնսոնին, ով դեռ հայտարարություններ չի արել իր մտադրությունների մասին, հրապարակայնորեն աջակցել են թորի 57 պատգամավորներ։ Մորդոնտը ստացել է պահպանողական խմբակցության 23 անդամների աջակցությունը։Ավելին18:0523.10.22 -
ՀասարակականՋոն Լենոնի վերջին նամակը վաճառվել է 64000 դոլարովԱշխարհահռչակ բրիտանացի երաժիշտ, Beatles-ի նախկին անդամ Ջոն Լենոնի վերջին նամակը, որը գրվել է նրա մահից մի քանի ժամ առաջ, վաճառվել է 64 հազար դոլարով, հայտնում է TMZ-ը։ Հրատարակության համաձայն՝ սպասվում էր, որ նամակի արժեքը կկազմի 30-ից 50 հազար դոլար, սակայն աճուրդի վերջին օրը դիմողների թիվն ավելացել է, ինչը հանգեցրել է գնի բարձրացման։ Ըստ հրապարակման՝ գնորդը նախընտրել է անանուն մնալ։ Նշվում է, որ Լենոնը նամակի վրա ստորագրություն է թողել՝ նախքան այն ուղարկելը իր հաշվապահ Բարրի Նիկոլսին։ Այս նամակում երաժիշտը նշել է երեք վստահված անձանց անունները, որոնք պետք է քվեարկեին իր անունից Beatles կորպորացիայի տարեկան ժողովում, որը պետք է կայանար ինը օր անց Լոնդոնում։ Մի քանի ժամ անց Լենոնը մահացու վիրավորվել է Նյու Յորքում։ 1980 թվականի դեկտեմբերի 8-ին երաժիշտի մեջքին հինգ անգամ կրակել էին, երբ նա և իր կինը՝ Յոկո Օնոն վերադառնում էին Նյու Յորքի Hit Factory ձայնագրման ստուդիայից։ 25 րոպե անց բժիշկներն արձանագրել են, որ Լենոնը մահացել է արյան կորստից։ Մարդասպան Մարկ Չեփմենը չի փորձել փախչել հանցագործության վայրից, ոստիկանները նրան հայտնաբերել են այնտեղ՝ կարդալով Ջերոմ Սելինջերի «The Catcher in the Rye»-ն։ Նախքան ծրագրված սպանությունը նա մի քանի անգամ ինքնասպանության փորձ է կատարել և բուժվել է դեպրեսիայից։ Բացի այդ, Չեփմենը խոստովանել է, որ մահափորձ էր նախապատրաստում Էլիզաբեթ Թեյլորի և Ժակլին Քենեդի Օնասիսի դեմ,հաղորդում է ՌԻԱ Նովոստին։Ավելին17:5023.10.22 -
ՀասարակականՎթարային ջրանջատում՝ Արարատի մարզի Մասիս քաղաքում հոկտեմբերի 23/24-ին«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 23-ի ժամը 16։00-ից մինչև հոկտեմբերի 24-ի ժամը 16:00-ն կդադարեցվի Մասիս քաղաքի 2, Կայարան թաղամասերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին17:3523.10.22 -
Արտաքին քաղաքականությունՄարիո Դրագին լիազորությունները փոխանցել է Իտալիայի նոր վարչապետ Ջորջա ՄելոնիինԿիջի կառավարական պալատում կիրակի տեղի է ունեցել խորհրդանշական զանգակի փոխանցման ավանդական արարողությունը, որով կառավարության ղեկավարը սկսում է նախարարների խորհրդի նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, պաշտոնաթող Մարիո Դրագին «էստաֆետը» փոխանցել է նոր վարչապետին՝ սեպտեմբերի 25-ի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Իտալիայի եղբայրներ» կուսակցության առաջնորդ Ջորջա Մելոնիին: Արարողությունը հեռարձակվել է RaiNews հեռուստաալիքի եթերում ։ Կիրակի օրը տեղի է ունենում նաև նախարարների խորհրդի նոր կազմի առաջին նիստը, որում ընդգրկված են 24 նախարարներ, նրանցից 6-ը կին է։ Տեղացի դիտորդները նշում են, որ երկրում առաջին կին վարչապետի կառավարության համար դա քիչ է։ Ինչպես գրում է Corriere della Sera թերթը, Մելոնիի առաջին միջազգային հանդիպումը որպես վարչապետ կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որը կիրակի ժամանում է Հռոմ ։ Նոր վարչապետի և կառավարության պաշտոնն ստանձնելու ընթացակարգի վերջնական ավարտի համար մնացել է երկու պալատներում էլ վստահության հարցի քվեարկությունը, որը տեղի կունենա հաջորդ շաբաթվա սկզբին: Քվեարկությանը նախորդում է նոր վարչապետի ծրագրային ճառը։Կիջի կառավարական պալատում կիրակի տեղի է ունեցել խորհրդանշական զանգակի փոխանցման ավանդական արարողությունը, որով կառավարության ղեկավարը սկսում է նախարարների խորհրդի նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, պաշտոնաթող Մարիո Դրագին «էստաֆետը» փոխանցել է նոր վարչապետին՝ սեպտեմբերի 25-ի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Իտալիայի եղբայրներ» կուսակցության առաջնորդ Ջորջա Մելոնիին: Արարողությունը հեռարձակվել է RaiNews հեռուստաալիքի եթերում ։ Կիրակի օրը տեղի է ունենում նաև նախարարների խորհրդի նոր կազմի առաջին նիստը, որում ընդգրկված են 24 նախարարներ, նրանցից 6-ը կին է։ Տեղացի դիտորդները նշում են, որ երկրում առաջին կին վարչապետի կառավարության համար դա քիչ է։ Ինչպես գրում է Corriere della Sera թերթը, Մելոնիի առաջին միջազգային հանդիպումը որպես վարչապետ կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որը կիրակի ժամանում է Հռոմ ։ Նոր վարչապետի և կառավարության պաշտոնն ստանձնելու ընթացակարգի վերջնական ավարտի համար մնացել է երկու պալատներում էլ վստահության հարցի քվեարկությունը, որը տեղի կունենա հաջորդ շաբաթվա սկզբին: Քվեարկությանը նախորդում է նոր վարչապետի ծրագրային ճառը։Ավելին17:2023.10.22 -
ՍպորտԵվրոպայի նորընծա չեմպիոն Անի Հովսեփյանը պատմել է չեմպիոնական զգացողությունների մասինՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայից տեղեկացնում են Եվրոպայի նորընծա չեմպիոն Անի Հովսեփյանը ֆեդերացիայի մամաուլի ծառայությանը պատմել է չեմպիոնական զգացողությունների, անցած ճանապարհի և նպատակների մասին: «Նախապատրաստական շատ լավ փուլ էի անցել, անցկացրել էիք երեք ուսումնամարզական հավաք։ Այս տարվա աշխարհի առաջնությունից հետո շատ դասեր եմ քաղել` ձեռքիցս բաց թողնելով այդ մեդալը ու աշխարհի առաջնությունում հավատս էլ ավելի մեծացավ, որ կարող էի էլ ավելին անել քան արեցի, իսկ այստեղ արդեն վերադարձրեցի այն ամենը ինչը կորցրել էի նախորդ մրցաշարում: Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մարզչական շտաբին` ընկեր Մեհրաբյանին ու ընկեր Հակոբին` նախապատրաստական փուլը շատ լավ անցկացնելու ու ամենակարևորը մեզ հավատալու համար, նաև շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիային: Իհարկե իռլանդացի բռնցքամարտիկը ուղղակի նվեր չէր ու բավականին բարդ մրցակից էր, բայց կավելացնեմ այն, որ ռինգում իմ ցանկությունը ավելի մեծ էր հաղթելու ու պայքարելու, որովհետև ես շատ շատ երկար էի սպասել այս պահին ու այս մեդալին: Եվրոպայի առաջնությունը արդեն պատմություն է։ Պետք է էլ ավելի լավ պատրաստվել ու զարգացնել այն հաջողությունը,որը ես ունեմ հիմա ու հիմնականում իմ պլանները ու նպատակները կապված են Փարիզ 2024-ի հետ ու ես հուսով եմ,որ կլինեմ Օլիմպիական հավաքականում ու ինչու ոչ նաև գլխավոր հավակնորդներից մեկը Օլիմպիական խաղերում:Ավելին17:0523.10.22 -
Կրթություն և գիտությունԼեզվի կոմիտեի պարզաբանումը՝ «ամուրի» և «այրի» բառերի գործածության վերաբերյալԵրբեմն տարաձայնություններ են լինում՝ կապված «ամուրի» և «այրի» բառերի գործածության հետ: Լեզվի կոմիտեն պարզաբանում է տարածել․ «Հարցը տարօրինակ թվաց հավանաբար շատերին։ Ի՞նչ մի հարցնելու բան է։ Ո՞վ չգիտի․ ամուրին չամուսնացած տղամարդն է, այրին՝ ամուսնուն կորցրած կինը։ Հիշենք թեկուզ Վարդան Այգեկցու՝ դեռ դպրոցից ծանոթ «Այրի կին և որդի» առակը։ Բայց արի ու տես, որ մենք որքան էլ համոզված լինենք ասվածում և այս բառերը գործածենք այդ նշանակությամբ, այնուամենայնիվ․․․ Այնուամենայնիվ, դրանք բազմիմաստ են, իմաստներից մեկով՝ հոմանիշ, և ամուրի-ն նշանակում է նաև այրի, այրի-ն՝ ամուրի։ Զարմանալի՞ է։ Գուցե։ Սակայն այդպես է։ Համոզվելու համար թերթենք բառարանները։ Սկսենք գրաբարից և կարդանք, թե ի՛նչ է գրված Ռուբեն Ղազարյանի «Գրաբարի բառարանում» (Երևան, 2000)․ ԱՄՈՒՐԻ – Դեռևս չամուսնացած տղամարդ կամ կին, այրի մնացած (էջ 49)։ ԱՅՐԻ – 1․ Ամուսինը մեռած և այլևս չամուսնացած կին, որբևայրի։ 2․ Կնոջից զրկված և այլևս չամուսնացած տղամարդ (էջ 62)։ Նայենք Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կազմած «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանը» (Երևան, 1969)․ ԱՄՈՒՐԻ – 1․ Չափահաս տղամարդ կամ կին, որ ամուսնացած չէ։ 2․ Ամուրիին՝ չամուսնացածին վերաբերող՝ հատուկ (հատոր 1, էջ 61)։ ԱՅՐԻ – 1․ Ամուսինը մեռած, որբևայրի (մեծ մասամբ կանանց մասին) (հատոր 1, էջ 71)։ Այս բառերին գրեթե նույն բացատրությունն է տրված նաև Ստեփան Մալխասյանցի հայերեն բացատրական (Երևան, 1944) և Էդուարդ Աղայանի արդի հայերենի բացատրական (Երևան, 1976) բառարաններում։ Հարցը, տեսնում ենք, բնավ էլ տարօրինակ չէր, ինչպես թվաց առաջին հայացքից։ Անշուշտ, հարկ է ընդունել նաև, որ ներկայումս ամուրի-ն հիմնականում (եթե ոչ միշտ) գործածվում է «կին չունեցող տղամարդ», այրի-ն՝ «ամուսնուն կորցրած կին» իմաստով։ Թե ապագան ի՛նչ իմաստներ «կամրագրի» այս բառերին, դրանք կմնան հոմանիշներ, թե ամբողջովին կտարբերակվեն, ցույց կտա ժամանակը։Ավելին16:5023.10.22 -
ԱռողջապահականԴիետոլոգն անվանել է այն մթերքները, որոնք քնկոտություն են առաջացնումԴիետոլոգ Ելենա Սոլոմատինան անվանել է այն մթերքները, որոնք քնկոտություն են առաջացնում։ Այս մասին հայտնում է Մոսկվա 24-ը, փոխանցում է Lenta.ru -ն։ Նրա խոսքով՝ միս, քաղցրավենիք և մելատոնին պարունակող մթերքներ ուտելը կարող է հոգնածություն առաջացնել։ Նա ընդգծել է, որ կեռաս և քաղցր բալ ուտելուց հետո մարդը կարող է քնկոտանալ, քանի որ այդ հատապտուղները պարունակում են մելատոնին՝ քնի հորմոն։ Երկար ու դժվար մարսվող մթերքները նույնպես նվազեցնում են ուժը: «Մսի մեծ քանակությունը երկար ժամանակ է պահանջում մարսելու համար։ Դրա վրա մեծ էներգիա է ծախսվում, իհարկե, ուժերն անմիջապես հեռանում են»,- ասաց նա։ Բացի այդ, քաղցր մթերքները նույնպես հոգնածություն են առաջացնում։ Նրա խոսքով՝ սկզբում դրանք կառաջացնեն արյան գլյուկոզայի մակարդակի բարձրացում, բայց «հետո այն կիջնի, և մարդն իրեն կործանված ու հյուծված կզգա»։ Դիետոլոգը խորհուրդ տվեց քննություններից առաջ քաղցրավենիք չուտել. «Համալսարան հասնելուց առաջ կենսուրախ ու կենսուրախ մարդը կլինի, բայց հետո, երբ նա պետք է քննություն հանձնի, նրա ուղեղը հանգիստ կուզի , և ուժ չի ունենա», – ընդգծեց նա: Ավելի վաղ դիետոլոգներ Լիզա Ռիչարդսն ու Կրուտիկա Նանավատին բացատրել էին, որ կազմվածքի համար ամենավտանգավորը զտված ալյուրն ու բուսական յուղն են։ Նշվում է, որ զտված ալյուրը ունի բարձր կալորիականություն և ցածր սննդանյութեր, բայց միևնույն ժամանակ ունի բարձր գլիկեմիկ ինդեքս, ինչը նպաստում է արյան շաքարի մակարդակի արագ բարձրացմանը: Դիետոլոգը խորհուրդ տվեց հրաժարվել դրանից՝ փոխարինելով ամբողջական ձավարեղենով կամ նուշով։Ավելին16:3523.10.22 -
ՍպորտՆարեկ Հովհաննիսյանը հաղթանակով է մեկնարկել «Արծաթե գոտի»անվանումը կրող միջազգային մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹՀայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից տեղեկացնում են ,որ 63.5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը հաղթանակով է մեկնարկել Սլովենիայում ընթացող “Արծաթե գոտի” անվանումը կրող միջազգային մրցաշարում։ Մեր մարզիկը հաղթել է տանտերերի` սլովենիայի ներկայացուցչին, իսկ այսօր Հայաստանից ռինգ դուրս կգա 3 բռնցքամարտիկԱվելին16:2023.10.22 -
ԱշխարհԻրկուտսկում Սու-30 ինքնաթիռի կործանման հետևանքով երկու օդաչու է զոհվել, բնակչության շրջանում զոհեր չկան. ՏԵՍԱՆՅՈՒԹԵրկու օդաչուները զոհվել են Իրկուտսկի մասնավոր հատվածում Սու-30 ինքնաթիռի փորձնական թռիչքի ժամանակ ընկնելու հետևանքով, դեպքի վայրում հրդեհը մեկուսացվել է: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։ «Երկու օդաչուները զոհվել են, բնակչության շրջանում զոհեր չկան։ Գետնին հրդեհը մեկուսացվել է»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել են մամուլի ծառայությունից:Ավելին16:0523.10.22 -
Քաղաքական«Հպարտ» և «ինքնիշխան». Անդրանիկ ԹևանյանՆիկոլ Փաշինյանին 4 տարվա ընթացքում հաջողվեց հաղթող ազգին դարձնել պարտված ու վախեցած ժողովուրդ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը: «Հպարտ» և «ինքնիշխան» 2018–ին սրանք ամենաշատն օգտագործում էին «ինքնիշխանություն» և «հպարտ» բառերը։ Ասում էին՝ մենք Հայաստանը վերջապես դարձնելու ենք ինքնիշխան, իսկ ՀՀ քաղաքացուն՝ հպարտ։ Ինքնիշխանության ապահովման տակ նկատի ունեին հակառուսական քաղաքականությունը (Բոլթոնն ասել էր, որ պետք է ազատվել պատմական կարծրատիպերից), հպարտի տակ՝ Նիկոլին երկրպագելը։ Նիկոլ Փաշինյանին 4 տարվա ընթացքում հաջողվեց հաղթող ազգին դարձնել պարտված ու վախեցած ժողովուրդ։ Այլ կերպ ասած՝ «հպարտ»։ Ինչ վերաբերում է ինքնիշխանությանը, ապա օրվա իշխանությունը ՀՀ–ի համար ինքնիշխանություն, խաղաղություն, տարածքային ամբողջականություն է մուրում Թուրքիայից, Ադրբեջանից, ԱՄՆ–ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Իրանից, Հնդկաստանից, ՄԱԿ–ից, ԵՄ դիտորդներից, ԵԱՀԿ–ից, ՀԱՊԿ–ից, Փելոսիից, Մակրոնի կնոջից ․․․ Սրանք վիզը ծուռ ուրախանում են, երբ Կապանում Իրանի հյուպատոսը հանգստացնում է կապանցիներին և ասում, որ Իրանը կպաշտպանի սյունեցիներին։ Ինքնիշխանիստները հպարտորեն լսում են Իրանի հյուպատոսին ու արտգործնախարարին, մինչդեռ եթե ամոթ ունենային, ապա գետինը պետք է մտնեին։ Լավ է, իհարկե, որ Իրանը Սյունիքը պաշտպանում է ու Ադրբեջանին առայժմ հետ պահում ոտնձգություններից, բայց վատ է, որ էս օրին հասանք։ Եվ այս ամենը «հպարտ» քաղաքացիների աղաղակների ու «ինքնիշխան» հեղափոխականների ստերի ուղեկցությամբ։ Եթե այսպես շարունակվի, ապա մի օր էլ Իջևանում Վրաստանը կարող է հյուպատոսություն բացել ու հայտարարել, որ թույլ չի տալու սահմանների վերաձևում, և որ տավուշցիները թող հանգիստ զգան իրենց, քանզի Վրաստանն այստեղ է։ «Հպարտությունն» ու «ինքնիշխանություն» հենց այսպես է լինում»,- գրել է նա։Ավելին15:5023.10.22 -
Արտաքին քաղաքականությունՆախնական տվյալներով ՝ Իրկուտսկում ռազմական ինքնաթիռն ընկել է երկհարկանի տան վրաՌԴ Իրկուտսկ քաղաքում «Սու» կործանիչն ընկել է երկհարկանի տան վրա։ Այս մասին կիրակի իր Telegram-ալիքում գրել է Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևը։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը ՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը ։ «Նախնական տվյալներով՝ Իրկուտսկում երկհարկանի տան վրա ընկել է «Սու» կարգի ինքնաթիռ։ Ես դեպքի վայր»,- գրել է նա։Ավելին15:3523.10.22 -
ԱշխարհՋեյմս Ուեբ աստղադիտակը ֆիքսել է խորհրդանշական «Արարման սյուները»Աշխարհի ամենամեծ և ամենահզոր տիեզերական աստղադիտակը ֆիքսել է Արարչության խորհրդանշական սյուները՝ աստղերով լցված գազի և փոշու հսկայական կառուցվածքները, հայտնում է NASA-ն : «Ջեյմս Ուեբ» տիեզերական աստղադիտակն առաջին անգամ լուսանկարել է հսկայական ոսկյա, պղնձե և շագանակագույն սյուները, որոնք Երկրից 6500 լուսնային տարի հեռավորության վրա են, ասվում է չորեքշաբթի օրը Միացյալ Նահանգների տիեզերական գործակալության հայտարարության մեջ : ՆԱՍԱ-ի «Հաբլ» տիեզերական աստղադիտակն առաջին անգամ նկարել է Սյուների պատկերները 1995 թվականին: Սակայն Webb-ի ինֆրակարմիր հնարավորությունների շնորհիվ նոր աստղադիտակը, որը տիեզերք է ուղարկվել ավելի քիչ, քան մեկ տարի առաջ, կարող է դիտել Սյուների անթափանցիկությունը՝ բացահայտելով նոր աստղերի ձևավորում, հաղորդում է Ալ Ջազիրան: Webb-ի պատկերները ցույց են տալիս վառ կարմիր, լավայի նման բծեր մի քանի սյուների ծայրերում: «Սրանք արտանետումներ են աստղերից, որոնք դեռ ձևավորվում են», – ասել է NASA-ն ընդամենը մի քանի հարյուր հազար տարեկան: Այս «երիտասարդ աստղերը պարբերաբար արձակում են գերձայնային շիթերը, որոնք բախվում են նյութի ամպերի հետ, ինչպես այս հաստ սյուները», – ավելացրել է նա: Ըստ NASA-ի, նոր պատկերը «կօգնի հետազոտողներին վերանայել աստղերի ձևավորման իրենց մոդելները՝ բացահայտելով նոր ձևավորված աստղերի շատ ավելի ճշգրիտ թվերը, ինչպես նաև տարածաշրջանում գազի և փոշու քանակությունը»: Հուլիսից սկսած՝ Webb-ը երբևէ կառուցված ամենահզոր տիեզերական աստղադիտակն է և արդեն գրանցել է է աննախադեպ տվյալների մի շարք: Գիտնականները հուսով են, որ դա ազդարարելու է բացահայտումների նոր դարաշրջան: 10 միլիարդ դոլար արժողությամբ աստղադիտակի հիմնական նպատակներից մեկն աստղերի կյանքի ցիկլը ուսումնասիրելն է: Հետազոտության մեկ այլ հիմնական ուշադրությունը վերաբերում է էկզոմոլորակներին՝ Երկրի արեգակնային համակարգից դուրս գտնվող մոլորակներին:Ավելին15:2523.10.22