Լրահոս

2022-10-23
  • Img default alt hy
    Միջազգային
    Ջոնսոնն ու Սունակը բանակցություններ են վարել, հաղորդում են լրատվամիջոցները
    Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը և ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը շաբաթ օրը բանակցություններ են վարել, սակայն ոչ մի համաձայնագիր չեն կնքել, հայտնում է Telegraph թերթը։ Ավելի վաղ Times-ը գրել էր, որ Ջոնսոնը կարող է հանդիպել Սունակի հետ այն լուրերի ֆոնին, որ նրանք կարող են առաջադրվել վարչապետի պաշտոնում: Ըստ Telegraph-ի, նախկին վարչապետի և ֆինանսների նախկին նախարարի միջև բանակցությունները տեղի են ունեցել շաբաթ օրը։ Ըստ հրապարակման՝ Ջոնսոնն իր կողմնակիցներին ասել է, որ ինքը ոչ մի գործարք չի կնքել Սունակի հետ և կշարունակի պայքարել Պահպանողական կուսակցության առաջնորդության համար։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ և՛ Ջոնսոնը, և՛ Սունակը ստացել են ավելի քան 100 խորհրդարանականների աջակցությունը, որոնք անհրաժեշտ են երկրի վարչապետի ընտրություններին մասնակցելու համար, սակայն նրանք դեռ չեն առաջադրել իրենց թեկնածությունը։
    15:10
    23.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ազատավան գյուղի կամրջի մոտ 3 ավտոմեքենաների բախման հետևանքով վիրավորվել է երկու քաղաքացի
    Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը hոկտեմբերի 22-ին, ժամը 18:08-ին ահազանգ է ստացել, որ Ազատավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արտաշատ-Ազատավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ կամրջի մոտակայքում, բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Մ. Ս., ծնված 1995 թ․), «VAZ-2107» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1978 թ․) և «VAZ-2106» (վարորդ Հ․ Գ․, ծնված 1963 թ.) մակնիշների ավտոմեքենաները: «Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով․ փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Վերջինս հոսպիտալացվել է Արտաշատի բժշկական կենտրոն», այնուհետև՝ «Էրեբունի» ԲԿ․ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լ․ Գ․-ն տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն»․ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
    15:00
    23.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ի՞նչ է պետք ուտել՝ գեղեցիկ, առողջ ու փարթամ մազեր ունենալու համար
    Խիտ, փարթամ ու գեղեցիկ մազեր ունենալու ամենակարևոր նախապայմանը ոչ թե մազերի խնամքի թանկարժեք միջոցներն են, որոնք ժամանակավոր արդյունք են տալիս, այլ անհրաժեշտ սննդանյութերը, որոնք ստանում ենք տարբեր մթերքներից, այսինքն՝ այնպիսի սննդակարգը, որն օգտակար է ոչ միայն ամբողջ օրգանիզմի, այլև մազերի առողջության համար։ Մթերքի ո՞ր տեսակներն են, որոնք նպաստում են, որ մազերն առողջ լինեն, հետևաբար՝ նաև գեղեցիկ։ Մասնագետները մի քանիսն են առանձնացնում, որոնք անհրաժեշտ է ներառել ամենօրյա սննդակարգում։ Շագանակագույն բրինձ Շագանակագույն բրինձը օրգանիզմից դուրս է բերում տոքսինները․ բրնձի հատիկների շագանակագույն կեղևը հագեցած է թիամինով, որը դրականորեն է ազդում անմիջապես մազերի ֆոլիկուլների վրա՝ ամրացնելով դրանք ու կանխելով մազաթափությունը։ Ձիթապտուղ և ձիթապտղի յուղ Ձիթապտուղը A, C, E վիտամինների, հակաօքսիդանտների, պեկտինների, սպիտակուցների, չհագեցած ճարպաթթուների հարուստ աղբյուր է։ Ձիթապտուղն ու ձիթապտղի յուղը դանդաղեցնում են օրգանիզմի, այդ թվում՝ մազերի և մաշկի ծերացման պրոցեսը։ Ամենօրյա սննդակարգում ձիթապտուղ ու ձիթապտղի յուղ ներառելու դեպքում հնարավոր է երիտասարդությունը երկար պահպանել։ Օրգանիկ ձու Օրգանիկ ձուն օգտակար նյութերով է հարուստ․ ցինկը, սելենը, ծծումբը, երկաթը, B խմբի վիտամինները, որոնք պարունակվում են օրգանիկ հավկիթներում, կանխում են մազաթափությունը, արագացնում են մազերի աճը, ամրացնում են մազերը, ավելի փարթամ ու գեղեցիկ դարձնում դրանք։ Օրգանիկ ձվով կարելի է նաև խնամել մազերը։ Հարկավոր է ընդամենը լավ հարել հավկիթը, մինչև փրփրելը, քսել մազերին, 30 րոպե անց լվանալ դրանք։ Կարմիր կաղամբ Կարմիր կաղամբը պարունակում է երկաթ, անտոցիանին, ֆոլաթթու, վիտամին C, որոնք նպաստում են, որպեսզի մազերի ֆոլիկուլներն ու գլխամաշկն առողջ մնան։ Այս տարրերը նպաստում են նաև սեկրեցիային ու գլխամաշկի ճարպի արտադրմանը, ինչն իր հերթին պաշտպանում է մազերը արտաքին գործոնների վնասակար ազդեցությունից։ Թուզ Թուզն օգտակար է հատկապես ակտիվ մազաթափության ժամանակ, քանի որ արդյունավետորեն կրճատում է այդ պրոցեսը։ Պտուղը հարուստ է հանքանյութերով, որոնք ամրացնում են մազարմատները։ Թուզը լավացնում է նաև արյան շրջանառությունը, հավելյալ փայլ է հաղորդում մազերին։ Թուրինջ Թուրինջը լավացնում է նյութափոխանակությունը, նպաստում է օրգանիզմից վնասակար նյութերի դուրսբերմանը, բարենպաստ ազդեցություն թողնելով ամբողջ օրգանիզմի վրա՝ նպաստում է նաև մազերի առողջության պահպանմանը։ Թուրինջն, ուտելուց բացի, կարելի է ավելացնել նաև մազերի խնամքի համար նախատեսված միջոցների մեջ։ Մի քանի կաթիլ թուրինջի յուղը կօգնի ոչ միայն ամրացնել մազրեը, այլև ազատվել թեփից։ Բրազիլական ընկույզ Բրազիլական ընկույզը սելենի հարուստ աղբյուր է, որը վերականգնում է մազերի կառուցվածքը, նաև ֆոլիկուլները։ Սրա շնորհիվ մազերը ոչ միայն ավելի խիտ են դառնում, այլև սկսում են ավելի արագ աճել։
    14:45
    23.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով
    Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 24-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև: Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 24-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում են տեղումներ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ, 24-ին սպասվում է քամու ուժգնացում`15-17մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 23-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 24-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև: Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 24-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում են տեղումներ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ, 24-ին սպասվում է քամու ուժգնացում`15-17մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 23-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:
    14:35
    23.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մահացել է «Red Bull»ի հիմնադիրը
    78 տարեկանում մահացել է ավստրալացի բիզնեսմեն «Red Bull» ընկերության հիմնադիր Դիտրիխ Մատեշիցը։ Ծանր հիվանդության պատճառով նա տևական ժամանակ չէր ներկայանում հանրությանը։ Red Bull ընկերությունը հաստատել է նրա մահվան լուրը: Подробнее: https://shabat.am/am/article/292087/Mahacel-e--Red-Bull-i-himnadiry
    14:25
    23.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում և մարզերում մի շարք հասցեներ կհոսանքազրկվեն
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Աբելյան փ. 47 շենքի բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Նուբարաշեն 11 փողոցի առանձնատներ, 11:00-16:00 Նուբարաշեն 6փ. 26, 28; 8փ. 2-18; 10փ. 1-12; 12փ. 1-12 առանձնատներ, 11:00-17:00 «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, թիվ 143 մանկապարտեզ, «Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ, Զինկոմիսարիատ, Բագրատունյաց պող․ 4, 6, 8, 10 շենքեր, Բագրատունյաց պող. 1-ին նրբ․ 3, 7, 9, 11, 13, 15 շենքեր, Արտաշիսյան փ․ 40/8, 42/6, 42/7, 44/4ա, 44/3, 44/4, 44/5, 45/20, 45/21, 47/19, 49/19ա, 51/16, 51/17, 51/18 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորագավիթ թաղ. 1, 2, 6 փողոցների առանձնատներ, Նորագավիթ թաղ. 1-ին փողոցի 1-ին փակուղու առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորագավիթ թաղ. 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի առանձնատներ, Նորագավիթ թաղ. 6-րդ փողոցի 6-րդ փակուղու առանձնատներ, Համբարձումյան փ. 10, 12, 45/2, 47 շենքեր և 37-67Ա առանձնատներ, Արաբկիր 23փ. 1/2; 25փ. 2, 2/1, 17; 27փ. 6/2, 9 շենքեր, Արաբկիր 27փ. 1-13 առանձնատներ, Արաբկիր 25 փողոցի առանձնատներ, Ռիգայի փ. 126/4 շենք, Վերին Անտառային փ. 9-192/2, 13/4, 27/1 121/7, 124/1, 133, 135, 136/3, 138/2, 138/6 շենքեր և 1-186/13 առանձնատներ, Անտառային փ. 11-220 շենքեր և 1-148/5 առանձնատներ, Լեռ Կամսարի փ. 30/3, 40/2 շենքեր, Լեոնիդ Ազգալդյան փ. 12/5, 12/6 շենքեր, Աղբյուր Սերոբի փ. 52/20 շենքեր, Գևորգ Էմինի փ. 22 շենք, Արմավիրի մարզի՝ 11:00-17:00 Լենուղի, Այգեվան, Հուշակերտ, Արաքս, Նոր Ամասիա և Նալբանդյան գյուղեր, Արարատի մարզի՝ 11:00-16:00 Արտաշատ քաղաք՝ Թումանյան, Մարքսի, Իսակովի, Աճառյան, Արազի, Այվազովսկու, Բակունցի, Բուդաղյան, Թորոմոնյան, Կասյան, Ներսիսյան, Դուրյան, Օգոստոսի 23-ի և Օրբելի փողոցներ մասնակի, Վայոց Ձորի մարզի՝ 11:00-15:00 Գլաձոր գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 11։00-17։00 Կոտայք և Կաթնաղբյուր գյուղեր մասնակի, Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղարքունիքի մարզի՝ 10։30–16:30 Լիճք բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Տավուշի մարզի` 11:00-13:00 Գետահովիտ գյուղ, գազի լցակայաններ, բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 16:30-17:30 Ջուջևան, Ոսկեպար, Բարեկավան գյուղեր, գազի լցակայաններ, բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի մարզի՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջան՝ Բավրա գյուղի 3-րդ փողոց մասնակի:: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
    14:10
    23.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խաչին նվիրված տոն է այսօր
    Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր օրացույցում Սուրբ Խաչին նվիրված չորս տոն ունի՝ Գյուտ Խաչի, Երևումն Սուրբ Խաչի, Վարագա Սուրբ Խաչի և Խաչվերաց: Այս մասին հայտնում է Qahana.am-ից: Խաչի գյուտի կամ գտնվելու տոնը նշվում է հոկտեմբերի 23-29-ն ընկած կիրակի օրը։ Ըստ ավանդության՝ Քրիստոսի համբարձումից հետո Նրա խաչափայտը գտնվում էր լքված ու մոռացված վիճակում: Հռոմի Կլավդիոս կայսեր կինը` Պատրոնիկեն, լինելով քրիստոնյա, ուխտի է գնում Երուսաղեմ, ուր հանդիպում է այդ ժամանակ Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս Տյառնեղբայր առաքյալին: Կայսրուհին փափագում է տեսնել Քրիստոսի գերեզմանը, խաչափայտը և Գողգոթան, սակայն Հակոբոս առաքյալից տեղեկանում է, որ հրեաները Քրիստոսի Խաչը Նրա հետ խաչ բարձրացված երկու ավազակների խաչերի հետ պահել էին Փրկչի գերեզմանում, ծածկել էին հողով` հսկելով ու արգելելով մոտենալ դրանց: Ուստի նա՝ Հակոբոս Տյառնեղբոր ընկերակցությամբ, այցելում է Տիրոջ գերեզմանին, այն մաքրելուց հետո գտնում է Տիրոջ Աստվածընկալ խաչափայտը՝ դրված ավազակների խաչափայտերի հետ միասին: Պատրոնիկե կայսրուհու միջամտությամբ խաչերը հանում են հողի տակից և որոշելու համար, թե որն է Քրիստոսինը, դրանց են մոտեցնում մահացած մի աղջկա: Վերջինս Քրիստոսի Խաչի հպումից կենդանանում է: Հակոբոս Տյառնեղբայրը, բոլորին ի տես և ի մխիթարություն, Խաչը բարձրացնում է Երուսաղեմի տաճարում։ Եկեղեցական ավանդության մեջ սա առաջին դեպքն է, երբ Խաչը հանդիսավորապես կանգնեցվում է` փառավորվելով քրիստոնյաների կողմից:
    13:55
    23.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ռուսաստանցիներին զգուշացվել է բջջային կապի թանկացման մասին
    Բջջային կապի օպերատորները ստիպված կլինեն 2023 թվականին բարձրացնել բջջային կապի սակագները ներկայիս գնաճի սահմաններում, հայտարարել Գ.Վ. Պլեխանովի անվան առևտրային քաղաքականության հիմնական ամբիոնի պրոֆեսորը՝ Վյաչեսլավ Չեգլով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նրա խոսքով, ռուս օպերատորները կփորձեն զարգանալ գործող հաճախորդների հաշվին, այլ ոչ թե դրսից ներդրողներ ներգրավելով։ Փորձագետը պարզաբանել է, որ ռուսական հիմնական օպերատորները՝ «Մեգաֆոնը», «ՄՏՍ»-ը, «ՎիմպելԿոմը» և «Ռոստելեկոմը», շուկան բաժանել են միմյանց միջև։ Ռուսաստանի խոշոր քաղաքներում արդեն ստեղծվել է բջջային կապի անհրաժեշտ ենթակառուցվածքը, սակայն գյուղական վայրերում նոր սարքավորումներ են պահանջվում, որպես կանոն, խոսքը գնում է թանկարժեք ներկրվող սարքավորումների մասին։
    13:40
    23.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրշեջները մեկուսացրել են ավտոմեքենայի հրդեհը Պռոշյան գյուղի մոտակայքում
    Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 23-ին, ժամը 11:08-ին ահազանգ է ստացել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Պռոշյան գյուղի մոտակայքում, ավտոմեքենա է այրվում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:30-ին:
    13:25
    23.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում Toyota RAV4-ով վթարի է ենթարկվել հայտնի հասարակական գործիչ Գագիկ Մակարյանը
    Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայից դեպի Հերացի փողոց ճանապարհահատվածում բախվել են Toyota RAV4 և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/23/1224991/
    13:23
    23.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սուրեն Մանուկյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել․ «Փաստինֆո»
    ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Սուրեն Մանուկյանի պաշտպան Սերգեյ Ոսկանյանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռազմիկ Մարիկյանի նախագահությամբ, բավարարել է Սուրեն Մանուկյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու քննիչի միջնորդությունը: Պաշտպանը հայտնեց, որ որոշման դեմ արդեն վերաքննիչ բողոք է ներկայացվել, որով վիճարկվել է ինչպես հիմքերի, այնպես էլ՝ հիմնավոր կասկածի առկայության հարցը: Մասնավորապես, առաջին ատյանի դատարանը կալանավորման հիմքերից հավանական էր համարել խոչընդոտման հավանականությունը՝ ենթադրյալ հանցակիցների նկատմամբ իբրև ազդեցություն գործադրելու ճանապարհով, քանի որ Մանուկյանն ունի կապեր և, ըստ նախաքննությամբ ձեռք բերված նյութերի, գործով անցնող մյուս անձինք Մանուկյանի ընկերներն են: Պաշտպանության կողմը խելամիտ չի համարում, որ անձի անձնական հատկանիշները կարող են մեկնաբանվել ի վնաս անձի: Ինչ վերաբերում է հիմնավոր կասկածի առկայությանը, ապա պաշտպանության կողմը գտնում է, որ դատարան ներկայացված փաստաթղթերով հիմնավոր կասկածի շեմը չի հաղթահարվել: Մասնավորապես, դատարանին ներկայացված նյութերը վերաբերում են տուժողի «անհետացմանը», թե երբ է նա իրենց գյուղից անհետացել, համագյուղացիներից ով որ ժամին է անցել տուժողի տան մոտով, երբ են նկատել իր անհետանալը, ինչը կարող է լավագույն դեպքում վկայել, որ առևանգում է տեղի ունեցել, սակայն որևէ կերպ չի կարող հիմնավորել Մանուկյանի առնչությունը՝ ենթադրյալ դեպքին: Հիշեցնենք, որ Սուրեն Մանուկյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով։ Ընդ որում, ինչպես հետագայում պարզվել է, Սուրեն Մանուկյանը ձերբակալման օրը հրավիրվել էր ՀՀ քննչական կոմիտե մեկ այլ գործով որպես տուժող քննչական գործողության մասնակցելու համար, սակայն ճանապարհին, այսօրվա իրավապահ մարմիններին բնորոշ բեմականացմամբ, բռնության գործադրմամբ ձերբակալվել էր՝ անձի առևանգման կասկածանքով։ Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ խմբի կազմում անձի առևանգման հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում Մանուկյանի մեղադրանքը լրացվել է, այժմ նրան մեղսագրվում է նաև առանձնապես խոշոր չափերի շորթումը:
    13:10
    23.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Գիտնականների կողմից ռադիոակտիվ գելը մշակվել է ուռուցքները ոչնչացնելու համար
    Ամերիկացի և հնդիկ գիտնականները ներկայացրել են ռադիոակտիվ սպիտակուցի վրա հիմնված գել՝ դժվար հասանելի ուռուցքները ոչնչացնելու համար։ Հետազոտության արդյունքները նկարագրված են Nature Biomedical Engineering-ում հայտնում է Lenta.ru-ն: Ռադիոթերապիայի գոյություն ունեցող մեթոդները, որոնք հիմնված են գամմա ճառագայթման կամ արագացված մասնիկների (պրոտոններ, նեյտրոններ և այլն) օգտագործման վրա, արդյունավետորեն ազդում են քաղցկեղային ուռուցքների վրա, բայց միևնույն ժամանակ բացասաբար են ազդում առողջ բջիջների վրա: Նոր զարգացումը թույլ կտա ազդել նորագոյացությունների վրա՝ առանց հարևան հյուսվածքների վրա ազդելու։ Գելը բաղկացած է սպիտակուց-էլաստինից, ինչպես նաև յոդ-131-ից։ Միացության անկայուն միջուկները քայքայման ժամանակ արձակում են բետա ճառագայթում, որը չի թափանցում այնքան խորը, որքան գամմա ճառագայթները։ Բացի այդ, էլաստինը մնում է հեղուկ սենյակային ջերմաստիճանում, սակայն մարմնի մեջ ներթափանցվելուց հետո տաքացնելիս ձեռք է բերում գելանման հյուսվածք: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բջիջներով պատվաստված մկների վրա կատարված փորձերի ընթացքում այդ զարգացումն ամբողջությամբ ոչնչացրեց ուռուցքները հետազոտվողների 80 տոկոսի մոտ: Ավելի վաղ Տոմսկի պետական ​​համալսարանի (TSU) և Տոմսկի գիտահետազոտական ​​բժշկական կենտրոնի (NRMC) Ուռուցքաբանության գիտահետազոտական ​​ինստիտուտի աշխատակիցները ներկայացրել էին արյան անալիզի միջոցով աղիքի քաղցկեղի վաղ փուլերում ախտորոշման մեթոդ։
    12:55
    23.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը ակնարկել է, որ պատրաստ է մասնակցել 2024 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին
    ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելու իր պատրաստակամությունը, որը կկայանա 2024 թվականին։ Համապատասխան հայտարարությունն արել է հանրապետականը՝ շաբաթ օրը ելույթ ունենալով Տեխասում իր կողմնակիցների առջեւ կազմակերպված հանրահավաքում։ Թրամփը կրկնել է իր պնդումը, որ 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները, որում հաղթել է դեմոկրատ Ջո Բայդենը, կեղծվել են։ «Ես երկու անգամ առաջադրվեցի և երկու անգամ հաղթեցի»,- ասել է Թրամփը Newsmax-ի հաղորդմամբ։ «Երկրորդ անգամ ես շատ ավելի լավ ելույթ ունեցա, քան առաջինը՝ 2020 թվականին մի քանի միլիոնով ավելի շատ ձայներ հավաքելով, քան 2016 թվականին: Բացի այդ, ես ավելի շատ ձայն ստացա, քան պատմության մեջ մեր երկրի ցանկացած գործող նախագահ»,- շարունակեց Սպիտակ տան նախկին ղեկավարը: «Այժմ, որպեսզի մեր երկիրը նորից լինի հաջողակ, ապահով և մեծ, ես, հավանաբար, ստիպված կլինեմ դա նորից անել»,- եզրափակել է Թրամփը՝ արժանանալով ամբոխի բուռն ծափահարություններին։ Սեպտեմբերի սկզբին Թրամփի նախկին օգնական և փեսա Ջարեդ Քուշները Sky News-ին ասել էր, որ 76-ամյա Թրամփը կարող է կրկին միանալ նախագահի պաշտոնի համար պայքարին։ Քուշները խոստովանել է, որ ամերիկացի նախկին առաջնորդն արդեն խոսել է իր հետ առաջիկա ընտրությունների մասին և, թեև հստակ պատասխան չի տվել առաջիկա նախագահական մրցարշավին մասնակցելու հարցին, սակայն նշել է, որ «դժվար է Թրամփի հետ որևէ բան բացառել, քանի որ նա շատ ճկուն մտածող է»։ Ավելի վաղ նախկին նախագահին մոտ կանգնած աղբյուրները հայտնել էին, որ նա կարող է աշնանը հայտարարել պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարին կրկին միանալու մտադրության մասին։ Հանրապետականների գրեթե 60%-ը ցանկանում է տեսնել Թրամփին նախագահի պաշտոնում, ըստ վերջին հարցումների,փոխանցում է ՏԱՍՍ-ը:
    12:40
    23.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լեյտենանտ Մասոն զոհվեց` փրկելով 30 զինծառայողի կյանք. այսօր լեյտենանտի հիշատակման օրն է. «News.am»
    Այսօր 44-օրյա պատերազմի մասնակից ավագ լեյտենանտ Մասիս Հարությունյանի հիշատակի օրն է, լրանում է նրա զոհվելու 2-րդ տարելիցը: Մասիս Հարությունյանը ծնվել է 1995 թվականի դեկտեմբերի 22-ին Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում: 2014 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, 2018 թվականին ստացել է լեյտենանտի կոչում: 2020 թվականից եղել է ՊԲ զորամասերից մեկի հրաձգային վաշտի հրամանատար: Պատերազմը սկսվելու պահին Մասիսը տանն է եղել, տագնապ հրամանով բարձրացել է դիրքեր: Պատերազմի 27 օրերի ընթացքում ոչ մի դիրք չի զիջել, ոչ մի զոհ չի տվել: 2020 թվականին իր վաշտի հետ Մասիսը տեղափոխվում է Մարտունու շրջանի գյուղեր, դուրս մղում թշնամու 150 հոգանոց դիվերսիան: Ավագ լեյտենանտը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 23-ին Վերին Դելաղարդա տեղամասում հակառակորդի հերտակոծությունից` փրկելով 30 զինծառայողի կյանք: Մասիսի մասին հուշեր է պատմում նրա զինծառայողներից Վարոս Խաչատրյանը: «Իմ ու Մասոյի մեջ չկար բարեկամական կամ հարազատ կապ, ծանոթացել էինք ծառայության ընթացքում, բայց բոլորը գիտեին մեր մտերիմ հարաբերությունների մասին: Չէ ես միակը չէի, նրանից անհատական վերաբերմունք էր ստանում յուրաքանչյուր զինվոր, ոչ միայն մեր վաշտի այլ ամբողջ գումարտակի: Բոլորը հարգում ու սիրում էին Մասիսին , համարում էին իրենց ավագ ընկեր, քանի որ ինքը պատրաստ էր լսել յուրաքանչյուրին, հասկանալ ու օգնել։Եթե հարցնեք ուրիշ զինվորների իրենք էլ իրենց պատմութունը կունենան: Մասիսը որպես մարդ ընտանիքին շատ է նվիրված, ուներ անկոտրում կամք, ընկերասեր, կաներ անհնարինը ընկերոջ համար, օրինակելի մարդ, որպես սպա կանգնած է յուրաքանչյուր զինվորի կողքին ։ Մասիսը հայրենասեր սպա էր, որին հարգում է զինվորից մինչև գեներալ։ Լետենանտ Մասոն չուներ նահանջել, չուներ վախ թշնամուց, հային վայել սպա էր, իր նման հերոսները հաղթեցին առանց նահանջել պայքարելով: Իմ ընկեր Մասոն կռվում ընկավ հերոսաբար` հանուն ընտանիքի, հանուն մեզ, հանուն հայրենիքի՝ փրկելով իր հետ կռվող զինվորներին։ Ես ուրախ եմ որ ապրել եմ քո հետ ամիսներ, որոնք հիշելու եմ մինչև կյանքիս վերջ, Մասոն ապրում է իմ մտքում, իմ հիշողության մեջ»,- հիշեց զինծառայողը: Մասիս Հարությունյանն ամուսնացածն էր, ունի մեկ որդի:
    12:25
    23.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԼԻզ Թրասը հրաժեշտի երկու երեկույթ է կազմակերպել՝ նշելու իր հրաժարականը
    Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասը շաբաթ օրը երեկույթ է կազմակերպել իր հրաժարականի կապակցությամբ Լոնդոնի մերձակայքում գտնվող Չեկերսի երկրամասի նստավայրում, ևս մեկ երեկույթ է նախատեսված այսօր։ Այս մասին հայտնում է The Sunday Times-ը փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ըստ նրա, շաբաթ օրը Թրասը միջոցառում է անցկացրել՝ շնորհակալություն հայտնելու իր ղեկավարած կառավարության նախարարներին։ Նախկին վարչապետը կիրակնօրյա երեկույթ է կազմակերպում իր ամենամոտ գործընկերների համար: Պարբերականը նշում է, որ Բորիս Ջոնսոնը նույն կերպ է վարվել։ Հոկտեմբերի 20-ին Լիզ Թրասը, ով սեպտեմբերի սկզբին ստանձնեց բրիտանական կառավարության ղեկավարի պաշտոնը, հայտարարեց իր հրաժարականի մասին։ Թրասը, որը կշարունակի ղեկավարել նախարարների կաբինետը մինչև իր իրավահաջորդի ընտրությունը, պատմության մեջ կմնա որպես բրիտանական պատմության մեջ վարչապետ, ով ամենաքիչն է ղեկավարել:
    12:15
    23.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Փորձագետն անվանել է այն սովորությունները, որոնցից վնասվում է սմարթֆոնը
    Սեփականատիրոջ սովորական չմտածված գործողությունները կարող են նվազեցնել սմարթֆոնի ծառայության ժամկետը` «Պրայմ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է «Reksoft» ընկերությունների խմբի ՏՏ բաժնի ղեկավար Եվգենի Չերտոկը։ Ինչպես ցանկացած էլեկտրոնային գաջեթ, սմարթֆոնները շատ զգայուն են ջրի նկատմամբ, դա կարող է հանգեցնել անսարքությունների, ուստի չպետք է ջուր կամ սուրճ խմել հեռախոսի մոտ: Մի՛ կրեք սմարթֆոնը տաբատի նեղ գրպանում, դա կարող է փչացնել դրա պատյանը: Մեկ այլ խորհուրդ` մի օգտագործեք էժան, միանգամյա օգտագործման չինական ցանցի կամ մեքենայի լիցքավորիչներ: «Լարման կտրուկ տատանումները և իմպուլսային աղմուկը կկրճատեն ձեր սարքի կյանքը», – բացատրել է Չերտոկը: Նաև մի թողեք սարքը արևի ուղիղ ճառագայթների տակ և թույլ մի տվեք, որ գաջեթը գերտաքանա, դրա հետևանքով մարտկոցը կարող է ուռել: Չերտոկը նաև խորհուրդ է տվել հեռախոսը չպահել փոքր երեխաների կամ կենդանիների մոտ։ Բացի այդ, մի՛ թարմացրեք սմարթֆոնը ինքներդ։
    12:05
    23.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Երիտասարդ ծանրորդները երեք ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
    Հայ ծանրորդները մեկ օրում երկամարտի 3 ոսկե և 1 արծաթե մեդալ են նվաճել Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մ20 տարեկանների մրցաշարի աղջիկների 81 կգ քաշայինների պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել է Լիանա Գյուրջյանը՝ կարիերայում երրորդ անգամ արժանանալով այս տիտղոսին։ Գյուրջյանը երկամարտի 223 կգ արդյունքով է նվաճել չեմպիոնությունը (98+125): Պոկում և հրում վարժություններում հայ մարզուհին արժանացել է փոքր ոսկե մեդալներին։ Այս քաշային կարգում պատվո հարթակի երկրորդ աստիճանին կանգնել և արծաթե մեդալը նվաճել է Էմմա Պողոսյանը՝ երկամարտի 215 կգ (94+121) արդյունքով։ Պոկում վարժությունում Պողոսյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել, իսկ հրում վարժությունում արժանացել է փոքր արծաթե մեդալին։ Նույն տարիքային խմբի տղաների պայքարում երկամարտի 367 կգ արդյունքով (171+ 196 ) ոսկե մեդալին արժանացել է 96 կգ քաշային Գարիկ Կարապետյանը՝ գերազանցելով Թուրքիայի ներկայացուցիչ Էմրե Օզթուրքին, որը դարձել է արծաթե մեդալակիր։ Առանձին վարժություններում ևս Կարապետյանը կանգնել է պատվո հարթակի առաջին աստիճանին։ Մ23 տարեկանների մրցաշարում չեմպիոնի կոչմանն արժանացել է Արա Աղանյանը՝ երկամարտի 358 կգ արդյունքով (168+195): Առանձին վարժություններում ևս Աղանյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին։
    11:55
    23.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը՝ Եվրոպայի մեծահասակների չեմպիոն
    Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 70 կգ քաշայինների եզրափակչում հայ մարզուհի Անի Հովսեփյանը 4:1 հաշվով առավելության է հասել Իռլանդիայի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնդի նկատմամբ և արժանացել չեմպիոնի կոչմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Անի Հովսեփյանն առաջնության քառորդ եզրափակչում ավելի վաղ հաղթանակ էր տարել հունգարացի Ռեգինա Լակոսի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 5։0 հաշվով առավելության էր հասել Չեռնոգորիայի ներկայացուցիչ Թամարա Ռադունովիչի նկատմամբ: Հայաստանն ավելի վաղ նաև երկու բրոնզե մեդալ էր նվաճել Եվրոպայի առաջնությունում։ Պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել էին 54 կգ քաշային Եկատերինա Սիչևան և 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը։ Հայ բռնցքամարտիկները պատմության մեջ առաջին անգամ են մեդալներ նվաճում բռնցքամարտի Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում։
    11:45
    23.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որոշ հասցեներում գազ չի լինի
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մարգարյան, Պռոշյան, Տիգրանյան, Կալինինի փողոցների, «Քիմիագործներ» թաղամասի 1-ին և 2-րդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը: Подробнее: https://shabat.am/am/article/292081/Loru-orosh-hascenerum-gaz-chi
    11:33
    23.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Եվրոպայում գնաճը շարունակում է ռեկորդներ գերազանցել
    Եվրոպայում գնաճը շարունակում է աճել արագ տեմպերով: Սեպտեմբերին այն ևս մեկ անգամ թարմացրել է ռեկորդները՝ եվրոգոտում կազմելով գրեթե 10%, իսկ Եվրամիությունում՝ միջինը գրեթե 11%: Թվերով Եվրոպան արդեն ռեցեսիայի մեջ է։ Միլիոնավոր եվրոպացիներ իրենց գրպանում են զգում դրա հետևանքները, նրանք ստիպված են հրաժարվել պարզ բաներից։ «Երբեմն, երբ գնում եմ գնումներ կատարելու, օրինակ՝ յուղը վերջանում է, ես անհարմար եմ զգում, երբ պետք է ավելի թանկ ապրանք գնել, քանի որ իսկապես շատ քիչ գումար կա»։ «Փորձում եմ խնայել տարբեր ամենօրյա ծախսերի վրա, օրինակ՝ ինտերնետի պայմանագիրս չեղարկելու համար, լրջորեն մտածում եմ նաև ավելի էժան վարձով բնակարան տեղափոխվելու մասին»: Այս մասին նշել են քաղաքացիները: Ֆրանսիայում բարձր գնաճի պատճառով արդեն զանգվածային գործադուլներ են տեղի ունենում, սակայն Եվրոստատի տվյալներով՝ այնտեղ իրավիճակը դեռ տանելի է, գները բարձրացել են «ընդամենը» 6,4 տոկոսով։ Ամենաբարձր ցուցանիշները Բալթյան երկրներում են՝ տարեկան կտրվածքով 22-ից 24%:
    11:23
    23.10.22
    Ավելին