Լրահոս
Աշխարհ
21:30
08.11.22
192

Ճապոնիայում 442 տարվա մեջ առաջին անգամ Լուսնի և Ուրանի միաժամանակյա խավարում է տեղի ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Shantnews.am-ի փոխանցմամբ՝ 442 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայում հնարավոր է եղել դիտել Լուսնի և Ուրանի միաժամանակյա խավարում։ Երկրի քաղաքացիները ոգևորությամբ հետևել են հազվագյուտ իրադարձությանը։

Նշվում է, որ խավարման մասին տեղեկությունն իր ստույգ ժամանակացույցով հեռարձակվել է երկրի հեռուստաալիքներով հենց առավոտից։ Համացանցը նաև ուղիղ հեռարձակում է սկսել երկրի տարբեր պրեֆեկտուրաներից, այդ թվում՝ Ֆուջի լեռան լանջերից, քանի որ անամպ եղանակը հնարավորություն է տվել առանց միջամտության դիտարկել բնական երևույթը։