Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:24
08.11.22
167

Հայաստանի խորհրդարանը կհյուրընկալի ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակներին

Img default alt hy

Նոյեմբերի 12-14-ը Հայաստանի Հանրապետության խորհրդարանը կհյուրընկալի ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) երիտասարդ պատվիրակների խմբին։

Այս մասին տեղեկանում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունից։ 

Ինչպես նշվում է կարգադրության մեջ, պատվիրակությանն ընդունելու է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։